Գրիչ (գրագիր)
գրագիր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիչ (այլ կիրառումներ)
Գրիչ, գրող, գրագիր, քարտուղար, որ միջնադարում ձեռագրեր էր գրում։ Մասնագիտական կրթություն էր ստանում գրչության դպրոցներում, վարպետ գրիչների մոտ՝ դառնալով ձեռագրերի հիմնական ստեղծողը, հաճախ նաև նկարազարդողն ու կազմողը։ Գրիչը ոչ միայն գեղեցիկ ձեռագիր պետք է ունենար, այլև լիներ գրագետ, տիրապետեր գրչության արվեստի նրբություններին։ Եղել են նաև ինքնուս գրիչներ։ Սրանց ձեռագրերը սխալաշատ էին։ Վարպետ գրիչ կոչվում էր «գրչապետ», «քաջ քարտուղար», «հոգևաոր» են։ Գրիչը հաճախ իր արվեստը փոխանցում էր ժառանգաբար (Աղթամարում Դանիել գրչի ժառանգներն այն պահպանեցին շուրջ 200 տարի)։ Գրիչները հիմնականում աշխատում էին գրչության կենտրոններում, բայց կային և «թափառական» գրիչներ, որոնք ձեռագիր գրելու էին գնում պատվիրատուի մոտ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիչ (գրագիր)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 230)։ |