Դանիել Ֆրենչ[14] (անգլ.՝ Daniel Chester French, ապրիլի 20, 1850(1850-04-20)[4][5][6][…], Էքսետեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[1][6][4][…] - հոկտեմբերի 7, 1931(1931-10-07)[4][6][7][…], Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][6][8][…]), ամերիկացի քանդակագործ, Ա. Լինքոլնի հայտնի քանդակի հեղինակը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն ԿՇ-ում։ Նա համարվում է ԱՄՆ-ի 19-20-րդ դարերի խոշոր քանդակագործներից մեկը։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել տարբեր զբոսայգիներում, համալսարանական կամպուսներում, պաշտոական հաստատություններում և Ամերիկայի թանգարաններում։

Դանիել Ֆրենչ
անգլ.՝ Daniel Chester French[1][2][3][…]
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1850(1850-04-20)[4][5][6][…]
ԾննդավայրԷքսետեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[1][6][4][…]
Մահացել էհոկտեմբերի 7, 1931(1931-10-07)[4][6][7][…] (81 տարեկան)
Մահվան վայրՍթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][6][8][…]
ԳերեզմանSleepy Hollow Cemetery[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունսպիտակ ամերիկացի
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[4][2]
ԵրկերStatue of the Republic?, equestrian statue of George Washington?, Statue of Abraham Lincoln? և Statue of Abraham Lincoln?[2][9][10]
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինMary Adams French French?[2][1]
Ծնողներհայր՝ Henry F. French?[2], մայր՝ Anne Richardson French?[2]
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա[4][2], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4], United States Commission of Fine Arts?[11], Քանդակագործների ազգային ընկերություն[12][4][2], Ամերիկացի նկարիչների միություն[4], Architectural League of New York?[4][2], Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտ[4], Դիզայնի ազգային ակադեմիա[9][4][2], Սուրբ Ղուկասի ակադեմիա[4][2], National Arts Club?[4], Century Association?[4], Concord Art Association?[4] և Գեղեցիկ արվեստների ակադեմիա[4]
ԵրեխաներMargaret French Cresson?[13][2][4]
Ստորագրություն
Изображение автографа
 Daniel Chester French Վիքիպահեստում

Կյանք և աշխատանքներ

խմբագրել

Դանիել Ֆրենչը ծնվել է դատապաշտպանի ընտանիքում։ Դեռ վաղ հասակում ի հայտ է եկել նրա նկարչական տաղանդը։ Ուսումը ստացել է Քեմբրիջի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Երբ նա այցելել էր հարազատներին Բրուքլինում, Ֆրենչը ծանոթանում է Ջոն Ուորդի հետ և մեկ ամիս աշխատում է նրա արվեստանոցում։ 1873 թվականին Ֆրենչը առաջարկ է ստանում Կոնկորդ քաղաքից, որպեսզի քանդակի Լեքսիգտոնի և Կոնկորդի միջև եղած ճակատամարտի 100-ամյակի առթիվ մի քանդակ։ The Minute Man քանդակը հանդիսավոր կերպով բացվել է 1875 թվականի ապրիլի 19-ին։ Դրանից հետո Ֆրենչը մեկ տարի ապրում է Ֆլորենցիայում, որտեղ կատարելագործում է քանդակելու իր վարպետությունը Թոմաս Բոլի գլխավորությամբ։ Կարճ ժամանակով գալով հայրենիք` Ֆրենչը նորից մեկնում է Եվրոպա, սովորում է Փարիզի Գեղեցիկ արվեստենրի ազգային դպրոցում, հետո մի քանի տարի անց է կացնում Տոսկանայում։ Ֆրենչի աշխատանքների համար հաճախ որպես բնորդուհի էր ծառայում մոդել և դերասանուհի Օդրի Մէնսոնը։

1917 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ հանձնվում էր Պուլիցերյան մրցանակ լրագրության ոլորտում, և Դ. Ֆրենչին հանձնարարվում է դրա Ոսկե մեդալի դիզայնի մշակումը։ Քանդակագործի Չեսթերվուդի տանը, որը նախագծվել էր նրա ընկերոջ` ճարտարապետ Հենրի Բեկոնի կողմից, այժմ ստեղծվել է Դ. Ֆրենչի թանգարան։

Ճանաչում

խմբագրել
  • 1893 թվական` Ազգային քանդակագործների միության հիմնադիրներից մեկը
  • 1893 թվական` Ամերիկյան գիտության և արվեստի ակադեմիայի անդամ
  • 1901 թվական` Ազգային դիզայնի ակադեմիայի անդամ
  • 1904 թվական` Ամերիկյան նկարիչների և գրողների ակադեմիայի անդամ
  • Նյու-Յորքի ճարտարապետական լիգայի անդամ
  • Հռոմում Սուրբ Լուկայի ակադեմիայի անդամ
  • 1940 թվական` Դ. Ֆրենչի պատվին ԱՄՆ փոստային բաժանմունքը թողարկում է փոստային նամականիշ

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Library of Congress Library of Congress Name Authority File
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Notable Names Database — 2002.
  3. Union List of Artist Names
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 Greenthal K. French, Daniel Chester // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T029846
  9. 9,0 9,1 https://nationalacademy.emuseum.com/people/288/daniel-chester-french
  10. Society of Architectural Historians SAH ArchipediaChicago, IL, [Charlottesville, Va.], London: Society of Architectural Historians, University of Virginia Press, 2012. — ISBN 978-0-8139-3348-1
  11. https://www.cfa.gov/about-cfa/who-we-are/daniel-chester-french
  12. https://web.archive.org/web/20210817120407/https://nationalsculpture.org/members/historic-members/
  13. AGORHA (ֆր.) — 2009.
  14. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 130
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Ֆրենչ» հոդվածին։
  NODES
Association 2