Դավոս (տեղական բարբառով՝ ալեմանյան բարբառ՝ Tafaas, գերմ.՝ , ֆր.՝ Davos, իտալ.՝ Davos, հազվադեպ՝ Tavate, ռոմանշ.՝ Tavau), քաղաք Շվեյցարիայի արևելքում, Գրաուբյունդեն կանտոնում։ Քաղաքը գտնվում է Լանդվասսեր գետի ափին։ Դավոսն առավել հայտնի է դարձել այնտեղ անցկացվող համաշխարհային ֆորումի արդյունքում։ Քաղաքը հայտնի հանգստավայր է։

Բնակավայր
Դավոս
շվեյց. գերմ.՝ Davos
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՀամայնքPrättigau/Davos Region?
Մակերես284 կմ²
ԲԾՄ1559 մետր, 1563 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն10 862 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ081
Փոստային դասիչ7265, 7260, 7270, 7276, 7277, 7278, 7294 և 7272
Ավտոմոբիլային կոդGR
Պաշտոնական կայքgemeindedavos.ch
Դավոս (Շվեյցարիա)##
Դավոս (Շվեյցարիա)

Պատմություն

խմբագրել

Քաղաքի պատմությունը սկսում է 19-րդ դարից, երբ շվեյցարացի բժիշկները Դավոսի բարձրադիր հովտի կլիման համարեցին բարենպաստ՝ թոքերի հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Այստեղ բուժվող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը գրեց «Գանձերի կղզին» աշխատությունը։ Դավոսում են տեղի ունենում Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպի իրադարձությունները։

1913 թվականին քաղաքում առաջին և վերջին անգամ անցկացվեց գնդակով հոկեյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հաղթեց Անգլիան[2]։ 1923 թվականից սկսած քաղաքում ամեն տարի անց է կացվում հոկեյի միջազգային Շպենգլերի գավաթ մրցույթը։

XX դարի կեսին քաղաքը դարձավ լեռնադահուկային խոշոր հանգստավայր։ 1971 թվականից սկսած քաղաքում ամեն տարի անց է կացվում Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը հաճախ անվանում են նաև «Դավոսի ֆորում»։

Դավոսը ամենաշատն է իր հարկի տակ ընդունել գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Այն Դավոսում անց է կացվել 11 անգամ, որոնցից առաջինը տեղի է ունեցել 1899 թվականին։

 
Դավոսի մոտ գտնվող Սերտիգ հովտի ընդհանուր տեսքը

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.bfs.admin.ch/bfs/de/home/statistiken/bevoelkerung/stand-entwicklung/bevoelkerung.assetdetail.13707291.html
  2. «Info Bandy And The Bandy World Championships In Stockholm». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 305  
  NODES
admin 1