Դեղին տենդ
Դեղին տենդը, պատմականորեն հայտնի որպես դեղին ժանտախտ[11], սուր վիրուսային հիվանդություն է[12]։ Դեպքերի մեծ մասում՝ ախտանշանների թվում են տենդը, դողերոցքը, ախորժակի կորուստը, սրտխառնոցը, մկանային ցավը մասնակիորեն մեջքի հատվածում, և գլխացավերը[12]։ Հատկանշական է, որ ախտանշանները բարելավվեն հինգ օրվա ընթացքում[12]։ Որոշ մարդկանց մոտ բարելավման օրվա ընթացքում, տենդը վերսկսվում է, առաջանում է որովայնային ցավ, և լյարդին հասցված վնասը սկսում է հանգեցնել դեղին մաշկ[12]։ Եթե դա տեղի է ունենում, ապա մեծանում է նաև արնահոսության և երիկամների հետ խնդիրների վտանգը[12]։
Պատճառը և ախտորոշումը
խմբագրելՀիվանդությունը առաջանում է դեղին տենդի վիրուսի հետևանքով և տարածվում է իգական սեռի մոծակի խայթոցից[12] Այն վարակում է միայն մարդկանց, այլ պրիմատների, և մոծակների որոշակի տեսակների[12]։ Քաղաքներում՝ այն հիմնականում տարածվում է Aedes aegypti ցեղատեսակի մոծակների կողմից[12]։ Վարակը հանդիսանում է Flavivirus գենի ՌՆԹ վիրուս[13]։ Տվյալ հիվանդությունը դժվար է տարբերակել այլ հիվանդություններից, հատկապես վաղ շրջանում[12]։ Կասկածյալ դեպքը հաստատելու համար՝ պահանջվում է կատարել պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով արյան նմուշի զննություն[14]։
Լինում են 2 ձևի՝ քաղաքային, երբ մոծակները վարակը հիվանդ մարդուց փոխանցում են առողջին, և ջունգլիների, երբ մոծակները վարակը փոխանցում են հիվանդ կապիկներից առողջ կապիկներին և մարդկանց։ Հիվանդության գաղտնի շրջանը 3-6 օր է։ Սկսվում է ջերմության բարձրացումով՝ 39-40 °C, առաջանում են գլխացավ և մկանացավ, օրգանիզմի հյուսվածքների դեղնություն, արյունազեղումներ։ Հիվանդությունից հետո առաջանում է իմունիտետ։ Բուժումը՝ ախտանշանային։ Կանխարգելումը՝ մոծակների ոչնչացում, մարդկանց վակցինացում։
Կանխարգելում, Բուժում և Կանխատեսում
խմբագրելԳոյություն ունի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ դեղին տենդի դեմ, և որոշ երկրներ պահանջում են, որպեսզի զբոսաշրջիկները պատվաստվեն[12]։ Վարակը կանխելու այլ միջոցների թվում է այն փոխանցող մոծակների պոպուլյացիայի նվազեցումը[12]։ Այն շրջաններում, որտեղ հատկանշական է դեղին տենդը, իսկ դրա դեմ պատվաստումը ոչ բնորոշ՝ շատ կարևոր է դեպքերի վաղ ախտորոշումը և բնակչության մեծ զանգվածների իմունիզացիան (անընկալացումը)՝ համաճարակները կանխելու նպատակով[12]։ Վարակվելու պահից, հիվանդության կառավարման ընթացքը ախտանշական է, և չկա վիրուսի դեմ պայքարելու որևէ հատկանշական արդյունավետ միջոց[12]։ Հիվանդության ծանր տեսակի առկայության դեպքում՝ մարդկանց գրեթե կեսի շրջանում հիվանդությունը դառնում է մահվան պատճառ՝ այն չբուժելու հետևանքով[12]։
Համաճարակաբանություն և պատմություն
խմբագրելՅուրաքանչյուր տարի դեղին տենդը հարուցում է մոտ 200,000 վարակման և 30,000 մահացության դեպք[12], որից գրեթե 90%-ը տեղի է ունենում Աֆրիկյան երկրներում[14] Մոտ մեկ միլիարդ մարդ է բնակվում աշխարհի այն մասում, որտեղ այդ հիվանդությունը հատկանշական է[12]։ Այն բնորոշ է Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային շրջաններում, սակայն ոչ Ասիայում[12][15]։ 1980-ականներից ի վեր, դեղին տենդի դեպքերի քանակը մեծանում է[12][16]։ Համարվում է, որ դա տեղի է ունենում անընկալունակ մարդկանց քանակի նվազման, քաղաքում բնակվող մարդկանց քանակի մեծացման, մարդկանց հաճախակի տեղաշարժերի, և փոփոխվող կլիմայական պայմաններիհետևանքով[12] Հիվանդությունը սկիզբ է առել Աֆրիկայում, որտեղից այն տարածվել է Հարավային Ամերիկա 17-րդ դարում ստրկավաճառության միջոցով[11]։ 17-րդ դարից ի վեր, հիվանդության մի քանի մեծսուր բռնկումներ տեղի են ունեցել Ամերիկայում, Աֆրիկայում և Եվրոպայում[11] 18-րդ և 19-րդ դարերում դեղին տենդը դիտվել է որպես վարակիչ հիվանդությունների մեջ ամենավտանգավորներից մեկը[11]։ Դեղին տենդը առաջին հայտնաբերված մարդկային վիրուսն է[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
- ↑ 2,0 2,1 https://www.mayoclinic.org/diseases-conditions/yellow-fever/symptoms-causes/syc-20353045
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 https://www.who.int/news-room/fact-sheets/detail/yellow-fever
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Symptoms, Diagnosis, & Treatment // Yellow Fever Virus — CDC.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 What is yellow fever? // Yellow Fever — HHS.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Disease Ontology — 2016.
- ↑ 7,0 7,1 7,2 Enciclopedia Sapere (իտալ.) — De Agostini Editore, 2001.
- ↑ 8,0 8,1 Encyclopædia Britannica
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 For Healthcare Providers : Diagnostic Testing // Yellow Fever Virus
- ↑ 10,0 10,1 https://www.issalute.it/index.php/la-salute-dalla-a-alla-z-menu/f/febbre-gialla#terapia
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Oldstone, Michael (2009). Viruses, Plagues, and History: Past, Present and Future. Oxford University Press. էջեր 102–4. ISBN 9780199758494.
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 «Yellow fever Fact sheet N°100». World Health Organization. 2013 թ․ մայիս. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 13,0 13,1 Lindenbach, B. D.; և այլք: (2007). «Flaviviridae: The Viruses and Their Replication». In Knipe, D. M. and P. M. Howley. (eds.) (ed.). Fields Virology (5th ed.). Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins. էջ 1101. ISBN 0-7817606-0-7.
{{cite book}}
:|editor=
has generic name (օգնություն); Explicit use of et al. in:|author=
(օգնություն) - ↑ 14,0 14,1 Tolle MA (2009 թ․ ապրիլ). «Mosquito-borne diseases». Curr Probl Pediatr Adolesc Health Care. 39 (4): 97–140. doi:10.1016/j.cppeds.2009.01.001. PMID 19327647.
- ↑ «CDC Yellow Fever». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Barrett AD, Higgs S (2007). «Yellow fever: a disease that has yet to be conquered». Annu. Rev. Entomol. 52: 209–29. doi:10.1146/annurev.ento.52.110405.091454. PMID 16913829.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին տենդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 338)։ |