Դերային խաղ

Հոգեբանական տերմին

Դերային խաղն ուսման և հոգեբանության մեջ կիրառվող մեթոդ է։ Կրթական ծրագրերում, օրինակ, դասախոսը ուսանողներին կարող է անսպասելի իրավիճակներ առաջարկել, ուր ուսանողներին անհրաժեշտ է ընդունել որևէ դեր կամ տեսակետ, այնուհետև՝ փորձեր անել դա հասունացնելու և ավարտելու։ Այն ուսանողները, ովքեր չեն մասնակցում բուն դերային խաղին, ստանձնում են դիտորդի դերը և խաղի ավարտից հետո եզրակացություններ անում։ Դերային խաղն արդյունավետ իրականացնելու նախապայամանը առաջարկվող դերային իրավիճակի՝ իրականությանը հնարավորինս մոտ լինելու մեջ է։ Դասախոսը մանրամասն ներկայացնում է իրավիճակի բոլոր կողմերը։ Խաղը հաճախ կառուցվում է պոտենցիալ կոնֆլիկտների շուրջ։ Այն օգտակար է, երբ փորձ է արվում ցույց տալ, որ նույն թեմայի շուրջ տարբեր մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Մեթոդի արդյունավետությունն այն է, որ

  • մեր ձեռք բերած փորձը պահպանվում է երկար,
  • այն գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման հետաքրքիր ձև է,
  • այն հնարավորություն է տալիս ուսանողներին հիմնախնդիրների իրավիճակային դրսևորումները հասկանալ,

Դերային խաղի բուն ընթացքից հետո իրականացվում է դեբրիֆինգ, որի ժամանակ մեր դասախոսը

  • հանում է մեզ դերերից,
  • հստակեցնում է մեզ հետ կատարվածը,
  • քննարկում է մեր սխալները,
  • բացահայտում է մեր դիրքորոշումները, զգացմունքները, փոփոխությունները, որոնք առկա էին բուն դերային խաղի ընթացքում,
  • մեզ ինքնադիտարկման հնարավորություն է տալիս,
  • համադրում է մեր դերային խաղի արդյունքները մեր առաջնային նպատակների հետ,
  • մեր վարքի վերաբերյալ վերլուծություններ է իրականացնում,
  • առաջադրում է մտածելու նոր թեմաներ,
  • կապում է դերային խաղը մեր կողմից հասկանալի տեսական նյութերի հետ։

Դերային խաղը հաճախ կիրառում ենք, երբ անհրաժեշտ է զարգացնել մեր՝ միջանձնային հարաբերությունների հմտությունները (բանակցելու, հետադարձ կապ ստեղծելու և այլն)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերային խաղ» հոդվածին։
  NODES