Դիլան Թոմաս (անգլ.՝ Dylan Marlais Thomas, հոկտեմբերի 27, 1914(1914-10-27)[1][2][3][…], Սուոնսի, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 9, 1953(1953-11-09)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ուելսցի բանաստեղծ, թատերագիր, հրապարակախոս։ Հայտնի ստեղծագործություններից են «Հեզորեն մի՛ հանձնվիր այդ բարի գիշերին» ("Do not go gentle into that good night") և «Մահը նրա վրա այլևս չի տիրում» ("And death shall have no dominion"), բանաստեղծությունները, «Պիես ձայների համար» ("Play for Voices"), «Կաթնային անտառի տակ» (Under Milk Wood) ռադիո հեռարձակման համար գրված պիեսները և այլն։

Դիլան Թոմաս
Ծննդյան անունվալլիերեն՝ Dylan Marlais Thomas
Ծնվել էհոկտեմբերի 27, 1914(1914-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրՍուոնսի, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 9, 1953(1953-11-09)[1][2][3][…] (39 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանGrave of Dylan Thomas
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ, սցենարիստ և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Ուելս
ԿրթությունԵպիսկոպոս Գորի դպրոց
Ստեղծագործությունների ցանկlist of works by Dylan Thomas?
Պարգևներ
ԱմուսինՔաիթլին Թոմաս
ԶավակներLlewelyn Edouard Thomas?[5], Էրոունի Թոմաս[5] և Colm Garan Hart Thomas?[5]
ԱզգականներGordon Thomas?
Կայքdylanthomas.com
 Dylan Thomas Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Դիլան Թոմասը ծնվել է Ուելսի հարավում գտնվող ծովափնյա Սուոնսի քաղաքում։ Նրա հայրը գրող էր, ուներ գիտական աստիճան։ Դիլանին դաստիրակել են այնպես, որ նա իմանար միայն անգլերեն, չնայած վալլիերենը նրա մոր մայրենի լեզուն էր։ «Մարլայս» անվան համար Թոմասը պարտական է իր քեռուն, ունիտարիստ-քարոզիչ Ուիլյամ Թոմասին, որը հետաքրրքված էր Ուելսի կելտական մշակույթով և վերցրել է Գվիլիմ Մարլես (Gwilym Marles) անունը։

Թոմասն ավարտել է Սուոնսիի քերականության դպրոցը. նրա հայրն այդ դպրոցում անգլիական գրականություն էր դասավանդում։ Դիլանը դպրոցական ամսագրում հրապարակել է իր առաջին բանաստեղծությունը։ 16 տարեկանում նա թողել է դպրոցն ու կես տարի աշխատել որպես թղթակից։

Թոմասի մանկությունն անցել է գլխավորապես Սուոնսիում, ինչպես նաև նրա մոր ընտանիքին պատկանող ֆերմայում, որը գտնվում էր Կարմարտենշիրում։ Դեպի գյուղ կատարած այդ ուղևորությունները և դրանց հակադրությունը Սուոնսիի քաղաքային կյանքի հետ դարձել են Թոմասի ստեղծագործության մեծ մասը` ներկայացվելով հատկապես նրա պատմվածքներում ու ռադիոբեմադրություններում, ինչպես նաև` «Ձարխոտի բլուր» բանաստեղծության մեջ։

Թոմասի բանաստեղծությունների կեսն ու շատ պատմվածքներ գրվել են իր ընտանիքին պատկանող Կւոմդոնկին դրայվում գտնվող համար 5 տանը. այնտեղ է մասնավորապես ստեղծվել «Եվ մահը մնում է առանց իշխանության» բանաստեղծությունը, որը Թոմասի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Առաջին` «18 բանաստեղծություններ» հավաքածուի լույս ընծայման ժամանակ Թոմասն արդեն ամենահայտնի երիտասարդ անգլալեզու բանաստեղծներից մեկն էր։

Այնուհետև հաջորդել են «Քսանհինգ բանաստեղծություններ» (1936), «Սիրո քարտ» (1939, ընդգրկվել են բանաստեղծություններ և արձակ), «Մահեր և մուտքեր» (1946) ժողովածուները։

1937 թվականին Թոմասն ամուսնացել է Քեթլին Մաքնամարի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա` չնայած հարաբերությունների դժվարություններին ու հաճախակի դավաճանություններին։ 1939 թվականի հունվարին ծնվել է նրանց ավագ որդին` Լլևելինը (մահացել է 2000 թվականին)։ 1943 թվականին ծնվել է դուստրը` Այրոնուին, իսկ 1949 թվականի հուլիսին` կրտսեր որդին` Կոլմ Գարանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թոմասը չի զորակոչվել բանակ, քանի որ առողջական խնդիրների պատճառով ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել։ Այնուամենայնիվ, աշխատել է կառավարության համար` գրելով քարոզչական նյութեր։

Թոմասը սիրել է պարծենալ ալկոհոլի օգտագործման ծավալով։ Նրա հայտնի արտահայտություններից է. «Ես խմել եմ չբացված վիսկիի 18 չափաբաժին. կարծես թե սա ռեկորդ է[6]» (I've had 18 straight whiskies. I think that's the record[7]):

 
Տունը, որտեղ ծնվել է Թոմասը

1953 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Թոմասը խմում էր Մանհեթենի «Սպիտակ ձի» պանդոկում, նա կորցնում է գիտակցությունը։ Ավելի ուշ մահանում է Սբ. Վինսենթի հիվանդանոցում. նա 39 տարեկան էր։ Մահվան պատճառ է դարձել թոքաբորբը` արյան բարձր ճնշման ու լյարդի խնդիրների հետ։ Մահվանից հետո տեղափոխվել է Ուելս և թաղվել Լոխարնի եկեղեցու մոտ։ 1994 թվականին այնտեղ է թաղվել նաև նրա այրին` Քեթլինը։

Ստեղծագործություն

խմբագրել

Ի տարբերություն իր ժամանակի այլ բանաստեղծների, որոնք գրում էին ռեալիզմի ոճով, Թոմասի պոեզիային հատուկ են վառ, գրեթե երևակայական կերպարները։ Նրա ստեղծագործությունը շատ առումներով մոտ է ռոմանտիզմի ավանդույթներին։ Նրա ներշնչանքի կարևոր աղբյուր էին վալլիական ֆոլկլորն ու առասպելաբանությունը, մանկական տպավորությունները Ուելսի գյուղական կյանքից։

Ըստ Դիլան Թոմասի «Բժիշկը և սատանաները» դրամայի նկարահանվել է ֆիլմ, որի գլխավոր դերը խաղում է Թիմոթի Դալթոնը։ Սյուժեն հիմնված է իրական պատմության վրա, ըստ որի գիտնականը նոր մահացած մարդկանց մարմիններ էր գնում` ուսումնասիրության համար, չնայած և կասկածում էր, որ մարմինները ձեռք էին բերվում սպանության միջոցով[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dylan Thomas
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118757261 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
  6. Макиннис П. Тихие убийцы. Всемирная история ядов и отравителей / Питер Макиннис; пер. с англ. В. Болотникова. — М.: КоЛибри, 2008. — 432 с. — (Вещи в себе)
  7. "Dylan Thomas: Alcohol". BBC Wales. 6 November 2008.
  8. The Doctor and the Devils(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլան Թոմաս» հոդվածին։
  NODES
INTERN 2