Դիպլոդոկ
Դիպլոդոկ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Diplodocus Գոֆոնիիլ Չարլզ Մարշ, 1878} | ||||||||||||||||
Տեսակներ | ||||||||||||||||
| ||||||||||||||||
|
Դիպլոդոկ (լատին․՝ Diplodocus), զաուրոպոդ խմբի մողեսակոնքայինների ցեղ։ Առաջին քարացած մնացորդները հայտնաբերվել են 1877 թվականին Կոլորադոյի Ժայռային լեռներում պալեօնթոլոգ Սեմյուել Ուիլիսթոնի կողմից։ Հետագայում հայտնաբերվեցին նաև այլ մնացորդներ։ Դրանք բոլորը վերագրվում են 147-150 միլիոն տարի հնության։
Ցեղն ապրել է ուշ Յուրյան դարաշրջանում՝ ժամանակակից Հյուսիսային Ամերիկայի տարածքում, արևմտյան շրջաններում։ Մորիսոնի ձևավորման մեջ Դիպլոդոկի մնացորդները ամենատարածվածներից են։
Դիպլոդոկը հանդիսանում է համեմատաբար հեշտ իդենտիֆիցիրացվող դինոզավրերից մեկը։ Խոշորագույն դինոզավրերից մեկն է համարվում, որոնք հայտնի են ամբողջական կմախքային մնացորդներով[1]։ Դիպլոդոկի խոշոր չափերը պայմանավորված է նրա գիշատիչ լինելով։ Այդ ժամ, անակաշրջանի գիշատիչները սովորաբար մեծ չափեր ունեն։ Խոշոր գիշատիչներից հայտնի են նաև Ալոզավրերն ու Ցերատոզավրերը։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԱյս ցեղի անվանումը տվել է ամերիկացի պալեօնթոլոգ Չարլզ Մարշը 1878 թվականին։ Դիպլոդոկ բառը կազմված է հին հունարենի երկու բառերից՝ հունարեն՝ διπλόος (diplos)՝ կրկնակի, և հունարեն՝ (dokos)՝ ճառագայթ։ Անվանումը տրվել է պոչի ոսկորների յուրօրինակ կառուցվածքի համար[2]՝ պոչային ողերն ունեն կրկնակի ճառագայթային ածանցյալներ։
Սկզբնական շրջանում պոչային ողերի այսպիսի կառուցվածքը բնութագրվում էր միայն դիպլոդոկերին, սակայն հետագայում իրականացված անալոգային ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդպիսի ողեր ունեն նաև այլ զաուրոպոդներ, օրինակ Մամենչիզավրերը։
Նկարագրությունը
խմբագրելՍրանք ուշյուրյան ժամանակաշրջանի իսկական հսկաներից են։ Հետազոտող Դեյվիդ Ջիլեթի հաշվարկների համաձայն դիպլոդոկի երկարությունը կարող էր հասնել 54 մետրի, քաշը՝ 113 տոննայի։ Այս թվերը չհաստատվեցին, քանի որ հետագա ուսումնասիրությունները փոխեցին դիպլոդոկի ողերի քանակի մասին պատկերացումները։ Հսկայի իրական չափերը արդի պատկերացումներով անհամեմատ փոքր ստացվեցին։ Դիպլոդոկը միջինում հասել է 27 մետր երկարության։ Գիտնականների կարծիքով աեմնախոշոր առանձնյակների չափերը կարող էին հասնել 35 մետրի[3]։ Երկարության մեծ մասը բաժին էր ընկնում վզին ու պոչին։ Դիպլոդոկի զանգվածը մի հաշվումների համաձայն հասնում էր 10-20 տոննայի[4], մեկ այլ հաշվարկների համաձայն՝ 20-80 տոննայի[5]։ Բացառված չէ այն վարկածը, որ գոյություն են ունեցել առավել խոշոր դինոզզավրեր, օրինակ, Սուպերզավրը[6], սակայն դրանց կմախքը ամբողջական վիճակում չի գտնվել, հայտնաբերվել են միայն ոսկրային հատվածներ, ինչը հնարավորություն չի տալիս պատկերացում կազմել դինոզավրի ստույգ չափերի մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lambert D. (1993). The Ultimate Dinosaur Book. DK Publishing. ISBN 0-86438-417-3.
- ↑ Online Etymology Dictionary.
- ↑ Upchurch P, Barrett PM, Dodson P (2004). «Sauropoda». in Weishampel DB, Dodson P, Osmólska H. The Dinosauria (2nd Edition). University of California Press. pp. 305. ISBN 0-520-24209-2.
- ↑ Diplodocus Fact Sheet
- ↑ Britannica Concise Encyclopedia. Diplodocus
- ↑ [Wedel, M.J. and Cifelli, R.L. Sauroposeidon: Oklahoma's Native Giant. 2005. Oklahoma Geology Notes 65:2]
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիպլոդոկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիպլոդոկ» հոդվածին։ |