Դևիդ Ուոտկին
Դևիդ Ուոտկին (անգլ.՝ David Watkin, մարտի 23, 1925[1], Մարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - փետրվարի 19, 2008[3][1], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի կինոօպերատոր, «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր «Աֆրիկայից» ֆիլմում ունեցած լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Դևիդ Ուոտկին | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 23, 1925[1] |
Ծննդավայր՝ | Մարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 19, 2008[3][1] (82 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ և գրող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0914239 |
davidwatkin.co.uk |
Կենսագրություն
խմբագրելԴևիդ Ուոտկինը ծնվել է 1925 թվականի մարտի 23-ին փաստաբան Ջոն Ուոտկինի ընտանիքում[6]։ Մանկության տարիներին նա ցանկացել է դառնալ երաժիշտ, բայց հայրը նրան թույլ չի տվել դաշնամուրի դասերի հաճախել, Դևիդը հետագայում պնդել է, որ կնախընտրեր պրոֆեսիոնալ երաժիշտ լինել, քան կինոօպերատոր[7][8]։ Բրիտանական բանակում ծառայելուց հետո նա սկսել է «Southern Railway Film Unit» ընկերությունում աշխատել նախ որպես հանձնակատար, ապա՝ օպերատորի օգնական[8][9]։
Նրա՝ որպես գլխավոր օպերատորի առաջին գործերը եղել են «Men on the Mend» (1956) և «The Long Night Haul» (1956) վավերագրական կարճամետրաժ կինոնկարները։ Գեղարվեստական ֆիլմերում նրա առաջնախաղը տեղի է ունեցել կինոռեժիսոր Ռիչարդ Լեստերի «Ճարպկություն» (1965) ֆիլմում։ Այդ ֆիլմում աշխատելուց հետո նրան շարունակել են միասին աշխատել՝ նկարահանելով ևս յոթ ֆիլմ[10]։ Ուտկինը հայտնի է նաև կինոռեժիսորներ Թոնի Ռիչարդսոնի, Ֆրանկո Ձեֆֆիրելլիի, Մայք Նիկոլսի, Քեն Ռասսելի, Սիդնի Փոլլաքի և Սիդնի Լյումետի հետ աշխատանքներով[10]։
Դևիդ Ուոտկինն առաջիններից մեկն է, ով սկսել է արտացոլված լույսն օգտագործել որպես լուսավորման թույլ աղբյուր։ Որոշ քննադատներ նրա գեղարվեստական ոճը համեմատել են Յան Վերմեերի գեղանկարների հետ[8][11]։ Գրել է «Why Is There Only One Word for Thesaurus?» (1998) և «Was Clara Schumann a Fag Hag?» (2008) երկհատորյա ինքնակենսագրականը[11][12]։
Դևիդ Ուոտկինը մահացել է 2008 թվականի փետրվարի 19-ին Բրայթոնի իր տանը[13]։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրել- 1965 – Ճարտարություն (ռեժիսոր՝ Ռիչարդ Լեստեր)
- 1965 – Դեպի օգնություն (ռեժիսոր՝ Ռիչարդ Լեստեր)
- 1966 – Օրիորդ (ֆիլմ) (ռեժիսոր՝ Թոնի Ռիչարդսոն)
- 1967 – Մարատ/Այգի (ռեժիսոր՝ Պիտեր Բրուկ)
- 1967 – Ինչպես ես հաղթեցի պատերազմում (ռեժիսոր՝ Ռիչարդ Լեստեր)
- 1968 – Թեթև հեծելազորի գրոհումը (ռեժիսոր՝ Թոնի Ռիչարդսոն)
- 1969 – The Bed-Sitting Room (ռեժիսոր՝ Ռիչարդ Լեստեր)
- 1970 – Խորամանկություն-22 (ռեժիսոր՝ Մայք Նիկոլս)
- 1971 – Սատանաներ (ռեժիսոր՝ Քեն Ռասել)
- 1971 – Ընկեր (ռեժիսոր՝ Քեն Ռասսել)
- 1973 – Անկայուն հավասարակշռություն (ռեժիսոր՝ Թոնի Ռիչարդսոն)
- 1973 – Երեք հրացանակիրները (ռեժիսոր՝ Ռիչարդ Լեստեր)
- 1974 – Չորս հրացանակիրները։ Միլեդիի վրեժը (ռեժիսոր՝ Ռիչարդ Լեստեր)
- 1976 – Ռոբին և Մերիան (ռեժիսոր՝ Ռիչարդ Լեստեր)
- 1976 – Սատանայի դուստրը (ռեժիսոր՝ Պիտեր Սայկես)
- 1977 – Ջոզեֆ Էնդրյուս (ռեժիսոր՝ Թոնի Ռիչարդսոն)
- 1977 – Հիսուսը Նազարեթից (ռեժիսոր՝ Ֆրանկո Ձեֆֆիրելլի)
- 1979 – Հաննովեր-սթրիթ (ռեժիսոր՝ Պիտեր Հայամս)
- 1979 – Կուբա (ռեժիսոր՝ Ռիչարդ Լեստեր)
- 1981 – Կրակե կառքեր (ռեժիսոր՝ Հյու Հադսոն)
- 1981 – Անվերջ սեր (ռեժիսոր՝ Ֆրանկո Ձեֆֆիրելլի)
- 1983 – Յենթլ (ռեժիսոր՝ Բարբրա Ստրեյզանդ)
- 1984 – «Նյու Հեմփշիր» հյուրանոց (ռեժիսոր՝ Թոնի Ռիչարդսոն)
- 1985 – Վերադարձ Օզ երկիր (ռեժիսոր՝ Ուոլտեր Մյորչ)
- 1985 – Սպիտակ գիշերներ (ռեժիսոր՝ Թեյլոր Հեկֆորդ)
- 1985 – Աֆրիկայից (ռեժիսոր՝ Սիդնի Փոլաք)
- 1987 – Լուսնի իշխանություն (ռեժիսոր՝ Նորման Ջուիսոն)
- 1988 – Դիմակահանդես (ռեժիսոր՝ Բոբ Սուեյմ)
- 1988 — Վերջին ծես (ռեժիսոր՝ Դոնալդ Պոլ Բելլիսարիո)
- 1989 – Սպանություն լուսնի լույսի ներքո (ռեժիսոր՝ Մայքլ Լինդսեյ-հոգ)
- 1990 – Մեմֆիսյան գեղեցկուհի (ռեժիսոր՝ Մայքլ Քեյթոն-Ջոնս)
- 1990 – Համլետ (ռեժիսոր՝ Ֆրանկո Ձեֆֆիրելլի)
- 1992 – Երկրորդ շնչառություն (ռեժիսոր՝ Բիբան Կիդրոն)
- 1993 – Այդ երիտասարդի կյանքը (ռեժիսոր՝ Մայքլ Քեյթոն-Ջոնս)
- 1993 – Բոֆա (ռեժիսոր՝ Մորգան Ֆրիմեն)
- 1994 – Գրպանի փող (ռեժիսոր՝ Ռիչարդ Բենջամին)
- 1996 – Ջեյն Էյր (ռեժիսոր՝ Ֆրանկո Ձեֆֆիրելլի)
- 1996 – Բոգուս (ռեժիսոր՝ Նորման Ջուիսոն)
- 1997 – Գիշեր Մանհեթենի շուրջը (ռեժիսոր՝ Սիդնի Լյումետ)
- 1999 – Գլորիա (ռեժիսոր՝ Սիդնի Լյումետ)
- 1999 – Թեյախմություն Մուսոլինիի հետ (ռեժիսոր՝ Ֆրանկո Ձեֆֆիրելլի)
- 2001 – Առաջին սեր (ռեժիսոր՝ Ռևերժ Անսելմո)
Պարգևներ և անվանակարգեր
խմբագրել- 1986 թվականին «Օսկար» մրցանակի դափնեկիր «Աֆրիկայից» ֆիլմում ունեցած լավագույն օպերատորական աշխատանքի համար[14]
- BAFTA մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար
- 1966 թվականին առաջադրվել է «Դեպի օգնություն» և «Ճարպկություն» ֆիլմերի համար[15]։
- 1968 թվականին առաջադրվել է «Օրիորդ» ֆիլմի համար[16]։
- 1969 թվականին առաջադրվել է «Թեթև հեծելազորի գրոհումը» ֆիլմի համար[17]։
- 1971 թվականին առաջադրվել է «Խորամանկություն-22» ֆիլմի համար[18]։
- 1975 թվականին առաջադրվել է «Երեք հրացանակիրները» ֆիլմի համար[19]։
- 1982 թվականին առաջադրվել է «Կրակե կառքեր» ֆիլմի համար[20]։
- 1987 թվականին առաջադրվել է «Աֆրիկայից» ֆիլմի համար[21]։
- 1978 թվականին Արմանդո Նաննուցիի հետ առաջադրվել է BAFTA TV Award մրցանակի «Հիսուսը Նազարեթից» ֆիլմում ունեցած օպերատորական աշխատանքի համար[22]։
- 2004 թվականին դարձել է Camerimage կինոօպերատորների արվեստի միջազգային փառատոնի դափնեկիր կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար[23]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/1579444/David-Watkin.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.davidwatkin.co.uk
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.independent.co.uk/news/obituaries/david-watkin-oscarwinning-cinematographer-786790.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://articles.latimes.com/2008/feb/23/local/me-watkin23
- ↑ «DAVID WATKIN». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Bergan, Ronald (2008 թ․ փետրվարի 23). «Obituary: David Watkin». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «The ASC -- American Cinematographer: In Memoriam: David Watkin». theasc.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 10,0 10,1 Staff, Variety (2008 թ․ փետրվարի 25). «Cinematographer David Watkin dies». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 11,0 11,1 «David Watkin». The Telegraph (բրիտանական անգլերեն). 2008 թ․ փետրվարի 22. 0307-1235. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «David Watkin: Oscar-winning cinematographer». The Independent (բրիտանական անգլերեն). 2008 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Cinematographer had affinity for natural light». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2008 թ․ փետրվարի 23. 0458-3035. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «The 58th Academy Awards | 1986». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Film in 1966 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Film in 1968 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Film in 1969 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «1971 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «1975 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «1982 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «1987 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «1978 | BAFTA TV Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «CAMERIMAGE 2004» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Obituary Արխիվացված 2010-05-24 Wayback Machine
- Կինոօպերատորների առցանց հանրագիտարանում Արխիվացված 2017-12-01 Wayback Machine(անգլ.)