Եթովպացիներ, եթովպներ, իթովպներ (հուն․՝ Αίθιοπία՝ արևաթուխ), Եթովպական բարձրավանդակի բնակիչների ինքնանվանումը։ Հնում եթովպացի են անվանվել Եգիպտոսից հարավ բնակվող բոլոր ժողովուրդները, իսկ յոթերորդ դարից հետո՝ միայն Եթովպիայի բնակիչները։

Եթովպիայի դրոշ

Հաբեշստան (երկրի) և հաբեշներ (բնակչության) անվանումը եթովպացիները չեն ընդունում, քանի որ արաբերեն հաբաշ բառը նշանակում է խառն կամ խառնածին, որը վերաբերում էր միայն եթովպական մի ցեղի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 489
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթովպացիներ» հոդվածին։
  NODES