Եղջերափող
Եղջերափող, փողային մունդուշտուկավոր հնագույն նվագարան։ Պատրաստվել է կենդանու սնամեջ եղջյուրից, հետագայում՝ փայտից, փայտի կեղևից, ոսկորից կամ մետաղից։ 16-րդ դարում ավելացվել են հնչյունի բարձրությունը փոփոխող անցքեր, ավելի ուշ՝ փականներ։ Օգտագործվել և օգտագործվում է հիմնականում որպես հովվական, որսորդական, փոստային և ռազմական ազդանշանային գործիք։ Եղջերափողը կոնաձև փողակով բազմաթիվ փողային երաժշտական գործիքների նախատիպն է։
Եղջերափող | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքների դաս |
Որակավորում | փողային երաժշտական գործիքներ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 509)։ |