Զուկոտո, սառը դեսերտ, ծագումով Ֆլորենցիայից։ Բաղադրատոմսի ծագումը պատմաբանները կապում են նկարիչ և ճարտարապետ Բերնարդո Բուոնտալետիի հետ, որը նաև սիրում էր պատրաստել։ Դեսերտը ստեղծվել է Մեդիչիների ընտանիքի խնջույքի համար[1][2]։ Այն ունի ինքնատիպ գմբեթային տեսք։ Ի սկզբանե այն հայտնի էր ինչպես Elmo di Caterina («Եկատերինայի սաղավարտը»), Եկատերինա Մեդիչի պատվին։ Նաև կա մի լեգենդ, որ դեսերտի ստեղծողը ոգեշնչվել էր Ֆլորենցիայի Սանտա-Մարիա-դել-Ֆիորե տաճարի գմբեթից։

Զուկոտտո
Տեսակաղանդեր
Առաջացման երկիր Իտալիա
 Zuccotto Վիքիպահեստում

Ժամանակակից անվանումը, հավանաբար կապված է «դդում» բառի հետ։ Դեսերտը ավանդաբար պատրաստվում է հատուկ դդումի տեսքով ափսեյի մեջ (zuccotto-ն իտալերենից թարգմանաբար նշանակում է «Փոքրիկ դդում»)։ Ինչպես նաև դեսերտի ձևը հիշեցնում է կարդինալի գլխազարդը՝ zucchetto-ն։

Իրական ռեցեպտում առաջարկված է միջուկի համար ռիկոտա պանրի, կակաոյի և ցիտրուսային կեղևի օգտագործումը, այն հիմնականում միագույն է, սպիտակ։ Արտաքինից թխվածքը ներծծված է էսսենցայով կամ ալկերմես լիկյորով, որը թխվածքին վառ կարմիր գույն է փոխանցում։ Զուկոտոն նորից տարածվեց միայն 1930-ական թվականներին, բայց այն ենթարկվել է որոշակի փոփոխությունների, քսաներորդ դարի համերին համապաստասխան[3][4]։

Մեր օրերում այն բաղկացած է թխվածքաբլիթից, որը ներծծված է լիկյորով, օրինակ՝ ամարետոյով։ Իսկ միջուկի համար, բացի ռիկոտին հիմնականում օգտագործվում է նաև պաղպաղակ (gelato), որն այն նմանեցնում է սեմիֆրեդոյի, սերուցքային կրեմ կամ սերուցք, շոկոլադի կտորներ, նուշ։ Կան նաև բալերով, մրգերով և չրերով բաղադրատոմսեր։ Վերևից ծածկվում է շաքարի փոշով։ Պատրաստումից հետո զուկոտոն հանգստացնում են և սառեցնում[5][6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lo zuccotto. Dante Alighieri — Zaragoza
  2. «Storia dello zuccotto semifreddo». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  3. «Zuccotto fiorentino, la ricetta originale dell'Elmo di Caterina de' Medici». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  4. Lo Zuccotto Fiorentino: Ricetta Originale, Ingredienti del Dolce(չաշխատող հղում)
  5. «Giada De Laurentiis. Zuccotto Recipe». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  6. Mousse & Flans — iCook Italian. Script edizioni, 2011. — ISBN 8866143693, 9788866143697
  NODES