Էլեն Սմիթ

շվեյցարացի նկարիչ, Ար Բրյուտի ներկայացուցիչ, սպիրիտիստ և մեդիում

Էլեն Սմիթ (ֆր.՝ Hélène Smith, իսկական անունը՝ Կատերինա-Էլիզա Մյուլլեր (գերմ.՝ Catherine-Élise Müller), դեկտեմբերի 19, 1861(1861-12-19)[1][2], Մարտինի, Վալե, Շվեյցարիա - հունիսի 10, 1929(1929-06-10)[3][1], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ, Ար Բրյուտի ներկայացուցիչ, սպիրիտիստ և մեդիում։ Հայտնի է եղել որպես «Ակամա գրելու մուսա» սյուրռեալիստների կողմից, ովքեր Սմիթին համարել են սյուրռեալիստական ուժի ապացույց և սյուրռեալիստական գիտելիքների խորհրդանիշ[4]։ Կյանքի վերջում Սմիթը պնդել է, որ շփվել է մարսեցիների հետ և հանդիսանում է հինդու արքայադստեր և Մարի Անտուանետի ռեինկառնացիան։

Էլեն Սմիթ
ֆր.՝ Hélène Smith
Ծնվել էդեկտեմբերի 19, 1861(1861-12-19)[1][2]
ԾննդավայրՄարտինի, Վալե, Շվեյցարիա
Վախճանվել էհունիսի 10, 1929(1929-06-10)[3][1] (67 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Շվեյցարիա
Մասնագիտություննկարչուհի, էքստրասենս և spiritual medium
 Hélène Smith Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հունգարացի վաճառականի ընտանիքում։ Վաղ մանկությունից Մյուլլերը երազկոտ երեխա է եղել, անծանոթ մարդկանցից հեռու է մնացել, սիրել է կարդալ և նկարել։ Ավարտելուց հետո ուսումնասիրել է առևտուր։ Նրան անընդհատ տեսիլքներ են երևացել և տանջվել է տարբեր վախերից։ 30 տարեկանում Մյուլլերը սկսել է հետաքրքրվել սպիրիտիզմով, մասնակցել է սեանսների և իրեն ներկայացրել որպես հզոր մեդիում։ 1895 թվականին հանդիպել է ժնևցի հոգեբույժ Թեոդոր Ֆլուրնուային, ով նրան տվել է «Էլեն Սմիթ» կեղծանունը և ինտենսիվ աշխատել նրա հետ հաջորդ 4 տարիների ընթացքում։

Բազմաթիվ հոգեբանական հանդիպումների ժամանակ, որոնց, բացի Էլեն Սմիթից և Ֆլուրնուայից, մասնակցել էր նաև լեզվաբան Ֆերդինանդ դը Սոսյուրը, տրանսի մեջ հայտնված Սմիթը հերթով «վերապրել է» իր 3 «նախորդ կյանքերը»։ Նրա խոսքով, հմայվելով իր հոգևոր պաշտպան Լեոպոլդով (նույն ինքը՝ Ալեսսանդրո Կալիոստրոն), Սմիթը վերամարմնավորվել է իր առաջին՝ հինդուական կյանքի շրջանը, երբ նա, իբր, Սինանդինիի արքայադուստրն էր, ով ապրել է 15-րդ դարում։ Միևնույն ժամանակ Սմիթն իր խոսքում օգտագործել է սանսկրիտը։ Իր կյանքի երկրորդ շրջանում նա ենթադրաբար Մարի Անտուանետն է եղել։ Երրորդ շրջանում նա դարձել է անհայտ տիեզերական ճանապարհորդ դեպի Մարս։ Միևնույն ժամանակ, այդ մոլորակ իր թռիչքը նկարագրելու համար Սմիթն օգտագործել է իր իսկ ստեղծած «մարսյան տառատեսակը» և ջրաներկի միջոցով պատկերել Մարսի մակերեսը և նրա բնակիչներին։ 1900 թվականին հրատարակված Des Indes à laplanète Mars ստեղծագործության մեջ Ֆլուրնուան մանրամասն նկարագրել է իր հիվանդի բոլոր երեք հոգեկան վիճակները/կյանքի շրջանները և միևնույն ժամանակ մատնանշել է նրա ենթագիտակցության անսովոր հզոր աշխատանքը։ Հատկանշական է, որ նույն 1900 թվականին լույս է տեսել Զիգմունդ Ֆրոյդի «Երազների մեկնաբանություն» աշխատությունը։

1900 թվականին Սմիթը ֆինանսական աջակցություն է ստացել մի հարուստ ամերիկուհուց, թողել է իր աշխատանքը և նկարչության դասերի է հաճախել։ 1903 թվականին Հիսուս Քրիստոսը «հայտնվում է» նրան, և միևնույն ժամանակ Լեոպոլդի ոգու ձայնը տեղեկացնում է Սմիթին, որ նա պետք է նկարի Հիսուսին։ 1905 թվականից նկարիչը ստեղծել է կրոնական բովանդակության կտավներ՝ Քրիստոսի և Աստվածածնի պատկերներ, 12 լայնաֆորմատ գործեր՝ պատրաստված յուղաներկով փայտե տախտակների վրա։ Նա նկարել է մատներով և ափերով, հազվադեպ՝ վրձիններով։ Այդ աշխատանքները կատարելիս Սմիթը համոզված է եղել, որ դրանք բոլորն էլ միստիկական ծագում ունեն։ 1913 թվականին Ժնևում տեղի ունեցած հոգեբանների համագումարում Սմիթը իր ստեղծագործական աշխատանքների մասին հայտնել է հետևյալը․ «Այն օրերին, երբ ես պետք է նկարեմ, ինձ արթնացնում են (հոգիները) վաղ առավոտյան, ժամը 5-ից 6-ը, բարձրաձայն երեք անգամ թակելով մահճակալս։ Ես վեր եմ կենում և գնում կտավի մոտ։ Նրանից երկու քայլ առաջ ինձ համակում են տարօրինակ զգացումներ և ես այնպիսի վիճակում եմ գտնվում, կարծես քնած լինեմ։ Հետագայում ես իմանում եմ, որ իսկապես քնել եմ, քանի որ մատներիս վրա տարբեր գույների ներկ եմ նկատում և միևնույն ժամանակ չեմ հիշում, որ դրանք օգտագործել եմ»։

Հոգեբանության պրոֆեսոր Թեոդոր Ֆլուրնուան, ուսումնասիրելով Էլեն Սմիթի գործունեությունը, եկել է այն եզրակացության, որ «մարսյան» նամակի լեզուն մոտ է իր մայրենի ֆրանսերենին[5], և որ նրա բացահայտումները ոչ այլ ինչ են, քան ենթագիտակցական երևակայություն, որոնք հիմնված են մոռացված սկզբնաղբյուրների վրա[6]։

Գրականություն

խմբագրել
  • Théodore Flournoy. Des Indes à la planète Mars, étude sur un cas de somnambulisme avec glossolalie. — Genève et P.: Eggimann et Alcan, 1900; rééditions Seuil, 1983 et L’Harmattan, 2006.
  • Auguste Lemaître. Un Nouveau Cycle somnambulique de Mlle Smith, ses peintures religieuses. — P.: Archives de Psychologie, 1907.
  • Waldemar Deonna. De la Planète Mars en Terre Sainte, art et subconscient : un médium peintre, Hélène Smith. — P.: E. de Boccard, 1932.
  • Mireille Cifali. Théodore Flournoy: la découverte de l’inconscient. — P.: Le Bloc-Notes de la psychanalyse n° 3, 1983.
  • Mireille Cifali. Une glossolale et ses savants : Elise Muller, alias Hélène Smith. — P.: Clims-Denoël, 1985, в Id. et al., La linguistique fantastique, p. 236—245.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SIKART — 2006.
  3. 3,0 3,1 3,2 Hélène [Müller, Elise-Catherine Smith] — 2006.
  4. Rosemont, Penelope. (1998). Surrealist Women. University of Texas Press. p. xlii. 0-292-77087-1
  5. Randi J. Automatic writing // An Encyclopedia of Claims, Frauds, and Hoaxes of the Occult and Supernatural
  6. Carroll R. T. Automatic writing (trance writing) // The Skeptic’s Dictionary: A Collection of Strange Beliefs, Amusing Deceptions, and Dangerous Delusions
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Սմիթ» հոդվածին։
  NODES
Note 1
os 3