Էմմա Ալբանի
Բրիտանական Կայսրության շքանշանակիր, տիկին Էմմա Ալբանի (նոյեմբերի 1, 1847[1][2][3][…], Շամբլի, La Vallée-du-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[2] - ապրիլի 3, 1930[1][2][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի առաջատար օպերային սոպրանո, առաջին կանադացի երգչուհին, որը միջազգային աստղ է դարձել[10]։ Երգացանկում կարևոր տեղ են զբաղեցրել Մոցարտի, Ռոսսինիի, Դոնիցետիի, Բելլինիի և Վագների օպերաները։ Կատարումներով հանդես է եկել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։
Էմմա Ալբանի ֆր.՝ Emma Albani | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1847[1][2][3][…] |
Ծննդավայր | Շամբլի, La Vallée-du-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[2] |
Մահացել է | ապրիլի 3, 1930[1][2][4][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Գերեզման | Բրոմփթոնի գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Կանադա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երգչուհի, օպերային երգչուհի և կոմպոզիտոր |
Ծնողներ | հայր՝ Joseph Lajeunesse?[6][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Emma Albani Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելՄարի-Լուիզ-Էմմա-Սեսիլ Լաժենեսը ծնվել է Մոնրեալի Չամբլի արվարձանում պրոֆեսիոնալ երաժիշտ Ժոզեֆ Լաժենեսի և վերջինիս կնոջ՝ Միլենա Մինյոյի ընտանիքում[11][12]։ Ծննդյան օրը նշվում է որպես 1847 թվականի նոյեմբերի 1, սակայն որոշ հեղինակների մոտ հանդիպում է 1848 կամ 1850 թվականը, իսկ Ալբանին ինքն իր հուշագրության մեջ նշել է 1852 թիվը[13]։ Երաժշտական պարապմունքներն սկսել է իր մայրիկի հետ, սակայն հինգ տարեկանից նրա երաժշտական կրթությամբ հայրն է զբաղվել[14], որը հմուտ երաժիշտ էր ու լավ նվագում էր ջութակ, տավիղ, դաշնամուր և երգեհոն։ Երեխային պահել է խիստ ռեժիմի տակ, ըստ որի՝ նա օրվա մեջ չորս ժամ հատկացնում էր տավիղի և դաշնամուրի դասերին։
Արտագաղթ և ուսում
խմբագրել1852 թվականին ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Պլատսբուրգ քաղաքը[15]։ 1856 թվականին իր մայրիկի մահից հետո ուսումը շարունակել է Մոնրեալի մենաստաններից մեկի դպրոցում, որտեղ իր հայրը երաժշտության ուսուցչի պաշտոն էր ստացել։ Սա նրան հնարավորություն է տվել ավելի լավ կրթություն ստանալ, քան կարող էր որևէ այլ տեղ ձեռք բերել։ 1860 թվականի օգոստոսի 24-ին Ալբանին և Ադելինա Պատտին Մոնրեալում տեղի ունեցած Չառլզ Սաբաթիեի Cantata -ի համաշխարհային պրեմիերայի մենակատարներն էին, որը տեղի էր ունենում Ուելսի արքայազն Էդուարդ VII-ի այցելության պատվին[16]։ Ի վիճակի չլինելով վճարել Քվեբեկում երաժշտական կրթություն ստանալու համար, որտեղ երգելը կնոջ համար անպատվաբեր էր համարվում, ընտանիքը 1865 թվականին տեղափոխվել է Օլբանի։ Այնտեղ դարձել է հանրահայտ երգչուհի, երգեհոնահար և երգի ուսուցչուհի ու բավականաչափ գումար խնայել ուսումը շարունակելու համար[17]։
1868 թվականին ճանապարհորդել է դեպի Փարիզ, որտեղ Ժիլբեր Դյուպրեի դասարանում ուսանել է Փարիզի կոնսերվատորիայում։ Վեց ամիս անցկացրել է Փարիզում ու պարապել Դյուպրեի հետ, որից հետո մեկնել Իտալիա և իտալական օպերային երգեցողություն ուսումնասիրել Ֆրանչեսկո Լամպերտիի մոտ[18]։ Բեմական վարպետության դասատու սինյոր Դելորենզիի առաջարկով անունը փոխել է Էմմա Ալբանիի, որն ավելի եվրոպական հնչողություն ուներ։ Մեսսինայում կատարել է իր դեբյուտը Ալբանի ազգանունով[19]։
Օպերային կարիերա
խմբագրելԶարգացումներ Իտալիայում
խմբագրելԽնայողություններն սպառվում էին, ու թեև ուսումը կիսատ էր, սկսել է աշխատանք փնտրել ուսման համար վճարելու նպատակով։ Աշխատանքի է անցել Մեսինայում, որտեղ 1870 թվականի մարտի 30-ին «Լուսնոտը» օպերայում դեբյուտով հանդես է եկել Ամինայի դերակատարմամբ։ Ներկայացումը շատ լավ է ընդունվել, որի մասին հետագայում գրել է․
Ինձ բառացիորեն հեղեղեցին ծաղիկներով, նվերներով ու բանաստեղծություններով, որոնց թերթերը սավառնում էին հանդիսատեսի գլուխների վրայով, և անհամար ու բազմատեսակ ծաղկեփնջերի մեջ մի զամբյուղ կար, որի մեջ կենդանի աղավնի էր։ Նրան կարմիր էին ներկել, ու այդ փոքրիկ քնքուշ թռչնակը վեր բարձրացավ ու սկսեց ճախրել ամբողջ թատրոնում։ - Էմմա Ալբանին իր առաջին ներկայացման մասին[14]
|
Մեսինայում պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վերադարձել է Միլան ու վերսկսել դասերը Լամպերտիի հետ։ Նրան սկսել են հեղեղել նոր աշխատանքային առաջարկություններով։ Շուտով ընդունել է Գիլդայի դերը «Ռիգոլետտո» օպերայում, որի ներկայացումը տեղի է ունեցել Չենտոյում[20]։ Հետագայում ներկայացումներով հանդես է եկել Ֆլորենցիայում և Մալթայում «Լյուչիա դի Լամերմուր», «Ռոբերտ Սատանա», «Սևիլյան սափրիչ» և «Աֆրիկուհին» օպերաներում կատարելով տարբեր դերեր[14]։ 1870-1871 թվականների ձմեռը Մալթայում անցկացնելուց հետո[15] նրան ունկնդրել է Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնի մենեջեր Ֆրեդերիկ Գայը[21]։ Տպավորվելով երգչուհու տաղանդով՝ նրա հետ հինգ տարով պայմանագիր է կնքել։ Նախատեսված էր, որ լոնդոնյան դեբյուտը պետք է կատարեր 1872 թվականի գարնանը։ Նախքան լոնդոնյան պայմանագրի գործողության մեջ մտնելը՝ Լամպերտիի հետ շարունակել է դասերը Կոմո լճի շրջակայքում[22], հետո ելույթ ունեցել Ֆլորենցիայի Teatro della Pergola թատրոնում՝ տաս օրվա մեջ տալով ինը ներկայացումների շարք, որտեղ հանդես էր գալիս Ամբրուազ Թոմայի «Mignon» օպերայի գլխավոր հերոսուհու դերում[23]։
Տեղափոխություն Լոնդոնի Կովենտ գարդեն օպերա
խմբագրելԱլբանին Լոնդոն է ժամանել գարնանը և պրոֆեսիոնալ դեբյուտը կատարել 1872 թվականի ապրիլի 2-ին Ամինայի դերով[24]։ Քննադատներն ու հանդիսատեսը տպավորվել են նրա կատարմամբ, իսկ երկրպագուները՝ ծաղիկներ ու գոհարեղեն նվիրել։ Կովենտ գարդենում հետաքրքրություն է հանդես բերել օրատորիայի հանդեպ և սկսել ուսումնասիրել այն[25]։ Այն կատարելու առաջին հնարավորությունն ունեցել է 1872 թվականի հոկտեմբերին՝ Նորվիչ քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնին կատարելով Հենդելի Թեոդորայի դերերգը[26]։
1872–1873 թվականների ձմեռային համերգաշրջանում իտալական օպերայի հետ հանդես է եկել Փարիզի Salle Ventadour թատրոնում, որտեղ նրա խաղընկերը Վիկտոր Կապուլն էր՝ Էլվինոյի դերակատարմամբ[27]։
Լոնդոնում երկրորդ համերգաշրջանը ներառում էր Օֆելիայի դերը Ամբրուազ Թոմայի «Համլետ» օպերայից և կոմսուհու դերը Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից։ Երկրորդ համերգաշրջանից հետո ճանապարհորդել է դեպի Մոսկվա, այնտեղից՝ դեպի Սանկտ Պետերբուրգ, որտեղ ցար Ալեքսանդր II-ն ունկնդրել է նրա կատարումները[28]։
Լոնդոնում երրորդ համերգաշրջանի ժամանակ կատարել է հիմնականում առաջին երկու համերգաշրջանների երգացանկը[15], որից հետո Վիկտորյա թագուհին նրան հրավիրել է մասնավոր կատարումներով հանդես գալ Վինձոր ամրոցում, որտեղ էլ երգչուհին ժամանել է 1874 թվականի հուլիսին ու կատարել «Ռիգոլետտոյի» «Caro nome» մեներգը, իռլանդական ժողովրդական «Robin Adair» բալլադը, Բախ/Գունոդի «Ave Maria»-ն ու հանրահայտ «Home! Sweet Home!» երգը։ Թագուհուն խիստ դուր են եկել նրա կատարումները և նա կրկին հրավիրել է Ալբանիին այլ կատարումներով հանդես գալու, այդ թվում՝ կոմպոզիտորներ Յոհաննես Բրամսի, Էդվարդ Գրիգի, Հենդելի և Ֆելիքս Մենդելսոնի գործեր ու ֆրանսիական և շոտլանդական ավանդական մեղեդիներ[29][30]։
1874 թվականի աշնանը նախաձեռնել է շրջագայություն դեպի ԱՄՆ և համերգներով հանդես եկել Նյու Յորքում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Բալթիմորում, Վաշինգտոնում, Չիկագոյում և Օլբանիում[31]։ Իր հայրիկի անունից նրան ուղեկցում էր Ֆրեդերիկ Գայի որդին՝ Էռնեստ Գայը[32]։ Երկու շաբաթվա ընթացքում սովորել է Էլիզայի դերերգը Վագների «Լոհենգրին» օպերայից և այն կատարել Նյու Յորքի երաժշտական ակադեմիայում[33]։ Օպերան կատարվել է իտալերենով, որով կատարվում էին օպերաները նաև Կովենտ գարդենում[30]։
1875 թվականին վերադարձել է Լոնդոն չորրորդ համերգաշրջանի համար, իսկ հինգերորդ համերգաշրջանում (1876) կատարել Էլիսաբեթի դերը Վագների «Տանհոյզեր» օպերայի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ[15]։
Հետագայում մեկնել է Փարիզ, երգել Théâtre des Italiens թատրոնում ու լավ ընդունելության արժանացել, որից հետո Ելիսեյան պալատում հատուկ կատարմամբ հանդես է եկել մարշալ Պատրիս Մակ-Մահոնի համար[34]։
1878 թվականի օգոստոսի 6-ին Ալբանին ամուսնացել է Էռնեստ Գայի հետ, հղիացել, սակայն շարունակել շրջագայություններն ու կատարումները ընդհուպ մինչև որդու՝ Ֆրեդերիկ Էռնեստ Գայի ծնվելը 1879 թվականի հունիսի 4-ին[35]։ Վերջինս զույգի միակ զավակն էր լինելու։ 1879 թվականի աշնանը վերադարձել է Ֆլորենցիա[36]։ 1880 թվականի հունվարին երգել է Նիսում, որտեղից մեկնել Բրյուսելի Լա Մոննե օպերային պալատ[37]։ 1880 թվականի հունիսի 26-ին Կովենտ գարդենում կատարել է Իսաբելլայի դերը Ֆերդինանդ Հերոլդի հատուկ իր համար բեմադրված «Le pré aux clercs» օպերայում[38]։
1880-ական թվականներին Ալբանին շրջագայել է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, արժանացել գովասանքի, որտեղ որ եղել է[39]։ 1881 թվականին հրավիրվել է երգելու Բեռլինի պետական օպերայում բեմադրված «Լոհենգրին» օպերայում։ Համաձայնել է կատարել Էլիզայի դերը, որը նախկինում երգել էր իտալերենով, այժմ սովորել է գերմաներենով։ Ներկայացմանը ներկա էր գերմանական կայզեր Վիլհելմ I-ը։ Ընդունելությունը շատ դրական էր․ ավարտից հետո երեք անգամ բեմ է կանչվել հանդիսատեսի կողմից։ 1882 թվականին կայզերը նրան շնորհել է Hofkammersängerin տիտղոսը[15]։
1883 թվականին Մոնրեալում երեք մենահամերգ է տվել։ Ավելի քան տաս հազար մարդ էր եկել նրան ողջունելու, իսկ ընդունելության ժամանակ բանաստեղծ Լուիս-Օնորե Ֆրեշետը կարդացել է երգչուհու պատվին գրված իր բանաստեղծությունը[15]։ Կանադայում նրա առաջին օպերային ներկայացումը տեղի է ունեցել 1883 թվականի փետրվարի 13-ին Տորոնտոյի Grand Opera House-ում, որտեղ երգել է «Lucia di Lammermoor» օպերայում[40]։ 1884 թվականի հուլիսի 15-ին Լոնդոնում կատարել է Բրունհիլդի դերը Էռնեստ Ռեյերի «Sigurd» օպերայում[41] և Ջուլիետի դերը Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայում նույն համերգաշրջանի ընթացքում[15]։
Համերգներ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում
խմբագրելՆյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում Ալբանիի դեբյուտը տեղի է ունեցել 1891 թվականի նոյեմբերի 20-ին Մեյերբերի «Հուգենոտներ» օպերայում Վալենտինայի դերերգով։ Նոյեմբերի 23-ին Չիկագոյում հանդես է եկել Վերդիի «Օթելլո» օպերայում Դեզդեմոնայի դերերգով, որը երկրում առաջին դերակատարումն էր ու նրա կողմից կրկնվել է դեկտեմբերի 9-ի գալա համերգի ժամանակ։ Դեկտեմբերի 23-ին հանդես է եկել «Ռիգոլետտո» օպերայում Գիլդայի դերերգով[42][43]։
Նյու Յորքում հետագա դերակատարումների թվում էին չորս Վալենտինաները, երեք Դոննա Էլվիրաները Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից, երեք Էվաները Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայից, ինչպես նաև մեկ Մարգարիտան Գունոյի «Ֆաուստ» օպերայից։ «Դոննա Էլվիրա» և «Էվա» երգել է նաև Բոստոնում։ Մետրոպոլիտեն օպերայում վերջնական ելույթը տեղի է ունեցել 1892 թվականի մարտի 31-ին «Թռչող հոլանդացի» օպերայում Սենտայի դերերգով։ Բոլոր օպերաներում երգել է իտալերեն, ընդհանուր առմամբ՝ 29 անգամ։ Համերգաշրջանի ընթացքում քննադատներն ուշադրություն են դարձրել նրա ձայնում նշմարվող խզմանը, սակայն գովաբանել արտիստականությունն ու փորձառությունը[42][43][44]։
Վերջնահամերգ Կովենտ գարդենում
խմբագրելՆույնիսկ Կովենտ գարդենում վերջին համերգաշրջանի ընթացքում՝ 1896 թվականին, շարունակել է ստանալ բացառապես դրական արձագանքներ։ Կարիերայի հաղթաշրջանը վրա է հասել 1896 թվականի հունիսի 26-ին, երբ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում կատարել է Իզոլդայի դերերգը։ Օպերան ներկայացվել է չորս անգամ և տոմսերն անմիջապես վաճառվել են, չնայած սովորականից բարձր գներին ու օպերայի՝ գերմաներեն կատարմանը։ Հուլիսի 24-ին երգել է «Վալենտինա»․ հայտարարություն չէր եղել և մարդիկ չեն էլ ենթադրել, որ վերջին անգամ են Ալբանիին լսում օպերայում։ Կովենտ գարդենում նրա կարիերան տևել է քսանչորս տարի[45][46]։
Կովենտ գարդենից հետո
խմբագրել1896 թվականին Կովենտ գարդենից հեռանալուց հետո շրջգայությամբ մեկնել է Կանադա՝ հանդես գալով երկրի տարբեր մասերում։ 1898 թվականին շրջագայել է Ավստրալիայում[39], ակտիվություն ցուցաբերել նաև Բրիտանիայում[47]։ 1901 թվականին Վիկտորյա թագուհու մահվան կապակցությամբ մեկնել է Լոնդոն և երգել թաղման արարողությանը։ 1908 թվականի գարնանը վաստակաշատ Ալբանին շրջել է Անգլիայի գավառներում մի շարք նորահայտ տաղանդների հետ[48] և իր վերջին հրապարակային ելույթն ունեցել 1911 թվականի հոկտեմբերի 14-ին[49]։ Նույն թվականին հրատարակել է «Forty Years of Song»[50] հուշագրությունը, որտեղ անդրադարձել է իր երիտասարդությանը, ճամփորդություններին ու կարիերային, իր հանդիպած հանրահայտ անձանց ու որոշ օգտակար խորհուրդներ առաջարկել երգեցողության վերաբերյալ[51]։
Ամուսնու հետ վերջին տարիներն անցկացրել է Քենսինգթոնում։ Անհաջող ներդրւմների պատճառով կորցրել են իրենց հարստության մեծ մասը, և Ալբանին ստիպված է եղել երաժշտության դասեր տալ՝ եկմուտ ապահովելու նպատակով։ Ամուսինը մահացել է 1925 թվականին։ Ալբանին վախճանվել է 1930 թվականի ապրիլի 3-ին, 82 տարեկան հասակում[15] Քենսինգթոնի Թրեգանթեր փողոցի իր տանը[12]․ թաղված է ամուսնու կողքին Բրոմփթոն գերեզմանատանը։
Մրցանակներ և ժառանգություն
խմբագրել1897 թվականին Արքայական ֆիլհարմոնիկ ընկերության կողմից արժանացել է ոսկե մեդալի, որը հայտնի է որպես «Բեթովենի մեդալ»[15]։ 1925 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[52]։
1939 թվականին Կանադայի պատմական վայրերի և հուշարձանների խորհուրդը նրա ծննդավայրում հուշատախտակ է բացել․ 1977 թվականին վերջինս փոխարինվել է ստելայով[15]։
Քվեբեկում մի քանի փողոցներ ու այլ վայրեր անվանակոչվել են նրա պատվին, Մոնրեալում ևս երկու փողոց կոչվում են նրա անունով։ 1980 թվականին նրա մահվան 50-ամյակի կապակցությամբ Կանադայի փոստը թողարկել է փոստային նամականիշ, որտեղ նա պատկերված է «Տրավիատա» օպերայից Վիոլետայի հագուստով[53]։
Ալբանին պատկերված է Մոնրեալի Place-des-Arts մետրոկայարանի գունապակիներից պատրաստված որմնանկարում[54][55]։
Ծանոթագրություններ
խմբագրելՄեջբերումներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 The Grove Book of Opera Singers — OUP, 2008. — P. 5. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
- ↑ 3,0 3,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. Hamelin — UTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 7,0 7,1 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ The Grove Book of Opera Singers — OUP, 2008. — P. 6. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
- ↑ Chitty A., Potvin G. Albani [Lajeunesse], Dame Emma — 2001. — doi:10.1093/GMO/9781561592630.ARTICLE.00416
- ↑ Virtual Gramophone, Biography
- ↑ Potvin, January 29, 2008
- ↑ 12,0 12,1 Vachon, 2005
- ↑ Elliott, Spring 2005
- ↑ 14,0 14,1 14,2 Virtual Gramophone, Childhood
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 Potvin, July 29, 2007
- ↑ Slemon, Peter, "Montreal's musical life under the Union". McMaster University, 1975. via Library and Archives Canada
- ↑ Morgan, 1903, էջ 140
- ↑ Obituary, May 1930
- ↑ Albani, 1911, էջեր 34–35
- ↑ Albani, 1911, էջ 44
- ↑ Dideriksen, Ringel
- ↑ Albani, 1911, էջ 57
- ↑ Albani, 1911, էջեր 61–62
- ↑ Virtual Gramophone, Early Career
- ↑ Albani, 1911, էջ 68
- ↑ Albani, 1911, էջ 72
- ↑ Albani, 1911, էջ 74
- ↑ Albani, 1911, էջեր 80–83
- ↑ Albani, 1911, էջեր 89–94
- ↑ 30,0 30,1 Rosselli
- ↑ Virtual Gramophone, Concert Tours
- ↑ Albani, 1911, էջ 95
- ↑ Albani, 1911, էջեր 104–105
- ↑ Albani, 1911, էջեր 119–120
- ↑ Albani, 1911, էջ 147–150
- ↑ Albani, 1911, էջ 150
- ↑ Albani, 1911, էջ 152
- ↑ Rosenthal, 1958, էջ 200
- ↑ 39,0 39,1 Virtual Gramophone, Later Career
- ↑ Potvin, Spring 1980
- ↑ NY Times, July 16, 1884
- ↑ 42,0 42,1 MetOpera Database
- ↑ 43,0 43,1 CBC Radio 2
- ↑ MetOpera, March 31, 1892
- ↑ Rosenthal, 1958, էջեր 271–272
- ↑ Sadie, 1992, vol. 1, p. 49
- ↑ Hurst, June 1942, էջ 12
- ↑ McCormack
- ↑ Klein, May 1921
- ↑ Books Received, 1911, էջ 663
- ↑ Reviewed Work, 1911
- ↑ Chitty, Alexis; Potvin, Gilles (2001). «Albani, Dame Emma (1847–1930), soprano : Grove Music Online – oi» (անգլերեն). 1. doi:10.1093/gmo/9781561592630.article.00416. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Famous Canadian Women
- ↑ Metro de Montreal
- ↑ Blythe, August 10, 2014
Գրականության ցանկ
- «Amusements, General Mention». The New York Times. 1884 թ․ հուլիսի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
- Albani, Emma (1911). Forty Years of Song. Toronto, Ontario: The Copp Clark Co.
- «Avenue Albani». Commission de toponymie du Québec (French). Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Biography of John McCormack». John McCormack Society. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- «Books Received». The Musical Times. 52 (824): 663. 1911 թ․ հոկտեմբեր. doi:10.2307/906536. JSTOR 906535.
- Blythe, Christine (2014 թ․ օգոստոսի 10). «Dame Emma Albani (Emma Marie Louise Cécile Lajeunesse) of Chambly, Québec». Empty Nest Ancestry. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
- «Der Fliegende Holländer (includes a copy of The New York Times review)». MetOpera Database. 1892 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
- Dideriksen, Gabriella; Ringel, Matthew (Summer 1995). «Frederick Gye and "The Dreadful Business of Opera Management"». 19th-Century Music. 19 (1): 3–30. doi:10.1525/ncm.1995.19.1.02a00010. JSTOR 746717.
- Elliott, Robin (Spring 2005). «Constructions of Identity in the Life Stories of Emma Albani and Glenn Gould». Journal of Canadian Studies. 39 (2): 105–126. doi:10.1353/jcs.2006.0017. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
- «Emma Albani». Famous Canadian Women on Postal Stamps. Dawn E. Monroe. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
- «Emma Albani». MetOpera Database. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
- «Emma Albani, soprano and voice teacher (1847–1930)». The Virtual Gramophone: Canadian Historical Sound Recordings. Library and Archives Canada. 2010 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
- «Great Canadian Wagner Singers». CBC Radio 2. Canadian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին.
- «Histoire de la musique à Montréal». www.metrodemontreal.com (French). Le métro de Montréal. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Hurst, P. G. (1942 թ․ հունիս). «The Record Collector». Gramophone: 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
- Klein, Herman (1921 թ․ մայիս). «The Jubilee of the Royal Albert Hall and the Royal Choral Society». The Musical Times. 62 (939): 313–320. doi:10.2307/910562. JSTOR 910562.
- Morgan, Henry James, ed. (1903). Types of Canadian Women and of Women who are or have been Connected with Canada. Toronto: Williams Briggs. էջ 140.
- «Obituary: Dame Emma Albani». The Musical Times. 71 (1047): 463. 1930 թ․ մայիս. JSTOR 916813.
- Potvin, Gilles (Spring 1980). «The Canadian Opera Career of Emma Albani». Aria. 3 (1).
- Potvin, Gilles (2007 թ․ հուլիսի 29). «Emma Albani». The Canadian Encyclopedia (online ed.). Historica Canada. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
- Potvin, Gilles (2008 թ․ հունվարի 29). «Dame Emma Albani». The Canadian Encyclopedia (online ed.). Historica Canada. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
- «Reviewed Work: Forty Years of Song by Emma Albani». The Musical Times. 52 (825): 725. 1911 թ․ նոյեմբեր. doi:10.2307/906456. JSTOR 906456.
- Rosenthal, Harold (1958). Two Centuries of Opera at Covent Garden. London: Putnam. OCLC 593682.
{{cite book}}
: Unknown parameter|lay-url=
ignored (օգնություն) - Rosselli, John. «Albani [married name Gye], Dame Emma [née Marie Louise Cécile Emma Lajeunesse] (1847–1930), singer». Oxford Dictionary of National Biography.
- Sadie, Stanley, ed. (1992). The New Grove Dictionary of Opera. London: Macmillan. ISBN 978-1-56159-228-9. OCLC 614233624.
{{cite book}}
: Unknown parameter|lay-url=
ignored (օգնություն)
Լրացուցիչ գրականություն
խմբագրել- Brian Busby, Character Parts: Who's Really Who in CanLit (Toronto: Vintage Canada, 2004). 0-676-97579-8
- Cheryl MacDonald, Emma Albani: Victorian Diva (Toronto, Dundurn, 1984). 0-919670-75-X, 0-919670-74-1
- Stephen Willis, "Archives of Emma Albani at the National Library of Canada", National Library News, Vol. 25, no. 12 (December 1993).
Արտաքին հղումներ
խմբագրել- Pictures of Emma Albani
- Emma Albani's photograph in the Royal Collection.
- (new web site) Theater "Vittorio Emanuele" of Messina, the Theater of Emma Albani's debut
- (old web site) Theater "Vittorio Emanuele" of Messina, the Theater of Emma Albani's debut
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Ալբանի» հոդվածին։ |