Էյնո Տամբերգ
Էյնո Մարտինովիչ Տամբերգ (մայիսի 27, 1930[1][2], Տալլին, Էստոնիա[3] - դեկտեմբերի 24, 2010[4][1][2], Տալլին, Էստոնիա), էստոնացի խորհրդային կոմպոզիտոր։ Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ 1975։
Էյնո Տամբերգ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1930[1][2] Տալլին, Էստոնիա[3] |
Երկիր | Էստոնիա և ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 24, 2010[4][1][2] (80 տարեկան) Տալլին, Էստոնիա |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Ամուսին | Helle Meri? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1953 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիան (Է․ Կապպի կոմպոզիցիայի դասարանը), 1968 թվականից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, (1977 թվականից՝ դոցենտ), 1978 թվականից՝ կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ։ Գրել է «Երկաթե տուն» (1965, Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ, 1967), «Սիրանո դը Բերժերակ» 1976 օպերաները, «Բալետ-սիմֆոնիա» 1959, «Տղան և թիթեռնիկը» 1963 և այլ բալետներ, բեմական «Լուսնային օրատորիա» 1962, «Ժողովրդի ազատության համար» օրատորիան 1953, «Հաղթանակի շեփորները» կանտատը 1975, սիմֆոնիա 1978, Concerto grosso 1956, Սիմֆոնիկ պարեր 1957, շեփորի և նվագախմբի կոնցերտ 1972, կամերա-գործիքային, վոկալ ստեղծագործություններ, էստրադային երգեր, դրամատիկ, ներկայացումների և կինոնկարների երաժշտություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134536134 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 http://news.err.ee/culture/ebd7d9f7-e4f7-48bd-b08a-e19351fb1be0
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |