Էնթոնի Դելոն

ֆրանսիացի դերասան, Ալեն Դելոնի որդին

Էնթոնի Դելոն (ֆր.՝ Anthony Delon, սեպտեմբերի 30, 1964(1964-09-30)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ֆրանսիացի և ամերիկացի դերասան։ Ալեն Դելոնի և Նատալի Դելոնի որդին։

Էնթոնի Դելոն
ֆր.՝ Anthony Delon
Ծնվել էսեպտեմբերի 30, 1964(1964-09-30)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Ալեն Դելոն, մայր՝ Նատալի Դելոն
Համատեղ ապրող(ներ)Սվեվա Ալվիտի

Վաղ տարիներ

խմբագրել

Էնթոնի Դելոնը ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին Լոս Անջելեսում, Ալեն Դելոնի (1935-2024) և նրա երկրորդ կնոջ Նատալի Դելոնի (1941-2021) ընտանիքում։ Երբ նա մեկ տարեկան էր, ընտանիքը վերադարձել է Ֆրանսիա։ 1968 թվականին Ալենն ու Նատալին ամուսնալուծվել են։ Էնթոնին ապրել է մոր հետ և հիմնականում դաստիարակություն ստացել կնքահոր՝ արվեստի գործակալ Ժորժ Բաումեի կողմից, քանի որ նրա մայրն ամբողջությամբ նվիրվել էր դերասանական կարիերային։

Տասը տարեկանում նրան ուղարկել են Փարիզի արվարձաններում գտնվող գիշերօթիկ դպրոց, որտեղ մնացել է երկու տարի և փախել Փարիզ։ Սովորել է Սեն Ժերմեն-դե-Պրեի հանրային դպրոցում։ Տասնչորս տարեկանում Էնթոնին որոշել է ապրել հոր հետ։ Նրա մայրը մեկնել է ԱՄՆ։ Դպրոցում մեկ տարի սովորելուց հետո նրան խուլիգանության և սադրանքի համար հեռացրել են։ Հայրը նրան նորից երկու տարով ուղարկել է գիշերօթիկ դպրոց, որը հայտնի էր իր խիստ կանոններով։ Այն բետոնապատ էր և յուրաքանչյուր հարկում տեղադրված էին տեսախցիկներ։ Տասնյոթ տարեկանում նա հեռացավել է հաստատությունից։

Կարիերա

խմբագրել

Էնթոնին հայտնի է եղել իր ագրեսիվ բնավորությամբ, 18 տարեկանում նա մեկ ամսով դատվել է մեքենա գողանալու համար։ Ազատ արձակվելուց հետո սկսել է զբաղվել բիզնեսով, վաճառել է կաշվե իրեր։ Նրա հետաքրքրությունը բիզնեսի նկատմամբ երկար չի տևել։ Մի քանի տարի անց նա տեղափոխվել է Նյու Յորք և զբաղվելու դերասանությամբ։ Էնթոնին չի ունեցել իր հոր հովանավորությունը։ Նա 21 տարեկանում նկարահանվել է «Ասեղ սրտում» ֆիլմի գլխավոր դերում[2]։

1997 թվականին Դելոն կրտսերը նկարահանվել է «Կրակի անապատ» դրամատիկական սերիալում, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ 2007 թվականին Էնթոնի Դելոնի և Մաթիլդա Սեյների մասնակցությամբ էկրան է բարձրացել «Պարիր նրա հետ» ֆիլմը, իսկ 2011 թվականին՝ «Պոլիսը», որը Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի մրցանակին։ Էնթոնիի ֆիլմագրության վերջին աշխատանքներից է 2017 թվականին նկարահանած «Սերը սեր չէ» կատակերգությունը, որն էկրան է բարձրացվել Վալենտինի օրվա կապակցությամբ։

Երկար տարիներ Էնթոնին չի հաշտվել իր հոր մեծ փառքի հետ. երբեմն Դելոն ազգանունը նույնիսկ խանգարել է դերասանին երջանկություն փնտրել իր անձնական կյանքում։ Հետագայում հոր և որդու հարաբերությունները մի փոքր բարելավվել են։

Կինոկարիերայից բացի` Դելոն կրտսերը երիտասարդ տարիքում սկսել է պրոֆեսիոնալ մրցարշավներ վարել, հետաքրքրվել է բուդդայականությամբ և բնության պահպանությամբ[3]։

Անձնական կյանք

խմբագրել

Դելոնը հանդիպել է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիի[4], դերասանուհիներ Վալերի Կապրիսկիի[5] և Մաթիլդա Սենյեի հետ։ Վերջինս Էմմանուել Սենյեի կրտսեր քույրն է։

2006 թվականի հունիսի 27-ին Դելոնն ամուսնացել է Սոֆի Կլերիկոյի հետ[6]։ Նրանք ունեն երկու դուստր՝ Լուին (ծնված 1996 թվականի փետրվարի 4-ին) և Լիվին (ծնված 2001 թվականի օգոստոսի 25-ին)։ 2012 թվականին նրանք բաժանվել են[7]։

2019 թվականի հուլիսին Դելոնն սկսել է հանդիպել իտալացի դերասանուհի Սվեվա Ալվիտիի հետ[8][9]։ 2020 թվականի սեպտեմբերին «Paris Match» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ զույգը հայտարարել է իրենց նշանադրության մասին։ 2021 թվականին Դելոնը հայտարարել է նրանց նշանադրությունը չեղյալ լինելու մասին[10][11][12][13][14]։

Իր ինքնակենսագրության մեջ Էնթոնի Դելոնը խոստովանել է, որ ունի ապօրինի դուստր՝ Ալիսոն Լե Բորժը (ծնված 1986 թվականի սեպտեմբերի 4-ին), պարուհի Մարի-Հելենի հետ ոչ պաշտոնական հարաբերություններից[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «В тени великого отца: как сложилась непростая судьба старшего красавца-сына Алена Делона». Արխիվացված է օրիգինալից 2021-12-28-ին. Վերցված է 2022-03-19-ին.
  3. «Un apéro avec Anthony Delon : « J'ai arrêté d'avoir peur de mon père à 17 ans »» (ֆրանսերեն). 2022-04-30. Վերցված է 2024-08-18-ին.
  4. «Блудливая принцесса Монако: Стефания, погубившая репутацию всей семьи». Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-03-19-ին.
  5. «Энтони Делон: Мужчины не плачут». Արխիվացված է օրիգինալից 2017-09-07-ին. Վերցված է 2022-03-19-ին.
  6. «Фамильная слава Энтони Делона». Արխիվացված է օրիգինալից 2021-06-20-ին. Վերցված է 2022-03-19-ին.
  7. «Энтони Делон привел дочек на пляж». Արխիվացված է օրիգինալից 2020-06-19-ին. Վերցված է 2022-03-19-ին.
  8. «Sveva Alviti et Anthony Delon, les amoureux de la Mostra de Venise». Paris Match (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-04-ին. Վերցված է 2020-10-10-ին.
  9. «PHOTO Anthony Delon amoureux : sa tendre déclaration à une actrice italienne». Voici.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-07-ին. Վերցված է 2020-10-04-ին.
  10. «Anthony Delon et Sveva Alviti, les vacances de l'amour», Paris Match (ֆրանսերեն), Արխիվացված օրիգինալից 2020-10-04-ին, Վերցված է 2020-10-04-ին «Источник». Արխիվացված է օրիգինալից 2020-10-04-ին. Վերցված է 2022-03-19-ին.
  11. Match, Paris. «Anthony Delon et Sveva Alviti, c'est fini». parismatch.com. Արխիվացված է օրիգինալից 2022-02-01-ին. Վերցված է 2022-02-01-ին.
  12. «Anthony Delon et Sveva Alviti ont rompu, leur mariage annulé !». amp.purepeople.com. Արխիվացված է օրիգինալից 2022-02-01-ին. Վերցված է 2022-02-01-ին.
  13. «Entre Anthony Delon et Sveva Alviti c'est fini : l'acteur annonce être célibataire». Femme Actuelle (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-02-01-ին. Վերցված է 2022-02-01-ին.
  14. «Anthony Delon : son mariage avec Sveva Alviti est annulé - Elle». www.elle.fr (ֆրանսերեն). 2021-10-08. Արխիվացված է օրիգինալից 2022-02-01-ին. Վերցված է 2022-02-01-ին.
  15. Внучке Алена Делона уже за 30 и от её красоты слепит глаза: Как сейчас выглядит очаровательная Элисон ле Борж и чем занимается

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Դելոն» հոդվածին։
  NODES