Էռնեստ Լասլո
Էռնեստ Լասլո (անգլ.՝ Ernest Laszlo, փետրվարի 23, 1898 թվական, Բուդապեշտ - հունվարի 6 1984 թվական, Վուդլենդ Հիլլզ), ամերիկացի կինոօպերատոր, ծագումով Ավստրո-Հունգարիայից։ «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ «Հիմարների նավը» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Էռնեստ Լասլո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 23, 1898[1][2] |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3] |
Վախճանի թիվ՝ | հունվարի 6, 1984[1][2] (85 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | Հունգարիա ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005768 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1898 թվականի ապրիլի 23-ին Բուդապեշտում։ ԱՄՆ-ում էմիգրացիայից հետո սկսել է աշխատել օպերատորի օգնական, նկարահանումների ծամանակ դեբյուտ անելով «Թևեր» համր ֆիլմը (1927)[4][5]: Որպես գլխավոր օպերատոր հանդես է եկել 1928 թվականին։ Կինոնկարներից շատերը նկարահանել է Ռոբերտ Օլդրիչի և Սթենլի Կրամերի հետ։ Եղել է Ամերիկական կինոօպերատորների խորհրդի նախագահը 1972-ից մինչև 1974 թվականը[4][5]։
Նրա եղբայր Էնդրյու Լասլոն (1926-2011) նույնպես կինոօպերատոր էր։ Աշխատել է «Մարտիկները» (1979), «Ռեմբո։ Առաջին արյունը» (1982), «Կրակի մեջ քաղաքներ» (1984) և այլ ֆիլմերի նկարահանումների ժամանակ։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրել- 1947` Ճանապարհ դեպի Ռիո (ռեժ. Նորման Մակլեոդ)
- 1949` Դաժան վերաբերմունքը (ռեժ. Լյուիս Ռ. Ֆոստեր)
- 1950` Մահացել է ժամանելիս (ռեժ. Ռուդոլֆ Մատե)
- 1950` Մ (ռեժ. Ջոզեֆ Լոուզի)
- 1951` Ջրհոր (ռեժ. Լեո Ս. Փոփկին և Ռասսել Ռաուս)
- 1952` Պողպատե ծուղակ (ռեժ. Էնդրյու Լ. Սթոուն)
- 1953` Ռազմագերիների ճամբար № 17 (ռեժ. Բիլլի Ուայլդեր)
- 1953` Երկնագույն լուսին (ռեժ. Օտտո Պրեմինգեր)
- 1954` Վերակրուս (ռեժ. Ռոբերտ Օլդրիչ)
- 1955` Մահացու համբուրիր ինձ (ռեժ. Ռոբերտ Օլդրիչ)
- 1955՝ Մարդը Կենտուկկիից (ռեժ. Բերտ Լանկաստեր)
- 1955` Մեծ դանակ (ռեժ. Ռոբերտ Օլդրիչ)
- 1960` Կհնձես փոթորիկը (ռեժ. Սթենլի Կրամեր)
- 1961` Նյուրնբերգյան դատավարություն (ռեժ. Սթենլի Կրամեր)
- 1963` Տեխասից չորսը (ռեժ. Ռոբերտ Օլդրիչ)
- 1963` Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է (ռեժ. Սթենլի Քրամեր)
- 1965` Հիմարների նավը (ռեժ. Սթենլի Կրամեր)
- 1966` Ֆանտաստիկ ճանապարհորդություն (ռեժ. Ռիչարդ Ֆլեյշեր)
- 1968` Աստղ! (ռեժ. Ռոբերտ Ուայզ)
- 1969` Հայրիկն ուղարկվում է որսի (ռեժ. Մարկ Ռոբսոն)
- 1970` Օդանավակայան (ռեժ. Ջորջ Սիթոն)
- 1976` Լոգանի փախուստը (ռեժ. Մայքլ Անդերսոն)
- 1977` Դոմինոյի սկզբունքը (ռեժ. Սթենլի Կրամեր)
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրել- «Օսկարի» մրցանակակիր լավագույն օպերատորական աշխատանքի համար
- Առաջադրվել է 1961 թվականին «Կհնձես փոթորիկը» ֆիլմի համար[6]
- Առաջադրվել է 1962 թվականին «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմի համար[7]
- Առաջադրվել է 1964 թվականին «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է»[8]
- 1966 թվականի դափնեկիր «Հիմարների նավը» ֆիլմի համար[9]
- Առաջադրվել է 1967 թվականին «Ֆանտաստիկ ճանապարհորդություն» ֆիլմի համար[10]
- Առաջադրվել է 1969 թվականին «Աստղ!» ֆիլմի համար[11]
- Առաջադրվել է 1971 թվականին «Օդանավակայան» ֆիլմի համար[12]
- Առաջադրվել է 1977 թվականին «Լոգանի փախուստը» ֆիլմի համար[13]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #136189474 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 «ERNEST LASZLO». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 5,0 5,1 «Ernest Laszlo Profile». Turner Classic Movies. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «The 33rd Academy Awards | 1961». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «The 34th Academy Awards | 1962». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «The 36th Academy Awards | 1964». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «The 38th Academy Awards | 1966». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «The 39th Academy Awards | 1967». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «The 41st Academy Awards | 1969». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «The 43rd Academy Awards | 1971». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «The 49th Academy Awards | 1977». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- В Интернет-энциклопедии кинооператоров Արխիվացված 2017-12-22 Wayback Machine(անգլ.)