Էրի (քաղաք)
Էրի (անգլ.՝ Erie, [ˈɪəri]), քաղաք, որը գտնվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի հյուսիս-արևմտյան շրջանում։ Այն Էրի լճի հարավային ափին է, որից էլ ստացել է իր անվանումը։ 102,000 բնակչությամբ քաղաքը չորրորդն է Փենսիլվանիայում՝ Ֆիլադելֆիա, Փիթսուրգ և Ալենթաուն քաղաքներից հետո[5]։ Էրիի մետրոպոլիսում բնակվում է մոտավորապես 280,000 մարդ (ներառյալ հեռավոր արվարձանները՝ 195,000 բնակչությամբ)։ Քաղաքը Էրի շրջանի կենտրոնն է։
անգլ.՝ Erie[1] | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
---|---|---|---|---|---|
Համայնք | Էրի շրջան[2] | ||||
Հիմնադրված է | ապրիլի 18, 1795 թ. | ||||
Մակերես | 19,08 քառակուսի մղոն, 49,93299 կմ² | ||||
ԲԾՄ | 223 մետր | ||||
Բնակչություն | ▼94 831 մարդ (ապրիլի 1, 2020)[3] | ||||
Ժամային գոտի | UTC-5[4] | ||||
Հեռախոսային կոդ | 814 | ||||
Փոստային դասիչ | 16501–16512, 16514–16515, 16522, 16530–16534, 16538, 16541, 16544, 16546, 16550, 16553–16554, 16563, 16565, 16501, 16505, 16510, 16512, 16515, 16533 և 16534 | ||||
Պաշտոնական կայք | erie.pa.us(անգլ.) | ||||
| |||||
Նա սահմանակից է Քլիվլենդ (Օհայո), Բուֆֆալո (Նյու-Յորք), Փիթսբուրգ (Փենսիլվանիա) քաղաքներին։ Էրիի տնտեսությունը հիմնված է մեքենաշինական և քիմիական արդյունաբերությունների վրա։ Առողջապահությունը, կրթությունը և զբոսաշրջությունը նույնպես տնտեսական կարևոր գործոն են։ Շատ մարդիկ ծովափնյա հանգստի համար գալիս են Պրեսկ֊Այլ֊Սթեյթ պարկ, այցելում Presque Isle Downs խաղատուն և ձիարշավարան, որոնք իրենց անուններն ստացել են պետական այգու անունից։
Էրին համարվում է «ֆլագմանի քաղաք», քանի որ Օլիվեր Հազարդ Փերիի «USS Niagara» ֆլագմանի հաղորդագրությունների նավահանգիստն է[6]։ Քաղաքը հայտնի է նաև «Մարգարտյա քաղաք» անվամբ, որն ստացել է լճի բազմաքանակ շողերի պատճառով[6]։ 1972 թվականին Էրին արժանացել է Համաամերիկյան քաղաքային մրցանակի։
Պատմություն
խմբագրելԵվրոպացիների կողմից գաղութացումից առաջ Էրիի տարածքը բնակեցված էր իրոկեզների ցեղով։ 1750-ական թվականներին այդ տարածքում հենակետ ձեռք բերելու ֆրանսիացիների փորձերը անհաջողությամբ են պսակվել՝ հնդիկների դիմադրության պատճառով, որոնք հրահրվել են բրիտանական գործակալների կողմից։ 1760 թվականին տարածքը հայտնվել է բրիտանական վերահսկողության տակ։ Հաջորդ երեք տասնամյակների ընթացքում տարածքը վիճարկվել է Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Նյու-Յորք և Փենսիլվանիա նահանգների միջև, ի վերջո, 1792 թվականի մարտի 3-ին՝ դաշնային որոշմամբ, վաճառվել է Փենսիլվանիային՝ ընդհանուր 151,640 դոլար 25 ցենտով (75 ցենտ մեկ ակրի դիմաց)։
Քաղաքը հիմնադրվել է 1795 թվականի ապրիլի 18-ին։ Բայց, փաստացի, այն փոքրիկ գյուղ է եղել մինչև 1812 թվականի անգլո-ամերիկյան պատերազմը, որի ժամանակ նավերի զանգվածային շինարարությունը խթան են հանդիսացել Էրիի զարգացման համար։
XIX դարից մինչև XX դարի առաջին կեսը Էրին զարգացել է որպես նավաշինության, մետալուրգիայի, ձկնորսության կենտրոն, եղել է կարևոր երկաթուղային հանգույց։ 20-րդ դարի կեսին արդյունաբերական ճգնաժամի պատճառով Էրին ունեցել է տնտեսական գործունեության զգալի անկում, ինչը հանգեցրել է բնակչության նվազմանը։ Քաղաքը համարվում է «Ժանգոտ գոտու» կենտրոնը։
Աշխարհագություն և կլիմա
խմբագրելԷրին գտնվում է Փենսիլվանիայի ծայր հյուսիս-արևմուտքում՝ Էրի գետի հարավային ափին։ Քաղաքի կլիման բնորոշ է Մեծ Լճերի շրջանի կլիմային. հստակ արտահայտված են տարվա չորս եղանակները։ Էրին գտնվում է այսպես կոչված ձյունե գոտում, տարեկան տեղումների քանակը հասնում է 200 սմ-ի (ԱՄՆ-ում 6-րդն է)։ Ձմեռները ցուրտ են, ուժեղ ձնհալներով և հողմերով։ Լճի մերձակայության շնորհիվ ամառները շատ շոգ չեն լինում, ինչը չի կարելի ասել լճերից հեռու նահանգների մասին։
Էրիի կլիման | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ցուցանիշ | Հունվ. | Փետրվ. | Մարտ | Ապր. | Մայ. | Հուն. | Հուլ. | Օգ. | Սեպտ. | Հոկտ. | Նոյ. | Դեկտ. | Տարի |
Միջին մինիմում, °C | 0.9 | 2.0 | 6.6 | 13.4 | 19.2 | 24.3 | 36.6 | 16.0 | 22.2 | 16.0 | 9.9 | 3.5 | 14.2 |
Միջին ջերմաստիճան, °C | -2.6 | -1.9 | 2.1 | 8.5 | 14.1 | 19.6 | 22.1 | 21.5 | 17.7 | 11.8 | 6.3 | 0.3 | 10.0 |
Միջին մաքսիմում, °C | -6.1 | -5.9 | -2.4 | 3.5 | 9.1 | 14.8 | 17.6 | 17.1 | 13.3 | 7.5 | 2.7 | -2.9 | 5.7 |
Տեղումների քանակ, մմ | 75 | 61 | 75 | 84 | 87 | 95 | 90 | 88 | 117 | 103 | 100 | 97 | 1072 |
Բնակչություն
խմբագրել2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվում էր 101 786 մարդ, կար 22 915 ընտանիք և 40 913 տնային տնտեսություն։ Տնտեսական անկման պատճառով վերջին 50 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունը նվազել է մոտ 40 000-ով։ Էրիի բնակչության շուրջ 65 %-ը սպիտակամորթներ են, 22 %-ը՝ սևամորթներ, 8 %-ը լատինոամերիկացիներ, իսկ 6 %-ը այն մարդիկ, որոնք ծնվել են ԱՄՆ-ում։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպության Էրիի միջազգային ինստիտուտի գործունեության արդյունքում քաղաքում բնակություն են հաստատել զգալի թվով փախստականներ՝ Բոսնիայից, Իրաքից, Սոմալիից, Կոսովոյից, Լիբերիայից, Սուդանից և Էրիտրեայից, ինչը հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի և միջին խավի արտահոսքի ավելացմանը դեպի արվարձաններ։
20-րդ դարի սկզբին Էրի քաղաքում բնակվում էին բազմաթիվ ռուս հին հավատացյալներ, բայց երբեմնի մեծ և բարեկեցիկ համայնքից այժմ մնացել է միայն մեկ ուղղափառ եկեղեցի՝ ի պատիվ Քրիստոսի Ծննդյան։
Մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը կազմում է 14.972 ԱՄՆ դոլար։
Տնտեսություն
խմբագրելՍկսելով զարգանալ որպես նավաշինարարական կենտրոն և կարևոր լճային նավահանգիստ, ապահովելով Փենսիլվանիայի մուտքը դեպի Մեծ Լճերի համակարգ՝ Էրին հետագայում դարձել է նաև երկաթուղային խոշոր հանգույց, մետալուրգիայի և ծանր մեքենաշինության կենտրոն։ Երկրորդ համաշխարհայինից հետո արդյունաբերության ավանդական ճյուղերի անկումը ծանր հարված է հասցրել քաղաքի տնտեսությանը, որից մինչ հիմա Էրին չի վերականգնվել։
1970-1980-ական թվականներին գործարանների մեծ մասը փակվել է։ Այնուամենայնիվ, Էրին մինչ օրս էլ խոշոր մեքենաշինական կենտրոն է (մասնավորապես՝ ԱՄՆ-ում արտադրված ջերմաքարշների կեսից ավելին հավաքվել են Էրի քաղաքում՝ General Electric գործարանում)։ 1980-ական թվականների վերջին քաղաքում սկսել է զարգանալ քիմիական, պլաստմասսայի, պոլիէթելային և բիովառելիքների արդյունաբերությունը։ Մեծանում է զբոսաշրջության և բժշկության դերը։
Մշակույթ
խմբագրելԷրին ունի երաժշտական և պարային շատ խմբեր, որոնք հայտնի են քաղաքի և նույնիսկ նահանգի սահմաններից դուրս։ Քաղաքում կան բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, որոնք նվիրված են Մեծ Լճերի տարածքի համար գաղութարարների դեմ Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պայքարին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Эри (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ https://web.archive.org/web/20071025112341/http://www.naco.org/Template.cfm?Section=Find_a_County&Template=%2Fcffiles%2Fcounties%2Fstate.cfm&state.cfm&statecode=PA
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ http://www.usa.com/erie-pa.htm
- ↑ «Interesting Facts about Erie County» (անգլերեն). Erie County Government. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ 6,0 6,1 «About Erie» (անգլերեն). The City of Erie. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
Գրականություն
խմբագրել- Эри // Элоквенция — Яя. — М. : Советская энциклопедия, 1957. — С. 153. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 49).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրի (քաղաք)» հոդվածին։ |