Էրոգեն գոտի (հուն.՝ ἔρως, érōs «սեր» և -γενής, -genḗs «ծնված»), մարդու մարմնի ուժեղ զգայունություն ունեցող հատված, որի գրգռումը կարող է առաջացնել սեռական պատասխան, օրինակ՝ ռելաքսացիա, սեռական գրգռում, սեռական ֆանտազիաներ կամ օրգազմ։

Մարդու առաջնային էրոգեն գոտիները

Էրոգեն գոտիներ կան մարդու մարմնի տարբեր հատվածներում, որոնց զգայունությունը տարբեր է և կախված է նյարդային վերջավորությունների կուտակումներից։ Վերջիններս էլ պայմանավորում են գրգռումից առաջացող հաճելի զգացողությունները։ Այլ անձի էրոգեն գոտիներին հպվելը դիտվում է որպես ֆիզիկական մտերմության ցուցանիշ։ Էրոգեն գոտիների գրգռման հաճելի կամ տհաճ լինելը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ տվյալ անձի գրգռվածության աստիճանից, միջավայրից, զուգընկերոջ հետ ունեցած հարաբերությունների բնույթից, անձնական պատմությունից և այլն։

Էրոգեն գոտիները դասակարգվում են ըստ առաջացող սեռական պատասխանի։ Շատ մարդիկ թեթև գրգռվում են, երբ հպվում են նրանց կոպերին, հոնքերին, քունքերին, ուսերին, ձեռքերին և մազերին։ Այս շրջանների թեթև հպումը կամ շոյումը նախախաղի ժամանակ, զուգընկերոջ մոտ մեծացնում է գրգռվածության աստիճանը։ Բացի այդ, որովայնի կամ պորտի հատվածներին հպվելը, շոյելը կամ մերսումը նույնպես կարող է թողնել գրգռող ազդեցություն։

Դասակարգում

խմբագրել

Յուրահատուկ գոտիներ

խմբագրել

Յուրահատուկ գոտիները կապված են սեռական պատասխանի հետ։ Դրանցից են շրթունքները, պտուկները, սեռական օրգանների տարբեր հատվածներ՝ թլիպը, առնանդամի գլխիկը, գլխիկի գեղձերը, ծլիկը, վուլվան, շեքի մաշկը[1]։ Այս շրջաններն ունեն նյարդավորման մեծ խտություն, վերքերի բուժման ավելի մեծ արագություն և ընդհանուր գլխուղեղային գրգռում գոյացնելու ընդունակություն[2]։

Ոչ յուրահատուկ գոտիներ

խմբագրել

Այս գոտիների մաշկը նման է նորմալ մազածածկույթ ունեցող մաշկի շրջաններին և ունի նյարդերի ու մազարմատների նորմալ խտություն։ Այս գոտիներից են վզի կողքերը և հետևը, ձեռքերի ներքին հատվածը, թևատակերը, կրծքային շրջանի եզրերը։

Սեռական օրգաններ

խմբագրել

Արական սեռական օրգաններ

խմբագրել

Տղամարդկանց մոտ սեռական գրգռում կարող է առաջանալ առնանդամի գլխիկի եզրերի, վերին հատվածի, թլիպի, ամորձապարկի դիմային երեսի, ամորձապարկի և հետանցքի շեքի միջև գտնվող մաշկի, հետանցքային հատվածի գրգռումից[3]։ Շագանակագեղձը կարող է գրգռվել ուղիղ աղիքի ներսից, ինչպես օրինակ՝ անալ սեքսի ժամանակ է կամ շեքի հիմքում կիրառված հպումից[4][5][6]։ Շագանակագեղձի գրգռման զգացողություններ ունեցած տղամարդկանց մոտ այս զգացողությունները նման են կանանց G-կետի գրգռմանը[7]։

Թլիպի վրա են գտնվում թլիպի ներքին մակերեսի շատ նյարդավորված մաշկը և սանձիկային դելտան[8]։ Թլիպը ունի նաև լորձակուտիկուլային օրգաններ, որոնք ձգվում են ծայրային հատվածից մինչև այնտեղ, որտեղ սկսվում է մազածածկ մաշկը[9]։ Բարակ բուն մաշկի և ենթակուտիկուլային քիչ հյուսվածքի պատճառով նյարդային ցանցը ավելի մոտ է մաշկի մակերեսին։ Այստեղ առկա են նաև Պաչինիի մարմնիկներ։ Լորձակուտիկուլային այս օրգանները ձևավորվում են ծննդից հետո, որոնք նորածինների մոտ հանդիպում են շատ քիչ, բայց մեծահասակների մոտ արդեն լավ զարգացած են[1]։ 1999 թվականին Քոլդը և Թեյլորը պնդեցին, թե թլիպը նախևառաջ էրոգեն հյուսվածք է[10]։ Ալանիսը և Լյուսիդին 2004 թվականին այս բնորոշումը բնութագրել են որպես չապացուցված և մտածական[11]։

Իգական սեռական օրգաններ

խմբագրել

Վուլվայի (ամոթույքի) մասերը, հատկապես՝ ծլիկը, էրոգեն գոտիներ են[12][13][14]։ Չնայած, որ հեշտոցը ամբողջությամբ այդքան էլ զգայուն չէ, հեշտոցամուտքի մոտ գտնվող հեշտոցի ստորին մեկ երրորդ հատվածը ունի նյարդային վերջավորությունների կուտակումներ, որոնք սեռական գործողության ժամանակ գրգռվելիս կարող են առաջացնել հաճելի զգացումներ։ Այս շրջանն անվանվում է նաև հեշտոցի առաջնային պատ և պարունակում է հեշտոցային նյարդերի մեծամասնությունը։ Սրա պատճառով այս շրջանն ավելի զգայուն է, քան հեշտոցի ներքին երկու երրորդ հատվածը[13][14][15][16]։

Հեշտոցի առաջնային հատվածում կա պինդ հյուսվածքի մի հատված, որը տեսքով հաճախ նմանեցնում են քիմքին կամ ազնվամորուն։ Այս շրջանը կարող է թվալ սպունգանման, երբ կինը սեռականորեն գրգռված է։ Սա միզածորանային սպունգն է, որը որոշ կանայք նկարագրում են որպես էրոգեն գոտի։ Այն նաև հաճախ անվանվում է G-կետ։ Գրգռվելիս կնոջ մոտ կարող է առաջացնալ սեռական գրգռում, օրգազմ կամ իգական էյակուլյացիա[17]։ G-կետի գոյությունը և նրա առանձին կառույց լինելը միանշանակ չի ընդունվում տարբեր հետազոտողների կողմից, քանի որ նրա տեղադրությունը տարբեր է տարբեր կանանց մոտ, որոշների մոտ ընդհանրապես բացակայում է։ Գիտնականները հիմնականում կարծում են, որ G-կետը ծլիկի շարունակությունն է[14][18][19][20]։

Շրթունքները և լեզուն զգայուն են և համբուրվելուց կամ լիզելուց կարող են գրգռվել։ Շրթունքը կծելը նույնպես կարող է գրգռիչ լինել։

Վիզը, անրակի շրջանը և վզի հետևի հատվածը շատ զգայուն են և կանանց, և տղամարդկանց մոտ։ Այս հատվածները կարող են գրգռվել լիզելուց, համբուրելուց, թեթև շոյելուց։ Որոշ մարդիկ սիրում են նաև, երբ թեթև կծում են, հաճախ այնքան, մինչև վզի վրա գոյանում են մաշկի արյունազեղումներ (խսկցկ.՝ զասոսներ)[14]։

Ականջներ

խմբագրել

Որոշ մարդիկ հաճույք են ստանում կամ հանգստանում, երբ նրանց ականջում թեթև շշնջում են կամ շնչում։ Մարդիկ կարող են գրգռվել նաև ականջի, հատկապես՝ ականջախեցու և ականջախեցու հետևի մաշկի լեզելուց, կծելուց, շոյելուց կամ համբուրելուց։

Կուրծք

խմբագրել

Արեոլան և պտուկը ունեն Գոլջի-Մացոնիի, Ֆատեր-Պաչինիի և կոճղեզանման մարմնիկներ։ Այստեղ բացակայում են Մեյսների մարմնիկները և կան քիչ նյարդային վերջավորություններ[1]։ Ծորանների և հարթ մկանային հյուսվածքի շրջանում կան նյարդային հյուսվածքի կուտակումներ։ Արեոլան շրջապատող մազերը նույնպես ավելացնում են զգայունությունը։ Պտուկի և արեոլայի հարթ մկանային հյուսվածքը և գեղձային-ծորանային հյուսվածքը արգելակում են նորմալ մաշկին բնորոշ նյարդային հյուսվածքի ձևավորումը։ Ամբողջ կրծքում կան նյարդային վերջավորություններ, որոնց քանակը նույնն է՝ անկախ կրծքի չափից։ Այդ պատճառով, մեծ կրծքերի վրա գուցե պետք լինի կիրառել ավելի շատ գրգռիչներ, քան փոքրի վրա։

Պտուկների ուժեղ գրգռումը կարող է առաջ բերել պրոլակտինի և օքսիտոցինի արտադրության, որն էլ կարող է նշանակալի ազդեցություն թողնել երկու սեռերի սեռական օրգանների վրա և նույնիսկ առաջ բերել օրգազմ՝ միայն պտուկների գրգռումից։ Շատ մարդկանց մոտ կրծքային հատվածի, կրծքի և պտուկների՝ ձեռքով, մատներով կամ բերանով գրգռումը հաճելի փորձառություն է։

Որովայն և պորտ

խմբագրել

Շատ մարդիկ որովայնի գրգռումը հաճելի են համարում, հատկապես այն հատվածում, որը մոտ է սեռական օրգաններին։ Այս հատվածի գրգռումը տղամարդկանց և կանանց մոտ կարող է առաջ բերել սեռական գրգռում, որը որոշ դեպքերում ավելի ուժեղ է՝ սեռական օրգանների գրգռումից առաջացող սեռական գրգռումից։ Պորտը ուժեղ զգայունություն ունեցող էրոգեն գոտիներից է[21]։ 1982-ին իրականացված էրոտիցիզմի հետազոտություններից մեկում Փրուդենս Գլինը պնդում էր, որ գոտկատեղը խորհրդանշում է կուսությունը և տղամարդիկ առաջինը կնոջը հպվելիս հպվում են այդ հատվածում, երբ ցանկանում են ցույց տալ հարաբերությունների մտերմիկ բնույթը[22][23]։

Պորտին և պորտից ներքև գտնվող շրջանին մատով կամ լեզվի ծայրով հպվելիս առաջանում են էրոտիկ զգացողություններ[21][24]։

Սրբոսկր

խմբագրել

Սրբոսկրը՝ ողնաշարի հիմքում գտնվող եռանկյունաձև ոսկրը, նույնպես էրոգեն գոտի է։

Ձեռքեր

խմբագրել

Ձեռքերի մաշկը և հատկապես՝ ձեռքերի ներքին հատվածի ավելի նուրբ մասը, շատ զգայուն են ձեռքով կամ բերանով գրգռելու հանդեպ։ Ձեռքի մեջտեղում գտնվող ծալքը ավելի զգայուն է մաշկի բարակ լինելու պատճառով։ Ձեռքերի զգայունությունը կարող է կրճատվել ուժեղ մկանային զանգվածի կամ ճարպակալման դեպքում. շատ նիհար լինելու դեպքում ուժեղ զգայունությունը կարող է տհաճ դառնալ։

Թևատակեր

խմբագրել

Շատերը համարում են, որ թևատակերը էրոգեն գոտիներ են, չնայած որ այս շրջանները սովորական մաշկի համեմատ ունեն նյարդերի և մազարմատների նույն խտությունը։ Եթե մարդու մոտ ֆերոմոններ կան, դրանք պետք է որ լինեն ապոկրին գեղձերի արտազատված հեղուկի և այլ օրգանական միացությունների խառնուրդը[25]։ Ֆիլադելֆիայի Մոնելի քիմիական զգայությունների կենտրոնի օրգանական քիմիկոս Ջորջ Փրետին և Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի հետազոտող Վինիֆրեդ Քաթլերը պարզել են, որ անկանոն դաշտանային ցիկլեր ունեցող կնոջ մոտ մենստրուալ ցիկլերը կանոնակարգվում են, երբ ենթարկվում են տղամարդու թևատակերի հեղուկի պարբերական ազդեցությանը[25]։ Նրանք ենթադրել են, որ սրա միակ բացատրությունն այն է, որ թևատակերը պարունակում են ֆերոմոններ, որը ունի նմանատիպ ազդեցություն մյուս կաթնասունների մոտ[25]

Մատներ

խմբագրել

Մատների ծայրերը պարունակում են շատ նյարդեր և զգայուն են շատ նուրբ հպումների նկատմամբ։ Լեզվի ծայրից հետո մատների ծայրերը մարդու մարմնի ամենազգայուն հատվածներն են։

Ազդրերը զգայուն են հպումների հանդեպ։ Ոտքերի հետին մասի և ծնկների շոյումը նույնպես որոշների դեպքում կարող է գրգռիչ լինել։

Ոտնաթաթ և ոտքի մատներ

խմբագրել

Ներբանում և կրունկում մեծ թվով նյարդային վերջավորությունների առկայությունը, ինչպես նաև գլխուղեղում սեռական օրգանների շոշափելիքի զգայությունն ապահովող հատվածի մոտիկ լինելը ոտնաթաթերի զգայության գոտուն բերում է նրան, որ որոշ մարդկանց մոտ ոտքերը լիզելը կամ ոտքի մատները ծծելը կարող են հաճելի լինել։ Միաժամանակ, ոտնաթաթի տակը՝ ներբանը, մերսելը նույնպես կարող է հաճելի լինել։ Շատ մարդիկ չափազանց դյուրախուտուտ են ոտքի, հատկապես՝ ներբանի շրջանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Winkelmann RK. The erogenous zones: their nerve supply and significance. Mayo Clin Proc. 1959;34(2):39–47. PMID 13645790.
  2. Schober, J.; Weil, Z.; Pfaff, D. (2011). «How generalized CNS arousal strengthens sexual arousal (and vice versa)». Hormones and Behavior. 59 (5): 689–695. doi:10.1016/j.yhbeh.2010.10.005. PMID 20950622.
  3. Schobor JM, Meyer-Bahlburg HF, Dolezal C. Self-ratings of genital anatomy, sexual sensitivity and function in men using the 'Self-Assessment of Genital Anatomy and Sexual Function, Male' questionnaire. BJU Int. 2009;103(8):1096–103. doi:10.1111/j.1464-410X.2008.08166.x. PMID 19245445.
  4. Rosenthal, Martha (2012). Human Sexuality: From Cells to Society. Cengage Learning. էջեր 133–135. ISBN 978-0618755714. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «The male hot spot — Massaging the prostate». Go Ask Alice!. 2002 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին. (Last updated/reviewed on 2008-03-28)
  6. Barry R. Komisaruk; Beverly Whipple; Sara Nasserzadeh; Carlos Beyer-Flores (2009). The Orgasm Answer Guide. JHU Press. էջեր 108–109. ISBN 978-0-8018-9396-4. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. Ladas, Alice Kahn; Whipple, Beverly; Perry, John D. (1982). The G Spot: And Other Recent Discoveries about Human Sexuality. Holt, Rinehart & Winston. ISBN 978-0-03-061831-4.
  8. Taylor JR, Lockwood AP, Taylor AJ. The prepuce: specialized mucosa of the penis and its loss to circumcision. Br J Urol. 1996;77:291–5. doi:10.1046/j.1464-410X.1996.85023.x. PMID 8800902.
  9. cirp.org
  10. Cold CJ, Taylor JR. The prepuce. BJU Int. 1999;83 Supp 1:34–44. doi:10.1046/j.1464-410x.1999.0830s1034.x. PMID 10349413.
  11. Alanis MC, Lucidi RS. Neonatal circumcision: a review of the world's oldest and most controversial operation. Obstet Gynecol Surv. 2004;59(5):379–95. doi:10.1097/00006254-200405000-00026. PMID 15097799.
  12. O'Connell HE, Sanjeevan KV, Hutson JM (2005 թ․ հոկտեմբեր). «Anatomy of the clitoris». The Journal of Urology. 174 (4 Pt 1): 1189–95. doi:10.1097/01.ju.0000173639.38898.cd. PMID 16145367. S2CID 26109805. {{cite journal}}: Unknown parameter |lay-url= ignored (օգնություն); Unknown parameter |laysource= ignored (օգնություն)
  13. 13,0 13,1 Wayne Weiten; Dana S. Dunn; Elizabeth Yost Hammer (2011). Psychology Applied to Modern Life: Adjustment in the 21st Century. Cengage Learning. էջ 386. ISBN 978-1-111-18663-0. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Marshall Cavendish Corporation (2009). Sex and Society, Volume 2. Marshall Cavendish Corporation. էջ 590. ISBN 978-0761479079. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  15. Exploring the Dimensions of Human Sexuality. Jones & Bartlett Learning. 2014. էջեր 102–104. ISBN 978-1449648510. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  16. Human Sexuality: An Encyclopedia. Routledge. 2014. էջեր 229–231. ISBN 978-1135825096. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  17. Rosenthal, Martha (2012). Human Sexuality: From Cells to Society. Cengage Learning. էջ 76. ISBN 978-0618755714. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  18. Clinical Manual of Sexual Disorders. American Psychiatric Pub. 2009. էջ 258. ISBN 978-1585629053. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  19. See page 98 for the 2009 King's College London's findings on the G-spot and page 145 for ultrasound/physiological material with regard to the G-spot. Ashton Acton (2012). Issues in Sexuality and Sexual Behavior Research: 2011 Edition. ScholarlyEditions. ISBN 978-1464966873. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  20. «Is the Female G-Spot Truly a Distinct Anatomic Entity?». The Journal of Sexual Medicine. 9 (3): 719–26. 2012 թ․ հունվար. doi:10.1111/j.1743-6109.2011.02623.x. PMID 22240236. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն); Unknown parameter |lay-url= ignored (օգնություն); Unknown parameter |laysource= ignored (օգնություն)
  21. 21,0 21,1 A celebration of sex - Douglas E. Rosenau - Chapter 3 - Your Erogenous Zones .
  22. Suzy Menkes (1994 թ․ մայիսի 29). «RUNWAYS; Naked Came The Midriff». The New York Times. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  23. Prudence Glynn (1982). Skin to skin: eroticism in dress. Oxford University Press. էջ 157. ISBN 0195203917.
  24. Touch Me There!: A Hands-On Guide to Your Orgasmic Hot Spots - Yvonne K. Fulbright.
  25. 25,0 25,1 25,2 Looking for love potion number nine, Cathryn M. Delude, The Boston Globe, September 2, 2003.
  NODES
ELIZA 1
os 11