Էքսփլոյթս
Էքսփլոյթս (անգլ.՝ Exploits River), գետ Նյուֆաունդլենդ կղզում, Նյուֆաունդլենդ և Լաբրադոր (Կանադա) նահանգում, պատկանում է Ատլանտյան օվկիանոսի ավազանին։
Էքսփլոյթս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 246 |
Ավազանի մակերես | 11 000 կմ² |
Ավազան | Ատլանտյան օվկիանոս |
Ջրի ծախս | 270 |
Ջրահոսք | |
Ակունք | Ռեդ Ինդիան Լեյք |
Ակունքի տեղակայում | Beothuk Lake? |
Գետաբերան | Ատլանտյան օվկիանոս |
Գետաբերանի տեղակայում | Բոտվուդ |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Կանադա |
Երկրամաս | Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր |
Աշխարհագրություն
խմբագրելԷքսփլոյթսը Նյուֆաունդլենդ կղզու ամենամեծ գետն է, իսկ նահանգում՝ երկրորդը (Չերչիլլայից հետո)։ Գետի գլխավոր վտակները Լոյդսն ու Վիկտորիան են, որոնք սկիզբ են առնում կղզու հարավ-արևմուտքից, հոսում են հյուսիս-արևելք և թափվում Ռեդ Ինդիան Լեյք ծով։ Գետը հոսում է դեպի հյուսիս-արևելք, Բաջերայի մոտակայքում թեքվում է արևելք, Գրանդ Ֆոլս Ուինսոր քաղաքի մոտակայքում՝ հյուսիս-արևելք, և Բոտվու քաղաքի մոտ թափվում Նոտր Դամ ծովածոց (Ատլանտյան օվկիանոս)։ Գետի երկարությունը 246 կիլոմետր է, ավազանի մակերեսը զբաղեցնում է 11 հազար կմ² տարածք[1]։
Պատմություն
խմբագրելԱնվան ծագումը, որը հիշատակվել է նաև Ջեյմս Կուկի գրքում 1774 թվականին, հայտնի չէ։ 1810-1811 թվականներին Դևիդ Բյուկենոմի գլխավորած արշավախումբը գետով բարձրացել է վեր և գտել այնտեղ բեոտուկերի ճամբար։
2003 թվականի փետրվարին ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը ավերածություններ է առաջացրել Բաջերա քաղաքում․ մի շարք շինություններ փլուզվել են, քաղաքի բնակչությունը՝ տեղահանվել[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կանադական գետերի ատլաս». Natural Resources Canada. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Կանադական հանրագիրտարան — Էքսփլոյթս գետ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.