Թայիս
Թայիս (հուն․՝ Θαΐς, անգլ.՝ Thais, Tais), հայտնի աթենացի հետերա, ով մեծ հեղինակություն էր վայելում Ալեքսանդր Մակեդոնացու արքունիքում։ Եղել է Մակեդոնացու սիրուհին։ Այնուհետ ամուսնացել է Եգիպտոսի թագավոր Պտղոմեոս Լագոսի հետ, որից ունեցել երկու զավակ` որդին Լեոնտիսքոսը և դուստրը Իռանա (Էյրենա)։ Վերջինս ամուսնացել է կիպրական Սոլա քաղաքի արքա Էվնոստի հետ[2]։
Թայիս հին հունարեն՝ Θαΐς | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 4-րդ դար |
Ծննդավայր | Աթենք |
Մահացել է | մ.թ.ա. 4-րդ դար |
Մասնագիտություն | հետերա |
Ամուսին | Պտղոմեոս Լագոս[1] |
Երեխաներ | Irene?, Leontiscus? և Lagos? |
Thaïs Վիքիպահեստում |
Անտիկ աղբյուրների կարծիքով (Պլուտարքոս, Դիոդորոս Սիկիլիացի, Քվինտոս Կուրտիոս Ռուփոս) Թայիսն է նախաձեռնել Քսերքսես I-ի պալատի այրումը` Մակեդոնացու կողմից գրավված Պերսեպոլիս քաղաքում (Մ.թ.ա. 330 թվական)։ Պլուտարքոսի կարծիքով[3], Թայիսի նպատակը եղել է Քսերքսեսից վրեժ լուծելը` մ.թ.ա. 480 թվականին վերջինիս կողմից Աթենքը այրելու համար։ Ռուփոսը նշում էր, որ Թայիսը և Ալեքսանդրը այրեցին պալատը` վերածելով «մոխրի կույտի»։ Պլուտարքոսը նույնպես գրում է այդ մասին[4]։
Մինչև 20-րդ դարի սկիզբը գրականության մեջ Թայիսը հանդիպում է նաև Ֆաիդա ձևով։
Թայիսի պատվին է անվանվել (1236) Թայիս աստերոիդը, որը հայտնաբերվել է ռուս աստղագետ Գրիգորի Նեույմինի կողմից։
Թայիսը մշակույթում
խմբագրել- Աթենացի հետերա Թայիս` Մենանդրոսի «Թայիս» և Տերենտիուսի «Ներքինի» կոմեդիաների հերոսը։ Թայիսը հիշատակված է նաև Դանթե Ալիգիերիի Աստվածային կատակերգություն աշխատության մեջ։
- «Կին աստղերը մարդկության կյանքում։ Սապփո, Ասպասիա, Թայիս Աթենուհի, Կլեոպատրա, Թամար թագուհի»` Շումով
- Նելյա Գելչուկ «Ալեքսանդր Մակեդոնացու հանելուկը»
- «Թայիս Աթենուհի»` Իվան Եֆրեմովի վեպը (1972 թվական)
- «Ալեքսանդր Մակեդոնացի և Թայիս։ Գեղեցկուհի հետերայի հավատարմությունը»` Օլգա Էրլերի վեպը (2009 թվական)[5].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Πλούταρχος 38.2 // Life of Alexander the Great (հին հունարեն.) // Βίοι Παράλληλοι
- ↑ «Таиса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ботвинник М., Перельмутер И., Лампсаков К., Стратановский Г. «Плутарх, Александр и Цезарь» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 18 мая 2010-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Курций Руф, Кв. Кн. V // История Александра Македонского = Rufus Quintus Curtius Historia Alexandri Magni / Пер. с лат.: Соколов В. С. и Козаржевский А. Ч.; комм.: Стрелков А. В.. — М.: МГУ, 1993. — С. 103.
- ↑ Эрлер О. Александр Македонский и Таис. Верность прекрасной гетеры. — Астрель, Олимп, Харвест, 2009. — 606 с. — (Кумиры. История великой любви). — 3000 экз. — ISBN 978-5-271-23743-0, 978-5-7390-2343-8, 978-985-16-7079-2
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայիս» հոդվածին։ |