Թարանա Բըրք
Թարանա Բըրք (անգլ.՝ Tarana Burke, սեպտեմբերի 12, 1973[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք[2]), ամերիկացի ակտիվիստուհի իրավապաշտպան, ֆեմինիստուհի, «Me Too» շարժման հիմնադիր։
Թարանա Բըրք | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ալաբամա նահանգի համալսարան[3] և Օբերնի համալսարան[3] |
Երկեր | Me Too[3] |
Մասնագիտություն | ռազմական ակտիվիստ, ուսուցչուհի, անվանի անձ և ֆեմինիստ |
Աշխատավայր | art sanctuary?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Girls for Gender Equity? և Silence Breakers? |
Կայք | metoomvmt.org |
Tarana Burke Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹարանա Բըրքը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին Բրոնքսում[6]։ Նրան բռնաբարել են ինչպես մանկության, այնպել էլ պատանեկության տարիներին։ Մայրն աջակցել է բռնության այդ ակտերից հետո ապաքինվելուն և խրախուսել նրա մասնակցությունը հասարակության կյանքին։ Դեռահաս էր, երբ սկսել է աշխատել այն երիտասարդ աղջիկների կյանքի բարելավման ուղղությամբ, որոնք ապրում են մարգինալ համայնքներում[7]։ Իր կենսագրության մեջ Բյորքը պնդում է, որ սեփական փորձն է իրեն ոգեշնչել այդպիսի աշխատանքի[8]։
Հաճախել է Ալաբամայի պետական համալսարան, հետագայում տեղափոխվել և ավարտել է Օբերնի համալսարանը[9][10]։ Ուսման ընթացքում կազմակերպել է ակցիաներ սոցիալական և ռասայական անհավասարության դեմ[10]։
1990-ականների վերջին` համալսարանն ավարտելուց հետո, տեղափոխվել է Սելմա (Ալաբամա նահանգ), որտեղ աշխատել է սեռական բռնության զոհերի հետ։ 2003 թվականին Բյորքը հիմնադրել է «Just Be» ոչ առևտրային կազմակերպությունը, որն օգնել է 12-18 տարեկան աղջիկներին[11]։
2006 թվականին Բյորքը հիմնել Է «Me Too» շարժումը` հասարակության մեջ բռնության և սեռական հանցագործությունների տարածման մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով[12]։
2008 թվականին տեղափոխվել է Ֆիլադելֆիա և աշխատել իրավապաշտպան տարբեր ոչ առևտրային կազմակերպություններում։
2017 թվականին «#MeToo» հեշթեգի ժողովրդականությունը սրընթաց աճել է Հարվի Վայնշտեյնի սեռական բռնության գործից հետո։ Դերասանուհի Ալիսա Միլանոն կանանց կոչ է արել համացանցում տեղեկություններ տարածել սեռական ոտնձգությունների կամ բռնության դեպքերի մասին։ «Թայմ» ամսագիրը Բյորքին այլ նշանավոր ակտիվիստուհիների շարքում, որոնք ստացել են «Լռության խախտողները» անվանումը, անվանել է «2017 թվականի տարվա մարդ»[13]։
Թարանա Բըրքը 2018 թվականին ներկա է գտնվել «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 75-րդ արարողությանը` հյուրընկալվելով ամերիկացի դերասան Միշել Ուիլյամսին[14]։ Նույն թվականին արժանացել է Ռիդենաուրի մրցանակին` «Me Too» արտահայտությունը որպես սեռական բռնության զոհերի նկատմամբ կարեկցանք ցուցաբերելու միջոց տարածելու համար։ Մրցանակը շնորհվում է այն մարդկանց, ովքեր խիզախություն են ցուցաբերում հասարակական շահերի պաշտպանության գործում և ձգտում են սոցիալական արդարության[15]։ 2018 թվականին «Թայմ» ամսագիրը Բյորքին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[16]։
Թարանա Բըրքը ներկայումս Girls for Gender Equity ոչ առևտրային կազմակերպության ավագ տնօրենն է[17]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.blackpast.org/african-american-history/burke-tarana-1973/
- ↑ 2,0 2,1 2,2 Alexander K. L. Tarana Burke
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bracks L. L. African American Almanac: 400 years of black excellence — 2nd — Visible Ink Press, 2024. — ISBN 978-1-57859-780-2
- ↑ https://www.bbc.co.uk/news/resources/idt-75af095e-21f7-41b0-9c5f-a96a5e0615c1
- ↑ https://time.com/collection/most-influential-people-2018/5217577/tarana-burke/
- ↑ «Tarana Burke Biography». biography.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Ohlheiser, Abby (2017 թ․ հոկտեմբերի 19). «The woman behind 'Me Too' knew the power of the phrase when she created it — 10 years ago». Washington Post. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Tarana Burke». Biography (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «#MeToo Founder Tarana Burke Talks Sexual Assault, Stigmas And Society». Vibe. 2018 թ․ ապրիլի 3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ 10,0 10,1 Tribune, Waverly Colville Columbia Daily. «#MeToo movement founder speaks to capacity University of Missouri crowd». Columbia Daily Tribune (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Tarana Burke: Me Too movement can't end with a hashtag». inquirer.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «"The Woman Who Created #MeToo Long Before Hashtags"». nytimes.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «The woman behind the #MeToo movement on why she would never meet with Trump». businessinsider.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ CNWN Collection. «Golden Globes 2018: How to Support the Activists' Causes». Allure. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «The woman behind the #MeToo movement on why she would never meet with Trump». time.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «The woman behind 'Me Too' knew the power of the phrase when she created it — 10 years ago». washingtonpost.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Girls for Gender Equity». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարանա Բըրք» հոդվածին։ |