Թաքոմա (անգլ.՝ Tacoma. /təˈkmə/ tə-KOH-mə), նավահանգստային քաղաք ամերիկյան Վաշինգտոն նահանգում. այդ նահանգի Փիրս շրջանի վարչական կենտրոնը[2]։ Ընկած է Փյուջեթ Սաունդ անվանումով հայտնի տարածաշրջանում, մերձակա խոշորագույն քաղաք Սիեթլից, որի ամենամեծ արբանյակն է, 32 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, նահանգի մայրաքաղաք Օլիմպիայից 31 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Ռեյնիր լեռան ազգային պարկից 58 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 191.704[3][4], 2016 թվականին հասել 211 277-ի։ Այդ ցուցանիշով քաղաքը երկրորդ տեղն է գրավում Փյուջեթ Սաունդ տարածաշրջանում և Վաշինգտոն նահանգում։ Թաքոման նաև գործարար ակտիվության կենտրոն է հանդիսանում Սաութ Սաունդ տարածաշրջանում, որն ունի շուրջ մեկ միլիոն բնակիչ։

Բնակավայր
Թաքոմա
անգլ.՝ Tacoma
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՓիրս շրջան
Հիմնադրված է1875 թ.
Մակերես161,675629 կմ²
ԲԾՄ61 մետր
Բնակչություն219 346 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիPDT?, UTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ253
Փոստային դասիչ98001, 98002, 98071, 98092, 98401–98409, 98411–98413, 98415, 98416, 98418, 98421, 98422, 98424, 98430, 98431, 98433, 98438, 98439, 98442–98447, 98450, 98455, 98460, 98464–98467, 98471, 98477, 98481, 98492, 98493, 98497–98499, 98401, 98405, 98411, 98443, 98446, 98465, 98498 և 98497
Պաշտոնական կայքcityoftacoma.org(անգլ.)
Թաքոմա (ԱՄՆ)##
Թաքոմա (ԱՄՆ)

Քաղաքին տրվել է մերձակայքում գտնվող Ռեյնիր լեռան հնդկացիական անվանումը՝ Takhoma կամ Tahoma: Տեղացիներն իրենց օրրանը պատկերավոր կերպով անվանում են City of Destiny («Ճակատագրի քաղաք»)։ Այդ արտահայտությունը ծագել է 19-րդ դարի վերջերին, երբ Թաքոման դարձել է Հյուսիս-խաղաղօվկիանոսյան երկաթուղու ծայրակետային կայարանը, և այդիսով երկաթգծային հաղորդակցություն է ապահովվել մերձակայքում՝ Քոմենսմենթ ծովածոցի ափին գտնվող խորջրյա նավահանգստի հետ (ի դեպ, այդ առնչությամբ Թաքոմայի կարգախոսն է դարձել When rails meet sails, այսինքն՝ «Երկաթգծերը հանդիպում են առագաստներին» արտահայտությունը)։ Այդ նավահանգիստը, որ խոշորագույնն է Վաշինգտոն նահանգում, միջազգային առևտրի կենտրոն է խաղաղօվկիանոսյան ափին։

1990-ական թվականներից Թաքոմայում բարեկարգման զգալի աշխատանքներ են իրականացվել։ Դա առաջին հերթին վերաբերում է համալսարանին (University of Washington Tacoma), հասարակական տրանսպորտին (հատկապես տրամվային, որ նահանգում առաջին թեթևառելս գծով է գործում), թանգարաններին (քաղաքն ունի պատմական ու գեղարվեստական թանգարանների ամենախիտ ցանցը նահանգում), առափնյա փողոցներին ու կառույցներին (Thea Foss Waterway):

Թաքոման համարվում է ապրելու համար լավագույն հարմարություններ ունեցող բնակավայրերից մեկը ԱՄՆ-ում[5]։ 2006 թվականին էլ ճանաչվել է հետիոտններին լավագույն պայմաններ ընձեռող քաղաքներից մեկը ամբողջ երկրում (one of the "most walkable" cities in the country)[6]:

Ժողովրդագրություն

խմբագրել

Köppen climate classification-ի դասակարգման համաձայն՝ Թաքոմային բնորոշ է միջերկրածովյան կիման, որը կլիմայական քարտեզներում նշվում է Csb համառոտագրությամբ։ Ամենատաք ամիսները հուլիսն ու օգոստոսն են, համեմատաբար սառն ամիսը՝ դեկտեմբերը։

Թաքոմա, Վաշինգտոն (1981–2010 normals, extremes 1982–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 66
(19)
68
(20)
77
(25)
83
(28)
92
(33)
94
(34)
94
(34)
93
(34)
89
(32)
82
(28)
70
(21)
68
(20)
94
(34)
Միջին բարձր °F (°C) 48.4
(9.1)
50.9
(10.5)
55.5
(13.1)
60.4
(15.8)
66.4
(19.1)
71.5
(21.9)
77.0
(25)
77.0
(25)
71.3
(21.8)
61.3
(16.3)
52.6
(11.4)
46.9
(8.3)
61.6
(16.4)
Միջին օրական °F (°C) 42.8
(6)
43.9
(6.6)
47.7
(8.7)
51.8
(11)
57.3
(14.1)
62.0
(16.7)
66.6
(19.2)
66.4
(19.1)
61.5
(16.4)
53.7
(12.1)
46.5
(8.1)
41.4
(5.2)
53.5
(11.9)
Միջին ցածր °F (°C) 37.1
(2.8)
36.9
(2.7)
39.8
(4.3)
43.2
(6.2)
48.2
(9)
52.6
(11.4)
56.1
(13.4)
55.7
(13.2)
51.6
(10.9)
46.0
(7.8)
40.4
(4.7)
35.8
(2.1)
45.3
(7.4)
Ռեկորդային ցածր °F (°C) 17
(−8)
11
(−12)
15
(−9)
29
(−2)
34
(1)
37
(3)
46
(8)
41
(5)
34
(1)
26
(−3)
5
(−15)
6
(−14)
5
(−15)
Տեղումներ դյույմ (մմ) 5.93
(150.6)
3.86
(98)
4.06
(103.1)
3.00
(76.2)
2.11
(53.6)
1.57
(39.9)
0.68
(17.3)
0.82
(20.8)
1.29
(32.8)
3.70
(94)
6.68
(169.7)
5.52
(140.2)
39.22
(996.2)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 18.8 14.9 17.3 13.9 10.6 8.2 4.1 4.4 6.6 12.8 19.3 18.5 149.4
Միջին ամսական արևային ժամ 64 113 186 210 248 270 310 279 210 155 60 62 2167
Միջին օրական արևային ժամ 2 4 6 7 8 9 10 9 7 5 2 2 5.9
Տոկոս հնարավոր արևի լույս 22 39 50 51 53 57 65 63 56 46 22 23 45.6
Աղբյուր #1: NOAA[7][8]
Աղբյուր #2: The Weather Channel[9]

Ուշագրավ փաստեր

խմբագրել
  • Ամեն տարի Թաքոմայի Grand Cinema-ում անց է կացվում կինոփառատոն[10][11]։
  • Այս քաղաքում է անցկացվում մարիխուանայի՝ ԱՄՆ-ում առաջինը օրինականացված տոնավաճառը[12][13]։
  • Մայիսից մինչև սեպտեմբեր՝ յուրաքանչյուր երեքշաբթի Թաքոմայի գործարար թաղամասում՝ Թատրոնի շրջանում կազմակերպվում է գյուղմթերքի շուկա (farmers' market)[14]: Այդ ժամանակաշրջանում նմանատիպ շուկաներ են գործում նաև Փրոքթոր շրջանում (Proctor District)՝ 6-րդ ավենյուի երկայնքով[15] and in South Tacoma.[16]:
  • Ամեն տարի ապրիլին քաղաքը հյուրընկալում է «Նարգիզների փառատոն» անվանումը կրող քառամաս ծաղկատոնի իրեն վերապահված բաժինը։
  • 2014 թվականին «Shakespeare in the Parking Lot» թատերական ընկերությունը[17] Թաքոմայում նշել է իր 15-ամյակը ՝"taking the fear out of Shakespeare" կարգախոսով՝ հետապնդելով թե՛ ուսուցողական և թե՛ թատերական արվեստի տարածման ու զարգացման նպատակներ։

Անվանի անձինք

խմբագրել

Քույր քաղաքներ

խմբագրել

Թաքոման բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[18].

Քաղաքը[19] Երկրամասը Երկիրը Բարեկամ. հաստատ. տարեթիվը
Կիտակյուսյու Ֆուկուոկա պրեֆեկտուրա, Ճապոնիա   1959
Գունսան Հյուսիսային Ջոլա մարզ, Հրվ.Կորեա   1978
Քիրյաթ Մոցկին Հայֆայի շրջան, Իսրայել   1979
Օլեսուն Մյորե օր Ռումսդալ, Նորվեգիա   1986
Վլադիվոստոկ Պրիմորսկի երկրամաս, Ռուսաստան   1992
Ֆուչժոու[20] Ֆուցզյան, Չինաստան   1994
Դավաո կենտրոնից ուղղակի կառավարում, Ֆիլիպիններ   1994
Ջորջ Արևմտյան հրվանդան, Հարավաֆր. Հանրապետ.   1997
Սյենֆուեգոս Սյենֆուեգոս մարզ, Կուբա   2000
Թայչժուն Թայվանի առանձնացված, հատուկ համայնք, Թայվան   2000
Էլ Ջադիդա Կասաբլանկա-Սետատ մարզ, Մարոկկո   2007
Բիոտ Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա   2012
Հվար Սպլիտ-Դալմաթիա, Խորվաթիա   2015
Բոկա դել Ռիո[21] Վերակրուս, Մեքսիկա   2016

Գրականություն

խմբագրել
  • City Profiles USA 5th Edition 2000–2001. Omnigraphics, 2000, ISBN 0-7808-0347-7.
  • Rails to Paradise : the history of the Tacoma Eastern Railroad 1890–1919. Russell H. Holter, Rochester Washington, ISBN 0-9776176-0-2.
  • Lewis & Clark Territory : contemporary artists revisit place, race, and memory., Rock & Thomas Huskha, Tacoma Art Museum in association with University of Washington Press, Seattle, 2004, ISBN 0-295-98404-X.
  • Did it really happen in Tacoma? : A collection of vignettes of local history., Gary Fuller Reese, Tacoma Public Library, Tacoma 1975, OCLC 6091717.

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Find a County». National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «2010 Census Redistricting Data (Public Law 94-171) Summary File». American FactFinder. United States Census Bureau. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
  4. «Washington Trend Report 2: State and Complete Places». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 3. 1. 2013.-ին.
  5. «Mostlivable.org». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «100 Best Walking Cities». Prevention.com. 2006 թ․ մարտի 9. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.
  7. «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-07-03-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «WA Tacoma #1». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Monthly Averages for Tacoma, WA – Temperature and Precipitation». The Weather Channel.
  10. Facebook – Tacoma Film Festival
  11. «Tacoma Film Festival».
  12. "Tacoma Cannabis Farmers Market" Արխիվացված 2013-02-16 archive.today, Farmer's Market Online. Retrieved 1/27/2013.
  13. "About Us" Արխիվացված 2013-01-29 Wayback Machine, Cannabis Farmer's Market. Retrieved 1/27/2013.
  14. Tacoma Farmers Market – Broadway Farmers Market
  15. Tacoma Farmers Market – Sixth Avenue Farmers Market
  16. Tacoma Farmers Market – South Tacoma Farmers Market
  17. Facebook – Shakespeare in the Parking Lot
  18. Tacoma's Sister Cities, abgerufen am 27. Juni 2018
  19. «Tacoma's Sister Cities - City of Tacoma». www.cityoftacoma.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  20. «Fuzhou, China - City of Tacoma». www.cityoftacoma.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին. «Fuzhou, a port city and the capital of the southeastern Chinese province of Fujian, lies near the mouth of the Minjiang (i.e., Min River) where it flows into the Straits of Taiwan.»
  21. «Boca del Rio, Mexico - City of Tacoma». www.cityoftacoma.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին. «Boca del Rio, located in the center of State of Veracruz, Mexico has become Tacoma's 14th Sister City.»

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիճամփորդն ունի Tacoma, Washingtonին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաքոմա» հոդվածին։
  NODES
Done 1
Story 2