Թեբեսա[2] (արաբ․՝ تبسة‎‎, բերբերերեն ), քաղաք Ալժիրի հյուսիս-արևելքում՝ Թունիսի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա։ Համանուն վիլայեթի և շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմել է 170 000 մարդ (2005 թվականի գնահատականով)[3]։ 

Բնակավայր
Թեբեսա
ԵրկիրԱլժիր Ալժիր
ՀամայնքTébessa District?
Մակերես14 227 կմ²
ԲԾՄ858±1 մետր
Բնակչություն194 461 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ12000
Թեբեսա (Ալժիր)##
Թեբեսա (Ալժիր)

Պատմություն

խմբագրել
 
Հին հռոմեական շենքերից մեկի ավերակները

Թեբեսան առաջացել է մ.թ.ա. 7-րդ դարում՝ որպես Կարթագենի ռազմական ամրակետ։ Մ․թ․ա․ 146 թվականին Թեբեսան անցել է Հռոմեական կայսրության տիրապետության տակ․ հռոմեացիները քաղաքն անվանել են Թևեստե (լատին․՝ Theveste)[3][4]։ Հռոմեացիների օրոք քաղաքը զարգացել է։ Տրայանոս կայսեր կառավարման ավարտին Թևեստեի բնակչությունը կազմել է մոտ 30 000 մարդ։ 5-րդ դարից մեզ է հասել հռոմեական ամրոց 12 աշտարակներով և 4 դարպասներով, ինչպես նաև քրիստոնեական բազիլիկ (4-րդ դար)[3][4]։

5-6-րդ դարերում Թեբեսան ենթարկվել է բարբարոսների հարձակումներին, ինչի հետևանքով անկում է ապրել։ 7-րդ դարում՝ արաբական նվաճումների ժամանակաշրջանում, գրեթե ամբողջությամբ ավերվել է[4]։ Թեբեսայի վերածնունդը սկսվել է միայն 16-րդ դարում, երբ թուրք նվաճողներն այստեղ փոքրիկ զինվորական կայազոր են տեղադրել[3]։ Թուրքերի տիրապետությունը շարունակվել է մինչև 1830 թվականը, երբ Թեբեսան, ինչպես նաև Հյուսիսային Ալժիրի մնացած տարածքը, գրավվել են Ֆրանսիայի կողմից[4]։

Ֆրանսիական իշխանությունը տևել է մինչև 1962 թվականը, երբ Ալժիրը անկախություն է ստացել։

Էկոնոմիկա և տրանսպորտ

խմբագրել

Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են ֆոսֆատի արդյունահանումը, հացահատիկի, էսպարտո խոտի (թղթի արտադրության համար), ինչպես նաև ոչխարների առևտուրը։

Թեբեսան նաև կարևոր տրանսպորտային կետ է։ Քաղաքը ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով կապված է ինչպես Ալժիրի ամենամեծ քաղաքների, այնպես էլ Թունիսի հետ։ Թեբեսան ունի իր օդանավակայանը։

Հայտնի բնիկներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Tébessa (Algeria): Communes & Settlements - Population Statistics, Charts and Map
  2. Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Tebessa» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Tebessa» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեբեսա» հոդվածին։
  NODES
Done 1