Ռոբերտ Էդվարդ (Թեդ) Թըրներ III (անգլ.՝ Robert Edward "Ted" Turner III, նոյեմբերի 19, 1938(1938-11-19)[7][8][9][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[10]), ամերիկացի գործարար, մեդիա մագնատ։ Առավելապես հայտնի է որպես «CNN» առաջին շուրջօրյա լրատվական կաբելային հեռուստաընկերության հիմնադիր։

Ռոբերտ Էդվարդ Թըրներ
Robert Edward Turner
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1938 (86 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ԿրթությունԲրաունի համալսարան
Կարողություն 2,2 միլիարդ ԱՄՆ դոլար (հունվար, 2015)[1]
Մասնագիտությունձեռնարկատեր, Մեդիամագնատ, բարեգործ, բնապահպան և առագաստանավորդ
ԱշխատավայրՄետրո Գոլդվին Մայեր
ԱմուսինՋուլիա Գեյլ Նայ
(1960–1964)
Ջեյն Շիրլի Սմիթ
(1965–1988)
Ջեյն Ֆոնդա
(1991–2001)
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ5
Կայքtedturner.com
 Ted Turner Վիքիպահեստում
Թըրները նախկին կնոջ` դերասանուհի Ջեյն Ֆոնդայի հետ Ակադեմիայի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ

Որպես բարերար կատարել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարի նվիրատվություն Միավորված Ազգերի Կազմերպությանը` ստեղծելով «Միացյալ ազգերի հիմնադրամ» (United Nations Foundation) կազմակերպությունը և զբեղեցնելով կառույցի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը[11]։

Թըրների մեդիա կայսրությունն սկիզբ է առնում 1963 թվականին, երբ հոր ինքնասպանությունից[12] հետո զբաղեցնում է «Turner Outdoor Advertising» գովազդային վահանակների ընտանեկան ձեռնարկության տնօրենի պաշտոնը։ Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու պահին հորից ժառանգված ընկերության արժեքը գնահատվում էր 1 միլիոն դոլար (մոտավորապես 7,7 միլիոն դոլար ներկայիս գնամակարդակով)։ 1970 թվականին Թըրները ձեռք է բերում «Atlanta UHF» ռադիոկայանը և այդ կերպ հիմնադրում «Turner Broadcasting System» (TBS) մեդիա ընկերությունը։ Տարիների ընթացքում Թըրների հիմնած «CNN»-ը դառնում է հեռուստալրագրության լավագույն ցանցերից մեկը՝ լայնորեն լուսաբանելով այնպիսի իրադրաձություններ, ինչպիսիք էին 1986 թվականի «Չելենջեր» տիեզերանավի կործանումը, 1991 թվականին սկզբնավորված Իրաք-քուվեյթյան պատերազմը և այլն։ Ձեռք բերելով Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) «Ատլանտա Բրեյվզ» ակումբը, Թըրները կարողանում այն վերածել համազգային ճանաչում ունեցող սպորտային հավաքականի։ 1980 և 1984 թվականների Օլիմպիական խաղերի երկկողմանի բոյկոտումից հետո Թըրները ստեղծում է բարեգործական բնույթի «Բարի կամքի խաղերը», որոնք նույնպես անցկացվում էին չորս տարին մեկ (մինչև 2001 թվականը)։ Ուշ 1990-ականներին Թըրները ձեռք է բերում «World Championship Wrestling» (WCW) պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) կազմակերպությունը՝ այն վերածելով սպորտային ժամանցի խոշոր արդյունաբերության։ «WCW Monday Nitro» հեռուստաշոուի շաբաթական ցուցադրումներն օգնում են Թըրներին պատկանող «TNT» և «WTBS» հեռուստաալիքների վարկանիշի բարձրացմանը։

Հայտնի է նաև բնապահպանության ոլորտում կատարած ներդրումներով։ Մինչև 2011 թվականը համարվել է Միացյալ Նահանգների խոշորագույն մասնավոր հողասեփականատերը[13]։ Թըրների Հողակտորների մեծ մասում բուծվում են բիզոններ, որոնց նախիրն ամենամեծն է աշխարհում։ Բուծվող բիզոնների մի մասն օգտագործվում է որպես մսի հումք «Ted's Montana Grill» ռեստորանային ցանցի համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Թեդ Թըրներ». «Ֆորբս».
  2. https://murrow.wsu.edu/symposium/the-edward-r-murrow-achievement-award/
  3. https://www.fi.edu/en/laureates/re-turner
  4. https://isd.georgetown.edu/programs/awards-lectures/weintal-prize/
  5. Trustees Award – The Emmys
  6. https://cronkite.asu.edu/community/walter-cronkite-award-past-recipients/
  7. Internet Movie Database — 1990.
  8. Encyclopædia Britannica
  9. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  10. «Բրիտանիկա հանրագիտարան». «Թեդ Թըրներ` Բրիտանիկա առցանց հանրագիտարան». Britannica.com. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
  11. ««Միացյալ ազգերի հիմնադրամ»».
  12. Պորտեր Բիբ (1996). Թեդ Թըրներ. այդքան հեշտ չէ, ինչքան թվում է։ «CNN»-ի ապշեցուցիչ պատմությունը. «Վիրջին բուքս». էջեր 55–56. ISBN 0-86369-892-1.
  13. Դոյլ, Լեոնարդ (2007 թ․ դեկտեմբերի 1). «Թըրները դառնում է ԱՄՆ-ի, Ամերիկայի և աշխարհի խոշորագույն հողասեփականատերը». Լոնդոն: «Ինդիփենդենթ».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդ Թըրներ» հոդվածին։
  NODES
COMMUNITY 1
INTERN 2