Թեմզա
Թեմզա[1] (անգլ.՝ Thames [ˈtɛmz], լատին․՝ Thamesis), գետ Մեծ Բրիտանիայի հարավում։ Երկարությունը 334 կմ է[2], ավազանի մակերեսը՝ 15,3 հազ. կմ²[3]։ Ջրի միջին ծախսը, Թիդինգտոն-Քինգստոն ջրաբանական կայանի տվյալներով, կազմում է 78,5 մ³/վրկ.[2]։
Գետի ակունքը գտնվում է Քոթսուոլդ Հիլզում՝ ծովի մակերևույթից 108,5 մետր բարձրության վրա[4]։ Թեմզան հոսում է Մեծ Լոնդոնի տարածքով, թափվում Հյուսիսային ծովը՝ առաջացնելով էստուար։ Նրա լայնությունը Լոնդոնի շրջագծում 200—250 մետր է, էստուարի սկզբնամասում՝ Լոնդոնի արևելյան արվարձանի մերձակայքում՝ ավելի քան 650 մետր, գետաբերանի մերձակայքում՝ մինչև 16 կիլոմետր։ Գետի սնուցումը հիմնականում արձրևային է։
Թեմզան նավարկելի է. ոչ մեծ բարկասները հասնում են մինչև Լեչլեյդ քաղաքի նավահանգիստ, որն ընկած է գետաբերանից մոտավորապես 310 կիլոմետր հեռավորության վրա։ Լոնդոն են հասնում մինչև 800 տոննա ջրատարողությամբ նավերը, իսկ օվկիանոսային նավերը հասնում են Թիլբերի։ Լոնդոնից բացի՝ Թեմզայի ափերին են ընկած նաև Օքսֆորդ, Ռեդինգ քաղաքները և այլ բնակավայրեր։ Գետի վրա ամեն տարի կանոնավոր կերպով կազմակերպվում է թագավորական Հենլի ռեգատան՝ առագաստանավային մրցաշարը, ինչպես նաև Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանների ուսանողների թիավարության մրցումները:։
Հին ջրանցքներով Թեմզան կապված է Բրիսթոլի ծովածոցի, Իռլանդական ծովի, երկրի կենտրոնական մասի արդյունաբերական շրջանների հետ։
Թեմզան երկարությամբ առաջիննն է Անգլիայի և երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի գետերի մեջ (զիջում է միայն Սևերնին)։
Անվանում
խմբագրելՀետազոտողների մի մասը գտնում է, որ անվանման հիմքում ընկած է կելտական Tam «լայնացող» բառը, այսինքն՝ մի գետ, որը լայնանում է՝ առաջացնելով կոնաձև ընդարձակ էստուարիա։ Ոմանք էլ ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է հնդեվրոպական Ta «հոսել» հիմքը։
Հռոմեական աղբյուրներում հիշատակվում է Tamesis և Tamesa ձևերով[5]։
Գրականություն
խմբագրել- Ackroyd, Peter (2007). Thames: sacred river. London: Chatto & Windus. ISBN 978-0-7011-7284-8. OCLC 137313198.
- Cove-Smith, Chris (2006). The River Thames book: a guide to the Thames from the Barrier to Cricklade with the River Wey, Basingstoke Canal and Kennet & Avon Canal to Great Bedwyn (4th ed.). St. Ives, Cambridgeshire: Imray Laurie Norie & Wilson. ISBN 978-0-85288-892-6. OCLC 67613526.
- Dix, Frank L. (1985). Royal river highway: a history of the passenger boats and services on the River Thames. Newton Abbot; North Pomfret, Vt.: David & Charles. ISBN 978-0-7153-8005-5. OCLC 14355016.
- Milne, Gustav; Martin Bates; Mike D. Webber (1997 թ․ հունիս). «Problems, potential and partial solutions: an archaeological study of the tidal Thames, England». World Archaeology. 29 (1–special issue, "Riverine archaeology, " ed. James Graham–Campbell): 130–46. doi:10.1080/00438243.1997.9980367. ISSN 0043-8243.
- Oliver, Stuart (2010 թ․ հունիս). «Navigability and the improvement of the river Thames, 1605–1815». Geographical Journal. 176 (2): 164–77. doi:10.1111/j.1475-4959.2010.00354.x. ISSN 0016-7398.
- Sinclair, Mick (2007). The Thames: a cultural history. Oxford; New York: Oxford University Press. ISBN 978-0-19-531492-2. OCLC 77520502.
- Thacker, Fred S. (1968). The Thames Highway. Vol. 2: locks and weirs ([1st ed.], new impression ed.). Newton Abbot: David & Charles. ISBN 978-0-7153-4233-6. OCLC 55209571.
- The Royal river: the Thames, from source to sea: descriptive, historical, pictorial. Henley-on-Thames: Gresham. 1983 [1885]. ISBN 978-0-946095-05-6. OCLC 17631247.
- Williams, Roger (2015). Father Thames. London: Bristol Book Publishing. ISBN 978-0-9928466-1-9.
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 54. ISBN 99941-56-03-9.
- ↑ 2,0 2,1 Михайлова М. В. «ТЕМЗА». bigenc.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին. // Большая российская энциклопедия. Электронная версия (2017); Дата обращения: 24.11.2019
- ↑ «Britannica. River Thames». www.britannica.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Большая Российская энциклопедия / Кравец С. Л.. — М.: Большая Российская энциклопедия, 2016. — С. 21. — 767 с. — ISBN 978-5-85270-369-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Արտաքին հղումներ
խմբագրել- Where Thames Smooth Waters Glide – Pictures and history and tides and poetry and conditions
- The River Thames Society
- Thames Path National Trail
- River Thames London Hired Boats and News Blog Արխիվացված 2022-09-30 Wayback Machine
- BBC 4 documentary In search of Arcadia features the river
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեմզա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 167)։ |