Թեքիրդաղ (թուրքերեն՝ Tekirdağ, հուն․՝ Ραιδεστός, բուլղար․՝ Родосто), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Թեքիրդաղի մարզկենտրոնն է։ Գտնվում է Թուրքիայի եվրոպական հատվածում։ Բնակչությունը 2000 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 108 000 մարդ։

Քաղաք
Թեքիրդաղ
թուրքերեն՝ Tekirdağ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԹեքիրդաղի մարզ
ՀամայնքԹեքիրդաղի մարզ և Ադրիանապոլիսի վիլայեթ
Մակերես1 112 կմ²
ԲԾՄ10 մ
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն137 962 մարդ (2008)
Ագլոմերացիա166 313
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմիսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ282
Փոստային ինդեքս59000
Ավտոմոբիլային կոդ59
Պաշտոնական կայքtekirdag.bel.tr
Թեքիրդաղ (Թուրքիա)##
Թեքիրդաղ (Թուրքիա)
Օսմանյան շատրվանը Յալը հրապարակում
Օսմանյան պատմական փայտե տներ

Թեքիրդաղը ունի մի քանի պատմական անվանումներ՝ Ռոդոստո (Ρωδόστο) կամ Ռադեստուս (Ραιδεστός): Բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է Բյուզանդիոն (Βισάνθη), իսկ օսմանյան ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է Թեքֆուր Դաղ։ Այստեղից էլ ի հայտ է եկել ժամանակակից անվանումը։

Պատմություն

խմբագրել

Քաղաքի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 4000 թվականից։ Համարվում է, որ Թեքիրդաղի տեղում եղած Ռոդոստո քաղաքը հիմնել են Սամոս կղզու բնակիչները։ Քսենոփոնը իր Անաբասիս աշխատության մեջ նշում է, որ քաղաքը եղել է Տարսոս թագավորության կենտրոնը, որը կառավարում էր իշխան Սեուտեսը։

813 թվականին Ռոդոստոյի մոտ տեղի ունեցավ կարևոր ճակատամարտ Բուլղարիայի և Բյուզանդական կայսրության միջև, իսկ 1206 թվականին Բուլղարիայի և Լատինական կայսրության միջև։

1360 թվականին քաղաքը նվաճվել է օսմանյան թուրքերի կողմից, որից հետո այն ներառվել է Էդիրնեի վիլայեթի մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Թուրքիայի և Բալկանյան երկրների միջև կնքված հաշտության պայմանագրի համաձայն Թեքիրդաղը մտավ Բուլղարիայի կազմի մեջ։ Որոշ ժամանակ անց այն ետ վերադարձվեց Թուրքիային։

1918 թվականի սկզբից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը քաղաքը եղել է հունական բանակի վերահսկողության ներքո և համաձայն Սևրի պայմանագրի քաղաքը պետք է մտներ Հունաստանի կազմի մեջ։ Սակայն 1922 թվականին Լոզանի պայմանագրով Հունաստանը պետք է զիջեր Թեքիրդաղը Թուրքիայի Հանրապետությանը։

1912 թվականին Թեքիրդաղում բնակվել են 26 020 հույներ, 20 775 թուրքեր, 13 000 հայեր և 2500 հրեաներ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
eth 1