Թիլ Շվայգեր
Թիլ Շվայգեր (գերմ.՝ Til Schweiger, դեկտեմբերի 19, 1963[1][2][3][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[4]), գերմանացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող։ Ծնվել է ուսուցիչների ընտանիքում։ Նա սովորել է դերասանական արվեստ Քյոլնում և ավարտել 1989 թվականին։ Նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում, 9 ֆիլմի ռեժիսոր է[5][6]։
Թիլ Շվայգեր գերմ.՝ Til Schweiger | |
---|---|
Հասակը | 178 սմ |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրայբուրգ, Գերմանիա |
Կրթություն | Herderschule Gießen? |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ազգություն | Գերմանիա |
Մասնագիտություն | Դերասան, Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ, Մոնտաժոր |
Ակտիվ շրջան | 1971–այժմ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մարտական |
Ընտրանի | "Բախելով երկնքի դռները", "Անիվների վրա", "Ոտաբոբիկ կամրջի վրա" |
Ամուսին(ներ) | Դենա Կարլսեն (ամուսնալուծված) (4 երեխա) |
Երեխա(ներ) | 4 երեխա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Deutsche Filmakademie? |
Պաշտոնական կայք | |
Առավել հայտնի է «Բախելով երկնքի դռները», «Անփառունակ սրիկաները», «Գեղեցկատեսը», «Գեղեցկատեսը 2» և այլ ֆիլմերից։
Կարիերա
խմբագրելՇվայգերի դեբյուտը՝ որպես պրոդյուսեր և ռեժիսոր ի հայտ եկավ 1997 թվականին, երբ նկարահանեց «Բախելով երկնքի դռները» ֆիլմը, որը ամբողջ աշխարհում մնում է հանդիսատեսի սիրելին։ Նա նաև նկարահանել է «Բևեռային արջը» (գերմ.՝ Der Eisbär) ֆիլմը 1998 թվականին։ Շվայգերն արժանացել է հեղինակավոր «Բամբի» մրցանակի «Ոտաբոբիկ կամրջի վրա» (անգլ.՝ Barefoot) ֆիլմի համար, որի սցենարի հեղինակտ, ռեժսորը, պրոդյուսերն ու գլխավոր դերակատարը ինքն է[7]։ Նա նաև հաղթել է «Բամբի» մրցանակը «Տիեզերական պահակախումբ» ֆիլմում իր դերակատարման համար։ 2007 թվականին Շվայգերի «Գեղեցկատեսը» ( գերմ.՝ "Keinohrhasen") (անգլ.՝ “Rabbit Without Ears” ) ֆիլմը դարձավ Գերմանիայում ամենահաջողված ֆիլմերից մեկը, որը բերեց նրան 62,000,000 դոլար շահույթ[8]։ Ֆիլմը շահեց «Բամբի» և «Բավարիա» Գերմանական կատակերգություն, երկու "Դիվա", "Յուպիտեր" և "Էռնստ Լուբիչ" կինոմրցանակները։ Ֆիլմի շարունակությունը («Գեղեցկատեսը 2» գերմ.՝ Zweiohrküken անգլ.՝ “Rabbit Without Ears 2”) դուրս է եկել հաջորդ տարին, որը նույնպես մեծ հաջողություն է բերել։ Մոտավորապես 4.2 միլիոն դիտում, որը բերեց 45,000,000 դոլար։
Հետո Շվայգերը սկսեց նկարահանել «1½ Ասպետները. Առևանգված արքայադստերը փնտրելիս» (անգլ.՝ “1½ Knights – In Search of the Ravishing Princess”), որտեղ հենց ինքն էլ նկարահանվեց և որը 2008 թվականին կինոթատրոնների հիթ դարձավ։ 2011 թվականի փետրվարին դուրս եկավ «Սիրահետողը» ֆիլմը (գերմ.՝ Kokowääh), որտեղ Շվայգերի հետ միասին նկարահանվել է նրա դուստրը՝ Էմման։ Շվայգերը և Էմման նորից խաղացել են իրենց դերը, որպես Հենրի և Մագդալենա, «Սիրահետողը 2» ֆիլմում։ Ֆիլմը հեռարձակվել է 2013 թվականի փետրվարի 7-ին։ 2012 թվականին Շվայգերը իր դստեր՝ Լունայի հետ նկարահանեց մի ֆիլմ, որը անվանեց «Պահապան հրեշտակը» (գերմ.՝ Schutzengel)։ Թիլը մարմնավորում է Մաքսին, ով Գերմանիայի հատուկ ուժերի նախկին աշխատակից է և զբաղվում է վկաների պաշտպանությամբ։ Թիլ Շվայգերը նվիրել է այս ֆիլմը Գերմանիայի բոլոր զինվորներին, ովքեր եղել են Աֆղանստանում և անվանել հատկապես մեկ զինվորի անունով։
Որպես դերասան Շվայգերը առաջին անգամ հայտնվել է էկրանին 1989 թվականին «Լինդենշտրասե» գերմ.՝ "Lindenstraße" սերիալում[9][10]։ Նրա առաջին դերը ֆիլմում եղել է 1991 թվականին «Վտանգավոր մրցավազք» ֆիլմում գերմ.՝ "Manta, Manta"։
Նա խաղացել է այլ ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են «Ամենացանկալի տղամարդը» (գերմ.՝ "Der bewegte Mann"), «Բանտարկյանլը» ( Männerpension ), «Ռոզմարիի սիրեկանները» (գերմ.՝ Das Mädchen Rosemarie), «Ապօրինի զավակը» (Bastard ), «Վկայագիր» Bang Boom Bang, «Սատանան և տիկին Դ-ին»( գերմ.՝ "Der große Bagarozy"), «Ինչ անել հրդեհի դեպքում» (գերմ.՝ "Was tun, wenn's brennt"), «Հաջողակ Լյուկի նոր արկածները» (գերմ.՝ "Les Daltons vs. Lucky Luke"), «Կարմիր Բարոնը» (անգլ.՝ "The Red Baron") և այլն…։ Շվայգեր նկարահանվել է նաև մի շարք ամերիկյան ֆիլմերում, ներառյալ «Ծուղակ» (անգլ.՝ "Already Dead"), «Արթուր արքան» (անգլ.՝ " King Arthur"), «U429. Ստորջրյա բանտը» (անգլ.՝ "In Enemy Hands"), «Մոգերը» (անգլ.՝ "Magicians"), «Մրցարշավորդ» (անգլ.՝ "Driven"), «Պանկը Սոլթ-Լեք Սիթիից» (անգլ.՝ " SLC Punk!") «Ջոն և Մաքսը» ("անգլ.՝ Joe and Max"), «Փոխարինող մարդասպանները» (անգլ.՝ "The Replacement Killers"), «Հին Նոր տարին» (անգլ.՝ "New Year's Eve") ֆիլմերը։
Նրա վերջին մեծ էկրանին մարմնավորումը Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» (անգլ.՝ "Inglourious Basterds") ֆիլմում էր, որտեղ նա մարմնավորում էր Հյուգո Շտիգլիցին։ Հետո Շվայգերը հայտնվեց ամերիկյան արտադրության ֆիլմերում. «Կուրյեր» (անգլ.՝ "The Courier"), «Ուրեմն պատերազմ» 2012 (անգլ.՝ "This Means War") և վերջերս՝ 2013 թվականին «Վտանգավոր պատրանք» ֆիլմում (անգլ.՝ "The Necessary Death of Charlie Countryman"), որպես Դարկո։ 2014 թվականին նա հանդես է եկել նաև «Մապետները» (անգլ.՝ "Muppets Most Wanted") ֆիլմում։
Անձնական կյանք
խմբագրելՇվայգերը 1995 թվականի հունիսի 19-ին ամուսնացել է ամերիկուհի մոդել Դանա Կառլսոնի հետ։ Զույգը ունի 4 երեխա՝ Վալենտին Ֆլորիան Շվայգեր, Լունա Մարի Շվայգեր, Լիլի Կամիլ Շվայգեր և Էմմա Շվայգեր։ Շվայգեր և Կառլսոն զույգը 2005 թվականին բաժանվեց, բայց նրանք դեռ չեն ամուսնալուծվել։ Շվայգերը 2010-2013 թվականներին հարաբերություններ է ունեցել մոդել Սվենյա Հոլթմանի հետ։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություններ և մրցանակներ |
---|---|---|---|
1991 | «Վտանգավոր մրցավազք» գերմ.՝ Manta, Manta | Բերտիե | Առաջին ֆիլմը, որտեղ նա խաղաց գլխավոր դեր |
1993 | «Էբբիի սուտը» գերմ.՝ "Ebbies Bluff" | «Խենթ Մաքսը։Կատաղության ճանապարհ» գերմ.՝ "Max-Ophüls-Preis" Լավագույն նորահայտ աստղ մրցանակ | |
1994 | “Ամենացանկալի տղամարդը” անգլ.՝ "Maybe, Maybe Not" | Ալեքս Ֆելդեյմ | Բամբի |
1995 | «Տղամարդկանց հանրակացարան» գերմ.՝ "Männerpension" | Սթեյնբոք | Բամբի; ԴԻՎԱ – անգլ.՝ Deutscher Entertainment Preis |
1997 | «Բախելով երկնքի դռները» (1997 ֆիլմ)անգլ.՝ "Knockin' On Heaven's Door" | Մարտին Բրեստ | Նաև հեղինակ և պրոդյուսեր Մոսկվայի 20-րդ միջազգային ֆիլմ փառատոն - Լավագույն դերասան;[11] Յուպիտեր, Լավագույն դերասան, Ոսկե Տեսախցիկ, Լավագույն դերասան |
1997 | Ապօրինածինը անգլ.՝ "Bastard" | Բրուտե | «Լեհական ֆիլմերի փառատոն»[12] (Լեհական Օսկար) լավագույն դերասան; Բրավո Օտտո Լավագույն դերասան |
1998 | «Հուդայի համբույրը» անգլ.՝ "Judas Kiss" (1998 ֆիլմ) | Ռուբեն Ռուբենբաուեր | |
1998 | «Սպիտակ արջը» գերմ.՝ "Der Eisbär" | Լեո | Նաև ռեժիսոր և պրոդյուսեր |
1998 | «Պանկը Սոլթ-Լեք Սիթիից» անգլ.՝ "SLC Punk!" | Մարկ | |
1998 | «Փոխարինող մարդասպանները», անգլ.՝ "The Replacement Killers" | Ռիկեր | |
1999 | «Սատանան և տիկին Դ-ին» գերմ.՝ "Der große Bagarozy" | Ստանիսլաուս Նագի | |
2000 | «Մոգերը» անգլ.՝ "Magicians" (2000 ֆիլմ) | Մաքս | |
2001 | «Մրցարշավորդ» անգլ.՝ "Driven" | Բեու Բրանդերբուրգ | |
2001 | «Հետազոտելով սեքսը» անգլ.՝ "Investigating Sex" | Մոնգտի | |
2001 | «Ինչ անել հրդեհի դեպքում» գերմ.՝ "Was tun, wenn's brennt?" | Թիմ | |
2002 | «Ջոն և Մաքսը» անգլ.՝ "Joe and Max" | Մաքս Շքեմլինգ | |
2003 | «Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը» անգլ.՝ "Lara Croft Tomb Raider: The Cradle of Life" | Սին | |
2004 | «Արթուր արքան» անգլ.՝ "King Arthur" | Կիրնիկ | |
2004 | «U429.Ստորջրյա բանտը» անգլ.՝ "In Enemy Hands" | Կապիտան Ջոնաս Հերց | |
2004 | «Հրաշալի քառյակը» գերմ.՝ "Les Dalton" | Հաջողալ Լյուկ | |
2004 | «Տիեզերքի պահապանները» անգլ.՝ "Raumschiff Surprise - Periode 1" | Ռոք Ֆերտիգ Աուս | «Բամբի» լավագույն դերասան |
2005 | «Կանչով տղամարդը 2» գերմ.՝ "Deuce Bigalow: European Gigolo" | Հենզ Համեր | |
2005 | «Ոտաբոբիկ կամրջի վրա» անգլ.՝ "Barfuss" | Նիկ Կելլեր | Նաև հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր «Բամբի» լավագույն ֆիլմ |
2006 | «Մի կողմ» անգլ.՝ "One Way" | Էդի Շնեյդեր | Նաև պրոդյուսեր |
2006 | «Անիվների վրա» գերմ.՝ "Wo ist Fred?" | Ֆրեդ Կռուպերս | Յուպիտեր լավագույն դերասան |
2007 | «Ծուղակ» անգլ.՝ "Already Dead" | Մարդը[13] | |
2007 | «Բրոնեժիլետ» անգլ.՝ "Body Armour" | Ջոն Ռիդլի | |
2007 | «Գեղեցկատեսը» գերմ.՝ "Keinohrhasen" | Լյուդո Դեքեր | Նաև հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Լավագույն կատակերգություն; «Բամբի» լավագույն ֆիլմ; Լավագույն կատակերգություն; «Յուպիտեր» լավագույն ֆիլմ; 2x ԴԻՎԱ մրցանակ լավագույն ֆիլմ |
2008 | «Կարմիր Բարոնը» անգլ.՝ "The Red Baron" | Վերներ Վոս | Բրավո Օտտո |
2008 | «Ֆանտոմային ցավ» գերմ.՝ "Phantomschmerz" | Մարկ | |
2008 | անգլ.՝ "Far Cry" | Ջեք Քարվեր | |
2008 | անգլ.՝ "1½ Knights – In Search of the Ravishing Princess Herzelinde" | Ռիթթեր Լենզ | Նաև ռեժիսոր և պրոդյուսեր |
2009 | «Անփառունակ սրիկաները» անգլ.՝ "Inglourious Basterds" | Հյուգո Շտիգլից | Էկրանային դերասան Գիլդա մրցանակ լավագույն դերակատարման համար կինոնկարում |
2009 | «Տղամարդը մեծ քաղաքում» գերմ.՝ "Männerherzen" | Ջեռոմ Ադես | |
2009 | «Գեղեցկատեսը» գերմ.՝ "Zweiohrküken" (գերմ.՝ Keinohrhasen 2) | Լյուդե Դեքեր | Նաև հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Լավագույն կատակերգություն |
2011 | «Երեք հրացանակիրները» անգլ.՝ "The Three Musketeers" | Կագլիոստրո | |
2011 | «Կուրյերը» անգլ.՝ "The Courier" | Գաղտնի գործակալ | |
2011 | «Սիրահետողը» գերմ.՝ "Kokowääh" | Հենրի | Նաև հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր |
2011 | «Տղամարդը մեծ քաղաքում 2»գերմ.՝ "Männerherzen 2" | Ջեռոմ | |
2011 | «Հին Նոր տարին» անգլ.՝ "New Year's Eve" | Ջեյմս Շկաբ | |
2012 | «Ուրեմն պատերազմ» անգլ.՝ "This Means War" | Հենրիխ | |
2012 | «Պահապան հրեշտակը» "գերմ.՝ Schutzengel" | Մաքս | Նաև ռեժիսոր և պրոդյուսեր |
2013 | «Վտանգավոր պատրանք» անգլ.՝ "Charlie Countryman" | Դարկո | |
2013 | «Սիրահետողը» գերմ.՝ "Kokowääh 2" | Հենրի | Նաև հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր |
2014 | «Մապետները» անգլ.՝ "Muppets Most Wanted" | ||
2014 | «Պատահական թույլտվություն» գերմ.՝ "RA.One - Superheld mit Herz" | Շեխար | Գերմանական ձայն |
Տարի | Հեռուստաշոու | Դեր | Ծանոթագրություններ և մրցանակներ |
---|---|---|---|
1989–1992 | «Լինդենշտրաս» գերմ.՝ "Lindenstraße" | Ջո Զենկեր | |
2013-մինչև հիմա | «Հանցագործության վայրը» գերմ.՝ "Tatort" | Նիկ Տշիլլեր | Տատորթը Համբուրգում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #119525348 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.insidekino.de/SP/SPCharts/SPACT9007.htm
- ↑ barefoot films
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ http://www.the-numbers.com/movies/2007/0KOHS.php
- ↑ «"Til Schweiger biography and filmography». tribute.ca. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Til Schweiger movies». listal.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «20th Moscow International Film Festival (1997)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ [1] Internet Movie Database: Bandyta – Awards
- ↑ [2] Internet Movie Database: Already Dead
Արտաքին հղումներ
խմբագրել- Թիլ Շվայգերի երկրպագուների ռուսական կայք Արխիվացված 2012-01-06 Wayback Machine
- նկարներ և կենսագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիլ Շվայգեր» հոդվածին։ |