Թնդանոթ
Թնդանոթ, հրանոթի տեսակ է, փողային հրետանու մյուս տեսակներից տարբերվում է փողի մեծ երկարությամբ (40-80 տրամաչափ), հեռահարությամբ, արկի սկզբնական արագությամբ, բայց փողի բարձրացման անկյունը քիչ է։ Պայմանականորեն համարվում է, որ 40 տրամաչափից քիչ փողի երկարություն ունեցող թնդանոթները համարվում են թնդանոթ-հաուբիցներ։ Թնդանոթները հիմնականում նախատեսված են գետնամերձ հետագծով կրակ վարելու համար։ Թնդանոթից կարելի է կրակ վարել ինչպես փակ դիրքերից դեպի չդիտարկվող նշանակետեր(հրետանային մարտկոցներ, կենդանի ուժի կուտակումներ և շարասյուններ, բնակավայրեր), այնպես էլ ուղիղ նշանառությամբ(ռազմանավեր, տանկեր, ամրաշինական կառույցներ)։
Պատմություն
խմբագրելԱռաջին հրազենը(եղեգնյա «հրե նետ») հայտնի է Չինաստանից դեռևս 10-րդ դարից[1]. Չինական առաջին ռմբանետերը և գնդային արկերը թվագրված են 12-րդ դարի կեսերինа[2]. Ամենահին, հնէաբանական հետազոտութունների ժամանակ գտնված չինական ռմբանետը ձուլված է եղել 1288 թվականից ոչ ուշ[2]։ Համարվում է, որ վառոդի ներկայիս բաղադրությունը մշակվել է դեռև միջնադարյան արաբական աշխարհի գիտնականների կողմից XIII—XIV դարերում[3] Հիմնականում հիշատակվում է սիրիացի գիտնական-քիմիկոս Հասան Ալ Ռամահի անունը[4]։ Գոյություն ունեն թվով չորս արաբական ձեռագիր աղբյուրներ, թվագրված 1320 թ, որոնցից մեկը պահվում է Սանկտ Պետերբուրգում, երկուսը Փարիզում, իսկ մյուս Ստամբուլում։ Ըստ այդ ձեռագրերի մամլուքները մոնղոլական հեծելազորի դեմ 1260 թ Այն Ջալութ ճակատամարտում օգտագործել են ոչ մեծ ձեռքի երկարափող հրանոթ-հրացաններ[3]։ 1274 թ Սիջիլմասայի մոտ առաջին անգամ արաբներն օգտագործել են պաշարման հրազենային զենք[3]։ Ըստ վառոդի Եվրոպա ներթափանցման տեսություններից մեկի, այն Եվրոպա է հասել մետաքսի ճանապարհով, ըստ մեկ այլ տեսության կամ 13-րդ դարում մոնղոլյան նվաճումների արդյունքում են եվրոպացիները ծանոթացել վառոդի գյուտին կամ ֆրանկ-մոնղոլական դաշինքի ժամանակ Կիլիկյան Հայաստանով է անցել Եվրոպա[5]։ Իսկ արդեն 14-րդ դարում հրազենը արաբական նվաճումների արդյունքում Իսպանիայից Իտալիա ու Ֆրանսիա է հասել[6]։
Թնդանոթների տեսակներ
խմբագրելԹնդանոթները ըստ նշանակության լինում են՝
- Ավիացիոն հրանոթ
- Առափնյա թնդանոթ
- Նավային թնդանոթ
- Հակատանկային թնդանոթ
- Զենիթային հրանոթ
- Տանկային հրանոթ
- Երկաթուղային թնդանոթ
- Ատոմային թնդանոթ
Ըստ գործողության լինում են՝
- Վառոդային հրանոթ
- Շոգեթնդանոթ
- Էլեկրտամագնիսական թնդանոթ (Գաուսի թնդանոթ)
- Հատուկ թնդանոթներ, քարշակների վրա, որոնք ունեն շրջանային տեսադաշտ և փողի բարձրացման մեծ անկյուն, հիմնականում օգտագործվում են որպես հակաօդային միջոց՝ զենիթային հրանոթներ։
- Հակատանկային թնդանոթներ, որոնց արկերը ունենում են շատ մեծ սկզբնական արագություն։
Հայտնի թնդանոթներ
խմբագրել- Ցար-թնդանոթ ռուս ձուլական արհեստի գլուխգործոց, ձուլված է Անդրեյ Չեխովի արհեստանոցում, ստեղծման պահին աշխարհում ամենամեծ թնդանոթն է եղել։
- «Լեոպոլդ» երկաթուղային թնդանոթ օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում։
- Դորա օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում, մարտական գործողությունների մասնակցած ամենախոշոր տրամաչափի ու ամենածանր թնդանոթն է։
-
Օսմանյան թնդանոթ Բազիլիկա (15 դար),
-
Ցար-թնդանոթ (16 դար),
-
229 մմ Մ1867 առափնյա թնդանոթ Սուոմենլինա քաղաքում,
-
Նապոլեոնյան բանակի թնդանոթ Բորոդինոյի թանգարանից,
-
Երկաթուղային Կ-5 (Երկրորդ համաշխարհային պատերազմ)
-
Ատոմային թնդանոթ (1950-ական թթ)
-
Միջուկային թնդանոթ (1953 թ)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություն
խմբագրել- ↑ Lorge, Peter A. «The Asian Military Revolution». Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 2,0 2,1 Chase, p. 32
- ↑ 3,0 3,1 3,2 Al-Hassan, Ahmad Y. «Gunpowder Composition for Rockets and Cannon in Arabic Military Treatises In Thirteenth and Fourteenth Centuries» (անգլերեն). Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Williamson, Mitch (2013 թ․ ապրիլի 21). «Hassan Al Rammah». Weapons and Warfare | Military History and Hardware. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ "The Eastern Origins of Western Civilization", John M.Hobson, p186, ISBN 0-521-54724-5.
- ↑ Уваров, Дмитрий (2004). «Метательные машины и пороховая артиллерия». Средневековые метательные машины западной Евразии. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
Գրականություն
խմբագրել- Chase, K. W., Firearms: a Global History to 1700, «Cambridge University Press», 2003 — 290 էջ։
- Kelly, Jack., Gunpowder: Alchemy, Bombards, and Pyrotechnics: The History of the Explosive that Changed the World, «Basic Books», 2003 — 272 էջ։
- Մաո Ցզի-բեն, Սա հայտնագործված է Չինաստանում (խմբ. թարգմանություն չինարենից ռուսերեն և ծանոթագրություն Ա. Կլիշկո), Մոսկվա, 1959 — 35-45, էջեր 35-45 — 160 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 195)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թնդանոթ» հոդվածին։ |