Թոմաս Կարվեր
Թոմաս Նիկսոն Կարվեր (անգլ.՝ Thomas Nixon Carver, մարտի 25, 1865[1], Kirkville, Ուապելո շրջան, Այովա, ԱՄՆ - մարտի 8, 1961[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Հարվարդի համալսարանի պոլիտէկոնոմիայի պրոֆեսոր, 1916 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ[4]։
Թոմաս Կարվեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1865[1] Kirkville, Ուապելո շրջան, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 8, 1961[1] (95 տարեկան) Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Կոռնելի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Ալբերտ Բենեդիկտ Վուլֆ և Վանդերվեեր Կաստիս[3] |
Ստորագրություն | |
Thomas Nixon Carver Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹոմասը ծնվել է 1865 թվականի մարտի 25-ին, Այովա նահանգի Կիրքսվիլ գյուղից երեք մղոն արևելք գտնվող ֆերմայում։ Թոմասը ընտանիքի տաս երեխաներից յոթերորդն էր[5]։
Թոմասը 1891 թվականին բակալավրի աստիճան է ստացել Այովայի Ուեսլեյան քոլեջում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Այնուհետև Ջոնս Հոփքինսի համալսարանում ուսանել է Ջոն Բեյթս Քլարկի և Ռիչարդ Էլիի մոտ։ 1894 թվականին Կոռնելի համալսարանում դոկտորի աստիճան է ստացել[5]։
Բեռլինի քոլեջում դասավանդել է տնտեսություն և սոցիոլոգիա։ 1902 թվականից մինչև 1935 թվականը Հարվարդի համալսարանում եղել է քաղաքական տնտեսության պրոֆեսոր։ Կարվերը 1909-1913 թվականներին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի քարտուղարն ու գանձապահը և 1916 թվականին ընտրվել է նախագահ[5]։
Հիմնական ներդրումը գիտության մեջ
խմբագրել1903 թվականին լույս է տեսել Թոմաս Կարվերի «Առաջարկ արդյունաբերական դեպրեսիաների տեսության համար» հոդվածը[6], որում նա առաջին անգամ նկարագրել է ակսելերացիայի սկզբունքը[7]։
Մատենագրություն
խմբագրել- Carver T.N. The Place of Abstinence in the Theory of Interest, — Boston, 1893
- Carver T.N. The Theory of Wages Adjusted to Recent Theories of Value//Quarterly journal of economics, for July, 1894
- Carver T.M. A Suggestion for a Theory of Industrial Depressions// Quarterly Journal of Economics. — May 1903. — № 17. — P. 497-500
- Carver T.N. The Distribution of Wealth, 1904
- Carver T.N. Sociology and Social Progress, — Boston։ Ginn&company, 1905
- Carver T.N. How ought wealth to be distributed — Boston։ Houghton, Mifflin, 1906
- Carver T.N. Rural Economy as a Factor in the Success of the Church, 1910
- Carver T.N. Principles of Rural Economics, — Boston։ Ginn and company, 1911
- Carver T.N. The Religion Worth Having, 1911
- Carver T.N. Essays in Social Justice — Cambridge։ Harvard University Press, 1915
- Carver T.N. Selected Readings in Rural Economics, — Boston։ Ginn and company, 1916
- Carver T.N. Selected Writings in Rural Economics, 1916
- Carver T.N. The Foundations of National Prosperity; studies in the conservation of permanent national resources, — New York։ The Macmillan company, 1917
- Carver T.N. Agricultural Economics, 1918
- Carver T.N. Government Control of the Liquor Business in Great Britain and the United States, — New York։ Oxford University Press, American Branch, 1919
- Carver T.N. Principles of Political Economy, — Boston։ Ginn and company, 1919
- Carver T.N. War Thrift — New York։ Oxford university press, 1919
- Carver T.N. Elementary Economics, — Boston։Ginn and company, 1920
- Carver T.N. Principles of National Economy, — Boston։ Ginn and company, 1921
- Carver T.N., Hall H.B. Human Relations: An Introduction to Sociology, — Boston, D.C.։ Heath and Company, 1923
- Carver T.N. The Economy of Human Energy, — New York։ Macmillan, 1924
- Carver T.N. The Present Economic Revolution in the United States, — Boston։ Little, Brown and company, 1926
- Carver T.N., Lundquist G.A. Principles of Rural Sociology, 1927
- Carver T.N., Lester H.W. This economic world, and how it may be improved, — Chicago։ A.W. Shaw company, 1928
- Carver T.N. Our Economic Life, 1932
- Carver T.N. The Essential Factors of Social Evolution, 1935
- Carver T.N. Recollections of an Unplanned Life, — Los Angeles։ The Ward Ritchie Press, 1949.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Карвер Томас Никсон // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978. .
- ↑ 5,0 5,1 5,2 Carver T.N. Recollections of an Unplanned Life // The Ward Ritchie Press. —Los Angeles, 1949. — P. 5.
- ↑ Carver T.M. A Suggestion for a Theory of Industrial Depressions // Quarterly Journal of Economics. — May 1903. — № 17. — P. 497-500.
- ↑ Хансен Э. Экономические циклы и национальный доход // Классики кейнсианства:в 2-х т. —М.:Экономика, 1997. — Т. 2. — С. 158. — ISBN 5-282-01823-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Կարվեր» հոդվածին։ |