Թոմ Ֆորդ

ամերիկացի դիզայներ

Թոմաս Կարլիլ «Թոմ» Ֆորդ (օգոստոսի 27, 1961(1961-08-27)[1][2][3], Օստին, ԱՄՆ), ամերիկացի դիզայներ, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Նա հայտնի դարձավ Gucci և Yves Saint Laurent նորաձևության տների կրեատիվ տնօրենի պաշտոնում[5]։ 2006 թվականին Ֆորդը ստեղծեց իր սեփական «Թոմ Ֆորդ» ապրանքանիշը։ Թոմը նկարահանեց Միայնակ տղամարդը (2009) և Nocturnal Animals (2016) ֆիլմերը, վերջինս Օսկարի ներկայացվեց[6]։

Թոմ Ֆորդ
անգլ.՝ Tom Ford
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1961(1961-08-27)[1][2][3] (63 տարեկան)
ԾննդավայրՕստին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց (1986), Փարիզի ամերիկյան համալսարան, St. Michael's High School?, Santa Fe Preparatory School?, Paris College of Art?, Bard College at Simon's Rock? և Նյու Յորքի համալսարան
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և նորաձևության դիզայներ
ԱմուսինRichard Buckley?
Զբաղեցրած պաշտոններchairman of the executive board?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtomford.com
 Tom Ford Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Թոմ Ֆորդը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 27-ին Օստին (Տեխաս) Շիրլեյ Բուրտոնի և Թոմաս Դևիդ Ֆորդի ռեալտորների ընտանիքում[7]։ Նա իր կյանքի առաջին տարիները անց է կացրել Հյուստոնի (Տեխաս) ծայրամասերում և Սան Մարկոսում, Օստինից դուրս, նրա ընտանիքը տեղափոխվեց Սանտա Ֆի, Նյու Մեխիկո, երբ նա 11 տարեկան էր։ Սանտա Ֆիում նա ընդունվեց Սբ․ Միքայելի ավագ դպրոց և ապա Սանտա Ֆիի նախապատրաստական դպրոց, որը նա ավարտեց 1979 թվականին[8][9]։

16 տարեկանում նա ընդունվեց Bard College Simon's Rock-ում, բայց շուտով դուրս մնաց։ Նա տեղափոխվեց Նյու Յորք՝ Նյու Յորքի համալսարանում արվեստի պատմություն ուսումնասիրելու համար[10]։ Թոմը դուրս մնաց ՆՅՀ մեկ տարուց, կենտրոնանալով հեռուստատեսային գովազդի վրա[11]։

Ֆորդը սկսեց սովորել ինտերյերի ճարտարապետություն The New School արվեստի և դիզայնի քոլեջում, Parsons The New School for Design[12]։ Նյու Յորքում ապրելու տարիներին նա հաճախ այցելում էր Studio 54, որտեղ նա հասկացավ, որ նա համասեռամոլ է[13][14]։ Ակումբային դարաշրջանի նորաձևությունը մեծ դերակատարություն կունենան նրա հետագա ոճային լուծումների վրա[8][13][15]։ Մինչև New School ավարտելը Ֆորդն անցկացրեց մեկուկես տարի Փարիզում, որտեղ նա աշխատում էր Chloé մամուլի կենտրոնում, փորձաշրջան անցնելով և ոգեշնչելով իր հետաքրքրությունները նորաձևության աշխարհում։ Նա իր վերջին տարին The New School անցկացրեց ուսումնասիրելով նորաձևություն, սակայն ավարտեց ճարտարապետի մասնագիտությամբ։

Կարիերան նորաձևության մեջ

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի ընդունման հարցազրույցներին Ֆորդը ասում էր, որ նա ավարտել է The New School Parsons բաժինը, սակայն ժխտում էր, որ նա ավարտել է ճարտարապետություն մասնագիտությամբ և որ իր աշխատանքը Chloé ցածր դիրքի պաշտոն էր։ Չնայած նորաձևության մեջ փորձի բացակայությանը՝ Ֆորդը զանգահարում էր Քասի Հարդվիքին ամեն օր մի ամբողջ ամիս վերջինիս սպորտային հագուստի ընկերությունում աշխատանք գտնելու ակնկալիքով։ Վերջապես Հարդվիքը համաձայնվեց հանդիպել նրա հետ։ ֆորդն աշխատեց որպես դիզայների օգնական Հարվիքի մոտ 2 տարի[16][17]։

1988 թվականին Ֆորդը տեղափոխվեց Փերի Էլիս։ Նա աշխատեց ընկերության համար 2 տարի, սակայն հոգնեց ամերիկյան նորաձևությունից։

Այդ ընթացքում իտալական  Gucci նորաձևության տունը ֆինանսական խնդիրներ ուներ և փորձում էր նորություն մտցնել իր կանացի հագուստի մեջ։ Ընկերության կրեատիվ տնօրեն Դաուն Մելլոն հրավիրեց Ֆորդին աշխատելու ընկերությունում և այդ նույն տարին, սեպտեմբերին, Ֆորդը և նրա ընկեր՝ Ռիչարդ Բուկլեյը տեղափոխվեցին Միլան։

Կարիերան ռեժիսուրայում

խմբագրել

Միայնակ տղամարդը

խմբագրել

2005 թվականի մարտին Ֆորդը հայտարարեց իր «Fade to Black» կինոընեկության ստեղծման մասին։ Նրա առաջին ֆիլմն դարձավ Միայնակ տղամարդը, որը նկարահանվել է Քրիստոֆեր Իշերվուդի համանուն վեպի հիման վրա[18]։

Միայնակ տղամարդը առաջին անգամ կինոէկրաններին հայտնվեց 2009 թվականի սեպտեմբերի 11-ին Վենետիկի միջազգային կինոփառատունում, որտեղ այն ներկայացվեց Ոսկե առյուծ մրցանակի[19]։

Nocturnal Animals

խմբագրել

2015 թվականին Ֆորդը նկարահանեց Nocturnal Animals ֆիլմը Օստին Ռայթի «Թոնի և Սյուզան» նովելի հիման վրա։ Ֆիլմը էկրաններին հայտնվեց 2016 թվականին։

Անձնական կյանք

խմբագրել

Ֆորդն ամուսնացած է Ռիչարդ Բակլեյի հետ, լրագրող և Vogue Hommes International նախկին գլխավոր խմբագիր, նրանք հարաբերությունների մեջ էին սկսած առաջին հանդիպումից 1986 թվականից[20]։ Զույգը որդի ունի Ալեքսանդ Ջոն «Ջեք» Բաքլեյ Ֆորդ, որը ծնվել է 2012 թվականի սեպտեմբերին։ Ընտանիքը ապրում է Իտալիայում, որտեղ Ֆորդը տեղափոխվեց Նյու Յորքից 1990 թվականին։ Ֆորդն ապրում է Լոս Անջելեսի իր առանձնատանը, Սանտա Ֆիում և Լոնդոնում[21]։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

Ֆորդը ճանաչվեց աշխարհի կարևորագույն դիզայներների և մշակութային ներկայացուցիչների կողմից, ներառյալ Cooper Hewitt Design Museum և Time.

Ֆիլմագրություն

խմբագրել
  • Միայնակ տղամարդը (2009) - ռեժիսոր, պրոդյուսեր, հեղինակ
  • Nocturnal Animals (2016) - ռեժիսոր, պրոդյուսեր, հեղինակ
  • Ford, Tom (2004). Tom Ford. Foreword by Anna Wintour, introduction by Graydon Carter, and interview and text by Bridget Foley. London: Thames & Hudson. ISBN 0-500-51197-7. OCLC 62795301.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
  5. «Texas Births, 1926–1995». Familytreelegends.com. 1961 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 "Tom Ford," Newsmakers, (1999) Biography In Context, Gale, Detroit
  7. Sharpe, Tom. "Ford: Santa Fe Is Home". Santa Fe New Mexican (November 10, 2005).
  8. 8,0 8,1 Dingus, Anne. "Tom Ford" Արխիվացված 2012-09-14 archive.today. Texas Monthly (September 1998).
  9. «Thomas Carlyle Ford». FamilySearch. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  10. Bonnin, Julie. "Tom Ford Gucci: One-time Central Texan becomes Gucci god". Austin American-Statesman (August 18, 1997).
  11. Mayfield, Dan. "Designer's New Direction" Արխիվացված Հունվար 12, 2009 Wayback Machine. Albuquerque Journal (October 24, 2004).
  12. Bey, Sureme Laster (2014 թ․ ապրիլի 15). «Finding Fortune: Tom Ford». Out. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  13. 13,0 13,1 "Style icon has ties to Santa Fe" Արխիվացված 2013-01-03 archive.today. Albuquerque Journal (January 11, 2002).(չաշխատող հղում)
  14. Porter, Charlie. "Paris Style". The Guardian (March 16, 2001).
  15. Shaeffer, Brittany. "Ford Is Bigger, Louder Than Ever". New York Daily News (April 13, 2005).
  16. «A Touch of Innuendo at Tom Ford Spring/Summer 2015». Fashion One. 2014 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  17. Parker, Ashley Joy (2013 թ․ օգոստոսի 27). «This Week In Fashion History: The Rise And Rise Of Tom Ford's Empire». Fashion Times. IBT Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  18. "Movie Guide" (February 12, 2010) Arlington Heights Daily Herald
  19. "Saucy Globes heavy on dark, sober themes" (January 17, 2010) Doylestown Intelligencer
  20. D'Zurilla, Christie (2014 թ․ ապրիլի 8). «Designer Tom Ford reveals he and Richard Buckley are married». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
  21. «About Tom Ford». Tom Ford Online Store. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
  22. «The International Best-Dressed Hall of Fame 2015». Vanity Fair. 2015 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  23. Cartner-Morley, Jess (2013 թ․ մարտի 29). «The 50 best-dressed over-50s». The Guardian. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  24. Johnston, Robert (2015 թ․ հունվարի 5). «50 Best Dressed Men in Britain 2015». GQ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Ֆորդ» հոդվածին։
  NODES
INTERN 7