Թոնյե Լարսեն (նորվ.՝ Tonje Larsen, հունվարի 26, 1975(1975-01-26)[1], Տյոնսբերգ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա[1]), նորվեգացի հանդբոլիստ։ 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։ 1999 թվականին աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն։

Թոնյե Լարսեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ և handball coach
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 26, 1975(1975-01-26)[1] (49 տարեկան)
Ծննդավայր՝Տյոնսբերգ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա[1]
Ակումբ՝Larvik HK?
Հասակ՝182 սանտիմետր

Կարիերա

խմբագրել

Թոնյե Լարսենը հանդբոլով սկսել է զբաղվել հայրենի Թյոնսբերգ քաղաքում։ Մինչև 1998 թվականը խաղացել է «Լարվիկ» ակումբում։ Դանիական «Վիբորգ» ակումբում խաղացել է 1998/1999 մրցաշրջանում։ Այս ակումբի կազմում տոնել է Եվրոպայի գավաթի հաղթանակը։ 1999 թվականին կրկին վերադառնում է «Լարվիկ», որտեղ և անցկացրեց հետագա սպորտային ողջ կարիերան։ Թոնյե Լարսենն ունի հետևյալ արդյունքը.

2013 թվականի դեկտեմբերի 5-ին Լարսենը հայտարարեց մարզական կարիերայի դադարեցման մասին՝ կապված ընտանեկան հանգամաներից։ Մեծ սպորտ վերադարձավ 2015 թվականի հունվարից[2][3]։ 2014/2015 մրցաշրջանի ավարտից հետո Թոնյե Լարսենը պաշտոնապես հայտարարես սպորտային կարիերայի ավարտը[4]։ 2015 թվականի ամռանից աշխատում է մարզչական շտաբում[5]։

Լարսենն ընդհանուր հաշվով խաղացել է 264 անգամ Նորվեգիայի հավաքականի կազմում՝ հանդես գալով դեռևս 1990-ական թվականներից։ 1998, 2008 և 2010 թվականներին Թոնյեն դառնում է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1999 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ 2000 թվականին Սիդնեյի օլիմպիական խաղերում մարզուհին բրոնզե մեդալ է ստանում, իսկ 2008 թվականին դառնում է օլիմպիական չեմպիոն՝ ստանալով ոսկե մեդալ։ Իր կարիերան մարզուհին ավարտում է բրոնզե մեդալով՝ աշխարհի չեմպիոնատի ժամանակ, որը տեղի էր ունենում 2009 թվականին։

Թոնյե Լարսենն ունի երկու երախա[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES