Ժակ Պիկար, (ֆր.՝ Jacques Piccard, հուլիսի 28, 1922(1922-07-28)[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա - նոյեմբերի 1, 2008(2008-11-01)[4][3][1][…], Լա Տուր դե Պեյլց, Վո, Շվեյցարիա), շվեյցարացի օվկիանոսագետ, չորս մարդկանցից մեկը, ով եղել է Մարիանյան իջվածքի հատակին։

Ժակ Պիկար
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1922(1922-07-28)[1][2][3][…]
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա
Մահացել էնոյեմբերի 1, 2008(2008-11-01)[4][3][1][…] (86 տարեկան)
Մահվան վայրԼա Տուր դե Պեյլց, Վո, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԲազելի համալսարան և Ժնևի համալսարան
ԵրկերԲաթիսկաֆ
Մասնագիտությունգյուտարար, ճարտարագետ, ճանապարհորդ հետազոտող և օվկիանոսագետ
Ծնողներհայր՝ Auguste Piccard?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներBertrand Piccard?
 Jacques Piccard Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
«Տրիեստ»(չաշխատող հղում) բաթիսկաֆը (ստորջրյա ուսումնասիրությունների ծառայող ինքնաշարժ խցիկ) սուզվելուց առաջ՝ 1960 թվականի հունվարի 23-ին:

Ժակ Պիկարը ծնվել Է Բրյուսելում՝ ֆիզիկոս և գյուտարար Օգյուստ Պիկարի ընտանիքում։ Հոր հետ մասնակցել է «Տրիեստ» բաթիսկաֆի կառուցմանն ու փորձարկումներին, որտեղ նա ամերիկացի լեյտենանտ Դոն Ուոլշի հետ միասին ռեկորդային ընկղմում է կատարել 1960 թվականի հունվարի 23-ին։ Ավելի ուշ Պիկարը գրել է «11 հազար մետր խորություն» գիրքը, որում նկարագրել է բաթիսկաֆի ստեղծումից մինչև նրա ընկղմումը Մարիանյան իջվածքում[6]։ Սարքը նման անվանում է ստացել Իտալիայի Տրիեստ քաղաքի պատվին, որտեղ կատարվել են դրա ստեղծման հիմնական աշխատանքները։

«Տրիեստը» ջուր է իջեցվել 1953 թվականի օգոստոսին։ 1953-1977 թվականների ընթացքում նա մի քանի սուզումներ է կատարել Միջերկրական ծովում։ Հիմնական սուզանավորդը Ժակ Պիկարն էր։ Նրա հայրը նույնպես մասնակցում էր առաջին ընկղմումներին։ Բաթիսկաֆի փորձարարական սուզումներին մասնակցել է նաև Ժակ Իվ Կուստոն։

1960 թվականի հունվարի 23-ին Ժակ Պիկարը և ԱՄՆ ռազմածովային ուժերի լեյտենանտ, վարպետ-սուզանավորդ Դոն Ուոլշը «Տրիեստ» բաթիսկաֆում երկրի վրա հնարավոր առավելագույն ստորջրյա սուզում կատարեցին։

Նրանք հասել են Համաշխարհային օվկիանոսի «ամենացածր» կետին՝ այսպես կոչված «Չելենջերի անդունդին» (ծովի մակարդակից 10 911 մետր ցածր)։ «Տրիեստի» սուզումը տևել է 4 ժամ 48 րոպե, վեր բարձրանալը՝ 3 ժամ 15 րոպե։ Ներքում՝ օվկիանոսի հատակում, համարձակները մնացին մոտ 20 րոպե՝ իրենց թարմացնելու համար ուտելով շոկոլադե սալիկ։

1964 թվականին Ժնևի լճում սուզվել է «Օգյուստ Պիկար» զբոսաշրջային մեզոսկաֆը, որի կառուցմանը մասնակցել է Ժակ Պիկարը։

1969 թվականին Ժակ Պիկարը մասնակցել է Բեն Ֆրանկլին (PX-15) առաքելությանը։

Ժակ Պիկարի որդին՝ Բերտրանը, հայտնի օդագնաց է։ Նա առաջինն է աերոստատով անվայրէջք շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Deep-sea adventurer Jacques Piccard is dead (իտալ.) // SWI swissinfo.chSRG SSR, 2008.
  5. https://www.fi.edu/en/laureates/jacques-ernest-piccard
  6. «Ժակ Պիկար». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  7. Աշխարհի շուրջ Արեգակի օգնությամբ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Պիկար» հոդվածին։
  NODES