Ժան Թենգլի

շվեյցարացի նկարիչ և քանդակագործ

Ժան Թենգլի (ֆր.՝ Jean Tinguely, մայիսի 22, 1925(1925-05-22)[1][2][3][…], Ֆրիբուր, Շվեյցարիա[4][5] - օգոստոսի 30, 1991(1991-08-30)[1][6][2][…], Բեռն, Շվեյցարիա[5]), շվեյցարացի քանդակագործ, դադաիզմով ոգեշնչված կինետիկ արվեստի ներկայացուցիչ[7]։ Նրա ֆանտաստիկ մեքենաներն ու հսկա ինքնաոչնչացնող կոնստրուկցիաները երբեմն կոչվում են մետամեխանիկա։ Թենգլիի արվեստը երկիծանքի է ենթարկում ավտոմատացումը և նյութական բարիքների տեխնոլոգիական գերարտադրությունը։

Ժան Թենգլի
ֆր.՝ Jean Tinguely
Ծնվել էմայիսի 22, 1925(1925-05-22)[1][2][3][…]
ԾննդավայրՖրիբուր, Շվեյցարիա[4][5]
Մահացել էօգոստոսի 30, 1991(1991-08-30)[1][6][2][…] (66 տարեկան)
Վախճանի վայրըԲեռն, Շվեյցարիա[5]
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԲազելի դիզայնի դպրոց
Ստեղծագործություն(ներ)Le Cyclop, Քաոս I, Ստրավինսկու շատրվան, Բարեկենդանի շատրվան, Heureka?, She: A Cathedral? և Մետամատիկ
Ոճկինետիկ արվեստ, դադաիզմ և Նոր ռեալիզմ
Ժանրաբստրակցիոնիզմ, քանդակագործություն և կինետիկ արվեստ
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, performance artist, ինստալյացիոն արտիստ, կինետիկ արվեստագետ և վիզուալ արտիստ
ԱմուսինԷվա Աեփլի, Նիկի դե Սեն-Ֆալլ և Միլենա Պալակարկինա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԶերո, Նոր ռեալիզմ և d’Kuttlebutzer
ԵրեխաներՄիրիամ Թինգլի
 Jean Tinguely Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ժան Թենգլիի հայրն աշխատել է Նեստլե ընկերությունում։ Ժանը ծնվել է Ֆրայբուրգում, մանկությունն անցել է Բազելում։ Ծնողների հետ անհաշտ է եղել։ 1939 թվականին փորձել է մեկնել Ալբանիա՝ պայքարելու երկիրը գրաված իտալացի ֆաշիստների դեմ, սահմանին ձերբակալվել է շվեյցարական ոստիկանության կողմից և վերադարձվել տուն։ 1940-ականների կեսերից նա մտերիմ է եղել կոմունիստների, ավելի շուտ՝ անարխիստների հետ։

1945-1946 թվականներին աշխատել է խանութում, որպես ցուցափեղկերի դեկորատոր Ցյուրիխում, 1949-1951 թվականներին՝ Բազելում։ 1941-1945 թվականներին սովորել է Արվեստների և արհեստների դպրոցում[8]։ 1952 թվականին կնոջ՝ շվեյցարացի արվեստագետ Էվա Աեփլիի հետ տեղափոխվել է Փարիզ[9], մտերմացել Կոնստանդին Բրանկուզիի, Իվ Քլեյնի հետ (նրա հետ մասնակցել է մի քանի համատեղ ցուցահանդեսների), ծանոթացել Նիկի դե Սեն Ֆալլի հետ։ 1960 թվականից ընդգրկվել է «Նոր ռեալիստներ» խմբում[7] (Իվ Քլեյն, Արման, Դանիել Շպյորրի և ուրիշներ)։ Համագործակցել է Ռոլան Փեթիի հետ (1966), աշխատել Նիկի դե Սեն-Ֆալլի հետ ( 1971 թվականին նրանք ամուսնացել են)։ 1971-1973 թվականներին Թենգլիի հետահայաց ցուցահանդեսներ են անցկացվել Փարիզում, Բազելում, Հանովերում, Ստոկհոլմում, Ամստերդամում, Լուիզիանայում, 1982-1983 թվականներին՝ Ցյուրիխում, Լոնդոնում, Բրյուսելում, Ժնևում։ 1983 թվականին Փարիզի Պոմպիդու կենտրոնի և IRCAM-ի շենքի մոտ բացվել է Ստրավինսկու շատրվանը (Թենգլի և Նիկի դե Սեն-Ֆալի համատեղ աշխատանքը)։ Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը անցկացվել է նրա ստեղծագործությունների մեծ հետահայաց ցուցահանդես (1990)։

Թենգլին ամուսնացել է շվեյցարացի նկարչուհի Եվա Աեփլիի հետ 1951 թվականին։ 1971 թվականին նա ամուսնացել է երկրորդ անգամ՝ Նիկի դե Սեն Ֆալլի հետ, որի հետ համագործակցել է մի շարք գեղարվեստական նախագծերի վրա, ինչպիսին է Hon – en katedral-ը[10] կամ Le Cyclop[11]։

Ժան Թենգլին մահացել է սրտի անբավարարությունից, 1991 թվականին, 66 տարեկան հասակում, Բեռնի Ինսել հիվանդանոցում (Inselspital)։ Թենգլիի մահից մի քանի ամիս անց ծնվել է նրա երրորդ որդին՝ բուլղարացի նկարչուհի Միլենա Պալակարկինայի հետ։

Ճանաչում

խմբագրել
  • Վիլհելմ Լեմբրուկի մրցանակ (1976),
  • Բազելի (1980) և Ցյուրիխի (1983) մրցանակ,
  • Բազելի Գյոթե հիմնադրամի մրցանակ, Բեռնի մրցանակ (1988),
  • Բոլոնիայի համալսարանի մրցանակ (1988),
  • Բազելի և Ֆրիբուրգի պատվավոր քաղաքացի (1985),
  • Լոնդոնի Արվեստի թագավորական ակադեմիայի պատվավոր դոկտոր (1989)։

Հանրային աշխատանքներ

խմբագրել
  • «Քաոս I» (1974), քանդակ «The Commons»-ում, Կոլումբուս, Ինդիանա, ԱՄՆ,
  • Le CyclopMilly-la-Forêt-ից դուրս,
  • «Ստրավինսկու շատրվան» (ֆր.՝ La Fontaine Stravinsky) Պոմպիդու կենտրոնի մոտ, Փարիզ (1983), համագործակցություն Նիկի դե Սենտ Ֆալլի հետ,
  • «Բարեկենդանի շատրվան» (Fasnachtsbrunnen) (1977) Բազել,
  • «Թենգլի շատրվան» (1977) Բազել,
  • «Փրկարար շատրվան» Գերմանիայի Դույսբուրգ քաղաքի Քյոնիգսշտրասե փողոցում, համագործակցություն Niki de Saint Phalle-ի հետ,
  • «Ջո Սիֆերտ շատրվան» (սովորաբար կոչվում է «Տինգելիի շատրվան»), Ֆրայբուրգ, Շվեյցարիա,
  • «Կասկադ», քանդակ Carillon Building կառույցի նախասրահում, Շառլոտ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ,
  • Մետամատիկ գեներատիվ քանդակներ (1950-ականներ),
  • Լյումինատոր (1991), մինչև 2014 թվականը վարձավճարով Բազել-Մյուլհուս Եվրոօդանավակայանում

Ազդեցություն այլոց վրա

խմբագրել
  • Արթուր Փենի Mickey One (1965) ֆիլմում մնջախաղի կատարող արտիստը (Կամատարի Ֆուջիվարա) իր ինքնաոչնչացնող մեքենայով հիշեցնում է Թենգլիին[12],
  • Գոյատևման հետազոտական լաբորատորիաներ, ռեժիսոր՝ Մարկ Փոլին (ԱՄՆ),
  • Հայտնի կինետիկ քանդակագործ Արթուր Գանսոնը Թենգլիին նկարագրել է որպես իր «առաջնային հոգևոր գեղարվեստական դաստիարակ» և հարգանքի տուրք մատուցել նրան իր «Tingely in Moscow» աշխատանքով[13]։

Պատկերասրահ

խմբագրել

Լրացուցիչ գրականություն

խմբագրել
  • Chapter on Tinguely in Calvin Tomkins' The Bride and Her Bachelors.
  • K.G. Pontus Hultén: Jean Tinguely 'Méta'. London: Thames & Hudson, 1975 (original German version Frankfurt/M.: Ullstein, 1972)
  • G. Bischofsberger: Catalogue raisonné, 3 Vols. Basel, 1982.
  • Margit Hahnloser-Ingold: Pandämonium – Jean Tinguely. Bern: Benteli, 1988 (rather hagiographic, but with interesting personal memories and background material)
  • Heidi E. Violand: Jean Tinguely's Kinetic Art or A Myth of the Machine Age. Diss, New York University, 1990
  • Museum Jean Tinguely (eds.): Die Sammlung. (The collection) Bern: Benteli, 1996 (incl. an interesting biographical report by Margit Hahnloser: "Jean Tinguely und die Schweiz")
  • Museum Jean Tinguely (eds.): Jean le Jeune. Basel: Benteli, 2002 (incl. a biographical text by Jocelyn Daignes about Tinguely's early love of materials and machines, his pacifism, and his Catholicism, p. 23-65).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 SIKART — 2006.
  6. 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 Ian Chilvers and John Glaves-Smith (eds), A Dictionary of Modern and Contemporary Art, Oxford University Press, p.709
  8. «Jean Tinguely». Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.
  9. Leu, Aia. The Art of the Leu Family, SeedPress, 2012, 978-0-9551109-2-4. (p. 13).
  10. «50 years since HON». 2016 թ․ հունիսի 3.
  11. «Le Cyclop».
  12. Crowther, Bosley (1965 թ․ սեպտեմբերի 9). «Film Festival: Heels, Old and New:1954 Movie Makes One Feel for Hero». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331.
  13. «Tinguely in Moscow - Arthur Ganson». Arthur Ganson (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Թենգլի» հոդվածին։
  NODES