Իգոր Իվանով
Իգոր Սերգեյի Իվանով (ռուս.՝ Игорь Сергеевич Иванов, սեպտեմբերի 23, 1945[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ։ 2011 թվականից Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի նախագահն է։
Իգոր Իվանով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ և Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, Մոսկվայի Սուվորովի անվան ռազմական դպրոց և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան |
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 23, 1945[1][2][3] (79 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ի ծնե անուն | ռուս.՝ Игорь Сергеевич Иванов |
Պարգևներ | |
1998 թվականի սեպտեմբերի 11-ից 2004 թվականի մարտի 9-ը եղել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար, 2004 թվականի մարտի 9-ից 2007 թվականի հուլիսի 17-ը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար։ Ռուսաստանի Դաշնության հերոս (1999 թվական), արտակարգ և լիազոր դեսպան (1989 թվական)։
Պատմական գիտությունների դոկտոր։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր։
2007 թվականի կեսերից հեռացել է քաղաքականությունից և զբաղվել կոմերցիոն, դասախոսական և գիտական գործունեությամբ։ Հանդիսանում է «ԼՈՒԿՕՅԼ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, ռազմավարության և ներդրումների կոմիտեի նախագահ է[4]։ Նաև ոչ կառավարական կազմակերպությունների և ակումբների, մասնավորապես հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի Եվրոպական խորհրդի, Լյուքսեմբուրգի միջազգային միջուկային աղետի կանխարգելման ֆորումի դիտորդական խորհրդի անդամ է։
Կենսագրություն
խմբագրելՀայրը՝ Սերգեյ Իվանովը, եղել է կադրային զինվորական և գնդապետ։ Թաղված է Ադրբեջանի Սաաթլինի շրջանում։ Մայրը՝ Ելենա (Էլիկո) Սագիրաշվիլին, պետավտոտեսչության ծառայող է, ծնունդով վրացական Ահմեթ գյուղից է, որը գտնվում է Պանկիսի կիրճում։ Իվանովը մինչև վեց տարեկանը ապրել է Վրաստանում մոր ծնողների մոտ[5]։ 11 տարեկանում ընդունվել է Մոսկվայի Սուվորովի ռազմական ուսումնարան։ 1963 թվականին ընդունվել է Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ (1990 թվականից՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան), որն ավարտել է 1969 թվականին։ Ինստիտուտում սովորել է անգլերեն և իսպաներեն լեզուներ, եղել է խմբի կոմսորգը, աշխատել է շինհրապարակներում և օգնել է կոլտնտեսություններում բերք հավաքել։ Երրորդ կուրսից հետո վերապատրաստվել է Կուբայում՝ խորհրդային արտաքին տնտեսական «Ավիաէքսպորտ» ձեռնարկության գծով։
1969-1973 թվականներին եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող և ակադեմիկոս Նիկոլայ Ինոզեմցևի օգնական-ռեֆերենտը։
1973 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ-ում․
- 1973-1978 թվականներ՝ ԽՍՀՄ ԱԳՆ 1-ին Եվրոպական բաժնի երկրորդ քարտուղար, Մադրիդում առևտրի ներկայացուցչության ավագ ինժեներ, Իսպանիայում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար։
- 1978-1980 թվականներ՝ Իսպանիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
- 1980-1983 թվականներ՝ Իսպանիայում ԽՍՀՄ դեսպանատան դեսպանորդ-խորհրդական։
- 1983-1984 թվականներ՝ ԽՍՀՄ ԱԳՆ Եվրոպական բաժնի 1-ին դասի փորձագետ։
- 1984-1986 թվականներ՝ ԽՍՀՄ ԱԳՆ առընթեր խմբի խորհրդական, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար՝ Էդուարդ Շևարդնաձեի օգնական։
- 1986-1987 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ընդհանուր քարտուղարության բաժնի վարիչ։
- 1987-1989 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ընդհանուր քարտուղարության բաժնի վարիչ։
- 1989-1991 թվականներ՝ ԽՍՀՄ ԱԳՆ ընդհանուր քարտուղարության պետ, ԽՍՀՄ ԱԳՆ կոլեգիայի անդամ, մասնակցել է Բերինգով ծովի ջրատարածքը Շևարդնաձե-Բեյքերի բաժանարար գծով ԱՄՆ-ին հանձնելու համաձայնագրի մշակմանը։
- 1991-1992 թվականներ՝ Իսպանիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
- 1992-1995 թվականներ՝ Իսպանիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
- 1995-1998 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
- 1998-2004 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար։
1998-2007 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամ։
2004 թվականից մինչև 2007 թվականի հուլիսի 17-ը[6] եղել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար։ ԶԼՄ-ներին հայտնել է, որ ինքը հրաժարական է խնդրել, քանի որ Անվտանգության խորհրդի աշխատանքի կազմակերպման իր առջև դրված խնդիրները կատարված է համարել[7]։
2011 թվականից առ այսօր Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի նախագահն է։
Հասարակական գործունեություն
խմբագրելԸնտանիք
խմբագրել1972 թվականին ամուսնացել է Եկատերինա Սեմենովնայի հետ։ Նրանք ունեն դուստրեր՝ Ս. Կոզիրյովան և Օլգան։
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության հերոս (1999 թվականի հոկտեմբերի 27)[10]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (1999 թվական)[11]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան (2005 թվական)[12]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (1996 թվական)
- «Պատվո նշան» շքանշան (1988 թվական)
- «Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (1995, 1996, 1997, 1998, 1999, 2002)[13][14]
- Սուրբ Կառլոսի մեծ խաչ շքանշան (2001 թվական, Կոլումբիա)[15]
- Բարեկամության շքանշան (2001 թվական, Վիետնամ)[16][17]
- «Դոստիկ» 1-ին աստիճանի շքանշան (2001, Ղազախստան)[18]
- Ա. Գորչակովի հուշամեդալ (2005, Ռուսաստանի ԱԳՆ)[19]
- Ռուսական կենսագրական ինստիտուտի «Արծաթե խաչ» մրցանակ (1999 թվական)
- «Տարվա մարդ» մրցանակի դափնեկիր (1999 թվական)[20]
- Սուրբ ավետարանական հավասարազոր իշխան Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան (2003 թվական)[21]
- Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2003 թվականի հուլիսի 31), Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի և երկարամյա արդյունավետ դիվանագիտական գործունեության համար
Իվանովի հրապարակումներ
խմբագրել2002 թվականին հրատարակել է «Նոր ռուսական դիվանագիտություն. նոր Ռուսաստանի արտաքին քաղաքականության տասը տարիները» գիրքը։
Դրանից երկու տարի առաջ նա նաև հրատարակել է «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը արդի փուլում» և «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը և աշխարհը (հոդվածներ և ելույթներ)»[22]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ [1] Արխիվացված 2016-11-08 Wayback Machine // www.lukoil.ru
- ↑ Фатех Вергасов
- ↑ Указ Президента России № 926 от 17.07.2007 г.
- ↑ Lenta.ru: Соболев, Валентин
- ↑ Модернизацию отдали на интернет-экспертизу // «Коммерсантъ». № 111 (4411) от 24.06.2010. — (Ստուգված է 25 Հունիսի 2010).
- ↑ «" Bilderberg 2012: The Official List of Participants Alex Jones' Infowars: There's a war on for your mind!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Большая Российская Энциклопедия. Главный редактор Ю. С. Осипов. — М.: Научное издательство «Большая Российская энциклопедия», 2008. — Том 10, «Железное дерево» — «Излучение». — С. 642.
- ↑ дал Игорю Иванову орден. — Полит.ру Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- ↑ «Биография И. С. Иванова в Справочнике Российского совета по международным делам». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 12 июня 2002 года № 283-рп «О поощрении Иванова И. С.»
- ↑ «Московское суворовское военное училище». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ Игоря Иванова наградили орденом «Сан Карлоса»
- ↑ Встречали «На ура»
- ↑ «3 марта 2001 года. Обзор СМИ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Указ Президента РК от 10.12.2001 № 737». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Лавров вручил памятную медаль А. М. Горчакова Игорю Иванову
- ↑ Иванов, Игорь Сергеевич // Большая русская биографическая энциклопедия (электронное издание). — Версия 3.0. — М.: Бизнессофт, ИДДК, 2007.
- ↑ «Глава РПЦ посетил МИД России». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Фатех Вергасов
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Իվանով» հոդվածին։ |