Իժալեզու
Իժալեզու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Պտերներ (Pteridophyta) |
Դաս | Polypodiopsida |
Ենթադաս | Ophioglossidae |
Կարգ | Ophioglossales |
Ընտանիք | Իժալեզվազգիներ (Ophioglossaceae) |
Ենթաընտանիք | Ophioglossoideae |
Ցեղ | Իժալեզու (Ophioglossum) L., 1753 |
Իժալեզու օձալեզու (լատին․՝ Ophioglossum), իժալեզվազգիների ընտանիքի պտերների ցեղ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԲազմամյա խոտաբույս է, բարձրությունը՝ 3-30 սմ։ Տերևները գոյանում են մեկական՝ ամեն տարի, աճում են դանդաղ։ Տերևը սահմանազատված է սպորակիր (պտղատու, առաջանում է գծաձև հասկ՝ կազմված երկշարք սպորանգիումներից, որոնք ընկղմվում են տերևի հյուսվածքի մեջ) և վեգետատիվ (անպտուղ, երկարավուն-ձվաձև, ամբողջաեզր, թեթևակի մսալի, կանաչ) մասերի։ Գամետոֆիտները (նախածիլեր) պալարանման են, երկսեռ, բազմամյա, զարգանում են հողում (զուրկ են քլորոֆիլից)։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է 45, Հայաստանում՝ 1 տեսակ՝
- իժալեզու հասարակ (Օ. vulgtum)։
Տարածում
խմբագրելՀանդիպում է Սյունիքի (գյուղ Ծավ), Կոտայքի (գյուղ Արզական) մարզերում։ Աճում է խոնավ անտառներում, գետափերին, թփուտանման մացառուտներում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նշանակություն
խմբագրելԺողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես վերքերն ամոքող միջոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժալեզու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժալեզու» հոդվածին։ |