Իլհամ Ալիև
Իլհամ Ալիև (ադրբ.՝ İlham Heydər oğlu Əliyev, դեկտեմբերի 24, 1961, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի չորրորդ նախագահ սկսած 2003 թվականի հոկտեմբերի 31-ից։
Իլհամ Ալիև | |
Կուսակցություն՝ | Նոր Ադրբեջան |
---|---|
Կրթություն՝ | Baku city secondary school number 6? և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Գիտական աստիճան՝ | քաղաքագիտության դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Դինաստիա | Aliev family? |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Հայր | Հեյդար Ալիև |
Մայր | Զարիֆա Ալիևա |
Ամուսին | Մեհրիբան Ալիևա |
Զավակներ | Լեյլա Ալիևա, Արզու Ալիևա և Heydar Aliev? |
Կայք՝ | president.az |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Նա Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկրորդ զավակն է։ Իլհամ Ալիևը դարձել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականին հոր մահից հետո ընտրությունների միջոցով, որոնք շատ միջազգային կազմակերպությունների կողմից որակվել է որպես կեղծված։ Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, ինչը կայունություն է բերում Ալիևի ռեժիմին և Ադրբեջանի վերնախավին։ Ադրբեջանի նավթային հարստությունը թույլ է տալիս երկրին ներգարվվել բազմաթիվ միջազգային միջոցառումների և մեծ գումարներ ծախսել լոբբինգի վրա։
Ալիևի ընտանիքը հարստացել է պետական բիզնեսի հետ կապերի շնորհիվ։ Նրանց սեփականության մեջ են մտնում Ադրբեջանի գլխավոր բանկերից մի քանիսը, շինարարական կազմակերպություններ, հեռահաղորդակցման ընկերություններում, ինչպես նաև երկրի նավթային և գազային ընկերություններ։ Նրա հարստության մեծ մասը սերտորեն կապված է օֆշորային ցանցի հետ։ 2017 թվականի Ադրբեջանական լվացքատան սկանդալը, որը բազմակողմանի փողերի լվացման սխեմա էր, որի նպատակն էր կաշառել եվրոպացի քաղաքական գործիչների, որպեսզի նրանք չքննադատեն Ալիևին և նրա ռեժիմը ներկայացնեն դրական տեսանկյունից։
Ալիևը ղեկավարում է ավտորիտար ռեժիմում, քանի որ ընտրությունները Ադրբեջանում ազատ չեն և կեղծվում են, իշխանությունը կենտրոնացած է Ալիևի և նրա ընտանիքի ձեռքում, կոռուպցիան ծաղկում է և մարդու իրավունքների խախտումը, ներառյալ հայատյացությունը սովորական երևույթ է դարձել։ Քաղաքական ձերբակալությունները և լրագրողների վրա ճնշումները գնալով շատանում են։
Կենսագրություն
խմբագրելԻլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում։ Նա սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977)։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ։ Ավարտելուց հետո նա ստացել է ինստիտուտի հետբուհական կրթություն։ 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածվի աստիճան։ 1985-1990 թվականներին աշխատել է որպես դասախոս Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ 1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ։
1995 և 2000 թվականներին ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր։
2003 թվականին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։ 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Իլհամ Ալիևը պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով։
1999 թվականին ընտրվել է Նոր Ադրբեջան կուսակցության փոխնախագահ, 2001 թվականին՝ նախագահի առաջին տեղակալ և 2005 թվականին՝ կուսակցության նախագահ։
2003 թվականի հունվարին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ։ Իլհամ Ալիևը 2004 թվականի ապրիլին պարգևատրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեդալով։
2003 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։
2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ։ Նա վերընտրվել է 2008 թվականին[6][7]։ 2013 թվականին երրորդ անգամ ընտրվել է նախագահ և այժմ Ադրբեջանի Հանրապետության նախագահն է[8]։
Ընտանիք
խմբագրելԻլհամ Ալիևը ամուսնացել է Մեհրիբան Ալիևայի հետ 1983 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում։ Ունեն երեք երեխա՝ Լեյլա, Արզու և Հեյդար, և հինգ թոռ։ Բացի ադրբեջաներենից, տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և թուրքերենի[6]։ Կինը նաև Ադրբեջանի փոխնախագահն է[9]։
Կոչումներ և պարգևներ
խմբագրելԻլհամ Ալիևն ունի հետևյալ կոչումները և պարգևները[10]։
- Հեյդար Ալիևի շքանշան;
- «Քրալը Աբդուլ Ազիզ»ի շքանշան;
- «Պատվո» շքանշան;
- «Մյուբարաք ալ-Քաբիր»ի շքանշան;
- «Պատվո Լեգեոնի շքանշան»;
- Բուլղարիայի Հանրապետության Գերագույն մրցանակը «Ստարա Պլանինա» շքանշան;
- Բելառուսի Հանրապետության բարեկամության շքանշան;
- «Ըհսան Դողրամաջի մրցանակ»;
- «Տարվա մալ»-2010;
- Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալ;
- Պատվավոր ;
- Ռուսական ուղղափառ եկեղեցու Սերգիյ Ռադոնեժսկու առաջին աստիչճանի շքանշան;
- «Իսմոիլի Սոմոնաի» շքանշան;
- «Մարդկանց բարեկամությունը»
- Թուրքիայի Հանրապետության առաջին կարգի շքանշան;
- Ազատության շքանշան;
- «Պատվո» շքանշան;
- Միության օրդեն;
- «Հարավային մրցանակ»;
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ильхам Гейдар оглы Алиев — president.az.
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ quirinale.it (իտալ.)
- ↑ https://www.occrp.org/en/poy/2012/
- ↑ Olympedia — 2006.
- ↑ 6,0 6,1 «President Biography». Government of Azerbaijan. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
- ↑ "Republic of Azerbaijan Presidential Election"
- ↑ «President of Azerbaijan Republic». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Meeting of Security Council under chairmanship of Ilham Aliyev was held». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Ilham Aliyev-Honours and medals
Արտաքին հղումներ
խմբագրել- Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք (ադրբեջաներեն) (անգլերեն) (ռուսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլհամ Ալիև» հոդվածին։ |