Ինքնաթոր օղի
Ինքնաթոր օղի, թունդ լիկյոր, որը պատրաստվում և տարածվում է ապօրինաբար[1][2][3]։ Դրա ապօրինի տարածումը հայտնի է «բութլեգինգ» (անգլ.՝ boothlegging)ինչը թարգմանաբար նշանակում է արգելված ալկոհոլի վաճառք[4][5]։ Անվանումն առաջացել է ալկոհոլը գիշերը թորելու ավանդույթից՝ աննկատելի մնալու համար։ 21-րդ դարի առաջին տասնամյակներում առևտրային սպիրտագործարանները սկսել են արտադրել իրենց օրինական ինքնաթոր օղին՝ ներառելով բազմաթիվ տեսակներ, որոնք պատրաստվում էին նույն ավանդական մեթոդներով[6]։
Տերմինաբանություն
խմբագրելՏարբեր լեզուներ և երկրներ ունեն ինքնաթոր օղու իրենց հեղինակային անվանումները։
Անգլերենում ինքնաթոր օղին հայտնի է «mountain dew» «choop», «hooch» («hoochinoo» Թլինգիթի լիկյորի անվան կրճատված տարբերակը), «homebrew», «mulekick», «shine», «sneaky pete», «white dog», «white lightning», «white liquor» կամ «corn liquor», «pass around», «firewater» և «bootleg»[7][6]։
Կոտորակային բյուրեղացում
խմբագրելԷթանոլը կարող է խտանալ ֆերմենտացված ըմպելիքների մեջ սառեցման միջոցով։ Օրինակ՝ «Էյփլջեք» անվանումը սկիզբ է առնում տվյալ խմիչքի պատրաստման ավանդական մեթոդի անվանումից՝ «ջեքինգ», որը ֆերմենտացված խնձորօղու սառեցման և դրանից հետո ալկոհոլի պարունակությունը մեծացնելու նպատակով սառույցի հեռացման գործընթացն է[8][9]։ Ֆերմենտացված հյութի մեջ ալկոհոլի պարունակությունը տասը տոկոսից պակաս է, մինչդեռ խտացված խմիչքը պարունակում է 25-40% ալկոհոլ[10]։
Ինքնաթոր օղու թորամաններ
խմբագրելՈրոշ երկրներում արգելված է վաճառել, ներկրել և պահել ինքնաթոր օղու թորամաններ առանց թույլտվության։ Ինչևէ էնտուզիաստները ինտերնետ ֆորումներում բացատրում են՝ ինչպես ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ[11]։ Ծախսերը նվազեցնելու համար չժանգոտվող պողպատից անոթները հաճախ փոխարինվում են պոլիպրոպիլենից պատրաստված պլաստմասե թորամաններով, որոնք կարող են դիմակայել համեմատաբար բարձր ջերմությանը:
- Անընդհատ շարժման կամ պարուրաձև թորամանները կարող են հասցնել ալկոհոլի պարունակությունը մինչև 95%։
- Ինքնաթոր օղին սովորաբար թորվում է մինչև 40% և շատ հազվադեպ մինչև 66%՝ հիմնված 48 տեսակների վրա[12]։ Օրինակ՝ սովորական թորամանները սովորաբար արտադրում են 40% թնդություն ունեցող օղի, իսկ մի քանի անգամ թորելուց հետո թնդությունը հասնում է առավելագույնը 60-80%-ի։ Այնուամենայնիվ, էթանոլը հնարավոր է հասցնել 95% թնդության՝ 3A մոլեկուլային մաղերը՝ օրինակ՝ 3A ցեոլիտը տաքացնելու միջոցով[13][14][15][16][17]։
Պլաստիկ կամ պարուրաձև թորամանների համար ջերմության նախընտրելի աղբյուր են վակուումային սարքերը, որոնք վերահսկում են ջերմաստիճանը, ժամանակը և շրջանառությունը, և հետևաբար ավելի նախընտրելի են քան ընկղմող ջեռուցիցչները։ Հզորության ուժեղացման համար կարող են օգտագործել մի քանի բլոկեր։ Ինչպես նաև, ընկղմող սարքերը, որոնք սովորաբար վաճառվում են 1200 Վտ հղորությամբ և կարգավորում են ջերմաստիճանը մինչև 90 °C (194 °F) (Էթանոլը եռում է 78 °C (172 °F) ջերմաստիճանի պայմանում), ավելի արագ են գոլորշիացնում էթանոլը քան ընկղմող ջեռուցիչները, որոնք սովորաբար վաճառվում են 300 Վտ հղորությամբ։ Ընկղմող ջերուցիչների փոփոխման կամ ջրի էլեկտրական կաթսաներից ընկղմող ջեռուցիչների հեռացման դեպքում, եթե 35 °C (95 °F) թերմոստատը հեռացվի ակվարիումի ջեռուցիչից (այսպիսի քայլը կարող է զրկել այն ջրամեկուսացումից) կարող է առաջանալ էլեկտրական վնասվածք։
Գոլորշիացման թորամաններ
խմբագրելՊլաստիկ թորաման
խմբագրելՊլաստիկ թորամանը թորման համար նախատեսված սարք է, որը հատուկ հարմարեցված է էթանոլն ու ջուրն իրարից անջատելու համար։ Պլաստիկ թորամանները շատ տարածված են՝ էժան լինելու և հեշտ արտադրվելու շնորհիվ։ Սկզբունքն այն է, որ փոքր քանակությամբ հեղուկը լցնում են մեծ փակ անոթի ներսում գտնվող փոքր բաց անոթում։ 100 Վտ հզորությամբ էժան ընկղմող ջեռուցիչը սովորաբար գործածվում է որպես ջերմության աղբյուր, բայց ջերմային ընկղմող մեքենան վակուումային սարքի նման կատարյալ է, քանի որ այն աշխատում է ջերմաստիճանի վերահսկիչով։ Հեղուկը տաքացվում է մինչև 50 °C (122 °F), ինչի արդյունքում էթանոլը գոլորշիանում է մինչև 40% և անոթի ներքին պատերի վրա հավաքվում է խտացած մասսա։ Անոթի հատակում կուտակված խտացված մասսան կարող է անմիջապես ներքև գնալ ակտիվացված ածխածին պարունակող ֆիլտրի միջոցով: Վերջնական արդյունքը պարունակում է մոտավորապես երկու անգամ շատ ալկոհոլ քան սկզբնականը և կարող է թորվել մի քանի անգամ, եթե անհրաժեշտ է թորման ավելի մեծ աստիճան։ Այս մեթոդը դանդաղ է և նախընտրելի չէ մեծածավալ արտադրության համար։
Եռացման թորաման
խմբագրելԿոտորակային թորում
խմբագրելԿոտորակային թորումը խառնուրդի բաժանումն է իր բաղադրիչ մասերի կամ ֆրակցիաների: Քիմիական միացությունները բաժանում են՝ տաքացնելով դրանք հատուկ ջերմաստիճանի ներքո, ինչի արդյունքում մեկ կամ մեկից ավելի ֆրակցիաներ գոլորշիանում են։ Մասնատելու համար իրականացվում է թորում։ Սովորաբար բաղադրիչ մասերը ունեն եռման աստիճաններ, որոնք տարբերվում են մեկը մյուսից 25°C (45°F)-ով նույն մթնոլորտի ճնշման ներքո։
Անընդհատ շարժման թորաման
խմբագրելԱնընդհատ շարժման թորամանը՝ նույն ինքը շարունակական թորամանը, պատենտ թորամանը կամ «Coffey» թորամանը երկու սյունակից բաղկացած թորամանի տեսակ է։ Անընդհատ շարժման թորամանը կարող է հասցնել ալկոհոլի թնդությունը 95%-ի։
Պարուրաձև թորաման
խմբագրելՊարուրաձև թորամանը անընդհատ շարժման թորամանի տեսակ է՝ օդով սառեցված թորման ապարատով, որը սովորաբար գործածվում է ալկոհոլի ապօրինի վաճառքի նպատակով[11]։ Սյունը և հովացուցիչը բաղկացած են 5 ոտնաչափ երկարությամբ (1,5 մ) պարուրաձև փաթաթված պղնձե խողովակից։ Խողովակը սկզբում բարձրանում է վեր, որպեսզի գործի որպես պարզ սյունակ, իսկ հետո իջնում է արտադրանքը սառեցնելու համար։ Խոհարարական սպասքը սովորաբար բաղկացած է գինու 30 լիտրանոց (6,6 մպ գալ; 7,9 ԱՄՆ գալ) պլաստիկ դույլից: Ջերմության աղբյուրը սովորաբար ջերմային ընկղմմամբ շրջանառության մեխանիզմով աշխատող սարք է (սովորաբար 1200 Վտ հզորությամբ)՝ ընկղմող սարքի նման, քանի որ բարդ է գտնելը 300 Վտ հզորությամբ աշխատող ընկղմող ջեռուցիչներ, ինչպես նաև ռիսկային է հեռացնել ընկղմող ջեռուցիչը ջրի էլեկտրական կաթսայից, քանի որ դրա արդյունքում կարող է առաջանալ էլեկտրական վնասվածք։ Պարուրաձև այրիչը հայտնի է նրանով, որ չնայած իր պարզ կառուցվածքին և արտադրական ցածր արժեքին՝ այն կարող է ապահովել ալկոհոլի 95% թնդություն։
Պարբերական շարժման թորաման
խմբագրելՊարբերական շարժման թորամանը թորման ապարատի տեսակ է, որը գործածվում է լիկյորների թորման նպատակով։ Պարբերական շարժման թորամանները գործում են խմբաքանակային թորման հիման վրա (ի տարբերություն սրա «Coffey» կամ անընդհատ շարժման թորամաններն աշխատում են շարունակական անընդհատ հիմունքներով)։ Ավանդաբար պղնձից պատրաստված լինելով՝ պարբերական շարժման թորամանները լինում են տարբեր ձևերի և չափերի՝ կախված խմիչքի ծավալից և տեսակից։ Դեռևս գոյություն ունեն թորամանների աշխարհագրական տեսակներ՝ հայտնի Ապպալաչիայի որոշ մասերում․ Ապալաչիան հայտնի է լիկյորի թորման տեխնիկայով։
Թորամաններում թորված խմիչքները սովորաբար ունենում են 40% թնդություն, իսկ առավելագույնը՝ 60-80%՝ մի քանի անգամ թորելուց հետո։
Թյուր պատկերացումներ
խմբագրելԻնքնաթոր օղու ստուգման ժողովրդական ձև էր գդալի մեջ փոքր քանակությամբ լցնելը և կրակի վրա պահելը։ Համաձայն տեսության՝ ճիշտ թորված խմիչքը վառվում է կապույտ բոցով, իսկ աղտոտվածը վառվում է դեղին բոցով։ Այս պարզ թեստի փորձարկողները նաև կարծում էին, որ եթե ռադիատորի կծիկը օգտագործվեր որպես կոնդենսատոր, ապա թորման մեջ կապար կառաջանար, որը կարմրավուն բոց կառաջացներ: Սա հանգեցրեց այն մնեմոնիկային, որ «Կապարը կարմրում է և սպանում» կամ պարզապես «Կարմիր նշանակում է մահացած»[18]։
Օրինականություն
խմբագրելԹորման միջոցով խմիչք արտադրելը, կոտորակային բյուրեղացումը և այլ երևույթներ արգելված են մի շարք երկրներում։ Ներկայումս Միացյալ Նահանգներում միայն 4 նահանգում է թուլյատրվում ինքնաթոր օղու արտադրությունը՝ անձնական սպառման համար (Ալյասկա, Արիզոնա, Մասաչուսեթս և Միսսուրի)։ Ավելին, Հյուսիսային Դակոտա նահանգի օրենսդրությունը թույլատրում է ինքնաթոր օղու արտադրությունը անձնական սպառման համար այն պայմանով, որ օրինական քանակն է 0 գալոնն է, ինչը ենթադրում է, որ ցանկացած քանակի արտադրությունն անօրինական է[19]։
Նահանգներ | Օրինականություն |
---|---|
Ալյասկա | Միայն անձնական սպառման համար |
Արիզոնա | Անձնական սպառման համար անհրաժեշտ է թույլտվություն |
Մասաչուսեթս | Անձնական սպառում սեփական տարածքում |
Միսսուրի | Անձնական սպառում՝ մինչև 200 գալոն |
Հյուսիսային Դակոտա | Միայն օրինական քանակի դեպքում՝ 0 գալոն |
Հասարակություն և մշակույթ
խմբագրելՄայա աստվածության և սուրբ Մաքսիմոնի հայտնի ընծաներն են գումարը, ծխախոտը և ինքնաթոր օղին։ [20]
Պատմություն
խմբագրելԻնքնաթոր օղին ավանդաբար մաքուր, երիտասարդ վիսկի է[21], որը Շոտլանդիայում պատրաստվում է գարու խյուսով, իսկ Միացյալ Նահանգներում եգիպտացորենի խյուսով։
Ստուգաբանություն
խմբագրելԻնքնաթոր օղու ամենավաղ օրինակը, որն օգտագործվում էր ապօրինի ալկահոլը մատնանշելու համար թվագրվում է Անգլիայում լույս տեսած «Գրոզի Վուլգար լեզվի բառարանի» 1785 թվականի հրատարակությամբ։ Մինչ այդ, ինքնաթոր օղու անգլերեն անվանումը՝ «moonshine»-ը մատնանշում էր պատրանքային ամեն ինչ կամ էլ բառացիորեն լուսնի լույս[22]։ ԱՄՆ կառավարությունը համարում է «moonshine» բառը «հնարամիտ տերմին» և չի վերահսկում դրա օգտագործումը առևտրային ապրանքների պիտակների վրա, քանի որ օրինական ինքնաթոր օղի կարող է լինել ցանկացած տեսակի ոգելից խմիչք, ինչը պետք է նշվի պիտակի վրա[23]։
Միացյալ Նահանգներում գործող արգելքը
խմբագրելՄիացյալ Նահանգներում՝ արգելքների ժամանակ ինքնաթոր օղի պատրաստում էին գիշերը՝ աննկատ մնալու նպատակով[24]։ Չնայած օղու՝ քաղաքական և գյուղական բնակավայրերում տարածված լինելուն՝ դրա արտադրությունը կենտրոնացած էր Ապալաչիայում, քանի որ սահմանափակ ճանապարհային հնարավորությունները խափանում էին հարկային տեսուչների աշխատանքը։
Երբ լիկյորը թորվում էր, «վազորդներ» կամ «բոտլեգերներ» կոչվող վարորդները մաքսանենգությամբ լիկյոր էին տեղափոխում տարածաշրջանով մեկ հատուկ մեքենաներով, որոնք հատուկ ձևափոխված էին արագության և բեռնատարողունակության համար[25]: Արգելքի ժամանակաշրջանից հետո ստեղծվեց հատուկ վարորդների ասոցիացիա, ովքեր շնորհված էին գաղտնի կերպով շմիչք տեղափոխելու տաղանդով։ Այդ ասոցիացիայի հանրաճանաչ անդամներից էր Ջունիոր Ջոնսոնը[25]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Kosar, Kevin (15 April 2017). Moonshine: A Global History. London. ISBN 978-1-78023-742-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «moonshine». dictionary.com. Վերցված է 2023 թվականի մարտի 26-ին-ին.
- ↑ «moonshine». Cambridge Dictionary. Վերցված է 2023 մարտի 26-ին-ին.
- ↑ «Անգլերեն-հայերեն բառարան, Նելլի Ռուբենի Բարաթյան - bootlegging». www.nayiri.com. Վերցված է 2024-08-12-ին.
- ↑ «bootleg». dictionary.com. Վերցված է 2023 թվականի մարտի 26-ին-ին.
- ↑ 6,0 6,1 Modern Moonshine : The Revival of White Whiskey in the Twenty-First Century. Cameron D. Lippard, Bruce E. Stewart (First ed.). Morgantown: West Virginia University Press. 2019. ISBN 978-1-946684-83-7. OCLC 1050142447.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Joyce, Jaime (2014 թվականի հունիսի10). Moonshine : a cultural history of America's infamous liquor. MBI Publishing Company. ISBN 978-0-7603-4584-9. OCLC 1242988394.
- ↑ Ken Albala (2010). «Applejack». In Rachel Black (ed.). Alcohol in Popular Culture: An Encyclopedia. Santa Barbara, CA: ABC-CLIO. էջ 10. ISBN 978-0-313-38048-8.
- ↑ Michael Foley, Drinking with the Saints: The Sinner's Guide to a Holy Happy Hour (2015, 1621573834): Perhaps the most interesting option is applejack, the first distilled liquor native to North America and a great favorite among the colonists. [Now] usually a blend of apple brandy and neutral spirits that retains the flavor of the apples[.]
- ↑ Sanborn Conner Brown, Wines & Beers of Old New England: A How-to-do-it History (1978, 0874511488)
- ↑ 11,0 11,1 «Spiralbrännaren» (PDF) (Swedish).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Holstege, CP; Ferguson, JD; Wolf, CE; Baer, AB; Poklis, A (2004). «Analysis of Moonshine for Contaminants». Journal of Toxicology. Clinical Toxicology. 42 (5): 597–601. doi:10.1081/clt-200026976. PMID 15462151. S2CID 97866750.
- ↑ Carmo, M. J.; Gubulin, J. C. (1997 թվականի սեպտեմբեր). «Ethanol-Water Adsorption on Commercial 3A Zeolites: Kinetic and Thermodynamic Data». Brazilian Journal of Chemical Engineering (անգլերեն). 14 (3). doi:10.1590/S0104-66321997000300004. ISSN 0104-6632.
- ↑ Burfield, David R.; Hefter, Glenn T.; Koh, Donald S. P. (1984). «Desiccant efficiency in solvent and reagent drying 8. molecular sieve column drying of 95% ethanol: An application of hygrometry to the assay of solvent water content». Journal of Chemical Technology and Biotechnology. Chemical Technology (անգլերեն). 34 (4): 187–194. Bibcode:1984JCTBC..34..187B. doi:10.1002/jctb.5040340408.
- ↑ Simo, Marian; Sivashanmugam, Siddharth; Brown, Christopher J.; Hlavacek, Vladimir (21 October 2009). «Adsorption/Desorption of Water and Ethanol on 3A Zeolite in Near-Adiabatic Fixed Bed». Industrial & Engineering Chemistry Research. 48 (20): 9247–9260. doi:10.1021/ie900446v.
- ↑ Simo, Marian; Sivashanmugam, Siddharth; Brown, Christopher J.; Hlavacek, Vladimir (21 October 2009). «Adsorption/Desorption of Water and Ethanol on 3A Zeolite in Near-Adiabatic Fixed Bed». Industrial & Engineering Chemistry Research. 48 (20): 9247–9260. doi:10.1021/ie900446v.
- ↑ Burfield, David R.; Hefter, Glenn T.; Koh, Donald S. P. (1984). «Desiccant efficiency in solvent and reagent drying 8. molecular sieve column drying of 95% ethanol: An application of hygrometry to the assay of solvent water content». Journal of Chemical Technology and Biotechnology. Chemical Technology (անգլերեն). 34 (4): 187–194. Bibcode:1984JCTBC..34..187B. doi:10.1002/jctb.5040340408.
- ↑ «Moonshine». Skylark Medical Clinic. Արխիվացված է օրիգինալից 2011 հուլիսի 16-ին-ին. Վերցված է 2008 հուլիսի 23-ին-ին.
- ↑ «Moonshine Legal States 2023». worldpopulationreview.com. Վերցված է 2023-03-30-ին.
- ↑ Meet Maximón: The Liquor-Drinking, Chain-Smoking Saint, National Geographic, Bethany Jones, January 24th, 2018
- ↑ «Exploding moonshine: The new golden age of outlaw liquor». CNN. 2015 հունիսի 17-ին. Վերցված է 2017 հուլիսի 2-ին-ին.
- ↑ Kosar, Kevin (2017 ապրիլի 15-ին). Moonshine: A Global History. London. ISBN 978-1-78023-742-8. OCLC 1028980463.
- ↑ Spoelman, Colin (2013 թվականի հուլիսի 13-ին). The Kings County Distillery Guide to Urban Moonshining : How to Make and Drink Whiskey. Haskell, David, 1979-. New York. ISBN 978-1-4197-0990-6. OCLC 843332480.
- ↑ Sumich, Jason. «It's All Legal Until You Get Caught: Moonshining in the Southern Appalachians». Appalachian State University. Վերցված է 2014 թվականի մարտի 21-ին-ին.
- ↑ 25,0 25,1 Cooper, William J.; Terrill, Thomas E. (2009). The American South: A History, Volume II (4th ed.). Lanham, Md.: Rowman & Littlefield. էջ 625. ISBN 978-0-7425-6097-0.
Աղբյուրներ
խմբագրել- Davis, Elaine. Minnesota 13: "Wet" Wild Prohibition Days (2007) 978-0-9798017-0-9
- Peine, Emelie K.; Schafft, Kai A. (Spring–Fall 2012). «Moonshine, Mountaineers, and Modernity: Distilling Cultural History in the Southern Appalachian Mountains». Journal of Appalachian Studies. Appalachian Studies Association. 18 (1/2): 93–112. doi:10.2307/23337709. JSTOR 23337709. S2CID 142229259.
- Rowley, Matthew. Moonshine! History, songs, stories, and how-tos (2007) 978-1-57990-648-1
- Watman, Max. Chasing the White Dog: An Amateur Outlaw's Adventures in Moonshine (2010) 978-1-4391-7024-3
- King, Jeff. The Home Distiller's Workbook: Your Guide to Making Moonshine, Whisky, Vodka, Rum and So Much More! (2012) 978-1-4699-8939-6
Արտաքին հղումներ
խմբագրելՏես՝ hooch Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- "Moonshine – Blue Ridge Style" Արխիվացված 29 Հուլիս 2012 Wayback Machine An Exhibition Produced by the Blue Ridge Institute and the Museum of Ferrum College
- Déantús an Phoitín (Poteen Making), by Mac Dara Ó Curraidhín (a one-hour 1998 Irish documentary film on the origins of the craft).
- North Carolina Moonshine – Historical information, images, music, and film excerpts
- Moonshine news page – Alcohol and Drugs History Society
- Georgia Moonshine Արխիվացված 23 Մայիս 2006 Wayback Machine – History and folk traditions in Georgia, USA
- "Moonshine 'tempts new generationԿաղապար:'" – BBC on distilling illegal liquor in the 21st century.
- Moonshine Franklin Co Virginia Moonshine Still from the past – Video
- moonshine stills at a-c-e.uk