Իշակաթնուկ
Իշակաթնուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Իշակաթնուկազգիներ (Euphorbiaceae) |
Ենթաընտանիք | Իշակոթնուկայիններ (Euphorbioideae) |
Տրիբա | Euphorbieae |
Ենթատրիբա | Euphorbiinae |
Ցեղ | Իշակաթնուկ (Euphorbia) L., 1753 |
Իշակաթնուկ (լատին․՝ Euphorbia), իշակաթնուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Բազմամյա խոտաբույսեր են, թփեր, հազվադեպ՝ ծառանման և միամյա, մի տվյալներով ընդգրկում է 800, մեկ ուրիշ տվյալներով 1600[1], երրորդում մոտավորապես 2000 տեսակ։ Ռուսաստանի տարածքում հայտնի է 160 տեսակ։ Սրանք միամյա և բազմամյա խոտեր են, թփեր կամ ծառեր։
Տերևներ
խմբագրելՏերևները հերթադիր են, ամբողջական։
Ծաղիկներ
խմբագրելԾաղիկները միասեռ են, պարզ ծաղկաբույլերը խմբվելով՝ կազմում են բարդ հովանոցանման ծաղկաբույլ։
Պտուղ
խմբագրելՊտուղը տուփիկ է՝ բաժանված 3 միասերմ մասերի։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված ամենուրեք, առավելապես արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։ ԽՍՀՄ նախկին տարածքում աճում է իշակաթնուկի մոտ 170 տեսակ, որից 29-ը՝ ՀՀ ցածրադիր կիսաանապատային գոտուց մինչև բարձր ալպյան գոտին։ Պարունակում է կաթնահյութ (որտեղից անվանումը), որը շատ տեսակների մոտ թունավոր է, առաջացնում է այրվածքներ, երկար ժամանակ չապաքինվող խոցեր, ազդում է նյարդային համակարգի և սրտի վրա։ Հատկապես արևադարձային տեսակների կաթնահյութը պարունակում է արժեքավոր նյութեր (կաուչուկ, գուտապերչ, խեժ և այլն)։ Իշակաթնուկի որոշ տեսակներ դեղաբույսեր են, որոշներն ունեն դեկորատիվ նշանակություն։
Պատկերասրահ
խմբագրել-
Euphorbia jacquemontii
-
Zypressenwolfsmilch
-
Euphorbia resinifera
-
Euphorbia virgata
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Головкин Б.Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — 320 с.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշակաթնուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշակաթնուկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 374)։ |