Իսլանդիա
Իսլանդիա (/ˈaɪslənd/ , իսլ.՝ Ísland, անվանումը թարգմանաբար՝ «սառույցների երկիր», «սառցե երկիր»), պաշտոնական անվանումը՝ Իսլանդիայի Հանրապետություն (իսլ.՝ Lýðveldið Ísland), կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի համանուն կղզու վրա՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ափերը հյուսիսարևմուտքում և հարավում ողողում են Գրենլանդական, իսկ արևելքում՝ Նորվեգական ծովերի ջրերը։ Իսլանդիան աշխարհագրորեն տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ճամփաբաժանում, սակայն մի շարք գործոններ հաշվի առնելով այն ներառվում է Հյուսիսային Եվրոպա տարածաշրջանի մեջ։ Դանիական լայն նեղուցը Իսլանդիան բաժանում է Գրենլանդիայից։ Վերջինիս շրջակայքում սփռված տարածքներից են նաև Ֆարերյան, Շետլանդյան և Յան Մայենի կղզիները։
Իսլանդիայի Հանրապետություն Lýðveldið Ísland |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Ó Guð vors lands Օ, մեր երկրի աստված (գրադարձություն) Օ, գյուդ ֆորս լանդս |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Ռեյկյավիկ | |||
Պետական լեզուներ | իսլանդերեն | |||
Էթնիկ խմբեր (2017) |
|
|||
Կրոն | Լյութերականություն[2] | |||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
- | նախագահ | Գյուդնի Յոհաննեսոն | ||
- | վարչապետ | Կատրին Յակոբսդոուտիր | ||
Հիմնադրում | ||||
- | Անկախություն Դանիայից | դեկտեմբերի 1, 1918 | ||
- | Հանրապետության հռչակում | հունիսի 17, 1944 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 102,775 կմ² (106-րդ) | ||
- | Ջրային (%) | 2,7 | ||
Բնակչություն | ||||
- | 2018 թվականի մարտի 1-ի նախահաշիվը | 350,710 (172-րդ) | ||
- | Խտություն | 3.2 /կմ² (233-րդ) 8,3 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $18 միլիարդ[3] (142-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $54,288 | ||
ՀՆԱ (անվանական) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $25 միլիարդ | ||
- | Մեկ շնչի հաշվով | $83,750 (3-րդ) | ||
Ջինի (2013) | 24.00[4] (ցածր) | |||
Արժույթ | Իսլանդական կրոնա (ISK) | |||
Ժամային գոտի | +0 | |||
Ազգային դոմեն | .is | |||
Հեռախոսային կոդ | +354 |
Ընդհանուր հաշվով՝ կղզու մակերեսը կազմում է 103 հազար քառակուսի կիլոմետր[5] (18-րդ խոշորագույն կղզին աշխարհում)։ Իսլանդիան Եվրոպայի ամենանոսր բնակեցված պետությունն է[6]։ Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 350 հազար մարդ։ Իսլանդիայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռեյկյավիկն է։ Ռեյկյավիկում և հարակից ավաններում է բնակվում ամբողջ կղզի-պետության բնակչության երկու երրորդից ավելին։
Ըստ Լանդնաումաբոուկի՝ հյուսիսում սփռված այս կղզու բնակեցումը սկսվել է 874 թվականին․ այն բանից հետո, երբ ազգությամբ նորվեգացի Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատում կղզում։ Դրան հաջորդում է նորվեգացիների, ինչպես նաև սկանդինավյան որոշ այլ ազգերի ներգաղթն Իսլանդիա։ Այս շրջանում կղզում հաստատվում է ժողովրդապետություն՝ ժամանակակից աշխարհին հայտնի առաջին օրենսդիր մարմնի՝ իսլանդական ալտինգի ղեկավարմամբ։ Հետագա տարիներին քաղաքական ճնշումների ազդեցությամբ Իսլանդիան անցնում է տարածաշրջանային ավելի հզոր պետությունների՝ Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի վերահսկողության տակ։ Շատ փորձագետներ Իսլանդիայի ներկայիս բնակչությանը համարում են 9-րդ դարում Հյուսիսային Եվրոպայում հաստատված հին սկանդինավյան ծովագնացների՝ վիկինգների հետնորդներ։ Դանիայի իշխանության շրջանում՝ 1550 թվականին, կղզում տարածվում է լյութերականությունը, որը մինչ օրս խոր արմատներ ունի կղզում։ Ժամանակակից Իսլանդիան ստեղծվել է Ֆրանսիական հեղափոխության և Նապոլեոնյան պատերազմների արդյունքում։ Անկախության համար պայքարից հետո 1918 թվականին կղզին անկախանում է, իսկ 1944 թվականին՝ հռչակվում Հանրապետություն։
Տարիներ շարունակ Իսլանդիան եղել է Եվրոպայի ամենաաղքատ պետություններից մեկը։ Նախքան 20-րդ դարը իսլանդացիները բացառապես ապավինում էին ձկնորսությանն ու գյուղատնտեսությանը։ Մարշալի պլանի օժանդակությամբ ձկնորսական արդյունաբերությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ Իսլանդիայի թռիչքային զարգացման շարժառիթը։ Արդյունքում՝ Իսլանդիան վերածվեց առաջադեմ և զարգացած պետության։ Մերօրյա Իսլանդիան զարգացած երկիր է՝ կայուն և շահութաբեր տնտեսությամբ։ Ի տարբերություն ՏՀԶԿ-ի անդամ մյուս պետությունների՝ Իսլանդիայի շուկայական տնտեսության առջև ծառացած խնդիրներն ավելի սակավ են[7]։ Իսլանդիան անկասելիորեն պահպանում է ինդիվիդուալ ինքնավարության բարձրացմանը, սոցիալական մոբիլությանը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու տնտեսության կայունությանն ուղղված սոցիալական պետության սկանդինավյան մոդելը[8][9][10]։ Համաձայն 2018 թվականի տվյալների՝ Իսլանդիան աշխարհի իններորդ ամենազարգացած պետությունն է, իսկ խաղաղության ինդեքսում վերջինս անգերազանցելի է։
Իսլանդիայի մշակույթը հիմնված է երկրի սկանդինավյան ժառանգության վրա։ Այդ ժառանգությունն իր հերթին ներառում է ավանդական հյուսիսային խոհանոցը, յուրօրինակ և ինքնատիպ արվեստը, ինչպես նաև միջնադարյան զրուցավեպերի վրա հիմնված իսլանդական գրականությունը։ Իսլանդիայի պաշտոնական լեզուն հյուսիսգերմանական լեզուների խմբին պատկանող իսլանդերենն է։ Այս ինքնաոճ լեզուն իր բառակազմական և հնչունաբանական առանձնահատկություններով շատ նման է հին արևմտանորվեգերենին և ֆարյորերենին։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելԸստ ավանդական իսլանդական առասպելապատումներից մեկի՝ 9-րդ դարում նորվեգացի վիկինգ Նադոդի կողմից կղզին անվանվել է «Սնայլանդ», որը թարգմանաբար նշանակում է «ձյան կղզի»։ Այս անվան հիմքում ընկած էր ցամաքի այս կտորում տիրող շարունակական ձնառատ տեղումներն ու «հավերժական ձյունածածկ»-ը։ Ըստ նույն աղբյուրի՝ կղզում հաջորդիվ հաստատվում է շվեդ վիկինգ Գարդար Սվավասոնը, ով տարածքն իր պատվին վերանվանում է «Գարդարշորմուլ», այսինքն՝ «Գարդարի կղզի»։
Այնուամենայնիվ, կղզու ներկայիս անվանումն ի հայտ է եկել նորվեգացի ծովագնաց Ֆլոկի Վիլգերդարսոնի արշավանքից հետո։ Ըստ Լանդնաումաբոուկի («գիրք Իսլանդիայի բնակեցման մասին»)՝ Վիլգերդարսոնը եղել է ազգությամբ նորվեգացի առաջին վիկինգը, ով ոտք է դրել Իսլանդիա։ Իսլանդական և վաղ սկանդինավյան աղբյուրները Վիլգերդարսոնին համարում են «մեծ և փառահեղ» վիկինգ։ Իսլանդիա տանող ճանապարհին՝ Ֆարերյան կղզիներում, զոհվում է նորվեգացի ծովագնացի դուստրը։ Վերջինս իր սոված արշավախմբի հետ մեծ զայրույթով մուտք է գործում Իսլանդիա և բավականին անհարգալից կերպով բարձրանում տեղի ձյունածածկ լեռներից մեկը։ Այնտեղից նա տեսնում է սառցաբեկորներով լցված ֆյորդը և կղզին անվանակոչում «սառույցների երկիր» կամ «սառցե երկիր»՝ Իսլանդիա[11]։
Կղզու այս անվանումն արդիական է մինչ օրս։ Այնուամենայնիվ, այն համոզումը, թե «Իսլանդիա» անվանումը տրված է վիկինգների կողմից, պարզապես վարկած է, որը վերցված է իսլանդական դիցաբանությունից։
Պատմություն
խմբագրելՄիջնադարյան ժամանակաշրջան
խմբագրելԻսլանդիայի տարածքի բնակեցման մասին վաղ շրջանի գրավոր ապացույցները հավաստում են, որ առաջին մարդիկ այստեղ հաստատվել են 874 թվականին, երբ նորվեգացի նշանավոր ծովահեն և ավազակ Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատում կղզում[12]։ Նույն տարում Արնարսոնը կղզում հիմնադրում է առաջին խոշոր բնակավայրը՝ Ռեյկյավիկը, որը Իսլանդիայի ներկայիս պետականության մայրաքաղաքն է։ Դրանից հետո սկսվում է նորվեգացիների, շոտլանդացիների և սկանդինավյան մի շարք ազգերի կողմից Իսլանդիայի տարածքի գաղութացման և բնակեցման գործընթացը[13][14]։ Իսլանդական ավանդազրույցները հավաստում են նաև այն մասին, որ նախքան վիկինգների հաստատումը քրիստոնեությունը տարածելու նպատակով այս տարածք մուտք են գործել իռլանդացի հոգևորականներ (պապարներ), ովքեր սակայն չկարողանալով դիմակայել տեղի հեթանոսների հալածանքներին ստիպված հեռացել են։ Շուտով Իսլանդիայում զարգանում է ծովագնացությունը։ Իսլանդացի ծովագնաց Գունբյորնը 975 թվականին առաջինը հայտնաբերում է Գրենլանդիա կղզին՝ խոշորագույնը մինչ օրս հայտնաբերված կղզիների շարքում։ Դրան հաջորդում է իսլանդացի վիկինգների առաջնորդ և մերօրյա իսլանդացիների նախապապ Լեյֆ Էրիկսոնի կողմից Հյուսիսային Ամերիկայի բացահայտումը։ Այսինքն, իսլանդացի վիկինգները Քրիստափոր Կոլումբոսի ղեկավարած իսպանական նավատորմից շուրջ կես հազարամյակ առաջ ոտք են դրել Ամերիկա։ Այս տարիներին կղզում ստեղծվել էր ժողովրդապետություն, որը կառավարվում էր համաժողովրդական բարձրագույն օրենսդիր մարմնի՝ ալտինգի կողմից։ Ալտինգում իրենց ազդեցիկ դիրքերն էին գրավել քրմերն ու տոհմական ավագանին։ Բավականին երկար ժամանակահատված Իսլանդիայում իշխել են տոհմատիրական կարգերը, որոնք էլ խոչընդոտել են ցամաքի այս հատվածի բնակչության զարգացումն ու արդիականացումը։ 1000 թվականին հեթանոս իսլանդացիներն ընդունում են քրիստոնեություն[15], սակայն նոր կրոնի ճանաչումը Իսլանդիայում չի կատարվում անցնցում կերպով, քանզի տեղի հեթանոսները ենթարկվում են հալածանքների։ Մինչև 13-րդ դար, Իսլանդիայում ձևավորված դասակարգային հասարակարգ և պետություն չի եղել և հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ մարդիկ՝ բոնդերը։ Գյուղացիների հողային կախումը միջին և խոշոր հողատերերից տարածվել է 13-րդ դարում[16]։ 1262 թվականին Իսլանդիան անցնում է Նորվեգիային, որի հետ և 1380 թվականին դաշնային պետության ստեղծման վերաբերյալ պայմանագիր էր կնքել Դանիան։ 1397 թվականին Իսլանդիան կազմել է դանիաշվեդանորվեգական Կաչմարյան անխայի մի մաս։ 1537 թվականին Նորվեգիայում անկում է ապրում ռոյալիզմը, որից հետո Իսլանդիայի կառավարումն անցնում է Դանիային։ Դանիական տիրապետության շրջանում՝ 1800 թվականին, ցրվում է իսլանդական ալտինգը, որը դեմոկրատական օրենսդիրի առաջին ժամանակակից նախատիպն էր աշխարհում։
Անկախացում և Հանրապետության հռչակում
խմբագրել19-րդ դարի կեսին, կապիտալիզմի զարգացման և իսլանդական ազգի ձևավորմանը զուգընթաց, ուժեղացնում է անկախության շարժումը[17]։ 19-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին Իսլանդիան ստանում է մասնակի ինքնավարություն։ Առաջին համաշխարհային պատերազմին ընդառաջ՝ 1918 թվականի նոյեմբերի 30-ին, Իսլանդիայի և Դանիայի միջև կնքվում է հերթական դաշնային պայմանագիրը, համաձայն որի Իսլանդիան մնում էր ինքնիշխան պետություն, սակայն վերջինիս պաշտպանությունն ու արտաքին գործերը վարում էր Դանիան։ Աշխարհաքաղաքական իրադրությունը բեկումնալից կերպով փոխվում է ֆաշիստական ճամբարի երկրների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումից հետո։ 1940 թվականին գերմանական բանակը բռնազավթում է Իսլանդիայի երաշխավոր Դանիայի տարածքը[18][19]։ Իսլանդիայի պաշտպանության նպատակով նույն տարում կղզում ափ են իջնում անգլիական զորքերը, որոնց մեկ տարի անց փոխարինում են ամերիկացիները։
Նման պայմաններում 1943 թվականի դեկտեմբերին ավարտվում է դանիա-իսլանդական պայմանագրի լիազորությունների ժամանակը։ Արդյունքում՝ 1944 թվականին Իսլանդիայում անցկացվում է հանրաքվե, որի մասնակիցների ճնշող մեծամասնության թելադրանքով Դանիայի հետ միությունը լուծարվում է և Իսլանդիան հռչակվում է անկախ հանրապետություն։ Հանրապետության հռչակման պաշտոնական արարողությունը տեղի է ունենում հունիսի 17-ին՝ գերմանացիների նկատմամբ դաշնակիցների հաջողություններին զուգահեռ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իսլանդացիները սկսում են պայքարել կղզուց Ամերիկայի Միացյալ Նահանգների խաղաղապահ զորքերի դուրս բերման համար։ 1946 թվականին ամերիկյան զորքերը լքում են կղզին, սակայն ձեռք են բերում Կաֆլավիկ քաղաքի ռազմական օդանավակայանը խաղաղապահ առաքելությունների համար օգտագործելու բացառիկ իրավունք[17]։ Այս տարիներին Իսլանդիան շարունակում էր մնալ Եվրոպայի ամենաաղքատ պետություններից մեկը, որի տնտեսության բացարձակ առաջնահերթություններն էին գյուղատնտեսությունն ու ձկնորսությունը։ 1948 թվականին Իսլանդիան մտնում է Մարշալի պայմանագրի մեծ և հաջորդիվ դառնում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ[20][21]։ 1951 թվականի մայիսի 5-ին ստորագրվում է Իսլանդիայի «պաշտպանության մասին» իսլանդա-ամերիկյան համաձայնագիրը, որով Իսլանդիան փաստացիորեն վերածվում է ամերիկյան ռազմաբազայի։ Հասարակության ճնշման տակ 1956 թվականի մարտի 28-ին ալտինգը որոշում է վերանայել այդ համաձայնագիրը, սակայն այդ հարցի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգվում է։
1972 թվականին Իսլանդիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ կնքում է ազատ առևտրի համաձայնագիր՝ դառնալով կազմակերպության համահիմնադիր անդամ։ 1972-1973 թվականներին Իսլանդիայի ափամերձ ձկնորսական գոտին 12-ից 50 մղոնի կրճատելու պատճառով սրվում են Իսլանդիայի հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և Արևմտյան Գերմանիայի հետ։ Սկսվում է բաց պատերազմ և անգլիական նավատորմը կրակ է բացում թույլատրելի սահմանը հատած ձկնորսական նավերի ուղղությամբ[22]։ 1976 թվականի փետրվարի 19-ին Իսլանդիան վերջնականապես խզում է դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։ Նույն թվականի մայիսի 30-ին պատերազմող կողմերի միջև ստորագրվում է համաձայնագիր, որի համաձայն Մեծ Բրիտանիան ճանաչում էր Իսլանդիայի բացարձակ տնտեսական գոտու սահմանները[22]։
Ժամանակակից Իսլանդիայի պատմություն
խմբագրել20-րդ դարի վերջերին կապիտալիստական ուղով զարգացող Իսլանդիան բռնում է առաջադիմության ուղին։ 1986 թվականին Ռեյկյավիկում տեղի է ունենում Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի հանդիպումը, որի օրակարգում քննարկվում են միջուկային զինաթափման վերաբերյալ հարցեր[23]։ Դրանից մի քանի տարի անց Իսլանդիան դառնում է առաջին երկիրը, որը ճանաչում է Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի անկախությունը Խորհրդային Միությունից[24]։ 1990-ական թվականների ընթացքում Իսլանդիան ընդլայնել է իր միջազգային դերը տարածաշրջանում և մշակում մարդասիրության և խաղաղապահ նորմերին համապատասխան արտաքին քաղաքականություն։ Այդ նախաձեռնությունների իրականացման ճանապարհին Իսլանդիան ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների շրջանակներում մասնակցում է Իրաքի, Կոսովոյի և Բոսնիա Հերցեգովինայի առճակատումներին։ 1994 թվականին Իսլանդիան միանում է Եվրոպական տնտեսական գոտուն, որից հետո վերջինիս տնտեսությունն արագ տեմպերով դիվերսիֆիկացվում և ազատականացվում է։ Տնտեսական գործընթացների ակտիվացման արդյունքում 2002-2007 թվականներին Իսլանդիայի Հանրապետության համախառն ներքին արդյունքը աճում է մինչև 32 %։ Այնուամենայնիվ, չհաշված Իսլանդիայում օրեցօր աճող արտասահմանյան ներդրումներին և արտաքին պարտքի մարման ուղղությամբ տարվող աշխատանքներին, 2007-2010 թվականներին համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունը թողնում է այս երկրամասում ևս[25], քանզի Իսլանդիան ևս ընկնում է ֆինանսական ճգնաժամի մեջ։
Իսլանդիայի տնտեսությունը կայունության ուղին է բռնում վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտիրի պաշտոնավարման օրոք։ Իսլանդիայի ներկայիս իշխանությունները երկրում հաստատվել են 2017 թվականին՝ Կատրին Յակոբսդոուտիրի վարչապետ ընտրվելուց հետո։ Ներկայումս Իսլանդիան ՆԱՏՕ-ի միակ անդամ պետությունն է, ով չունենալով մշտական կանոնավոր բանակ, ռազմականացված է և անդամակցում է ռազմաքաղաքական առաքելությամբ միջազգային կազմակերպության։
Աշխարհագրություն
խմբագրելԻսլանդիա պետությունը գրեթե ամբողջովին տեղակայված է Ատլանտյան օվկիանոսում սփռված համանուն կղզու վրա, որն էլ իր հերթին աշխարհագրորեն ընկած է Հյուսիսատլանտյան և Արկտիկական օվկիանոսների հանգույցում։ Կղզու մայրցամաքային հիմնական հատվածն ընկած է Հյուսիսային բևեռային շրջանի հարավում, իսկ ցամաքից անջատված Գրիմսեյ փոքրիկ կղզին ունի առավելապես հյուսիսային ուղղվածություն։ Ափերը հյուսիսարևմուտքում և հարավում ողողում են Գրենլանդական, իսկ արևելքում՝ Նորվեգական ծովերի ջրերը։ Որոշ ուսումնասիրողներ Իսլանդիան համարում են տարանցիկ միջօվկիանոսային հանգույց Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև։ Այնուամենայնիվ, Իսլանդիան իր տեղագրությամբ առավել մոտ է Հյուսիսային Եվրոպային (մասնավորապես՝ Մեծ Բրիտանիային) և այդ իսկ պատճառով վերջինս պատմական, քաղաքական, մշակութային, աշխարհագրական և տնտեսական տեսանկյունից ներառվում է եվրոպական աշխարհամասի մեջ[26][27][28][29]։ Իսլանդիային ամենամոտ ցամաքային հատվածը աշխարհի ամենամեծ կղզին է՝ Դանիայի Թագավորությունից գաղութային կախվածության մեջ գտնվող Գրենլանդիան, որը գտնվում է վերջինիցս 290 կմ հեռավորություն վրա։ Իսլանդիան Գրենլանդիայից բաժանված է Դանիական ընդարձակ նեղուցով։
Դրան հաջորդում է նույնպես դանիահպատակ Ֆարերյան կղզիները (հեռավորությունը՝ 420 կմ), Յան Մայենի կղզին (հեռավորությունը՝ 570 կմ), Շետլանդական կղզիները (հեռավորությունը՝ 740 կմ) և այլն։ Բուն եվրոպական տարածքներից ամենամոտը Շոտլանդիային պատկանող Օրկնեյան կղզիներն են՝ 470 կմ հեռավորության վրա։ Դրան հաջորդում է մայրցամաքային հյուսիսային Նորվեգիան՝ 970 կմ հեռավորության վրա։ Իսլանդիան աշխարհի 18-րդ խոշորագույն կղզին է, ինչպես նաև 2-րդ խոշորագույնը Եվրոպայում՝ Մեծ Բրիտանիայից հետո։ Այս իրողությունը պայմանավորված է նրանով, որ չնայած Գրենլանդիայի Դանիային պատկանելու հանգամանքին, վերջինս աշխարհագրորեն մտնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի կազմի մեջ։ Ընդհանուր հաշվով Իսլանդիայի ցամաքային տարածքը կազմում է 103,000 կմ², որից բնակեցված է միայն 101,826 կմ²։ Մնացած հատվածը զբաղեցնում է հյուսիսային անտառազուրկ հարթավայրային շրջաններն ու տունդրաները։ Բացի կղզու հիմնական տարածքից, վերջինիս պատկանում են նաև թվով 30 մանր և միջին չափի կղզիներ։ Դրանցից խոշորագույններն են հյուսիսային Գրիմսեյնն ու հարավային Վեստմանաեյատրը։ Լճերն ու սառցադաշտերը զբաղեցնում են Իսլանդիայի տարածքի 14 %-ը[30]։ Խոշորագույն լիճը Տոուրիսվատն է, որը ներառում է Իսլանդական սարահարթի հարավային հատվածը։ Այլ խոշոր լճերից են Լագարֆլյոուտն ու Միվատնը։
Ամենախոր լիճը Իյոկլյուլյսաուրլոունն է՝ 248 մետր խորությամբ։ Վերջինիս մակերևույթը տարվա գրեթե ամիսներին պատված է սառույցով։ Այն նաև հանդիսանում է Իսլանդիայի ամենազբոսաշրջային տեղանքներից մեկը՝ ի շնորհս առեղծվածային բնական հարստությունների։
Աշխարհագրորեն՝ Իսլանդիան Միջնատլանտյան միջինօվկիանոսային լեռնաշղթայի մաս է կազմում[31]։ Իսլանդիայի ափերը հարավում հարթ են, կուտակումնային, մնացած հատվածներում՝ կտրտված ֆիորդերով ու ծոցերով։ Ռելիեֆում գերակշռում են 400-800 մետր բարձրության սարավանդները, որոնց վրա վեր են խոյանում 1000-1500 մետր բարձրությամբ լեռնազանգվածներ ու հրաբուխներ։ Կան շուրջ 200 հրաբուխներ, որից 30-ը վերջին 1000 տարում ցուցաբերում են հարաբերական ակտիվություն, իսկ մնացածը՝ հանգած են։ Հայտնի են Հեկլան, Լակին, Ասկյան և այլն։ Իսլանդիայի ամենաբարձր կետը Հվանադալսհնուկուր հանգած հրաբուխն է, որն ունի ծովի մակարդակից 2 119 մետր բարձրություն։ Գործող հրաբուխների շրջանում շատ են գեյզերներն ու տաք աղբյուրները, որոնց ջրերն օգտագործվում են բնակարանների, ջերմոցների ջեռուցման համար։ Տարածքի 6 %-ը զբաղեցնում են լավային դաշտերը և հրաբխային ժայթքումների հետևանքով առաջացած այլ զանգվածները։ Տարածված են հին սառցադաշտերի հատակային, վերջնային ու կողային մորեններն ու զանդրային հարթությունները, մերձափնյա շրջաններում, գլխավորապես արևմուտքում և հարավում՝ դաշտավայրերը։ Երկրակեղևի լեռնակազմական գործընթացներն Իսլանդիայում վերջնականապես չեն ավարտվել։ Կղզու տարածքում տարածվում է երկրակեղևի ամենամեծ խզման և ճմլման դեֆորմացիաներով, էրոզիայի և կուտակման, սեյսմիկ և հրաբխային երևույթների բարձր ակտիվությամբ, ծանրության ուժի անոմալիաներով, նստվածքների հաստությունների փոփոխությամբ և մետամորֆիզմով, ինտրուզիաների և լավաների լայն տարածմամբ բնորոշվող Ալպ-հիմալայան գեոսինկլինալը։ Այս հանգամանքով է պայմանավորված կղզում տարբեր ուժգնության երկրաշարժերի առատությունը։ Ընդերքում առկա քիմիական միացություններն այդքան էլ բազմազան չեն։ Օգտակար հանածոներից նշանավոր են սաթն ու ծծումբը։
Կլիմայական պայմաններ
խմբագրելԻսլանդիայի տարածքն անմիջականորեն հարում է հյուսիսային բևեռին և գտնվում է մերձարկտիկական կլիմայական գոտու սահմաններում։ Ի տարբերություն երկրագնդի մյուս մերձբևեռային տարածքների՝ Իսլանդիայի կլիման հարավային շրջաններում շատ ավելի մեղմ է և նման է մայրցամաքային Եվրոպայի հյուսիսային շրջանների (հատկապես՝ Սկանդինավյան թերակղզու պետությունների) ջերմաստիճանային պայմաններին։ Իսլանդիայի տարածքը պայմանականորեն կարելի է բաժանել երեք կլիմայական գոտիների։
- Հյուսիսային հատված՝ այս երկրամասում կլիման մեծապես ձևավորվում է հյուսիսային բևեռից ներթափանցող սառը ծովային հոսանքների ազդեցությամբ։ Ձմռան ամիսներին գրանցվում են չափազանց ցուրտ օրեր։ Տեղումները քիչ են, սակայն ձյունը տեղում է շարունակաբար։ Այս շրջաններում սովորաբար ձմռան ամիսներին ձևավորվում է կայուն ձյունածածկ, իսկ ափամերձ շրջաններում և հյուսիսային կղզիներում մերձակա հատվածները ծածկվում են «հավերժական սառույց»-ի շերտերով։ Տարվա ամենատաք ամիսներին օդի ջերմաստիճանը տատանվում է 0 °C-ի շուրջ։
- Կենտրոնական հատված՝ Իսլանդիայի տարածքի ամենացուրտ շրջանը, որտեղ տարածվում է տունդրային գոտին։ Չնայած տեղումները քիչ են, սակայն ցածր ջերմաստիճանի դեպքում դրանք գերազանցում են գոլորշացումը, այդ պատճառով դիտվում է ավելցուկային խոնավություն և, հավերժական սառցույթի պայմաններում՝ ճահճացում։ Այս գոտիականությունում քիչ թե շատ արտահայտված է մթնոլորտի շրջանառության մուսոնային բնույթը՝ ամառը գերակշռում են դեպի մայրցամաք ուղղված, իսկ ձմռանը՝ մայրցամաքից եկող քամիները։ Այս պայմաններում միջին հունվարյան ժամանակահատվածում իսլանդական տունդրայում օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել -40 °C-ը։
- Հարավային հատված՝ Իսլանդիայի տարածքի ամենամեղմ կլիմայական պայմաններ ունեցող շրջանը, որի կլիման մեծապես ձևավորվում է Ատլանտյան օվկիանոսի գոլֆստրիմների ազդեցությամբ։ Իսլանդիայի հարավային ափերը ողողում են Նորվեգական ծովի ջրերը, որոնք այստեղ են հասցնում Սկանդինավյան թերակղզու կլիմայական ազդեցությունը։ Ամռան ամենատաք ամսին՝ հուլիսին, այստեղ կարող է գրանցվել ավելի քան +15 °C։
Տարվա եղանակների հերթափոխն Իսլանդիայում արտահատված չէ, քանզի նկատելի են միայն ամառն ու ձմեռը։ Ձմեռը բավականին երկարատև է և որպես կանոն ընդգրկում է հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածը։ Ամառները կարճ են և զով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Իսլանդիայում երևէ գրանցված ամենատաք ջերմաստիճանը եղել է 30.5 °C-ը, որը 1939 թվականի հունիսի 22-ին գրանցվել է կղզու հարավարևելքում։ Ամենացուրտ եղանակային պայմանների նախադեպն Իսլանդիայում գրանցվել է 1918 թվականին, երբ հյուսիսում սնդիկի սյունն իջել է մինչև -38 °C։
Ներկայումս հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է -1 °C-ից -3 °C, հուլիսինը՝ 9 °C-ից 11 °C։ Տեղումներն առավել շատ են հարավային շրջաններում, իսկ տարեկան տեղումների ընդհանուր ցուցանիշը՝ 465-4000 մմ։ Տարածքի 11, 4 %-ը սառցապատված է։
Ռեյկյավիկ (1961-1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 1.9 (35.4) |
2.8 (37) |
3.2 (37.8) |
5.7 (42.3) |
9.4 (48.9) |
11.7 (53.1) |
13.3 (55.9) |
13.0 (55.4) |
10.1 (50.2) |
6.8 (44.2) |
3.4 (38.1) |
2.2 (36) |
7.0 (44.6) |
Միջին ցածր °C (°F) | −3.0 (26.6) |
−2.1 (28.2) |
−2.0 (28.4) |
0.4 (32.7) |
3.6 (38.5) |
6.7 (44.1) |
8.3 (46.9) |
7.9 (46.2) |
5.0 (41) |
2.2 (36) |
−1.3 (29.7) |
−2.8 (27) |
1.9 (35.4) |
Աղբյուր #1: Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակ[32] | |||||||||||||
Աղբյուր #2: Իսլանդիայի եղանակային տվյալների հանրագումար[33] |
Աքուրեյրի (1961-1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 0.9 (33.6) |
1.7 (35.1) |
2.1 (35.8) |
5.4 (41.7) |
9.5 (49.1) |
13.2 (55.8) |
14.5 (58.1) |
13.9 (57) |
9.9 (49.8) |
5.9 (42.6) |
2.6 (36.7) |
1.3 (34.3) |
6.7 (44.1) |
Միջին ցածր °C (°F) | −5.5 (22.1) |
−4.7 (23.5) |
−4.2 (24.4) |
−1.5 (29.3) |
2.3 (36.1) |
6.0 (42.8) |
7.5 (45.5) |
7.1 (44.8) |
3.5 (38.3) |
0.4 (32.7) |
−3.5 (25.7) |
−5.1 (22.8) |
0.2 (32.4) |
Աղբյուր #1: Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակ[32] | |||||||||||||
Աղբյուր #2: Իսլանդիայի եղանակային տվյալների հանրագումար[34] |
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելԻսլանդիան կենսաբազմազանության առումով բավականին աղքատ պետություն է։ Դա մեծապես պայմանավորված է վերջինիս մերձևբևեռային տեղագրությամբ։ Կղզում ընդհանուր հաշվով հանդիպում են ոչ ավելի քան 1 300 կենդանատեսակներ։ Սա բավականին ցածր ցուցանիշ է այլ պետությունների (այդ թվում մերձբևեռային Կանադայի, Նորվեգիայի, Ալյասկայի և Գրենլանդիայի) համեմատությամբ։ Կղզու կենդանական աշխարհի առաջին բնակիչներից է եղել բևեռային աղվեսը[35]։ Վերջինս այստեղ հաստատվել է սառցապատ ծովի վրա քայլելով և ներկայումս համարվում է Իսլանդիայի ֆաունայի գլխավոր խորհրդանիշը։ Երկրի որոշ հատվածներում ժամանակավորապես բնակություն են հաստատում սպիտակ արջերը, որոնք լողալով կամ սառցաբեկորների վրայով այստեղ են հասնում Գրենլանդիայից[36][37]։ 2008 թվականին մի ամսվա ընթացքում Գրենլանդիայից Իսլանդիա են հասել թվով երկու բևեռային արջեր։ Այնուամենայնիվ, սպիտակ արջերը Իսլանդիայում երբեք մշտական բնակություն չեն հաստատել։ Իսլանդիան աշխարհի այն եզակի կետերից է, որտեղ մոծակներ և առհասարակ՝ միջատներ, չեն հանդիպում[38]։
Կղզու վրա երկկենցաղներ և սողուններ ևս չեն հանդիպում։ Բացակայում են նաև էնդեմիկ կենդանատեսակները, որոնք բազմաթիվ են Կանադայում և Գրենլանդիայում։ Իսլանդիայում հանդիպում են նաև որոշ տեսակի տնային կենդանիներ՝ ի թիվս իսլանդական ոչխարի, կովերի, հավերի, այծերի, ձիերի և շների։ Թվարկված բոլոր կենդանիները Իսլանդիայում տարածվել են գաղութային ժամանակահատվածում և հանդիսանում են մայրցամաքային եվրոպացիների ներմուծած կենդանիների ժառանգները։ Վայրի կաթնասուններից նշանավորվում են նաև ճագարները, մկները, առնետները և հյուսիսային եղջերուները։ Ձկների շատ տեսակներ ապրում են Իսլանդիայի հարակից օվկիանոսների ջրերում։ Դրանով էլ պայմանավորված է ձկնարդյունաբերության զարգացվածությունն այս երկրի տարածքում։ Ծովային կաթնասուններից այստեղ տարածված են փոկերը, ծովառյուծները, դելֆինները և կետերը։ Բավականին հետաքրքիր և բազմազան է Իսլանդիայի բուսական աշխարհը։
Հետազոտողները պարզել են, որ կղզին նախքան եվրոպացիների գաղութացումը եղել է ընդարձակ կանաչապատ անտառներով լեցուն տարածք[39]։ Մարդկային հասարակության զարգացմանը զուգընթաց Իսլանդիայում հատվում են բազմաթիվ անտառներ և կղզին ընդունում է ներկայիս տեսքը։ Անտառահատումները պայմանավորված են եղել կլիմայական պայմաններով, քանզի ցրտաշունչ Իսլանդիայում անհնար է ձմեռային ամիսներին գոյատևել առանց ջերմության։ Երկրի որոշ շրջաններում աճում են բերքատու ծառեր։
Պետական և քաղաքական համակարգ
խմբագրելԻսլանդիայի պետական համակարգի հիմքում ընած է աջակողմյան և ձախակողմյան քաղաքական ուժերի տարանջատելիությունն ու բազմակուսակցական կառավարման համակարգը։ 2014 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ներկայումս երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերն են աջակողմյան կենտրոնամետ «Անկախություն» կուսակցությունը, կանաչների ձախակողմյան շարժումը և Իսլանդիայի պրոգրեսիվ կուսակցությունը։ Թվարկված երեք կուսակցությունները խմբակցությունների տեսքով ներկայումս ձևավորում են վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրի ղեկավարած կառավարությունը։ Իսլանդական ալտինգում մանդատներ ունեցող այլ կուսակցություններից են սոցիալ-դեմոկրատական դաշնակցությունը, «Կենտրոն» կուսակցությունը, ցանցահենական կուսակցությունը, ժողովրդական կուսակցությունը և բարեփոխումների կուսակցությունը։
Իսլանդիան աշխարհի առաջին և դեռևս միակ պետությունն է, որի կառավարությունը ձևավորվել է ամբողջությամբ կանանցից։ Այդ կառավարությունը հայտնի է եղել կանանց ցուցակ կամ կանանց դաշինք անվանումով և հիմնադրվել է 1983 թվականին՝ կանանց քաղաքական, տնտեսական և սոցիալական պահանջմունքները բավարարելու նկատառումներով։ Առաջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ կանանց դաշինքի նախաձեռնությամբ ալտինգի կին պատգամավորների թիվն ավելանում է 15 %-ով[40]։ Թեև «կանանց դաշինք»-ը 1999 թվականին իր տեղն է զիջել Իսլանդիայի սոցիալ-դեմոկրատականներին, այնուամենայնիվ այն երկարատև ազդեցություն է թողնում իսլանդական քաղաքականությանա վրա։ Ներկայումս յուրաքանչյուր խոշոր կուսակցություն ունի կանանց համար նախատեսված 40 % քվոտա[41]։ 2009 թվականին կանայք զբաղեցնում էին խորհրդարանի մեկ երրորդը, իսկ 7 տարի անց՝ 2016 թվականին, վերջիններս կազմում են բարձրագույն օրենսդիր մարմնի շուրջ կեսը՝ 48 %-ը[42]։ Իսլանդիան աշխարհի երկրորդ ամենաժողովրդավարական պետությունն է[43]՝ Նորվեգիայից հետո, և տասներեքերորդը՝ ըստ կառավարության թափանցիկության[44]։ Երկիրն ունի քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակ․ 2017 թվականին տեղի ունեցած ընտրություններին մասնակցել են ընտրության իրավունք ունեցող անձանց 81,4 %-ը, այնինչ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մյուս անդամ պետությունների շրջանում միջին ցուցանիշը 72 %-ն է։ Չնայած այս ամենին, իսլանդացիների միայն 50 %-ն է հավանություն տալիս գործող քաղաքական ինստիտուտներին։ Այս ցուցանիշը պայմանավորված է Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամին հաջորդած որոշ սկանդալային առճակատումներով։
Կառավարություն
խմբագրելԸստ կառավարման համակարգի՝ Իսլանդիան խորհրդարանական հանրապետություն է։ Իսլանդիայի ժամանակակից խորհրդարանը՝ ալտինգը, հիմնադրվել է 1845 թվականին, որպես Դանիայի թագավորության միապետի խորհրդական մարմին։ Առաջին խորհրդարանական նախատիպն Իսլանդիայում ստեղծվել է 930 թվականին և լուծարվել 18-րդ դարի վերջին։ Այն թերևս համարվում է «աշխարհի ամենահին խորհրդարանական ժողովրդավարությունը»։ Ներկայումս ալտինգն ունի 63 անդամ, որոնցից յուրաքանչյուրն այդ պաշտոնում ընտրվում է առավելագույնը չորս տարի ժամկետով[45]։ Երկրի նախագահն ընտվում է ժողովրդական քվաերկության միջոցով՝ չորս տարի ժամկետով։ Նախագահ ընտրելու համար ալտինգն ու համայնքային խորհուրդը չորս տարին մեկ անգամ անցկացնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ[46]։ Իսլանդիայի նախագահը պետության գլուխն է։ Վերջինս հետևում է սահմանադրականության և օրինականության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Իսլանդիայի նախագահը երկրի անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության գլխավոր երաշխավորն է։ Ինչպես խորհրդարանակա կառավարմամբ մյուս հանրապետություններում, այնպես էլ Իսլանդիայում, նախագահը չի մասնակցում երկրի կառավարմանը և որևէ ազդեցություն չի կարող ունենալ արտաքին քաղաքականության ձևավորման վրա։
Ներկայումս նախագահի պաշտոնում Իսլանդիայում պաշտոնավարում է անկուսակցական քաղաքական գործիչ Գվյուդնի Յոուհանեսսոնը։ Իսլանդիայի կառավարության և գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է։ Երկրի վարչապետը՝ նախարարական կաբինետի հետ միասին, օժտված է բացառիկ իշխանությամբ։ Վարչապետն ընտրվում է ալտինգի ընդհանուր ընտրությունների արդյունքում, իսկ վարչապետի թեկնածուին որպես կանոն առաջադրում է խորհրդարանում ամենաշատ մանդատներ ունեցող քաղաքական կուսակցությունը կամ դաշինքը։ Նախագահը վարչապետ կարող է նշանակել միայն այն պարագայում, երբ խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժերին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ այդ ընտրության մեջ։ Նման իրավիճակ ստեղծվել է ընդամենը մեկ անգամ՝ 1944 թվականին, հանրապետության հռչակման տարում։ Իսլանդիայի իշխող քաղաքական ուժը մշտապես եղել է դաշինք, որի մեջ միավորված են եղել երկու կամ ավելի կուսակցություններ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Իսլանդիայում պատմության մեջ ոչ մի անգամ մի կուսակցությանը չի վերապահվել բացարձակ խորհրդարանական մեծամասնություն։ Իսլանդիայի կառավարման համակարգը հատկապես աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ, ժողովրդականությամբ և լիբերալությամբ։ Այս ամենի վառ ապացույցն է այն, որ աշխարհում առաջին անգամ Իսլանդիայում բացահայտ բիսեքսուալ սեռական կողմնորոշմամբ քաղաքական գործիչ Յոհաննա Սիգուրդատիրը 2009 թվականի փետրվարի 1-ին դարձել է երկրի առաջնորդ։
Մարդու իրավունքներ
խմբագրելԻսլանդիան, ընդհանուր առմամբ, համարվում է աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկը՝ ըստ մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշների։ Մարդու իրավունքները երաշխավորվում են Իսլանդիայի սահմանադրության վեցերորդ և յոթերորդ գլուխներով։ 1989 թվականից ի վեր Իսլանդիայի կառավարության նախաձեռնությամբ երկրում գործում է օմբուդսմենի ինստիտուտը, որի նպատակն է պետական ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը[47]։ Իսլանդիայում ընտրություններն ազատ են, արդար և թափանցիկ, ըստ ուժային կառույցների հաղորդումների՝ բացակայում է պետական բռնությունը։ Այս պետությունում քաղաքացիները գրեթե ամբողջությամբ զերծ են բոլոր տեսակի խտրականություններից՝ լինի դա կրոնական, ռասսայական, գենդերային և այլն։
Իսլանդիայի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ ալտինգը, պատասխանատու է մարդու իրավունքների օրենսդրական վերահսկողության համար։ Մարդու իրավունքների պաշտպանն (օմբուդսմեն) իր հերթին վերահսկում է ոլորտը և կառավարությանը զեկուցում խախտման նախադեպերի մասին։ 2012 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով կոմիտեի անդամներից մեկն առանձնացրել է Իսլանդիայում մարդու իրավունքների երկու առավել հաճախ նկատվող խախտումներ՝ «կանանց և տղամարդկանց միջև անհավասարություն՝ հատկապես աշխատանքային շուկայում» և «երեխաների նկատմամբ սեռական բռնություն»[48]։ 2018 թվականի տվյալներով այդ բացերը հիմնականում լրացվել են, որի արդյունքում երկիրն առավել ամրապնդել է իր դիրքերը մարդու իրավունքների գերակայությամբ երկրների սանդղակում։ Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը։ Իսլանդիայում ամբողջությամբ գործում է համացանցային, ակադեմիական, ինչպես նաև կրոնական ազատություն (այնուամենայնիվ՝ բնակչության ճնշող մեծամասնությունը համարվում է լյութերական գաղափարներով առաջնորդվող իսլանդական եկեղեցու հետևորդ)։ Իսլանդիայի քաղաքացիներն ազատ են տեղաշարժվելու երկրի սահմաններում․ նրանք կարող են մեկնել արտերկիր և կամայական ժամանակամիջոցում վերադառնալ։
Իսլանդիան օրինական կերպով ընդունում է արտասահմանյան փախստականներին, իսկ հարկադիր արտաքսումը երկրում անօրինական է։ Իսլանդիան Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի անդամ-պետություն է, իսկ վերջինիս սահմանադրությունը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Կառավարական մակարդակով այս պետությունը վավերացրել է մի շարք կոնվենցիաներ և բանաձևեր, այդ թվում՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան (ICERD), «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (ICCPR), «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (ICESCR), ինչպես նաև «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան (CEDAW)։
-
Զանգվածային անկարգություններ Ռեյկյավիկում՝ հանուն գենդերային հավասարության և կանանց իրավունքների օժանդակության
-
Իսլանդացի ցուցարարները թեմատիկ պաստառներով և նպատակային վանկարկումներ հնչեցնելով իրականացնում են խաղաղ ցույց
-
Իսլանդացի ցուցարարների բողոքի ակցիան ընդդեմ ֆինանսական ճգնաժամի և կոռուպցիոն ռիսկերի։
-
Բողոքի ակցիաներ ընդդեմ ֆինանսական միջոցների կրճատման և 2008 թվականին սկսած ճգնաժամային իրադրության
Արտաքին քաղաքականություն
խմբագրելԻսլանդիայի Հանրապետությունը Միավորված Ազգերի Կազմակերպության, Հյուսիսատլանտյան դաշինքի, Եվրոպայի խորհրդի ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ է։ Վերջիս կայուն դիվանագիտական հարաբերություններ է պահպանում այդ կազմակերպության անդամ գրեթե բոլոր մյուս պետությունների հետ, սակայն դիվանագիտական կապերն առավել խորացված են Սկանդինավյան երկրների (Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Ֆինլանդիա), Գերմանիայի Դաշնայի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի հետ։ Հյուսիսային երկրների հետ վերջինիս հարաբերությունները հիմնված են պատմականորեն ամրապնդված մշակութային, տնտեսական, լեզվական առնչությունների վրա։ Այդ կապերի ամրապնդման վրա իր ուրույն ազդեցությունն ունի սոցիալական պետության ստեղծմանն ուղղված վերջիններիս ձևավորած սոցիալ-տնտեսական մոդելը, որն առավել հայտնի է սկանդինավյան մոդել անվանմամբ։
Այդ խմբակցության մասն են կազմում Իսլանդիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան և Ֆինլանդիան։ Հյուսիսային Եվրոպայի երկրների միջև եղած հարաբերությունների պահպանման ու զարգացման համար երկրի ղեկավարները ձեռնամուխ են եղել հատուկ կազմակերպութան ստեղծմանը՝ ի դեմս Հյուսիսային խորհրդի։ Իսլանդիայի Հանրապետությունը հանդիսանում է Եվրոպայի ազատ առևտրի ասոցացիայի չորս համահիմնադիրներից մեկը՝ Լիխտենշտայնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ մեկտեղ։ Կազմակերպության նպատակը Եվրոպական Միության սահմաններից դուրս միջեվրոպական ազատ առևտրային կապերի ստեղծումն է։ Եվրոպական տնտեսական տարածքում ընդգրկված լինելու հանգամանքը հնարավորություն է ընձեռում իսլանդական արտադրանքը ներմուծել եվրոպական միասնական շուկա։ Այնուամենայնիվ, մինչ օրս Իսլանդիան չի անդամակցում Եվրոպական Միությանը։ 2009 թվականի հուլիսին ալտինգը որոշում է ընդունում անդամակցության համար դիմել ԵՄ քարտուղարություն, որին սակայն դեմ էր հասարակությունը[49]։ Այդ իսկ պատճառով 2013 թվականին ձևավորված նոր կառավարությունը չեղարկում է նախկին որոշումը և հայտարարում, որ նախապատրաստվում է անդամակցության վերաբերյալ հանրաքվեի[50][51]։ Իսլանդիան առաջին երկիրն է, որը 1990-1991 թվականներին ճանաչել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի անկախությունը ԽՍՀՄ-ից, իսկ 2006 թվականին՝ Չեռնոգորիայի անկախությունը Սերբիայից[52]։ Նույն հաջողությամբ Իսլանդիան 1991 թվականի դեկտեմբերի 19-ին ճանաչել է Խորվաթիան[53]։ Իսլանդիան վարում է բավականին ռիսկային արտաքին քաղաքականություն, որի վառ ապացույցն է արևմտամետ քաղաքական կողմնորոշմամբ կառավարության կողմից Պաղեստինի ճանաչումը[54]։
Զինված ուժեր
խմբագրելԻսլանդիան աշխարհի միակ ռազմականացված երկիրն է (անդամակցում է ռազմական բնույթի կազմակերպության), որը կանոնավոր բանակ չունի։ Այնուամենայնիվ, Իսլանդիայի ռազմածովային նավատորմը՝ ռազմաօդային ուժերի և ճգնաժամային արձագանքման ստորաբաժանման հետ մեկտեղ մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին։ 1951-2006 թվականներին իսլանդական զինված ուժերը տնօրինվել են Միացյալ Նահանգների կողմից։ Իսլանդիայի զինված ուժերը ստեղծել են բացառապես Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու նպատակով, որից հետո պաշտոնական Ռեյկյավիկը ԱՄՆ-ի հետ կնքել է երկրի պաշտպանությանն ուղղված պայմանագիր։ Իսլանդիայի զինված ուժերը վերացվում են Սառը պատերազմի ավարտից հետո՝ իսլանդացիների համախմբված պայքարի արդյունքում։ Այնուամենայնիվ, ամերիկացիներին իրավունք էր վերապահվում Կաֆլավիկի օդանավակայանում կայանել չորսից վեց ռազմական ինքնաթիռներ։ Իսլանդացիներին հաջողվում է ամերիկյան վերջին հենակետները կղզուց դուրս բերել միայն 2006 թվականի սեպտեմբերի 30-ին։ 2008 թվականի մայիսին ՆԱՏՕ-ի ուժերը սկսում են զորավարժությոններ անցկացնել՝ օգտագործելով Իսլանդիայի օդային տարածքը։ 2003 թվականին պաշտոնական Ռեյկյավիկը զորավիգ լինելով Հյուսիսատլատնյան դաշինքի խաղաղապահ ուժերին՝ զորք է տրամադրել վերջիններիս Իրաք ներխուժելու համար։ Այդ որոշումից հետո Իսլանդիայում բռնկվում են բազում ներքին հակասություններ, որի արդյունքում տեղի է ունենում Իրաքում կայանված իսլանդական զորքերի փոխատեղում։ Իսլանդիայի զինված ուժերը մասնակցում են նաև Աֆղանստանի հակամարտությանն ու Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի ռմբակոծությանը։ Հանրապետության հռչակումից ի վեր Իսլանդիան պատերազմական գործողությունների մեջ ներքաշվել է մեկ անգամ՝ հակամարտելով Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմի դեմ։ Մեծ Բրիտանիայի հետ կոնֆլիկտը հանգեցնում է Իսլանդիայի առափնյա պաշտպանության ուժերի և բրիտանական նավատորմի միջև մի քանի այսպես կոչված «ձողաձկան պատերազմներ»-ի սանձազերծման։ Պատերազմում հրետանային կրակից զոհվում է մեկ իսլանդացի նավաստի, սակայն հակամարտության վերջում Իսլանդիան կարողանում է ամրապնդել և ընդլայնել իր պետության ազատ տնտեսական գոտու սահմանները։ Ըստ համաշխարհաին խաղաղության միջազգային վարկանիշի՝ Իսլանդիան աշխարհի ամենախաղաղապահ երկիրն է՝ զինված ուժերի բացակայությամբ, հանցագործությունների ցածր ցուցանիշով և սոցիալ-քաղաքական կայունության բարձր մակարդակով։ Իսլանդիան Գինեսի ռեկորդների գրքում գրանված է որպես «աշխարհի ամենախաղաղ երկիր»՝ «մեկ շնչին բաժին ընկնող ամենացած ռազմական ծախսերով»։
Վարչատարածքային բաժանում
խմբագրելԻսլանդիայի Հանրապետությունում գործում է եռամակարդակ վարչատարածքային բաժանում։ Երկիրը բաժանված է ընտրողական շրջանների, վիճակագրական տարածաշրջանների և ավանդական շրջանների։ Իսլանդիայի պարզագույն վարչական միավորը համայնքն է, որը ձևավորվում է կառավարման մարմինների միջոցով։ Երկրի բաժանման նման համակարգը ձևավորվել է 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում և նույնությամբ գործում է մինչ օրս։ Իսլանդիայի ամենամեծ վարչական միավորը ընտրողական շրջաններն են (իսլ.՝ Kjördæmi Íslands):
Ընտրողական շրջանները թվով վեցն են՝ հյուսիսային Ռեյկյավիկ, հարավային Ռեյկյավիկ, հյուսիսարևմտյան շրջան, հյուսիսարևելյան շրջան, հարավարևմտյան շրջան և հյուսիսային շրջան։ Երկրորդ մակարդակի վարչատարածքային միավորները վիճակագրական տարածաշրջաններն են։
Իսլանդիայի ամենապարզագույն վարչական միավորները համայնքներն են, որոնց ինքնավարությունը հաստատված է Իսլանդիայի սահմանադրությամբ։ Կառավարական նպատակներով համայնքներում ընտրվում են հինգից մինչև տասնհինգ անդամ ունեցող համայնքային խորհուրդները։
Իսլանդիայի Հանրապետության վարչատարածքային բաժանում | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Տնտեսություն
խմբագրելՄեկ շնչին բաժին ընկնող եկամուտի հաշվով 2007 թվականին Իսլանդիան համարվում էր աշխարհի երրորդ առաջատար երկիրը (54 858 ԱՄՆ դոլար), իսկ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով՝ Իսլանդիան գրավում է հինգերորդ հորիզոնականն աշխարհում՝ գնողունակության համարժեքության պայմաններում (40 112 ԱՄՆ դոլար)։ Իսլանդիայի առաջնային էներգիայի մատակարարման շուրջ 85 %-ն ապահովում են հայրենական արտադրության էներգետիկ աղբյուրները[55]։ Հիդրոէլեկտրակայանների և երկրաջերմային էլեկտրակայանների հզորության և ներուժի արդյունավետ օգտագործումն Իսլանդիան դարձնում է մեկ շնչի հաշվով աշխարհի ամենախոշոր էլեկտրաէներգիայի արտադրողը[56]։ Չնայած այս ամենին, Իսլանդիան վաղուց ի վեր ամրապնդել է իր դիրքերը «ամենականաչ տնտեսություն» ունեցող երկրների տասնյակում[57]։ Պատմականորեն, Իսլանդիայի տնտեսությունը գլխավորապես հիմնված է եղել ձկնորսական արդյունաբերության վրա։ Ներկայումս, ձկնարդյունաբերությունն ապահովում է երկրի արտաքին եկամուտների 40 %-ը՝ շուրջ 7 % աշխատուժի ներգրավվածությամբ։ Տնտեսության խոցելի ռիսկերից են ձկան պաշարների նվազումն ու արտադրական հիմնական նյութերի ներկրման և արտահանման սահմանափակումները։ Իսլանդիայում ձկնարսական արդյունաբերությունը պատմականորեն բազմիցս արձանագրել է վերելքներ և անկումներ։
Վերջին տարիներին կրճատվել է այս ոլորտի մասնաբաժինն ամբողջ տնտեսության մեջ՝ 1960-ականների 90 %-ից հասնելով 40 %-ի (2006 թվականի տվյալներով)[58]։ Մինչ 20-րդ դարը, Իսլանդիան Եվրոպայի ամենաաղքատ երկրների թվում էր։ Ներկայումս այս երկիրը շարունակում է մնալ աշխարհի ամենազարգացած պետություններից մեկը՝ բարձր շահութաբերություն ունեցող տնտեսությամբ։ Ինտենսիվ տնտեսական աճը հանգեցնում է նրան, որ 2007-2008 թվականների ՄԱԿ-ի մարդկային զարգացվածության ինդեքսում Իսլանդիան հայտնվում է առաջադարի դիրքում՝ շրջանցելով այս ցուցանիշում անգերազանցելի համարվող Նորվեգիային[59]։ Դրան հաջորդած ֆինանսական ճգնաժամի արդյունքում Իսլանդիան իր դիրքերը զիջում է 13 հորիզոնականով՝ 2011 թվականին զբաղեցնելով 14-րդ տեղը։ Ճգնաժամից հետո բավականին կրճատվել է գործազրկության մակարդակը․ 2010 թվականի 8,1 %-ից 2012 թվականին հասնելով 4,8 %-ի[60][61]։ Մեր օրերում Իսլանդիան համարվում է ամենացածր գործազրկության մակարդակ ունեցող պետություններից մեկը։ Իսլանդիայի տնտեսության հետագա զարգացման վրա բեկումնալից ազդեցություն կարող է ունենալ ԵՄ անդամակցությունը։
Իսլանդական շատ քաղաքական կուսակցություններ շարունակում են դեմ մնալ երկրի վերջնական եվրոինտեգրմանը՝ մտահագություն հայտնելով առ այն, որ այդ անդամակցության պատճառով իսլանդացիները կարող են կորցնել իրենց երկրի բնական պաշարների նկատմամբ ամբողջական վերահսկողությունը (մասնավորապես՝ ձկնարդյունաբերության եկամտաբեր բիզնեսի շահութաբերությունը)[62]։ Իսլանդիան երկու միլիոն բնակչությունը չգերազանցող միակ երկիրն է, որն ունի անկախ ազգային արժույթ՝ ի դեմս իսլանդական կրոնայի (ISK)[63]: 2010 թվականի մարտի 5-ին անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների միայն 31 %-ն է կողմ եվրոյի ընդունմանը։ 2012 թվականի փետրվարին անցկացված մեկ այլ հարցման արդյունքում պարզ դարձավ, որ իսլանդացիների 67,4 %-ը պատրաստ է դեմ քվեարկել իրենց երկրի ԵՄ անդամակցությանը[64]։
Վերջին տասնամյակում Իսլանդիայի տնտեսությունը դիվերսիֆիկացվում է արտադրության և ծառայությունների ոլորտներում՝ ծրագրային արտադրության, կենսատեխնոլոգիաների և ֆինանսավորման ներգործությամբ։ Արդյունաբերությանը բաժին է ընկնում երկրի տնտեսական համակարգի մեկ քառորդ մասնաբաժինը, իսկ ծառայություններին՝ շուրջ 70 %-ը։ Զբոսաշրջությունը էկոնոմիկայի առաջատար ճյուղերից է, որը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները։ Զբոսաշրջության ենթաճյուղերից առավել զարգացած է էկոտուրիզմն ու ծովային կաթնասունների (հատկապես՝ կետերի) հեռադիտումը։ Միջին հաշվով ամեն տարի Իսլանդիան իր հարկի տակ ընդունում է շուրջ 1,1 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ավելի քան երեք անգամ գերազանցնում է երկրի մշտական բնակչությանը։ Այս ցուցանիշն ունի աճի միտում և դրա վառ ապացույցն է 2016 թվականի զբոսաշրջային հաշվետվությունը՝ 1,7 միլիոն այցելուների հաշվարկով։ Գյուղատնտեսությունը կազմում է Իսլանդիայի Համախառն ներքին արդյունքի ընդամենը 5,4 %-ը։ Այն կազմված է հիմնականում ջերմոցներում կարտոֆիլի և կանաչ բանջարեղենների մշակմամբ, ինչպես նաև ոչխարի մսի և կաթնամթերքի արտադրությունով։ Երկրի ֆինանսական կենտրոնը մայրաքաղաք Ռեյկյավիկի Բորգարտուն թաղամասն է, որն ունի մեծ թվով ընկերություններ և երեք ներդրումային բանկ։ Իսլանդիայի արժեթղթերի շուկան և ֆոնդային բորսան միաժամանակ ստեղծվել են 1985 թվականին[65]։ Տնտեսության ազատականացվածության տեսանկյունից Իսլանդիան աշխարհում գրավում է 27-րդ տեղը[66], իսկ տնտեսական մրցակցության ցուցանիշով՝ 29-րդ տեղը[67]։ Բիզնես կառավարման եվրոպական ինստիտուտը հավաստում է նաև, որ Իսլանդիան գլոբալ մասշտաբով համարվում է նորարար երկիր՝ Շվեյցարիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Հարավային Կորեայի հետ մեկտեղ։ Ի տարբերություն արևմտաեվրոպական մի շարք առաջադեմ պետությունների՝ Իսլանդիան ունի համեմատական և համաչափ հարկային համակարգ։ Անձնական եկամտահարկի հիմնական չափը բնակարանային 22,75 %-ն է, որը համակցված է վարչական հարկերի հետ։ Ընդհանուր հարկի դրույքաչափը չի գերազանցում 35,7 %-ը՝ չհաշված առկա նվազեցումները։ Շահութահարկի դրույքաչափը ամենացածրն է աշխարհում՝ ընդամենը 18 %։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում գործում է նաև ավելացված արժեքի հարկը։ Աշխատանքային կանոնները համեմատաբար ճկուն են, իսկ աշխատաշուկան աշխարհում ամենալայնն է։ Սեփականության իրավունքը բավականին ուժեղ է, որի ճիշտ կիրառմամբ են հասարակության մեջ կարգավորվում առաջարկի և պահանջարկի գործընթացները։ Իսլանդիան նաև աշխարհի եզակի պետություններից է, որտեղ կիրառվում է ձկնարդյունաբերական մենեջմենթը։ Չնայած հարկերի ցածր տոկոսադրույքներին, գյուղատնտեսության օժանդակությունը ամենաբարձրն է ՏՀԶԿ երկրների շրջանում, իսկ կառուցվածքային փոփոխության համար առկա են իրատեսական խոչընդոտներ։ Բացի այդ, առողջապահական և կրթական ծախսերը ՏՀԶԿ-ի միջոցներով համեմատաբար վատ եկամուտներ ունեն, թեև վերջին տարիներին երկու ոլորտներում կատարվել են բավականին լուրջ բարելավումներ։ 2011 թվականի համաշխարհային գնահատման արդյունքում պարզվել է դարձել, որ Իսլանդիան տնտեսության շատ ոլորտներում առաջընթաց է արձանագրել, մասնավորապես՝ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն ստեղծելու և ֆինանսական հատվածի առողջությունը վերականգնելու ուղղությամբ։ Այնուամենայնիվ, բոլոր մարտահրավերները միտված են ձկնարդյունաբերության ոլորտն առավել արդյունավետ և կայուն դարձնելուն, գնաճի ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության կատարելագործմանը։ Իսլանդիայի պետական պարտքը բավականին նվազել է տնտեսական ճգնաժամից հետո։ 2018 թվականի տվյալներով՝ այն ՀՆԱ-ի համեմատությամբ կազմում է 39 %։
Էներգետիկա
խմբագրելԵրկրի տարածքում գործող վերականգնվող էներգիայի աղբյուրներ են երկրաջերմային էլեկտրակայաններն ու հիդրոէլեկտրակայանները, որոնք արդյունավետ կերպով ապահովում են Իսլանդիայի էներգետիկ պահանջարկի շուրջ 85 %-ը։ Մնացած մասը բաժին է ընկնում նավթամթերքին, քանզի «սև ոսկի»-ն հանդիսանում է Իսլանդիայի ձկնորսական և առևտրային նավատորմի գլխավոր շարժիչ ուժը։
Այնուամենայնիվ, Իսլանդացիներն ակնկալում են, որ իրենց երկիրը 2050 թվականին էներգետիկ տեսանկյունից կլինի լիովին անկախ։ Իսլանդիայի խոշորագույն երկրաջերմային էլեկտրակայաններն են Հեդլիսհեյդին ու Նեսյավեդլիրը, իսկ Կաուրահյուկարի ջրաէլեկտրոկայանը խոշորագույն էներգետիկ աղբյուրն է երկրի տարածքում։ Կաուրահյուկարի ջրաէլեկտրոկայանի գործելուն պես Իսլանդիան դառնում է մեկ շնչի հաշվով աշխարհի խոշորագույն էլեկտրաէներգիայի արտադրողը։ 2009 թվականի տվյալներով այս երկիրը համաշխարհային շուկա է արտահանել 6,29 տոննա ածխաթթու գազ։ Իսլանդիան նաև աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ ավտոմեքենաների համար գոյություն ունեն վառելիքային էլեմենտներ, որոնք գրեթե ամբողջությամբ փոխարինում են բենզինին։ Մեքենաների էլեկտրական էներգիան ստացվում է վառելիքի (հիմնականում՝ ջրածնի) և օքսիդիչի միջև՝ կատալիզատորի առկայությամբ ընթացող օքսիդավերականգնման ռեակցիայի շնորհիվ։
Իսլանդիան առանձնանում է նաև նրանով, որ արտահանում է չափազանց ցածր և ողջամիտ գներով ջրածին, քանզի կղզու տարածքում բավականին շատ են ինքնավերականգնվող էներգետիկ աղբյուրները։ 2009 թվականի հունվարի 22-ին Իսլանդիան հայտարարում է օֆշորային լիցենզիաների առաջին փուլի մեկնարկը, որով երկրի կառավարությունը ցանկանում էր կազմակերպել հիդրոկարբոնային նյութերի հանքերի ուսումնասիրություն և հանածոների արտադրություն։ Այդ ծրագրի շրջանակներում կառավարությունը լիցենզավորում է երկու անկախ հանքարդյունահանող ընկերությունների։ 2010 թվականին Իսլանդիան Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվում է որպես «ամենականաչ երկիր»՝ հասնելով էկոլոգիական կայունության ինդեքսի ամենաբարձր աստիճանասանդղակին։ 2012 թվականին Իսլանդիայի կառավարությունը սկսում է բանակցություններ վարել Միացյալ Թագավորության հետ՝ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի բարձր լարման ուղիղ միակցիչների կառուցման հնարավորությունների մասին։ Նման գործարքը պաշտոնական Ռեյկյավիկին հնարավորություն կտա թափանցել մի շուկա, որտեղ էլեկտրաէներգիայից եկող շահույթը շատ ավելի բարձր է, քան Իսլանդիայում։
Իսլանդիայի տարածքը հարուստ է էլեկտրաէներգիայի վերականգնվող պաշարներով, հատկապես՝ երկրաջերմային և հիդրոէներգետիկ աղբյուրներով։ Այս ոլորտում եղած ներուժն իսլանդացիներն ամբողջությամբ չեն օգտագործում այն պարզ պատճառով, որ երկրում էլեկտրաէնեգիայի լրացուցիչ պահանջարկ չկա։ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիա ներմուծելու գաղափարով, քանզի այդ ամենը կողմնակի եկամուտից բացի կարող է հանգեցնել կղզու էներգետիկ ռեսուրսների հետագա զարգացմանը։
Ձկնարդյունաբերություն
խմբագրելԻսլանդիայի աշխարհագրական տեղագրությունը չափազանց նպաստավոր պայմաններ է ստեղծել ձկնարդյունաբերության զարգացման համար։ Դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ կղզու շրջակայքը հարուստ է օվկիանոսների, ծովերի և թարմ ջրային զանգավածների էկոսիտեմի «բանալի»-ն համարվող ֆիտոպլանկտոնով։ Ձկնարդյունաբերությունը համարվում է Իսլանդիայի Հանրապետության տնտեսության գլխավոր հիմքը, քանի որ այս ոլորտին է բաժին ընկնում ամբողջ համակարգի շուրջը 76 %-ը։ Ձկնորսական տարածքները պաշտպանելու նպատակով 1631 թվականին առաջին անգամ ստեղծվում է 32 ծովային մղոն երկարությամբ պաշտոնական գոտին։ Այնուամենայնիվ, այն կրկին վերացվում է և վերստին սահմանվում է միայն 1901 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժամանակակից ձկնորսական նավատորմի օգտագործումը հանգեցնում է իսլանդական ջրերի պղտորմանը։
Այդ պատճառով պաշտոնապես սահմանված գոտին ընդարձակվում է մինչև չորս ծովային մղոն, իսկ 1959 թվականին այդ թիվը եռապատկվում է՝ հասնելով տասներկու մղոնի։ 1970-ականների սկզբին առևտրային նպատակներով շահագործվող ձկան տեսակների պաշարները վերստին կրճատվում են, որի արդյունքում բացարձակ տնտեսական գոտին ընդլայնվում է մինչև հիսուն ծովային մղոն։ Իսլանդիայի տնտեսական գոտու նման ընդլայնումը ձեռնտու չէր Միացյալ Թագավորությանը և վերջինս այս ամենը հարթելու համար կղզի են ուղարկում թագավորական նավատորմին պատկանող մի քանի ռազմանավեր։ Իսլանդիայի և ՄԹ-ի միջև բռնկվում է այսպես կոչված «ձողաձկան պատերազմ»-ը, որն ավարտվում է բանակցությունների միջոցով։ Արդյունքում՝ անգլիական կողմը ճանաչում է միջազգայնորեն ընդունված սկզբունքը։ 1975 թվականին պաշտոնական գոտին տարածվում է մինչև 200 ծովային մղոն, որի հանգամանքը սանձազերծում է ձողաձկան երկրորդ պատերազմը։ Վերջինի դեպքում ևս իսլանդացիները ձախաձեռնությունը պահում են իրենց ձեռքում։ 200 ծովային մղոն երկարությամբ բացարձակ տնտեսական գոտին այսօր միջազգային ստանդարտ է և ճանաչվում է միջազգային իրավունքի շրջանակներում։ 1991 թվականից ի վեր Իսլանդիան առանց որևէ սահմանափակումների ձկնամթերք է ներկրում Եվրոպական Միություն։ Չնայած այս երկրի համար ձկնարդյունաբերության ոլորտի կարևորությանը՝ ձկնորսական աշխատանքների մեջ ներառված է երկրի բնակչության 5,2, իսկ մշակման ու փաթեթավորման մեջ՝ `6,7 %-ը։ Մինչ օրս իսլանդական կազմակերպությունները զբաղվում են կետերի որսով՝ հավատարիմ մնալով ծովային կաթնասունների որսի վերաբերյալ արգելքներին և սահմանափակումներին։
Զբոսաշրջություն
խմբագրելՕտարերկրյա զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների ոլորտը երկար տարիներ եղել է Իսլանդիայի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, որին բաժին է ընկել ամբողջ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ոչ ավելի քան 2 %-ը[68]։ Մինչ 1980-ականների սկիզբը Իսլանդիա ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը չի գերազանցել 80 հազարը[69]։ Ներկայումս այդ թիվն ունի աճի միտում․ դարասկզբին արդեն զբոսաշրջիկների թիվը գերազանցում էր Իսլանդիայի մշտական բնակչության թվաքանակին (300 հազար)։ Իսլանդիայում զբոսաշրջության զարգացմանը միտված գործողությունները տարեց տարի աննշան կերպով աճում են։
Օրինակ՝ 2003-ից 2010 թվականներին օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը տարեց տարի աճել է 6 տոկոսով, իսկ 2010-ից 2014 թվականներին՝ միջինում 20 տոկոսով[70][71]։ 2015 թվականին աճի ցուցանիշը շարունակվել է, իսկ հունվար-փետրվար ամիսներին արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Ազգային զբոսաշրջության խորհրդի վիճակագրության համաձայն՝ Իսլանդիայի ցամաքային տարածք մուտք գործած քաղաքացիների թիվը 2014 թվականին հասել է շուրջ 4,4 միլիոնի[72]։ Զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիների թիվը 2014 թվականի տվյալներով կազմել է 21 600 մարդ։ Այն կազմում է Իսլանդիայի ընդհանուր աշխատուժի գրեթե 12 տոկոսը, իսկ զբոսաշրջության ուղղակի ներդրումը երկրի տնտեսության ՀՆԱ-ում այժմ կազմում է մոտ 5 տոկոս[73]։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Իսլանդիայի օբյեկտները թվով 2-ն են (2014 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 0,2 % -ը (1073-ը՝ 2017 թվականին)։ Օբյեկտները ցանկում ներառված են մշակութային չափանիշներով։ Բացի այդ, 2014 թվականի դրությամբ Իսլանդիայի տարածքում են գտնվում ևս 7 օբյեկտ, որոնք Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածուներ են։ Իսլանդիայի Հանրապետությունը վավերացրել է համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1995 թվականի դեկտեմբերի 19-ին։ Իսլանդիայի առաջին 3 օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 2004 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանում։ Համաշխարհային ժառանգության օբյեկտների թվում են Տինգվեդլիր ազգային պարկը և Սուրտսեյ անմարդաբնակ կղզին։
Տրանսպորտ
խմբագրելԻսլանդիան ունի մեկ շնչի հաշվով ավտոմեքենաների քանակի չափազանց բարձր մակարդակ, քանզի յուրաքանչյուր 1,5 բնակիչ ունի մեկ ավտոմեքենա։ Այն հանդիսանում է տրանսպորտի հիմնական միջոցը։ Իսլանդիայի Հանրապետությունն ունի 13,034 կիլոմետր երկարությամբ (8,099 մղոն) կառավարելի ավտոճանապարհներ, որոնց ճնշող մեծամասնությունը գտնվում է բարեկարգ, ասֆալտապատ վիճակում։ Այնուամենայնիվ, որոշ ավտոճանապարհներ շարունակում են մնալ խնդրահարույց։ Դրանք հիմնականում այն ճանապարհներն են, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական նկատառումներով և ավտոմեքենաների համար անցանելի են եզակի դեպքերում։ Քաղաքային ճանապարհների վրա թույլատրելի առավելագույն արագությունը 80 կմ/ժ-ն է, երկրորդական ճանապարհների վրա՝ մինչև 90 կմ/ժ։
Ռինգվեգուրը երկրի գլխավոր ավտոճանապարհն է, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1974 թվականին։ Այն մայրաքաղաքին է կապում կղզու բոլոր բնակեցված հատվածները։ Ճանապարհներն առհասակ լինում են վճարովի և անվճար։ Վճարովի ավտոճանապարհները շատ ավելի բարեկարգ են և քիչ ծանրաբեռնված։ Իսլանդիան չունի ուղևորատար երկաթուղիներ։ Իսլանդիայում բավականին զարգացած է օդային տրանսպորտը։ Կեֆլավիկի միջազգային օդանավակայանը երկրի խոշորագույն օդանավակայանն է, որը հանդիսանում է միջազգային ուղևորափոխադրումների հիմնական ավիացիոն կենտրոնը։ Այստեղ կայանված են բազում միջազգային և տեղական ավիաընկերություններ, այդ թվում՝ Իսլանդիայի ազգային ավիոփոխադրող «Icelandair»-ը («իսլանդական ավիաուղիներ»)։ Ռեյկյավիկի օդանավակայանը Իսլանդիայի երկրորդ խոշորագույն օդանավակայանն է, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա։ Ռեյկյավիկի օդանավակայանը ծառայում է ընդհանուր ավիացիոն երթևեկությանը և ունի ամենօրյա կանոնավոր ներքին չվերթներ դեպի Իսլանդիայի տարբեր երկրամասեր։ Մայրաքաղաքային օդանավակայանը նաև ծառայում է դեպի Գրենլանդիա և Ֆարերյան կղզիներ չվերթների համար։ Ընդհանուր հաշվով՝ Իսլանդիայում գործում են թվով 103 օդանավակայաններ, որոնց մեծ մասը գտնվում է գյուղական բնակավայրերում։
Իսլանդիան համարվում է տարածաշրջանի ամենազարգացած ծովային տրանսպորտային ենթակառուցվածքներ ունեցող երկրներից մեկը։ Նշանավոր են Աքուրեյրիի, Ռեյկյավիկի և Կեֆլավիկի նավահանգիստները։ Կայուն առաջընթացի միտում ունի նաև խողովակաշարային տրանսպորտը։
Ժողովրդագրություն
խմբագրելԸստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 350 հազար մարդ[74]։ Համաշխարհային բանկի և Իսլանդիայի ազգային վիճակագրական ծառայության համաձայն ծնելիության մակարդակն այս երկրում ճգնաժամային վիճակում է, սակայան անգամ այս պայմաններում այն 30-40 %-ով գերազանցում է մահացության ցուցանիշին[75]։ Բնակչության բնականոն աճի ցուցանիշի վրա իր էական ազդեցությունն ունի նաև ներգաղթը, քանզի իմիգրանտները 2017 թվականի տվյալներով կազմում են Իսլանդիայի բնակչության շուրջ 11 %-ը։ Այնուամենայնիվ, 2011 թվականին հրատարակված ՄԱԿ-ի հարցաթերթիկի պատասխանները հավաստում են այն մասին, որ երկրի կառավարությունը ծնելիությունը խթանելու ոչ մի միջոց չի ձեռնարկել։ Իսլանդիայի բնակչության միջին տարիքը 35,1-ն է, տղամարդկանց շրջանում 34,6-ը, իսկ կանանց շրջանում՝ 35,6 տարին։ 15 տարեկանից փոքր բնակիչները կազմում են երկրի բնակչության 20,7 %-ը, 15-64 տարեկանները՝ 67,1 %-ը, իսկ 65 տարեկանից բարձր անհատները՝ միայն 12,2 %-ը։
Իսլանդիան ազգային տեսանկյունից մոնոէթնիկ պետություն է։ Բնակչության ճնշող մեծամասնությունը իսլանդացիներն են, որոնք կազմում են ամբողջ երկրի բնակչության գրեթե 91 %-ը։ Մեծությամբ երկրորդ խոշորագույն էթնիկ խումբը լեհերն են (4 %)։ Իսլանդիայում բնակվում են նաև որոշ քանակությամբ դանիացիներ, նորվեգացիներ, շվեդներ և այլ ազգություններ։ Իսլանդիայի տեղաբնիկները հիմնականում ունեն նորդիկական և գելական ծագում։ Գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իսլանդացիները հանդիսանում են վիկինգների հաջորդները։
Իսլանդիայի բնակչության մեծամասնությունը քրիստոնեադավան է։ 72,1 %-ը հանդիսանում է իսլանդական բողոքական ավետարանական եկեղեցու հետևորդ, 12,6 %-ը հեթանոսներ են, 4 %ը՝ կաթոլիկ եկեղեցու հետևորդներ։ Կան նաև մեծ քանակությամբ կրոնատյացներ՝ աթեիստներ և ագնոստիկներ։
Իսլանդիայի բնակչության ուրբանիզացման մակարդակը միջինից բարձր է։ Այն կազմում է շուրջ 80 %, մինչդեռ քաղաքամայր Ռեյկյավիկում և հարակից ավաններում արդեն իսկ բնակվում է ամբողջ բնակչության 65 %-ը։
Բնակչության 1960-2022 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Կրթություն և գիտություն
խմբագրելԿրթության, գիտության և մշակույթի նախարարությունը պատասխանատու է ուսումնական հաստատություններում կիրառվող քաղաքականության և մեթոդների համար, ինչպես նաև պարտավորվում է տրամադրել ուսումնական ծրագրի ուղեցույցներ։ Մանկապարտեզները, տարրական դպրոցները և ստորին միջնակարգ դպրոցները ֆինանսավորվում և կառավարվում են համայնքների կողմից։ Կառավարությունը քաղաքացիներին թույլ է տալիս զբաղվել տնային ուսուցմամբ, սակայն այդ պրոցեսի համար ներկայացնում է չափազանց խիստ պահանջներ։ Սովորողները պետք է սերտորեն հետևեն կառավարության մանդատային ծրագրին և ուսուցման ավարտից հետո ձեռք բերեն համապատասխան վկայական։
Մանկապատանեկան դպրոցը (մանկապարտեզ) նախատեսված է վեց տարեկանից փոքր երեխաների համար և բոլորովին չի կրում պարտադիր բնույթ։ Այն համարվում է Իսլանդիայի կրթական համակարգի ամենաառաջին քայլը։ Պարտադիր բնույթ է կրում դպրոցական կրթությունը։ Այն բաժանված է երկու մակարդակներից՝ հիմնական և ցածր միջնակարգ։ Դրանք հաճախ իրականացվում են միևնույն ուսումնական հաստատության տարբեր մասնաշենքերում։ Ըստ Իսլանդիայի ազգային օրենսդրության՝ կրթությունը պարտադիր է 6-ից 16 տարեկան երեխաների համար։ Ուսումնական տարին տևում է 9 ամիս՝ սեպտեմբերի 1-ից մինչև հունիսի 1-ը։ Ուսումնական օրերի նվազագույն քանակը կազմում է 170 օր, սակայն կրթական նոր մեթոդների ներդրումից հետո այդ թիվն աճել է մինչև 180 օր։ Դասերն անցկացվում են շաբաթական հինգ անգամ՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ։ Բոլոր հանրակրթական դպրոցներում պարտադիր պայման է քրիստոնեական դաստիարակությունը։ Բարձրագույն միջնակարգ կրթությունը հաջորդում է ցածր միջնակարգ կրթությանը։
Նմանատիպ ուսումնական պլանով հաստատություններն առավել հայտնի են գիմնազիա անվանմամբ։ Ըստ կրթության մասին օրենքի՝ բարձրագույն միջնակարգ կրթությունը Իսլանդիայի քաղաքացիների համար պարտադիր չէ։ Կրթական համակարգի այս ենթակատեգորիան կարգավորվում է 1996 թվականին ընդունված «բարձրագույն միջնակարգ դպրոցների մասին» օրենքով։ Իսլանդիայի Հանրապետությունում գործող դպրոցներում սեռական տարանջատում չի գործում։ Բարձրագույն կրթությունն իրականացվում է համալսարաններում։ Իսլանդիայի մայր բուհը Ռեյկյավիկի համալսարանն է, որը հիմնադրվել է 1998 թվականին։ Այս ոլորտի նշանավոր հաստատություններից են նաև Ակուրեյրի համալսարանը, Իսլանդիայի գյուղատնտեսական համալսարանը և Բիֆրոստի համալսարանը։ Ըստ 2018 թվականի տվյալների՝ մինչև 34 տարեկան իսլանդացիների միայն 69 %-ն է ստացել բարձրագույն կրթություն, ինչը զգալիորեն ցածր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանոմիջին ցուցանիշից (80 %)։ Այնուամենայնիվ, Իսլանդիայի կրթական համակարգը համարվում է չափազանց առաջադեմ։
Ըստ Եվրոստատի 2013 թվականի հաշվետվության՝ Իսլանդիան իր ՀՆԱ-ի շուրջ 3.11%-ը ծախսում է գիտական հետազոտությունների և նորամուծությունների վրա։ Այն 1 տոկոսով գերազանցում է Եվրամիության միջին ցուցանիշից, որն է 2.03 %։
Առողջապահություն
խմբագրելԻսլանդիան ունի առողջապահության համընդհանուր համակարգ, որը տնօրինվում է համապատասխան նախարարության կողմից[83]։ Վերջինիս ծախսերը վճարվում են մե մասամբ հարկերի և ավելի փոքր չափով՝ ծառայողական վճարների հաշվին։ Ի տարբերություն շատ երկրների՝ Իսլանդիայում մասնավոր հիվանդանոցներ չկան, իսկ մասնավոր ապահովագրությունը գործնականում գոյություն չունի։
Իսլանդիայի Հանրապետությունն իր բյուջեից զգալի գումարներ է հատկացնում է առողջապահության ոլորտին[84], որի արդյունքում էլ երկիրը առողջապահական ծախսերի ցանկում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ մեկ շնչի հաշվով՝ 14-րդ հորիզոնականը[85][86]։ Ընդհանուր առմամբ, երկրի առողջապահական համակարգը լավագույններից մեկն է աշխարհում և գտնվում է 15-րդ հորիզոնականում[87]։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի՝ Իսլանդիայի կառավարությունն առողջապահության ոլորտին տրամադրում է ավելի մեծ քանակությամբ ռեսուրսներ, քան մի շարք առաջադեմ արդյունաբերական պետություններ։ Ըստ 2009 թվականի հաշվետվության՝ Իսլանդիայի յուրաքանչյուր 1000 քաղաքացուն բաժին է ընկնում 3,7 բժիշկ (ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշը՝ 3,1%) և 15,3 բուժքույր (միջին ցուցանիշը՝ 8,4%)[88]: Իսլանդիան աշխարհի ամենաառողջ երկրներից է, քանզի երկրի բնակչության 81%-ն իրեն համարում է առողջ։ Ի տարբերություն մյուս զարգացած արդյունաբերական պետությունների՝ Իսլանդիայում գիրությունը տարածված խնդիր չէ։ Իսլանդիայում գործում են առողջապահական բազմաթիվ նախագծեր, որոնցից ամենահայտնին «Ծույլ քաղաք» հեռուստաշոուն է, որը ստեղծվել է մարմնամարզության նախկին չեմպիոն Մագնուս Սկևինգի կողմից։ Մանկական մահացությունների ցուցանիշով Իսլանդիան աշխարհի մասշտաբով ամենացածր դիրքերում է[89]։ Բնակչության ծխող զանգվածի տոկոսային հարաբերակցությունը ևս ցածր է ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշից։ Դաունի համախտանիշով հիվանդ երեխայի ծնվելու կամ չծնվելու հանգամանքը որոշում է ծնողը[90]։ Արդյունքում՝ կյանքի միջին տևողության ցուցանիշով Իսլանդիան գրավում է 6-րդ տեղը՝ Ճապոնիայից, Շվեյցարիայից, Սինգապուրից, Ավստրալիայից և Իսպանիայից հետո։ Բացի այդ, Իսլանդիան ունի մթնոլորտի աղտոտվածության բավականին ցածր մակարդակ՝ շնորհիվ մաքուր երկրաջերմային էներգիայի, բնակչության ցածր խտության և բնակչության շրջանում շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտության գիտակցման մակարդակի։ Իսլանդիայի մթնոլորտում թունավոր նյութերի քանակը շատ ավելի ցածր է, քան ցանկացած այլ արդյունաբերական պետությունում։
Կրոն
խմբագրելԻսլանդիայի կրոնական կազմ[91] | ||||
---|---|---|---|---|
Լյութերական եկեղեցի | 67.22 % | |||
Քրիստոնեական այլ եկեղեցիներ | 11.56 % | |||
Անորոշ | 11.29 % | |||
Հրապարակված չէ | 6.69 % | |||
Գերմանական նեոհեթանոսություն | 1.19 % | |||
Էթնիկ հումանիզմ | 0.67 % | |||
Զուիզմ | 0.55 % | |||
Բուդդայականություն | 0.42 % | |||
Իսլամ | 0.30 % | |||
Բահի ֆայիթ | 0.10 % | |||
Իսլանդիայի Հանրապետության սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունն այս երկրի տարածքում՝ միաժամանակ լյութերականության գաղափարներով ներծծված Իսլանդիայի եկեղեցին ճանաչելով որպես իսլանդացի ժողովրդի ազգային եկեղեցի։
Օրենսդրորեն ամրագրված է հետևյալ սահմանումը[92]․
Ավետարանական լյութերական եկեղեցին Իսլանդիայի պետականա եկեղեցին է և որպես այդպիսին պետք է օժանդակվի և պաշտպանվի պետության կողմից։ - Իսլանդիայի սահմանադրություն, հոդված 62, գլուխ IV
|
Իսլանդիայի բնակչության մեծամասնությունը իսլանդական ազգային եկեղեցու հետևորդ է։ Այնուամենայնիվ, երկրի բնակչության շրջանում տարածված են նաև այլ կրոններ։
Ըստ 2014 թվականի տվյալների՝ Իսլանդիայում տարածված են հետևյալ կրոնները․
- 67,22 %՝ Իսլանդիայի եկեղեցու հետևորդ
- 11,56 %՝ քրիստոնեական այլ ուղղությունների հետևորդ
- 11,29 %՝ այլ կրոնների հետևորդ (իսլամ, բուդդայականություն և այլն)
- 6,69%՝ անորոշ կրոնական հայացքների տեր անհատներ
- 1,19 %՝ գերմանական նեոհեթանոսության հետևորդ
- 0,67 %՝ իսլանդական էթնիկ հումանիստական ասոցիացիայի անդամ
- 0,55 %՝ զուիստական խմբերի հետևորդ։
Հյուսիսային մյուս պետությունների պես Իսլանդիան ևս բավականին աշխարհիկ երկիր է, որտեղ չափազանց աննկատ է կրոնի ազդեցությունը[93][94]։ 2001 թվականին հրապարակված ուսումնասիրությունների և սոցիալական հարցումների համաձայն իսլանդացիների 57 %-ն իրեն համարում է «կրոնական», 31 %-ը՝ «ոչ կրոնական», իսկ բնակչության 10 %-ը կազմում են հաստատուն աթեիստները։ Արդյունքում՝ Իսլանդիան ունի աթեիստ բնակչության տոկոսային հարաբերությամբ աշխարհի ամենաբարձր ցուցանիշը (ազգաբնակչության շուրջ 23 %-ը կրոնատյաց է՝ աթեիստ կամ ագնոստիկ)[95]։ Տարեց տարի նվազում է նաև Իսլանդիայի ազգային եկեղեցու հետևորդների թիվը։ Պետական վիճակագրությունը հավաստում է, որ ամեն տարի այդ թվաքանակը կրճատվում է 1 %-ով։
Լեզու
խմբագրելԱրտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Իսլանդերեն լեզվի հնչյունաբանության և բառակազմության առանձնահատկությունները |
Իսլանդիայի պաշտոնական լեզուն գերմանական լեզվախմբին պատկանող իսլանդերենն է։ Մայրցամաքային Եվրոպայից Իսլանդիայի կտրվածության պատճառով իսլանդացիների լեզուն պահպանել է նմանությունը հին սկանդինավերենի հետ։ Իսլանդացիները պահպանում են լեզվի մաքրություն, հետևաբար լեզվում գրեթե բացակայում են օտարաբանությունները. նոր բառերը կազմվում են բառակազմության միջոցով։ Իսլանդերենի բառարանային կազմում բացարձակապես գերակշռում է բուն իսլանդական բառապաշարը[96]։ Իսլանդական բանահյուսության լեզվական մաքրամոլության[97] և դասական իսլանդական գրականությանը դրա կողմնորոշման պատճառով նոր բանասիրական միավորների համար բառերը ստեղծվում են բառապատճենման օգնությամբ։ Գրական իսլանդերենում համարյա չկան այլ լեզուներից փոխառված բառեր. բառերը, կայուն բառակապակցությունները, դարձվածաբանական միավորները, արտահայտությունները ստեղծվում են այլ լեզվի համապատասխան միավորի կազմության կաղապարով, նրա ընդօրինակմամբ. ընդ որում այդ փոխառությունը կարող է իրացվել միայն իմաստով, կամ նաև կազմության կաղապարով։ Խոսակցական լեզվում դանիերենից և անգլերենից փոխառությունների թիվը համեմատաբար մեծ է։ Իսլանդերենը համարվում է աշխարհի ամենահարուստ լեզուներից մեկը ոչ միայն հարուստ բառապաշարի, այլ նաև հսկայական գրական ժառանգության պատճառով։ Իսլանդիայի տարածված լեզուներից են նաև անգլերենն ու դանիերենը, իսկ լեհական համայնքի շրջանում նաև լեհերենն ու լիտվերենը։
Ուրբանիզացիա
խմբագրելԻսլանդիայի բնակչության ուրբանիզացման մակարդակը բավականին բարձր է, քանզի կղզաբնակների կեսից ավելին ապրում են հենց մայրաքաղաք Ռեյկյավիկում (ինչպես նաև վերջինիս մայրաքաղաքային տարածաշրջանի կազմի մեջ մտնող ավաններում)։
Ստորև ներկայացված են Իսլանդիայի տաս խոշորագույն քաղաքները՝ ըստ բնակչության թվի ցուցանիշի․
Ռեյկյավիկ Կոուպավոգյուր | ||||
---|---|---|---|---|
№ | Քաղաք | Երկրամաս | Բնակչություն |
|
1 | Ռեյկյավիկ | Հյովյուդբորգարսվայդիդ | 126,100 | |
2 | Կոուպավոգյուր | Հյովյուդբորգարսվայդիդ | 35,980 | |
3 | Հաբնարֆյորդյուր | Հաբնարֆյորդյուր | 28,200 | |
4 | Աքուրեյրի | Նորդուրլանդ Էյստրա | 18,800 | |
5 | Ռեյկյանեսբայր | Սուդուրնես | 17,810 | |
6 | Գարդաբայր | Հյովյուդբորգարսվայդիդ | 15,700 | |
7 | Մոսֆեդալսբայր | Հյովյուդբորգարսվայդիդ | 9,075 | |
8 | Աուրբորգ | Սյուդյուրլանդ | 7,889 | |
9 | Ակրանես | Վեստուրլանդ | 4,675 |
Մշակույթ
խմբագրելԻսլանդիայի մշակույթը հիմնված է երկրի սկանդինավյան ժառանգության վրա։ Այն սկզբնավորվել է 9-րդ դարում՝ վիկինգների ժամանակաշրջանում, զարգացել է հեթանոսական կրոնի, իսկ հետագայում՝ քրիստոնեության ազդեցության ներքո, ընդ որում՝ վերջին հազարամյակի ընթացքում չկրելով մեծ փոփոխություններ և պահպանելով ինքնակայությունը։ Դրա պատճառը ոչ այնքան մայրցամաքային Եվրոպայի ազգերից կտրվածությունն է, որքան իսլանդացիների հիմնական ազգային հատկանիշները՝ էթնոկենտրոնությունը և պահպանողականությունը։
Գրականություն
խմբագրելԵրբ Հարալդ Գեղեցկածամը Նորվեգիայի թագավորն էր, տեղի է ունեցել Իսլանդիայի բնակեցումը։ Հարալդը ուներ սկալդեր, և մարդիկ դեռ հիշում են նրանց երգերը և նաև երգերը բոլոր թագավորների մասին, ովքեր հետագայում իշխել են Նորվեգիայում։ Մենք ճշմարտություն ենք համարում այն ամենը, ինչ գրված է այդ երգերում թագավորների արշավանքների կամ մարտերի մասին, զի, չնայած որ սկալդերը ունեն սովորություն գովաբանել այն թագավորին, որին ծառայում են, սակայն ոչ մի սկալդ չէր համարձակվի վերագրել նրան այն, ինչ, ինչպես բոլորին հայտնի է, ով լսում է, այդ թվում թագավորին, սուտ է ու հորինվածք։ Դա կլիներ ծաղրանք, և ոչ գովաբանություն։
Իսլանդական գրականությունն ունի դարերի վաղեմություն, որի արմատները հասնում են հին սկանդինավյան ժողովրդական բանահյուսությանը։ Յուրօրինակ և ինքնատիպ իսլանդական գրականության բնորոշիչներն են սագաները, որոնք համարվում են Եվրոպայի միջնադարյան գրականության լավագույն նմուշներից մեկը։ Ամենահայտնի սագաներից են «Նյալի մասին սագան» և «Գիսլիի մասին սագան» են։ Նշանավոր են նաև «Յոմսվիկինգների մասին սագան», «Ինգլինգների մասին սագան» և «Կնուտի սերունդների մասին սագան»։ Սագաներից բացի՝ իսլանդացիները ունեցել են ևս մեկ խոշոր ներդրում համաշխարհային գրականության մեջ՝ ի դեմս սկալդերի պոեզիայի։ Այդ ժանրում առանձնահատուկ նշանակություն ունի Էգիլ Սկալլագրիմսսոնը։ Այն ներկայացնում է Իսլանդիայի բնակեցումն ու նախապատմությունը՝ ներկայացնելով կղզու առաջին բնակիչների հաստատման պատմությունը։ 13-14-րդ դարերում զարգացում էր ապրում քրիստոնեական գրականությունը, որը մեծ տեղ էր հատկացնում սովորական մարդուն՝ իր տառապանքներով. այն հասավ իր գագաթնակետին 14-րդ դարում, երբ Էյստեյն Աուսգրիմսսոնը գրեց «Լիլիա» պոեմը։
Միջնադարյան քրիստոնեական իսլանդական գրականության ևս մեկ վառ ներկայացուցիչ է հանդիսանում Հաթլգրիմուր Պետուրսոնն իր «Օրհներգներ Տիրոջ չարչարանքների մասին» պոեմով։ Միջնադարյան Իսլանդիայում, բացի հոգևոր պոեմներից, քրիստոնեական գրականության հիմնական ժանրերից էր նաև ռիմերը՝ պարային բալլադները, որոնք կղզի էին թափանցել Ֆրանսիայից՝ Նորվեգիայի և Դանիայի տարածքով։ Այդ բալլադները, միաձուլվելով սկալդական պոեմների հետ, հիմք են դարձել նոր ժանրի ի հայտ գալուն։ Ամենավաղ ռիմերից մեկը գրի է առնվել 14-րդ դարի իսլանդական ամենամեծ միջնադարյան մատյանում՝ «Տափակ կղզու գրքում»։ Ժամանակակից իսլանդական գրականության մեջ մեծ դեր է խաղացել Նոբելյան մրցանակի դափնեկիր Հալդոր Կիլյան Լաքսնեսը, որը շարունակել է ռեալիստական գրականության սովորույթները և գրել է հանրահայտ «Սալկա Վալկա», «Աշխարհի լույսը», «Ատոմային էլեկտրակայանը», «Ինքնուրույն մարդիկ» և այլ վեպեր։ Ժամանակակից Իսլանդիայի ամենահայտնի գրողներից մեկը Հաթլգրիմուր Հելգասոնն է, ով 1996 թվականին գրել է «101 Ռեյկյավիկ» վեպը, որի հիման վրա Բալտազար Կորմակուրի կողմից նկարահանվել է նույնանուն ֆիլմը։ Իսլանդիայում և երկրի տարածքից դուրս մեծ տարածում են գտել նաև Առնալդուր Ինդրիդասոնի դետեկտիվ գրքերը, որոնցից ամենահայտնին բազմաթիվ գրական մրցանակներ նվաճած «Պիղծ արյունն» է։
Ճարտարապետություն
խմբագրելԻսլանդական ճարտարապետությունը զուգակցված է սկանդինավյան մյուս ժողովուրդների ճարտարապետական մշակույթների հետ՝ իրեն բնորոշ յուրահատկություններով և առանձնահատկություններով[98]։ Իսլանդացի ժողովրդի ճարտարապետական ավանդույթներն սկիզբ են առնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Իսլանդիան դարձավ անկախ պետություն։ Ժամանակակից իսլանդական ճարտարապետությունն իր մեջ ամփոփում է ինչպես միջնադարյան ավանդական հյուսիսային ճարտարապետության, այնպես էլ ժամանակակից համաշխարհային ճարտարապետության բնորոշ գծերը[98]։ 21-րդ դարի սկզբում Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կառուցվում են ժամանակակից առաջին երկնաքերները՝ Սմաուրատորգը և Հյովդատորգը, ինչպես նաև Իսլանդիայի նոր օպերային թատրոնը՝ Հարպան, որը համարվում է համաշխարհային ճարտարապետության մարգարիտ։ Իսլանդիայի ամենահայտնի ճարտարապետներն են Սիգուրդ Գուդմունդսսոնը և Գուդյոն Սամուելսսոնը։ Ավանդական իսլանդական ճարտարապետությունը բավականին յուրահատուկ է և ինքնատիպ[99]։
Կղզու առաջին բնակիչներն իրենց տները կառուցում էին տորֆից, որը տեղաբնիկներին հնարավորություն էր տալիս հարմարվել Իսլանդիայի արտառոց կլիմայական պայմաններից՝ ձմեռային բուքից և ամառային տեղատարափ անձրևներից։ Տները կոչվում էին «երկար տներ», որոնց նախադեպերը բազմաթիվ են սկանդինավյան իրականության մեջ։ Երկար տները ունեին մեկ սենյակ, ինչը թույլ էր տալիս ամբողջ տունը տաք պահել ձմռան ամիսների ընթացքում։ Ավելի ուշ միջնադարում երկար տները բաղկացած էին մի քանի սենյակներից, որոնցից մեկը ջեռուցվող բաղնիքն էր՝ բադստովան։ Ավելի ուշ՝ կղզու բնակչության աճին զուգընթաց, սկսվում են քարակերտ տների և այլ շինությունների կառուցման գործընթացը։ Այդպիսի տները կառուցվում էին տուֆից, բազալտից և ներկրված փայտից։ Դրանց պատերը դրսից պատվում էին ծալքավոր երկաթով, որը պաշտպանում էր ուժեղ հյուսիսային քամուց և տեղումներից։ Մերօրյա իսլանդական ճարտարապետությունը համատարած կերպով տարածված են Իսլանդիայի քաղաքներում և գյուղերում։ Իսլանդական ճարտարապետության գանձերն են Ռեյկյավիկի մայր տաճարը, Հաթլգրիմկիրկյան, Ռեյկյավիկի ազատ եկեղեցին, Ակուրեյրիի եկեղեցին և այլն։
Կերպարվեստ
խմբագրելՏեսական արվեստը Իսլանդիայում վերելք է ապրել միայն 19-րդ դարի սկզբին՝ ազգայի-ազատագրական շարժման հետ կապված։ Այդ տարիներին այն շատերի համար հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Իսլանդացի նկարիչներից առավել հայտնի է Թոուրարիր Թոուրլախսսոնը, ով բացառապես ստեղծագործում է գեղանկարչության ոլորտում։ Առաջին իսլանդացի գեղանկարիչն էր, ով ստացել է պետական դրամաշնորհ։ Իսլանդական նկարչական արվեստի մեջ մեծ ներդրում են ունեցել նաև Սիգուրդ Գուդմունդսսոնը, Աուսգրիմուր Յոունսսոնը, Գուդմունդուր Թորստեյնսոնը, Կրիստին Յոունսդոտտիրը, Յոուն Ստեֆաունսսոնը, Գերդուր Հելգադոտտիրը և Էրրոն։ Նրանց և այլ նկարիչների կտավները ցուցադրվում են Իսլանդիայի պետական պատկերասրահում, իսկ ժամանակակից նկարիչների ստեղծագործությունները կարելի է տեսնել աշխարհի մի շարք հայտնի թանգարաններում։
Տարիներ շարունակ Իսլանդիայում գործող տարբեր մշակութային և կրթական հաստատություններ ունեցել են իրենց մասնավոր հավաքածուները, որոնք հանրության լայն շրջանակների համար հասանելի չեն եղել։ Անգամ 20-րդ դարում Իսլանդիայում բացակայում էին նաև քաղաքային թանգարաններն ու պատկերասրահները։ Իսլանդական առաջին գեղարվեստական թանգարանը, որն է Ռեյկյավիկի արվեստի թանգարանը, հիմնադրվել է միայն 1973 թվականին[100]։ Այստեղ ցուցադրվում են վաղ և նոր շրջանի իսլանդական և սկանդինավյան արվեսի եզակի նմուշներ։ Շուտով հիմնադրվում է Իսլանդիայի գեղարվեստի թանգարանը, որում ներկայումս զետեղված են 640 նկարիչների և քանդակագործների ավելի քան 4000 աշխատանքներ։ Նշանավոր հաստատություններից կարելի է առանձնացնել նաև Աքուրեյրի արվեստի թանգարանը, Ռեյկյավիկի լուսանկարչական թանգարանը և այլն։
Խոհանոց
խմբագրելԻսլանդական ազգային խոհանոցի հիմքում ընկած է ծովամթերքը, գառան միսն ու կաթնամթերքը, իսկ որոշ չափով նաև բույսերն ու համեմունքները։ Կղզու կլիմայական պայմանները հնարավորություն չեն ընձեռում աճեցնել մրգեր կամ բանջարեղեններ և դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջիններս իսլանդական խոհանոցի ճաշատեսակների բաղադրիչներ չեն, թեև ջերմոցային պայմաններում աճեցված սննդամթերքների կիրառումը վերջին տարիներ լայն տարածում է գտել Իսլանդիայում։ Թարամատուրը իսլանդական խոհանոցի ազգային ճաշատեսակն է, որի գլխավոր բաղադրամասը անասունի գանգն է։ Վերջինս լայնորեն պատրաստվում է թորի (հունվարի և փետրվարի միջև ընկած ամիսը) ամսին՝ Ամանորյա տոների կապակցությամբ։ Ավանդական կերակրատեսակների շարքում է սկիրը (կաթնաթթվային մթերք), հաուկարլը (պահածոյացված շնաձուկ), ոչխարի գանգ, սև պուդինգը, ֆլատկական, չորացրած ձուկը, մուգ կարտոֆիլային հացը և այլն[101]։
Նախաճաշն Իսլանդիայում կազմված է նրբաբլիթներից, հացահատկից, մրգեղենից և սուրճից, իսկ ճաշը, որպես կանոն, ներկայացված է շվեդական սեղանի տեսքով։ Իսլանդացիների մեծամասնության համար ընթրիքը սովորաբար ներառում է ձկան կամ գառան միս։ Ամենատարածված ձկնատեսակներն են ձողաձուկը, սաղմոնը, պիկշան և այլն։ Այն հաճախ պատրաստվում է տարբեր ձևերով՝ ապխտած, թթու, խաշած կամ չորացրած։ Մսատեսակներից ամենատարածվածը գառան միսն է, որը որպես կանոն լինում է ծխեցված և պահվում է աղաջրի մեջ։ Ավանդական կերակրատեսակներում օգտագործվում է ոչխարի մարմնի յուրաքանչյուր մաս։ Օրինակ՝ սլատուրը բաղկացած է արյան մեծ ներծծված մսից և մատուցվում է ոչխարի ստամոքսի հետ։ Տարածված կերակրատեսակների թվին են պատկանում խաշած կարտոֆիլը (կամ պյուրեն), թթու կաղամբը, կանաչ լոբին, տարեկանի հացը և այլն։ Իսլանդիան մեկ շնչի հաշվով բաժին հասնող սուրճի ցուցանիշով աշխարհում գտնվում է երրորդ տեղը (2016 թվականի տվյալներով)[102]։ Իսլանդացիները սրճում են նախաճաշից և ճաշից հետո կամ կեսգիշերին՝ թեթև քաղցրեղենի հետ մեկտեղ։ Զովացուցիչ խմիչքներից ամենատարածվածը կոկա կոլան է։
Սպորտ
խմբագրելՍպորտն իսլանդական մշակույթի կարևորագույն մասն է, քանզի բնակչությունն ընդհանուր առմամբ մեծ ակտիվություն է ցույց տալիս այս ասպարեզում[103]։ Իսլանդիայի ազգային սպորտաձևը գլիման է, որը ծագել է միջնադարյան ժամանակաշրջանում։ Ամենանշանավոր սպորտաձևերն են ֆուտբոլը, հեծանվասպորտը, ձեռքի գնդակը և բասկետբոլը։ Վերջին տարիներին Իսլանդիան զգալիորեն առաջադիմել են ֆուտբոլի ասպարեզում՝ դառնալով աշխարհի ամենափոքր բնակչություն ունեցած երկիրը, որը երբևէ մասնակցել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների։ Այդպիսի մրցաշարերում Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ որակվել է 2016 թվականին՝ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության շրջանակներում։ Խմբային փուլում վերջիններս ոչ ոքի են խաղում ապագա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ, իսկ 1/16-րդ եզրափակչում «2-1» հաշվով հաղթանակում Անգլիայի ընտրանուն։ Աշխարհի առաջնությունում իր նորամուտն Իսլանդիան նշում է 2018 թվականին Ռուսաստանում, սակայն այդպես էլ չի կարողանում շրջանցել խմբային փուլը[104]։
Իսլանդիայի աշխարհագրական դիրքը հրաշալի պայմաններ է ստեղծում լեռնադահուկային սպորտի, ձկնորսության, ձիասպորտի, ձնասահքի և ժայռամագլցման համար։ Վերջինս համարվում է նաև լեռնադահուկային սպորտի կենտրոններից մեկը։ Թեև երկրի շրջակա միջավայրը, ընդհանուր առմամբ, գոլֆի համար նպաստավոր չէ, այնուամենայնիվ կղզու բնակիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս ստորտաձևի նկատմամբ։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ տոկոսային հարաբերակցությամբ Իսլանդիայում գոլֆը շատ ավելի տարածված է, քան Շոտլանդիայում (300 հազարից 17 հազարը)[105]։ Ամեն տարի Իսլանդիայում անցկացվում է գոլֆի միջազգային մրցաշար։
Իսլանդիայում նաև մեծ տարածքում ունի ձկնորսությունն ու լողը։ Իսլանդացի Ֆիան Պաուլը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես չորս օվկիանոսների ջրային ավազանն ամենաարագը հատած լողորդ։ Հեծանվասպորտը մեծ տարածում է գտել անկախության համար պայքարի ժամանակաշրջանում՝ ազգայնական քաղաքական գործիչների խրախուսմամբ[106]։ Մինչ օրս այն արդիական է և նորաոճ։ Շախմատը ևս իսլանդացիների շրջանում տարածված սպորտաձև է։ 1972 թվականին Ռեյկյավիկը հյուրընկալել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Բոբբի Ֆիշերի և գործող չեմպիոն, ԽՍՀՄ ներկայացուցիչ Բորիս Սպասկիի միջև տեղի ունեցած դարի առաջնությունը։ Չնայած բնակչության փոքր թվաքանակին՝ Իսլանդիան աշխարհին տվել է մի շարք գրոսմայստերներ։ 2008 թվականի տվյալներով նրանց թիվը եղել է ութը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ազգաբնակչությունն ըստ քաղաքացիության և սեռատարիքային կազմի 1998-2016». Ռեյկյավիկ, Իսլանդիա: Իսլանդիայի ազգային վիճակագրական ծառայություն. Վերցված է հունվարի 27 2017-ին.
- ↑ «Իսլանդիայի Հանրապետության սահմանադրություն». ԻՀ կառավարություն. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին., Իսլանդիայի սահմանադրությունը երկրի պաշտոնական կրոնի մասին
- ↑ «Իսլանդիայի տնտեսության վիճակագրական ցուցանիշենրը». Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվությունը.
- ↑ «Իսլանդիայի տարեկան եկամուտների ցուցանիշն ու դրա գործակիցը». Եվրոստատ. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Իսլանդիան սպասվածից պակաս է» (իսլանդերեն). RÚV. 2015 թ․ փետրվարի 26. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Իսլանդիայի վիճակագրական տվյալներ». ԻՀ կառավարություն. Իսլանդիայի ազգային վիճակագրական ծառայություն. 2008 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2008-ին.
- ↑ «Շուկայական տնտեսության ստաբիլ վիճակն Իսլանդիայում». Oecd.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2010-ին.
- ↑ Greenstein, Tracey. «Իսլանդիայի կայունացված տնտեսությունը զարմանալի հաջողության օրինակ է». Ֆորբս. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Մինդելս, Ջուիդո (2014 թ․ դեկտեմբերի 10). «Սոցիալական պետության սկանդինավյան մոդելի մոտեցումը սոցիալ-քաղաքական հարաբերություններին».
- ↑ Բոուերս, Սիմոն (նոյեմբեր, 2013). «Իսլանդիան աճում է բանկային փլուզման մոխիրից». Վերցված է ապրիլ, 2014-ին.
- ↑ Անդրի Իվենս «Արդյոք Իսլանդիան իսկապես սառցե է, իսկ Գրենլանդիան՝ կանաչ»", National Geographic (հունիսի 30, 2016).
- ↑ Նոր հայացք Իսլանդիայի բնակեցման մասին վարկածին Արխիվացված 2011-06-05 Wayback Machine, Iceland Review Online, հունսիի 4, 2011.
- ↑ Իսլանդիան և համաշխարհային պատմությունը Արխիվացված 2013-11-10 Wayback Machine , The Gardarsholm Project, հուլիսի 29, 2012.
- ↑ Hvers vegna hefur Náttfara ekki verið hampað sem fyrsta landnámsmanninum?, University of Iceland: The Science Web, 7 July 2008. Retrieved 10 November 2013.
- ↑ Միխայել Ստրմիսկա. Ժամանակակից հեթանոսությունը համաշխարհային մշակույթներում. Համեմատական հեռանկարներ. էջ 138.
- ↑ «Իսլանդիայի պատմությունը (Գուննար Կարլսսոն)՝ գրքի վերանայում». Dannyreviews.com. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ 17,0 17,1 Սեֆրենգո, CMS. «Ավելին Իսլանդիայի մասին // պատմություն». www.icelandprotravel.co.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Դանիայի օկուպացումը ֆաշիստական բանակի կողմից՝ տեղեկություններ Դանիայի ազգային կայքէջից». denmark.dk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Գերմանական օկուպացիա (1940-1945), Դանիայի ազգային թանգարան». Դանիայի ազգային թանգարան (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Մարշալի պլանի տրամադրած աջակցությունը հանրապետական Իսլանդիային». Vísindavefurinn. 2003 թ․ մայիսի 13. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Մարգարիտ Մյուլեր (2007). Փոքր եվրոպական երկրները ենթարկվում են գլոբալացման և դեգրալիզացման. Պետեր Լոնգ. էջեր 385–. ISBN 978-3-03911-214-2.
- ↑ 22,0 22,1 «Իսլանդիայի և Անգլիայի ծովային առճակատումները, այսպես կոչված Ձողաձկան չորս պատերազմները». Atlas Obscura (անգլերեն). 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջկառավարական հանդիպումը 1986 թվականին Ռեյկյավիկում». Բրիտանիկա հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «25 տարի առաջ այս օրն Իսլանդիան ճանաչեց Էստոնիայի և Լիտվայի անկախությունը». Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Ֆինանսկանա ճգնաժամն Իսլանդիայում և դրա հետևանքները». The Balance (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Հյուսիսային երկրներն ու Եվրոպական միությունը. Կոռնելի համալսարանի հրատարակչություն. 2000. էջ 129. ISBN 0-8014-8659-9.
- ↑ Մարկո Լեհտի (2003). Marko Lehti, David James Smith (ed.). Հետսառըպատերազմյան զարգացումներն Իսլանդիա կղզում. Psychology Press. էջ 135. ISBN 978-0-7146-5428-7.
{{cite book}}
: Missing|author1=
(օգնություն) - ↑ «Իսլանդիան և ԵՄ-ն». Իսլանդիայի աշխարհաաքաղաքական և սոցիալ-տնտեսական կարգավիճակը. 2005 թ․ հունիսի 28. էջ 150. ISBN 978-1-134-80405-4.
- ↑ Իսլանդիան եվրոպական է, թե՞ պարզապես հյուսիսային. 2011 թ․ նոյեմբերի 25. էջ 7. ISBN 90-04-21694-4.
- ↑ «Գետեր և լճեր». Iceland.is. Արխիվացված է օրիգինալից փետրվար, 2010-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Իսլանդիայի գեոլոգիա». Iceland.is. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ 32,0 32,1 Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակ (անգլերեն), Veðurstofa Íslands (IԻսլանդիայի օդերևութաբանական գրասենյակ)
- ↑ Իսլանդիայի եղանակային տվյալների հանրագումար
- ↑ Իսլանդիայի եղանակային տվյալների հանրագումար, ազգային վիճակագրություն
- ↑ «Վայրի աշխարհ». Iceland Worldwide. Iceland Whale Watching. 2000. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Բևեռային արջեր». Հյուսիսային արկածային ճանապարհորդություն. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Իսլանդիայի վայրի կենդանիներ». Հյուսիսային արկածային ճանապարհորդություն. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Ինչո՞ւ միջատները չեն ապրում Իսլանդիայում, եթե նրանք կարողանում են ադապտացվել սառցապատ Գրենլանդիայի պայմաններին» (իսլանդերեն). Visindavefur.hi.is. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Դ․Գ․ Մոնթհոմերի (2007). Քաղաքակրթությունների էկոհամակարգը. Կալիֆոռնիայի համալսարանի հրատարակչություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ. էջեր 224–225.
- ↑ «Իսլանդական փորձը» (PDF). Chumirethicsfoundation.ca. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է նոյեմբերի 19․ 2012-ին.
- ↑ «Կանայք ազգային օրենսդիրում». Ipu.org. 2012 թ․ նոյեմբերի 1.
- ↑ «Իսլանդիան խորհրդարան է ընտրել ռեկորդային թվով կանանց ցուցանիշով».
- ↑ The EIU. «Ժողովրդավարության ինդեքս․ Իսլանդիա (2)». Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Կոռուպցիայի ընկալման ինդեքս. Թրանսփարենսի Ինթերնեշնլ Արխիվացված 2012-08-10 Wayback Machine. Cpi.transparency.org (նոյեմբերի 25, 2011)
- ↑ «Կառավարություն և քաղաքականություն». Iceland.is.
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ «Իսլանդիայի կառավարություն». Iceland.is. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույց // Իսլանդիա». Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտ. 2011 թ․ ապրիլի 8. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոն (ՔՔԻԿ) (2012 թ․ հուլիսի 27). «Պրոֆեսոր Ֆինդերմանը քննարկում է Իսլանդիայի 5-րդ պարբերական զեկույցի վերանայման հիմնական խնդիրները». Մարդու իրավունքների կոմիտեի պաշտոնական կայք. Youtube. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Իսլանդիան պատրաստվում է միանալ «եվրոպական ընտանիքին»». CNN. 2009 թ․ հուլիսի 17.
- ↑ «Իսլանդիան կնախապատրաստվի ԵՄ անդամակցության հարցով ռեֆերենդումի». BBC News. 2013 թ․ մայիսի 23.
- ↑ «Իսլանդիան ունի նոր կառավարություն, որը կազդի Իսլանդիա-ԵՄ հարաբերությունների վրա». The Independent (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 10. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Իսլանդիան ճանաչում է Չեռնոգորիայի անկախությունը(չաշխատող հղում)
- ↑ «Պատմության կարևոր ամսաթիվերը». Hrvatski Sabor. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է ապրիլ, 2008-ին.
- ↑ Press, Associated (2011 թ․ նոյեմբերի 30). «Արևմտամետ Իսլանդիան ճանարում է Պաղեստինի Պետությունը». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Էներգետիկ տվյալներ». Իսլանդական էներգետիկայի պորտալ.
- ↑ «Աշխարհի խոշորագույն էլեկտրաէներգիայի արտադրողները». Իսլանդական էներգետիկայի պորտալ. Askja Energy. 2012 թ․ հունիսի 4. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ ««Կանաչ տնտեսություն» ունեցող երկրների համաշխարհային ցուցանիշների ցանկ» (PDF). Dual Citizen LLC. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Առևտուր և էկոնոմիկա, Իսլանդիայի դեսպանություն։». Iceland.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Մարդկային կյանքի որակի ապահովման ցուցանիշներով Իսլանդիան զիջում եմ միայն Նորվեգիային». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Եվրոստատ՝ աղբյուսակների, գրաֆիկների և քարտեզների ինտերֆեյս (TGM) աղյուսակ». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Unemployment Drops Below 5 Percent». Iceland Review. 2012 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Իսլանդիայի և ԵՄ-ի մերձեցման խոչընդոտները Արխիվացված 2017-10-14 Wayback Machine. dmjx.dk
- ↑ «Իսլանդիայի ազգային դրամական միավորը ռեկորդային ցուցանիշի կրող է» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ ԵՄ-ի անդամակցության հանրաքվեի արդյունքներն Իսլանդիայում. mbl.is (փետրվարի 28, 2012)
- ↑ «OMX-ի և նրա իրավաբանական անձանց պատմությունը» (նորվեգերեն). nasdaqomx.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Ազատականացված տնտեսության պորտֆել». Heritage.org. 2012 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Իսլանդիայի տնտեսական պորտֆել. Համաշխարհային տնտեսական ֆորում (2016)
- ↑ «Իսլանդիայի միջազգային զբոսաշրջային վիճակագրություն, զբոսաշրջության չափաբաժինը ՀՆԱ-ում 1969-2008». Px.hagstofa.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Օտարերկրյա այցելուներ 1971-1999». Px.hagstofa.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Կաֆլավիկի օդանավակայանի զբաղվածությունը 2002-2014 թվականներին». Px.hagstofa.is. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Իսլանդիայի օտարերկրյա այցելուներ, 1949-2014». Ferdamalastofa.is. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Տուրիզմն Իսլանդիայում» (PDF). Ferdamalastofa.is. էջ 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Ֆինանսական հաշվետվություն». Hagstofa.is. էջ 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Բնակչություն». Px.hagstofa.is. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Իսլանդիայում ծնելիության մակարդակը պատմական ցուցանիշից շատ ավելի ցածր է». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 76,00 76,01 76,02 76,03 76,04 76,05 76,06 76,07 76,08 76,09 76,10 76,11 76,12 76,13 76,14 76,15 76,16 76,17 76,18 76,19 76,20 76,21 76,22 76,23 76,24 76,25 76,26 76,27 76,28 76,29 76,30 76,31 76,32 76,33 76,34 76,35 76,36 76,37 76,38 76,39 76,40 76,41 76,42 76,43 76,44 76,45 76,46 76,47 76,48 76,49 76,50 76,51 76,52 76,53 Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ Central Intelligence Agency The World Factbook — Washington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1981. — ISSN 0277-1527; 1553-8133
- ↑ http://px.hagstofa.is/pxen/pxweb/en/Ibuar/Ibuar__mannfjoldi__2_byggdir__sveitarfelog/MAN02005.px/table/tableViewLayout1/?rxid=e07ea3de-99f1-46d1-a4d8-18245042f1e8
- ↑ http://www.statice.is/publications/news-archive/population/population-in-the-4th-quarter-2017/
- ↑ https://www.statice.is/publications/news-archive/population/population-in-the-1st-quarter-2018/
- ↑ Population in the end of the 4th quarter of 2019 — Statistics Iceland.
- ↑ https://px.hagstofa.is/pxen/pxweb/en/Ibuar/Ibuar__mannfjoldi__1_yfirlit__yfirlit_mannfjolda/MAN00101.px/table/tableViewLayout1/?rxid=f2eba250-2009-43b2-b7d5-1dc9eac1ca64
- ↑ Տեղեկություններ Իսլանդիայի առողջապահական համակարգի մասին. Առողջապահության նախարարություն, Իսլանդիայի Հանրապետություն
- ↑ Գունլաուգսոն, Գուննար․Հ․; Օդսդոտիր; Մագնուսսոն (2006). «Վիրաբուժությունն Իսլանդիայում». Ա․Սուրգ (2): 199–203. PMID 16490899.
- ↑ Առողջապահություն Արխիվացված 2012-05-04 Wayback Machine. Nationmaster.com. Վերցված է ապրիլի 28, 2012.
- ↑ Տնտեսական Զարգացման Համաշխարհային կազմակերպության առողջապահական հաշվետվությունը. Oecd.org (հունիսի 30, 2011).
- ↑ Առռողջապահության համաշխարհային կազմակերպություն, հաշվետվություն, 2010 թվական
- ↑ Առողջապահության հաշվետվություն, 2011. oecd.org
- ↑ Աշխարհի բնակչության հեռանկարները. Esa.un.org (28 հունիսի, 2011).
- ↑ Գի, Ալիսոն (2016 թ․ սեպտեմբերի 29). «Աշխարհն առանց դաունիզմի համախտանիշի՞». Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին – via www.bbc.com.
- ↑ «Իսլանդիայի բնակչության կրոնական կազմ». Ռեյկյավիկ, Իսլանդիա: ազգային վիճակագրական կազմակերպություն. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Իսլանդիայի սահմանադրություն». Իսլանդիայի կառավարություն. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Մինչիգանի համալսարանի նորությունների կենտրոն». Umich.edu. 1997 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2008-02-24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Կրոն < Հասարակություն». Iceland.is. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Ֆրոզե, Պաուլ (2001). «Կրոնը Իսլանդիայում». Կրոնական հետազոտություններ (2): 251–268.
- ↑ Իսլանդերեն լեզու Սովետական մեծ հանրագիտարան
- ↑ Ռուդենկո Ե․Ն․ Իսլանդերեն լեզվի լեզվաբանահյուսություն(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ 98,0 98,1 «Իսլանդական ճարտարապետություն». ArchDaily (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Իսլանդիայի շինարարական արվեստ, ճարտարապետություն և դիզայն». Dezeen (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Իսլանդիայի արվեստի թանգարան». artmuseum.is (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Թորկելդոտիր, Նինա. «Իսլանդիայի ազգային խոհանոց». Travelade. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Ջոն, Լոռա (2018 թ․ ապրիլի 13). «Սուրճ․ ովքե՞ր են խմում ամենաշատը։». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Գինեսի աշխարհի ռեկորդներ». Guinness World Records (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «2016 թվականի ֆուտբոլի առաջնության հիշարժան պահերը։», The Guardian, 2016 թ․ դեկտեմբերի 29, Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին
- ↑ «Ռեյկյավիկը կեսօրի արևի տակ». 2013 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Skotfélag Reykjavíkur». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Իսլանդիան դասարան․ամ կայքում Արխիվացված 2020-07-17 Wayback Machine
- 15 փաստ Իսլանդիան ճանաչելու և սիրելու համար Արխիվացված 2020-07-18 Wayback Machine
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2019 թվականի 09 շաբաթվա հոդված։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլանդիա» հոդվածին։ |
Վիքիճամփորդ նախագծում կարող եք լրացուցիչ զբոսաշրջային տեղեկություններ գտնել Իսլանդիա հոդվածում։ |