Իստ Ռիվեր (անգլ.՝ East River) նեղուց Նյու Յորքում, Նյու-Յորք Բեյ ծովածոցի և Լոնգ Այլենդ Սաունդ նեղուցի միջև, որոնք բաժանված են Բրոնքսից, Քուինսից և Բրուքլինից։

{{{անվանում}}}
en/East River
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ

Նեղուցով անցնում են մեկ երկաթուղային կամուրջ և յոթ ավտոճանապարհներ (ներառյալ Բրուքլինի կամուրջը, Մանհեթենի կամուրջը, Ուիլյամսբուրգ կամուրջը, Քսթբորո կամուրջը), երկաթուղային և երկու ավտոմոբիլային թունելներ, ինչպես նաև տասը մետրոյի թունելներ։ Բացի այդ, մետրոյի գնացքներ են գործում են նաև Մանհեթենի և Ուիլյամսբուրգի կամուրջների վրա,պորտի կառույցները, ներառյալ նախկին ռազմական նավահանգիստը (Բրուքլինում)։ Պարունակում է հետևյալ կղզիները`

Ռուզվելտի կղզին հայտնի է եղել իր բանտերով, բայց այսօր համարվում է Նյու-Յորքի մոդայիկ վայրերից մեկը։ Կղզին գտնվում է Իստ Ռիվերի կենտրոնում, հենց Մանհեթենի և Քուինզի մեջտեղում։ Բնիկ հնդկացիները այս վայրը անվանել են Միննահանոկ, ինչից հետո այն բազմաթիվ անուններ է փոխել։ Կղզու բանտերում եղել են բազմաթիվ հայտնի դժբախտ դեմքեր, ինչպիսին օրինակ դերասանուհի Մեյ Վեսթը, ով 1927 թվականին ձերբակալվել էր իր անպարկեշտ պահվածքի համար, ավազակ Դատչ Շուլցը և բլյուզ երգիչ Բիլլի Հոլիդեյը, ինչպես նաև բազմաթիվ այլ քիչ հայտնի դեմքեր։ Ապաստարանները և հիվանդանոցները հայտնի են եղել սարսափելի պայմաններով և հիվանդների հետ դաժան վերաբերմունքով։ Գրող Չարլզ Դիքենսը դրա մասին գրել է դեռևս 1800-ական թվականներին, իսկ լրագրող Նելլի Բլայը ծպտված գտնվում էր կանանց հոգեբուժարանում, որտեղից դուրս գալուց հետո պատմել է այնտեղ կատարվող սարսափների մասին։

Ընդհանուր տեսք

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իստ Ռիվեր» հոդվածին։
  NODES