Իվան Պետրովիչ Պավլով (ռուս.՝ Иван Петрович Павлов, սեպտեմբերի 26, 1849(1849-09-26)[1][2], Ռյազան, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 27, 1936(1936-02-27)[3][4][5][…], Լենինգրադ[3]), ռուս ֆիզիոլոգ, հոգեբան, բարձրագույն նյարդային գործունեության և մարսողության շարժընթացների մասին գիտական տեսությունների հեղինակ, ռուսական խոշորագույն ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904 թ.) «ֆիզիոլոգիական մարսողության աշխատանքի համար»[14]։

Իվան Պավլով
Иван Павлов
Ծնվել էսեպտեմբերի 26, 1849(1849-09-26)[1][2]
Ռյազան, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էփետրվարի 27, 1936(1936-02-27)[3][4][5][…] (86 տարեկան)
Լենինգրադ[3]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունքիմիկոս, բժիշկ, ֆիզիոլոգ, նյարդաբան և հետազոտող
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան, Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[6] և Փորձարարական բժշկության ինստիտուտ[6]
Գործունեության ոլորտկրթություն և ֆիզիոլոգիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[8], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Լեոպոլդինա, Ազգային բժշկական ակադեմիա և Քեմբրիջի համալսարան[9]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան[10] և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[10]
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու[10]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[11][12]
Գիտական ղեկավարElias von Cyon?, Սերգեյ Բոտկին և Carl Ludwig?
Եղել է գիտական ղեկավարKonstantin Bykov?, Pyotr Anokhin?, Sergey Anichkov?, Q4090730?, Viktorin Deryabin?, Q4192021?, Ալեքսանդր Սամոյլով, Natalia Traugott?, L. V. Sobolev?, Nikolay Rozhansky? և Lev Pavlovich Rozanov?
Հայտնի աշակերտներPyotr Anokhin?, Boris Babkin?, Konstantin Bykov?, Nikolay Voicehovsky?, Anatolij Georgijevič Ivanov-Smolenskij?, Nikolay Krasnogorskiy?, Petr Stepanovič Kupalov?, Լևոն Օրբելի, Viktorin Deryabin?, Davyd Hlinski?, Lev Pavlovich Rozanov?, Gleb Anrep? և Եվգենի Կրեպս[13]
Ինչով է հայտնիբարձրագույն նյարդային գործունեության և մարսողության շարժընթացների մասին գիտական տեսությունների հեղինակ
Ազդվել էCarl Vogt?
Ազդել էԼևոն Օրբելի
Պարգևներ
Նոբելյան մրցանակ
Ամուսին(ներ)Sara Pavlov?[6]
Երեխա(ներ)Q131316718?, Vera I. Pavlova?, Q131316764? և Q131316820?
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Ivan Pavlov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Իվան Պետրովիչը ծնվել է 1849 թ. սեպտեմբերի 14-ին Ռյազան քաղաքում։ Պավլովի նախահայրերը հորական և մորական կողմից եղել են քահանաներ ռուսաստանի ուղղափառ եկեղեցում։ Հայրը՝ Պյոտր Դմիտրի Պավլովը (1823-1899 թթ.), մայրը՝ Վարվարա Իվանովնա (1826-1890 թթ.)։

1864 թ. ավարտել է Ռյազանի հոգևոր դպրոցը, 1870 թ. ընդունվել է իրավաբանական ֆակուլտետը, բայց ընդունվելուց 17 օր անց փոխվում է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ։ 1875 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը, 1879 թ.՝ Բժշկավիրաբուժական ակադեմիան։ Նույն թվականից եղել է Ս. Բոտկինի անվան կլինիկայի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ։

1884-1886 թթ. կատարելագործվել է Բրեսլաուում և Լայպցիգում, 1890 թ. ընտրվել Բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր, միաժամանակ ղեկավարել մի շարք ինստիտուտների ֆիզիոլոգիայի լաբորատորիաները, 1925 թվականից՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտը։

Ազդանշանային համակարգի մասին ուսմունքում Պավլովը ցույց է տվել մարդուն բնորոշ առանձնահատկությունը՝ առաջին ազդանշանային համակարգի հետ երկրորդ ազդանշանային համակարգի՝ խոսելու գործառույթի առկայությունը։ 1935 թ. ֆիզիոլոգների 15-րդ միջազգային գիտաժողովում Պավլովը ճանաչվել է աշխարհի ֆիզիոլոգների ավագ՝ ոչ միայն տարիքի, այլև բարձր հեղինակության համար։

Պավլովը 1907 թվականից Սանկտ Պետերբուրգի, այնուհետև՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս էր, ընտրվել է նաև արտասահմանյան բազմաթիվ գիտական ընկերությունների, ակադեմիաների անդամ և պատվավոր անդամ։

Պավլովի անունով են կոչվել ՌԴ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի, Սանկտ Պետերբուրգի 1-ին և Ռյազանի բժշկական ինստիտուտները։ 1934 թվականին. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ, 1949 թվականին՝ ոսկե մեդալ[փա՞ստ]:

Հիմնական հետազոտություններ

խմբագրել
 

Պավլովի հիմնական հետազոտությունները վերաբերում են արյան շրջանառությանը, մարսողությանը և բարձրագույն նյարդային գործունեությանը։ Նրա գիտական գործունեությունը հեղաշրջող ազդեցություն է ունեցել արյան շրջանառության ու մարսողության վերաբերյալ եղած պատկերացումների վրա, իսկ պայմանական ռեֆլեքսների տեսությունը դարձել է մարդու և կենդանիների գլխուղեղի բարձրագույն գործառույթների ուսումնասիրության մատերիալիստական հիմքը։ Նա առաջինն է (1883) ցույց տվել սրտի աշխատանքն ուժեղացնող ու թուլացնող նյարդաթելերի գոյությունը, ինչը դարձավ նյարդային համակարգի սնուցողական գործառույթի վերաբերյալ ուսմունքի մշակման հիմքը։

1897 թ. ապացուցել է, որ մարսողության համակարգը գտնվում է գլխուղեղի կեղևի կարգավորող ազդեցության ներքո, ինչի համար 1904 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի։ Մեկուսացված (պավլովյան) ստամոքսի վրա կատարած փորձերով Պավլովը պարզել է ստամոքսի հյութազատության 2 փուլերը։ Լեղապարկի քրոնիկական խուղակի միջոցով ուսումնասիրել է լյարդի ֆիզիոլոգիան։ Պավլովն զբաղվել է նաև բարձրագույն նյարդային գործունեության տիպերի, նյարդային հիմնական շարժընթացների՝ դրդման և արգելակման, քնի, հիպնոսի, նևրոզների ու գլխուղեղի կեղևում գործառույթների տեղակայման և այլ հարցերի ուսումնասիրմամբ։

Մրցանակներ

խմբագրել

Բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904 թ.)։ 1934 թվականի ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ, 1949 թվականին՝ ոսկե մեդալ։

Հուշարձաններ

խմբագրել

Ասույթներ

խմբագրել
  • «Ըստ էության կյանքում մեզ հետաքրքրում է միայն մի բան՝ մեր հոգեկան բովանդակությունը»[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  2. 2,0 2,1 Olomouc City Library regional database (չեխերեն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Павлов Иван Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Gantt W. H. Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Тодес Д. «Что есть самое трудное, самое страшное в человеческой жизни?»: Правильность и Случайность в жизни и работе И.П. Павлова, What is the Most Difficult, the Most Terrible in Human Life?”: Lawfulness and Chance in I.P. Pavlov’s Life and Work (ռուս.) // Историко-биологические исследования — 2018. — Т. 10, вып. 1. — С. 23—41. — ISSN 2076-8176; 2500-1221
  7. Notable Names Database — 2002.
  8. Будко А. А. История физиологии в персональных фондах Военно-медицинского музея, The History of Physiology in the Personal Collections at the Military Medical Museum (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 3. — С. 149—169. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24412/2076-8176-2023-3-149-169
  9. Кораблина Ю. А., Поляков Е. Л. Мемориальный музей-квартира академика И.П. Павлова в Санкт-Петербурге. История и современность, Academician I.P. Pavlov’s Memorial Museum-Apartment in St. Petersburg. History and modernity (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 3. — С. 135—148. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24412/2076-8176-2023-3-135-148
  10. 10,0 10,1 10,2 Марков А. Г. Направления научных исследований И.М. Сеченова: количественный анализ частоты встречаемости терминов в заглавии статей, Areas of I.M. Sechenov’s research: a quantitative analysis of term frequency in the titles of articles (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 1. — С. 85—94. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24411/2076-8176-2020-11003
  11. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. CONOR.Sl
  13. Наточин Ю. В. История организации и становления Института эволюционной физиологии и биохимии им. И.М. Сеченова РАН, The History of the Organisation and Development of the Sechenov Institute of Evolutionary Physiology and Biochemistry of the Russian Academy of Sciences (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 3. — С. 77—100. — ISSN 2076-8176; 2500-1221
  14. «Новиков Ю. Ю. Первый российский Нобелевский лауреат Иван Петрович Павлов (посвящается 100-летию присуждения И. П. Павлову Нобелевской премии). — Москва: Компания Спутник+, 2005. — 92 с.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  15. Գրիգորյան Վ.Հ.: Հոգեֆիզիոլոգիա.-Եր.: Երևանի համալսարանի հրատ., 2007 թ.-էջ 9։

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պավլով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պավլով» հոդվածին։
  NODES