Իվան Սեչենով
Իվան Միխայլովիչ Սեչենով (ռուս.՝ Иван Михайлович Сеченов, օգոստոսի 1 (13), 1829[1][2][3], Սեչենովո, Կուրմիշսկիյ շրջան, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - նոյեմբերի 2 (15), 1905[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][1][3]), ռուս գիտնական, ֆիզիոլոգ, ռուսական ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր, հոգեբան, հոգեֆիզիոլոգ, բժշկության ուսուցիչ։ Իվան Պավլովը նրան անվանում էր «ռուսական ֆիզիոլոգիայի հայր»։ Հայտնի է կենտրոնական նյարդային համակարգի, մասնավորապես, գլխուղեղի փորձարարական ֆիզիոլոգիական հետազոտություններով, ինչպես նաև նյարդային ռեֆլեքսների մասին իր աշխատություններով։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1829 թվականի օգոստոսի 13-ին (հին տոմարով՝ օգոստոսի 1-ին) Սիմբիրսկի նահանգի Կուրմիշի ուեզդի Տյոպլի Ստան գյուղում (այժմ՝ գ․ Սեչենովո, Նիժնի Նովգորոդի մարզ), աղքատ ազնվականի ընտանիքում։ 1848 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Գլխավոր զինվորական ինժեներական ուսումնարանը։ Ծառայել է պահեստային սակրավորային գումարտակում, զորացրվել է 1850 թվականին։ 1850-1856 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո երեք տարի աշխատել է արտասահմանում՝ Լայպցիգում, Վիեննայում, Բեռլինում։
1860 թվականին հրավիրվել է աշխատելու Սանկտ-Պետերբուրգի Բժշկա-վիրաբուժական ակադեմիայում (այժմ՝ Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիա)՝ ֆիզիոլոգիայի ամբիոնում, որտեղ էլ նույն թվականին հաջողությամբ պաշտպանել է իր դոկտորական դիսերտացիան՝ «Նյութեր ալկոհոլային արբեցողության ապագա ֆիզիոլոգիայի համար» աշխատանքով։ Ամբիոնին կից կազմակերպել է Ռուսաստանում առաջին ֆիզիոլոգիական լաբորատորիաներից մեկի բացումը։ 1870 թվականին լքել է ակադեմիան՝ ի նշան բողոքի ընդդեմ «կանանց դիսկրիմինացիայի» և Ի․ Մեչնիկովի աշխատանքից հեռացման։
Նույն թվականին ընդունվել է աշխատանքի Դ․ Մենդելեևի լաբորատորիայում՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանում։ 1871-1876 թվականներին զբաղեցրել է Օդեսսայի Նովոռոսիյսկյան համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1876-1888 թվականներին աշխատել է Պետերբուրգի համալսարանի զոոլոգիայի ամբիոնում, որտեղ 1888 թվականին կրկին բացել է առանձին ֆիզիոլոգիական լաբորատորիա։
1889-1901 թվականներին աշխատել է Մոսկվայի համալսարանում, սկզբում որպես պրիվատ-դոցենտ, հետո (1891 թվականից)՝ ֆիզիոլոգիայի պրոֆեսոր։ 1904 թվականին ընտրվել է Ռուսաստանի ԳԱ պատվավոր անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Марков А. Г. Направления научных исследований И.М. Сеченова: количественный анализ частоты встречаемости терминов в заглавии статей, Areas of I.M. Sechenov’s research: a quantitative analysis of term frequency in the titles of articles (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 1. — С. 85—94. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-11003
- ↑ 4,0 4,1 4,2 Сеченов Иван Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Будко А. А. История физиологии в персональных фондах Военно-медицинского музея, The History of Physiology in the Personal Collections at the Military Medical Museum (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 3. — С. 149—169. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2023-3-149-169
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հոգեբանության ֆակուլտետ Արխիվացված 2015-06-16 Wayback Machine (ռուս.)
- Սեչենովի կենսագրությունը Արխիվացված 2015-02-18 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Սեչենով» հոդվածին։ |