Իրոկեզներ, հյուսիսամերիկյան հնդկացի ցեղերի խումբ։ Բնակվում էին այժմյան ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Զբաղվում էին հողագործությամբ և որսորդությամբ, իսկ 16-րդ դարից՝ մորթիների առևտրով։ Նրանց հնագույն սոցիալական կազմակերպությունը մայրիշխանական տոհմային կարգերի դասական օրինակ է։ Մոտ 1570 թվականին առաջացել է իրոկեզների ցեղերի միությունը, որը կարևոր դեր է խաղացել է 17-18-րդ դարերում Հյուսիսային Ամերիկայում գերիշխանության համար եվրոպական պետությունների մղած գաղութային պատերազմներում։ Այդ շրջանում Իրոկեզների մոտ եղել է ռազմական դեմոկրատիա։ 18-րդ դարի վերջին ԱՄՆ ջախջախել են իրոկեզների միությունը, բռնագրավել հողերը, իսկ նրանց բռնի բնակեցրել ԱՄՆ-ի և Կանադայի 16 շրջաններում։ Այժմ իրոկեզների մեծ մասը զբաղվում է գյուղտնտեսությամբ, որոշ մասը բանվորներ են։ Իրոկեզյան լեզուները պատկանում են խոկասիու լեզվաընտանիքին։ Իրոկեզների մեծամասնությունը համարվում է քրիստոնյա, սակայն զգալի մասը, փաստորեն, պահպանում է բնության ուժերի պաշտամունքը։

Իրոկեզները Բուֆֆալոյում, Նյու Յորք, 1914

Գրականություն

խմբագրել
  • Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե., 1967։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 463  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրոկեզներ» հոդվածին։
  NODES