Լաիս Ռիբեիրո (հոկտեմբերի 5, 1990(1990-10-05)[2][3], Miguel Alves, Պիաուի, Բրազիլիա[4][5]), բրազիլացի մոդել։

Լաիս Ռիբեիրո
պորտ.՝ Laís Pereira de Oliveira[1]
Ծնվել էհոկտեմբերի 5, 1990(1990-10-05)[2][3] (34 տարեկան)
ԾննդավայրMiguel Alves, Պիաուի, Բրազիլիա[4][5]
Քաղաքացիություն Բրազիլիա
Մայրենի լեզուբրազիլիական պորտուգալերեն
Մասնագիտությունմոդել
 Lais Ribeiro Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

Սկսել է մոդելային գործունեությունը 2009 թվականից և կարճ ժամանակահատվածում հասել հաջողությունների։ Քայլել է Chanel, Louis Vuitton, Gucci, Dolce & Gabbana, Վերսաչե և Մարկ Ջակոբսի շոուների ժամանակ։ Բրազիլիայի գարուն/ամառ 2011 հավաքածուի ցուցադրությունների ժամանակ Ռիբեիրոն ամենաշատ պատվիրված մոդելն էր՝ 27 շոու Սան Պաուլոյում[6] և 26 շոու Ռիո դե Ժանեյրոում մասնակցելով։ Նկարահանվել է ամերիկյան, բրազիլական, գերմանական և իտալական Vogue ամսագրերի համար։ Աշխատել է մոդել Ռալֆ Լոուրենի, Քրիստիան Դիորի, Թոմ Ֆորդի, Gap–ի և American Eagle–ի համար։ Աշխատել է նաև Victoria's Secret–ի հետ և մասնակցել դրա 2010, 2011, 2013 և 2014 նորաձևության շոուներին, ինչպես նաև 2011 թվականի Սուրբ Ծննդյան և 2012 թվականի Սուրբ Վալենտինի օրվա գովազդներին՝ Քենդիս Սվեյնփոլի և Ադրիանա Լիմայի հետ միասին։ Նախատեսված էր, որ նա պետք է մասնակցեր նաև Victoria's Secret–ի 2012 թվականի նորաձևության շոուին, սակայն փորձերի ժամանակ վնասել էր իր ծունկը։ Ժամանակին տարածվել էին բամբասանքներ, որ նրան առաջարկվել էր պաշտոնական պայմանագրի կնքում Victoria's Secret–ի հետ, սակայն նա մերժել էր այն[7]։ Բայց իրականում տեղի ունեցավ հակառակը՝ 2015 թվականին նա դարձավ բրենդի Հրեշտակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաիս Ռիբեիրո» հոդվածին։
  NODES