Լամինարիա (լատին․՝ Laminaria), կամ «ծովային կաղամբ», — շագանակագույն ջրիմուռների դասից։ Լամինարիայի շատ տեսակներ սննդային են։

Լամինարիա
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում
ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
latin արժեքը նշված չէ
uselang=hy}}
[{{fullurl:commons:Special:Search/{{{latin}}}|uselang=hy}} Փնտրել պատկերներ
Վիքիպահեստում]

Կառուցվածք

խմբագրել

Լամինարիան ափսեի տեսքով, հարթ կամ խճճված, ամբողջությամբ կամ փոսիկով, առանց անցքերի, գորշ գույնի բույս է, երկարությունը՝ մի քանի տասնյակ սանտիմետրից մինչև 20 մ։ Ցողունը բարակ է, թույլ։ Երկարամյա բույս է, որի շատ տեսակներ ապրում են 11-ից մինչև 18 տարի։  

Կենսակերպ

խմբագրել

Ճապոնական լամինարիան հանդիպում է Ճապոնական ծովի հարավային շրջաններում և Օխոտի ծովի հատակում։ Սպիտակ և Կարայի ծով ծովերի լամինարիաները օգտագործվում են բժշկության մեջ և սննդի կազմում։

Հիմնականում հանդիպում են ստորջրյա՝ 4—10 մ խորությունում աճող ջրիմուռներ։ Քարքարոտ ջրերի մեջ ապրող ջրիմուռները կարող են հանդիպել մինչև 35 մ խորություններում։

Տեսակներ

խմբագրել
 
Laminaria digitata, 1843

Տնտեսական արժեք և կիրառություն

խմբագրել
 
 
 
 

Laminaria thalli պարունակում է պոլիսախարիդներ (հիմնականում ալգինաթթուների աղ), մանգիթոլ, սպիտակուցային նյութեր, վիտամիններ, յոդ, հանքային աղեր և միկրոէլեմենտներ։ Բժշկության մեջ լամինարիան օգտագործվում է փոշու, կապսուլների կամ գելի տեսքով՝ զոբի (խպիպ), աթերոսկլերոզի համար, քրոնիկ փորկապության և կոլիտի դեպքում։ Անվնաս է օրգանիզմի համար, հանդիսանում է յոդի բնական աղբյուր, անհրաժեշտ է վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի համար, նպաստում է ավելորդ ճարպերի այրմանը, նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը[13].

Սննդի մեջ

խմբագրել
 
Ծովային կաղամբով աղցան

Լամինարիայի շատ տեսակներ, որոնք օգտագործվում են սննդի մեջ, անվանում են «ծովային կաղամբ»։ Օրգանիզմում յոդի քանակը պահպանելու համար խորհուրդ է տրվում օրական ուտել 30—40 գրամ թարմ լամինարիա։ Լամինարիան հակացուցված է յոդի ավելցուկ ունեցող անձանց։ Լամինարիան օգտագործվում է քրոնիկ փորկապության դեպքում։ Նպաստում է աղիների աշխատանքին և նյութափոխանակությանը։

.

Էլեմենտ 100 գ չոր զանգվածում մգ Օրվա չափաբաժին (մգ)
Քլոր 10,56 36,6
Կալիում 6,85 4000
Նատրիում 3,12 до 6000
Մագնեզիում 1,26 400
Սիլիցիում 0,51 0,01
Ֆոսֆոր 0,41 960
Յոդ 0,25 0,15
Կալցի 0,22 260
Երկաթ 0,12 18
Ցինկ 0,002 15
Վանադիում 0,0016 0,01
Մանգան 0,001 2,5
Նիկել մինչև 0,00017 0,005
Կոբալտ <0,00016 до 2,5
Մոլիբդեն 0,000096 0,025

Լամինարիան կոսմետոլոգիայում

խմբագրել

Լամինարիան օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ, որպես կոսմետիկ միջոց։ Այն այսօր էլ պարունակվում է շատ կոսմետիկ նյութերի կազմում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Y. Yoneshigue-Valentin. (1990). «The life cycle of Laminaria abyssalis (Laminariales, Phaeophyta) en cultivo». Hydrobiologia. 204–205: 461–466. doi:10.1007/BF00040271. {{cite journal}}: Unknown parameter |quotes= ignored (օգնություն)(չաշխատող հղում)
  2. M. D. Guiry. (26 de marzo 2006). «Laminaria abyssalis A. B. Joly & E. B. Oliveira». AlgaeBase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  3. M. D. Guiry. (23 de septiembre 2004). «Laminaria agardhii Kjellman». AlgaeBase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  4. Taylor. (1957). Marine Algae of Northeastern Coast of North America. Ann Arbor. ISBN 0-472-04904-6.
  5. 5,0 5,1 T. Tori. (1998). An Illustrated Atlas of the Life History of Algae. Uchida Rokakuho Publishing Co., Ltd. Tokyo. ISBN 4-7536-4057-4.
  6. M. D. Guiry & Wendy Guiry. (29 de septiembre 2006). «Laminaria angustata Kjellman». AlgaeBase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  7. M. D. Guiry & Olga Selivanova. (19 de septiembre 2006). «Laminaria appressirhiza J. E. Petrov & V. B. Vozzhinskaya». AlgaeBase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  8. M. D. Guiry. (24 de abril 2006). «Laminaria brongardiana Postels & Ruprecht». AlgaeBase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 I. A. Abbott & G. J. Hollenberg. (1976). Marine Algae of California. Stanford University Press, Stanford, California. ISBN 0-8047-0867-3.
  10. M. D. Guiry & Wendy Guiry. (29 de septiembre 2006). «Laminaria japonica J. E. Areschoug». AlgaeBase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  11. H. Stegenga, J. J. Bolton & R. J. Anderson. (1997). Seaweeds of the South Africal West Coast. Bolus Herbarium Number 18, University of Cape Town.
  12. M. D. Guiry. (23 de septiembre 2004). «Laminaria pallida Greville». AlgaeBase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  13. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 203. — ISBN 5-06-000085-0
 
Լողացող Լամինարիայի տերևները ծովի ափին, յուրաքանչյուրը ավելի քան 2 մ երկարությամբ
Տես՝ ламинария Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Արտաքին հղումներ

խմբագրել
  • ГОСТ 31583-2012. Капуста морская мороженая. Технические условия
  NODES
os 5