Լատտե-արտ
Լատտե-արտ (իտալ.՝ latte art՝ «կաթ» + «արվեստ»), փրփրեցված կաթն էսպրեսոյի վրա լցնելու հատուկ եղանակ, ինչի շնորհիվ սուրճի մակերեսին տարատեսակ զարդանախշեր են ստեղծվում։ Ինչպես նաև նախշը կարող է ստեղծվել փրփուրի վերին շերտի վրա սովորական նկարչության միջոցով, օրինակ՝ ատամնափայտիկով կամ այլ սուր առարկայով։ Լատտե-արտը պահանջում է կաթի և սուրճի հարաբերակցության ճշգրիտ պահպանում։
Լատտե-արտ | |
---|---|
Բաղադրամասեր | Լատտե և microfoam? |
Latte art Վիքիպահեստում |
Սեղմ նկարագիր
խմբագրելԿաթը հարվում է սահմանված ձևով՝ մինչև 65—67 °C ջերմաստիճանին հասնելը։ Արդյունքում պետք է ստացվի միասեռ փրփուր՝ կրեմի կոնսիստենցիայով։ Կաթի նախապատրաստումն այն է, որ այն հասցվում է այն ջերմաստիճանին, որի դեպքում տարանջատվում է փրփուրի որոշակի քանակ։ Կաթը սուրճի մեջ լցնելու դեպքում կաթի փրփուրը խառնվում է սուրճի հետ և ձևավորում պաճուճալի նախշեր[1]։ Նկարի ձևավորման ընթացքը պահվում է բարմենի խիստ հսկողության ներքո։ Կաթը պետք է լինի առանց մեծ պղպջակների։
Էսպրեսոյի քանակը ևս շատ կարևոր է, սուրճը պետք է պատրաստվի 20-30 վայրկյանների ընթացքում, որպեսզի գույնը դառնա կարմրաշագանակագույն։
Ոճեր
խմբագրելԱռավել տարածված ոճ է հանդիսանում «Վարդազարդ»-ը (նկարազարդման վրա)[2], այն հիշեցնում է ծաղիկ կամ տերև։ Բարմենը, կաթը լցնելով, կաթով լի սափորը մի կողմից մյուս կողմն է շարժում, ինչի շնորհիվ թերթիկներ են ստացվում։ Բաժակը գտնվում է թեքության վրա, և այդ վիճակում դրա մեջ է լցվում կաթը, դրա արդյունքում փրփուրն անհամաչափ է բարձրանում, և թերթիկները տարբեր մեծության են ստացվում։ Հետո՝ վերջնարդյունքում, բարմենը կաթի վրայով՝ ներքևից վերև, բարակ գիծ է անցկացնում՝ դրանով հանդերձ ձևավորելով ծաղկի ցողունիկ։
Լատտե-արտում գոյություն ունեն 3 հիմնական ֆիգուրաներ՝ ծաղիկ, խնձոր և սիրտիկ։ Մնացյալը ածանցվում է այդ երեքից։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Imam, Febri. «Latte Art Guide». CoffeeGeek. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Rate my Rosetta». Rate my Rosetta. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.