Լարիսա (քաղաք)
Լարիսա (հուն․՝ Λάρισα), քաղաք Հունաստանում։ Թեսալիա մարզի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ Հունաստանի 5-րդ քաղաքն է ` Աթենքից, Սալոնիկից, Պատրասից և Հերակլիոնից հետո։ Բնակչությունը` 131 095մարդ (2006) ։
Քաղաք | ||
---|---|---|
Լարիսա | ||
հուն․՝ Λάρισα | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Larissa Municipality? | |
Մակերես | 122,6 կմ² | |
ԲԾՄ | 85 մետր | |
Բնակչություն | 131 095 մարդ | |
Հեռախոսային կոդ | 2410 | |
Փոստային դասիչ | 41x xx | |
Պաշտոնական կայք | larissa-dimos.gr (հուն.) | |
| ||
Հունաստանի Թեսալիա երկրամասի ամենախոշոր քաղաքը գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման կենտրոն է, տրանսպորտային կարևոր հանգույց, որ երկաթուղով ու ավտոմայրուղիներով կապված է Վոլոս նավահանգստի, Սալոնիկ, Աթենք և այլ քաղաքների հետ։ Լարիսայի քաղաքային համայնքի մեջ մտնում են նաև Գիանուլի, Պլատիկամպոս, Նիկայա, Տերպսիթեա և նրա արվարձանը դարձած մերձակա այլ բնակավայրեր, որոնց ներառմամբ քաղաքի բնակչության թիվը հասել է 174 հազարի, զբաղեցրած տարածքը՝ 572.3 քառակուսի կիլոմետրի։
Ավանդազրույցն ասում է, որ Լարիսայում է ծնվել առասպելական հերոս Աքիլեսը, իսկ բժշկության հայր համարվող Հիպոկրատեսը ապրել ու մահացել է այստեղ։
Այսօր Լարիսան Հունաստանի առևտրային, գյուղատնտեսական ու արդյունաբերական կարևորագույն կենտրոններից է։
Կլիմա
խմբագրելԿլիման մոտ է միջերկրածովյան շոգ ամառների կլիմային[1]։ Ձմեռները մեղմ են, բայց երբեմն ձնաբքեր են լինում։ Ամառները շոգ են, ջերմաստիճանը երբեմն հասնում է 40 °C: Հազվադեպ չեն առատ անձրևները, որոնք վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 413 միլիմետր[2]։
Լարիսա, 1981–2010ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 10.2 (50.4) |
11.8 (53.2) |
15.4 (59.7) |
20.0 (68) |
26.0 (78.8) |
31.6 (88.9) |
33.4 (92.1) |
32.9 (91.2) |
28.6 (83.5) |
22.5 (72.5) |
15.3 (59.5) |
10.5 (50.9) |
21.6 (70.9) |
Միջին օրական °C (°F) | 5.4 (41.7) |
6.4 (43.5) |
9.5 (49.1) |
13.5 (56.3) |
18.8 (65.8) |
23.9 (75) |
26.0 (78.8) |
25.5 (77.9) |
21.5 (70.7) |
16.5 (61.7) |
10.5 (50.9) |
6.4 (43.5) |
15.4 (59.7) |
Միջին ցածր °C (°F) | 0.7 (33.3) |
1.1 (34) |
3.6 (38.5) |
6.9 (44.4) |
11.5 (52.7) |
16.1 (61) |
18.5 (65.3) |
18.1 (64.6) |
14.4 (57.9) |
10.5 (50.9) |
5.7 (42.3) |
2.2 (36) |
9.1 (48.4) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 29.9 (1.177) |
33.5 (1.319) |
35.2 (1.386) |
39.5 (1.555) |
40.9 (1.61) |
19.8 (0.78) |
18.5 (0.728) |
19.6 (0.772) |
12.9 (0.508) |
44.2 (1.74) |
67.4 (2.654) |
51.2 (2.016) |
412.6 (16.245) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 մմ) | 5 | 6 | 6 | 6 | 5 | 3 | 2 | 2 | 2 | 5 | 7 | 7 | 56 |
աղբյուր: meteo-climat-bzh[3] |
Լարիսա, 1961–1990ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 21.8 (71.2) |
25.7 (78.3) |
28.4 (83.1) |
33.8 (92.8) |
40.0 (104) |
44.7 (112.5) |
45.5 (113.9) |
43.0 (109.4) |
41.8 (107.2) |
33.7 (92.7) |
29.0 (84.2) |
24.9 (76.8) |
45.5 (113.9) |
Միջին բարձր °C (°F) | 9.6 (49.3) |
11.8 (53.2) |
14.9 (58.8) |
20.0 (68) |
25.7 (78.3) |
30.9 (87.6) |
33.0 (91.4) |
32.4 (90.3) |
28.7 (83.7) |
22.1 (71.8) |
16.0 (60.8) |
10.9 (51.6) |
21.3 (70.3) |
Միջին օրական °C (°F) | 5.1 (41.2) |
6.8 (44.2) |
9.5 (49.1) |
14.0 (57.2) |
19.6 (67.3) |
24.9 (76.8) |
27.1 (80.8) |
26.0 (78.8) |
22.0 (71.6) |
16.1 (61) |
10.8 (51.4) |
6.3 (43.3) |
15.0 (59) |
Միջին ցածր °C (°F) | 0.5 (32.9) |
1.5 (34.7) |
3.4 (38.1) |
6.3 (43.3) |
10.8 (51.4) |
15.0 (59) |
17.6 (63.7) |
17.1 (62.8) |
14.1 (57.4) |
9.8 (49.6) |
5.5 (41.9) |
1.8 (35.2) |
8.6 (47.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −21.6 (−6.9) |
−10.5 (13.1) |
−7.0 (19.4) |
−3.4 (25.9) |
1.4 (34.5) |
7.2 (45) |
11.0 (51.8) |
10.0 (50) |
5.0 (41) |
−2.0 (28.4) |
−6.4 (20.5) |
−17.5 (0.5) |
−21.6 (−6.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 29.7 (1.169) |
34.9 (1.374) |
36.3 (1.429) |
28.9 (1.138) |
37.1 (1.461) |
23.5 (0.925) |
20.3 (0.799) |
15.5 (0.61) |
29.4 (1.157) |
47.1 (1.854) |
58.2 (2.291) |
52.3 (2.059) |
413.2 (16.268) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 5.8 | 5.8 | 5.8 | 5.0 | 5.3 | 3.5 | 2.0 | 1.7 | 2.8 | 5.5 | 6.5 | 6.9 | 56.6 |
% խոնավություն | 79.5 | 75.9 | 74.1 | 68.7 | 61.7 | 49.9 | 46.4 | 50.0 | 58.6 | 69.9 | 78.9 | 82.5 | 66.3 |
Միջին ամսական արևային ժամ | 104.7 | 117.8 | 157.5 | 213.8 | 266.3 | 307.2 | 337.1 | 320.1 | 247.6 | 171.8 | 126.0 | 101.0 | 2470,9 |
աղբյուր: NOAA[4] |
Առասպելաբանություն
խմբագրելՀին հունական առասպելների համաձայն՝ քաղաքը հիմնադրել է Ակրիսիուսը, որին պատահմամբ սպանել է իր ծոռը՝ Պերսևսը[5]։
Լարիսայում են ապրել աստվածների սիրած հերոս Պելևսն ու նրա որդին՝ Աքիլլեսը։
Ըստ ավանդազրույցներից մեկի՝ Լարիսա ջրահարսը, որի անունով կոչվել է քաղաքը, եղել է արտասովոր նախահայրերից մեկի՝ Պելասգուսի դուստրը[6][7] [1]:
Պատմություն
խմբագրելՔաղաքի տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին, քարեդարյան բնակավայրերի հետքեր, բայց ընդհանուր առմամբ այս տարածքը համեմատաբար հեռու է ընկած եղել առաջավոր մշակույթի օջախներից[8]։ Ներկայիս Լարիսայի շրջակայքը վաղնջական ժամանակներից հայտնի է եղել իր բարեբերությամբ, դրա գյուղատնտեսական առումով կարևորությունը նկատվել ու կիրառվել է. դասական անտիկ ժամանակներում այն հռչակված է եղել ցեղական ձիերով։
Լարիսա (Λάρισα Lárīsa) բառը նախահունական՝ պելասգիական ծագում ունի, նշանակում է բերդ։ Հին հունական շատ քաղաքներ են այդպիսի անուն կրել[9]։ Իսկ թեսալյան Լարիսայի անունը առաջին անգամ արձանագրվել է արիստոկրատական Ալևադյան տոհմի առնչությամբ[10]։ Ժամանակին այն եղել է նաև պոլիս՝ քաղաք-պետություն[11]։ Դա տեղի է ունեցել այսպես կոչված՝ դասական դարաշրջանում[12]։
Լարիսայում իշխող Ալևադների ձայնը վճռորոշ էր ոչ միայն քաղաքին, այլև ողջ Թեսալիա մարզին վերաբերող հարցերում ու գործերում։ Առաջին սրբազան պատերազմի ժամանակ նրանք վճռականորեն սատարել են Դելփիքին և այդուհետ մեծ հեղինակություն վայելել ողջ Հունաստանում։ Նրանք են հիմնել Պիթիական խաղերը և անհրաժեշտ ջանքեր գործադրել դրանք պահպանելու համար։ Հույն-պարսկական կռիվների ժամանակ Լարիսան, ինչպես և ողջ Թեսալիան, պաշտպանել է պարսիկներին։ Պարսկաստանի պարտությունից հետո Թեսալիան և Լարիսան ակտիվ դեր չեն խաղացել պատմության մեջ։
1941 թվականին քաղաքը զգալիորեն ավերվել է իտալական օդուժի ռմբահարումների հետևանքով։
Ենթադրվում է, որ Լարիսայում են ապրել ու վախճանվել անտիկ բժշկության հայր Հիպոկրատեսը և անվանի փիլիսոփա Գորգիաս Լեոնտինացին։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Updated Köppen-Geiger climate map of the world». people.eng.unimelb.edu.au. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
- ↑ http://www.larissa.climatemps.com/precipitation.php
- ↑ «moyennes 1981/2010».
- ↑ «Larissa Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
- ↑ Stephanus Byzantius, s.v.
- ↑ Pausanias, 2.24.1
- ↑ Hippothous led the tribes of Pelasgian spearsmen, who dwelt in fertile Larissa- Hippothous, and Pylaeus of the race of Mars, two sons of the Pelasgian Lethus, son of Teutamus.
- ↑ Curtis Runnels and Tjeerd H. van Andel. "The Lower and Middle Paleolithic of Thessaly, Greece" Journal of Field Archaeology 20.3 (Autumn 1993:299–317) summarises the survey carried out in June 1991.
- ↑ «Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon». Perseus.tufts.edu. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ "The city and the plain around it were settled in prehistoric times, and its name must be early, but it is first mentioned in connection with the(Richard Stillwell, William L. MacDonald, Marian Holland McAllister, eds., The Princeton Encyclopedia of Classical Sites (Princeton University Press) 1976, 's.v. "Larissa, or Larisa, or Pelasgis, Thessaly").
- ↑ Mogens Herman Hansen & Thomas Heine Nielsen (2004). «Thessaly and Adjacent Regions». An inventory of archaic and classical poleis. New York: Oxford University Press. էջեր 714–715. ISBN 0-19-814099-1.
- ↑ Mogens Herman Hansen & Thomas Heine Nielsen (2004). «Thessaly and Adjacent Regions». An inventory of archaic and classical poleis. New York: Oxford University Press. էջեր 695–697. ISBN 0-19-814099-1.
- ↑ https://www.amna.gr/anarussia/article/156945/Adelfopoiisi-tis-Larisas-me-tin-Anapa
- ↑ https://www.banskabystrica.sk/zivot-v-meste/o-meste/partnerske-mesta/
- ↑ https://www.rybnik.eu/miasto/o-miescie/miasta-partnerskie/
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Larissaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 16 (11th ed.). 1911. էջ 217. .
- Source
- Official Website
- Region of Thessaly Official Website
- International airport of Central Greece Արխիվացված 2009-02-26 Wayback Machine
- Larissa on Web
- Larissa The Official website of the Greek National Tourism Organisation
- Larissa Photos Արխիվացված 2015-05-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա (քաղաք)» հոդվածին։ |