Լեսթեր Սիթի

անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ

Լեսթեր Սիթի (անգլ.՝ Leicester City), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լեսթեր քաղաքից, որը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։

Լեսթեր Սիթի
Ամբողջական անուն Leicester City Football Club
Մականուն(ներ) The Foxes (Աղվեսներ)
Հիմնադրում 1884
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Քինգ Փաուեր
Տարողունակություն 32,315
Տեր Թաիլանդ King Power International Group
Նախագահ Թաիլանդ Վիչայ Շրիվադանապրաբահա
Մարզիչ Անգլիա Կրեյգ Շեքսպիր
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2016-17 12-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Երկար տարիներ ակումբի տնային մարզադաշտը եղել է «Ֆիլբերտ Սթրիթը», որտեղ խաղացել է մոտ 111 տարի։ 2002 թվականից «Լեսթերի» տնային մարզադաշտը «Քինգ Փաուերն» է, որը կարող է տեղավորել 32,315 հանդիսական։ Ակումբի մականունն է «աղվեսներ»։

Ակումբի ամենամեծ ձեռքբերումը եղել է չեմպիոնությունը Պրեմիեր Լիգայի 2015-16 մրցաշրջանում։

Պատմություն

խմբագրել

«Լեսթերը» հիմնադրվել է 1884 թվականին՝ սկզբնական «Լեսթեր Ֆոսսի» անունով։ Երկար ժամանակ ակումբը միայն ընկերական խաղերի էր մասնակցում։ 1891 թվականից սկսեց հանդես գալ Կենտրոնական լիգայի առաջնությունում, իսկ 3 տարի հետո՝ 1894 թվականին ակումբը տեղափոխվեց երկրորդ դիվիզիոն։ Այդ ժամանակ էլ «աղվեսներն» ունեցան պատմության մեջ իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ Անգլիայի գավաթի ընտրական փուլում 13:0 հաշվով հաղթեցին «Նոթս Օլիմպիկին»։ «Լեսթերը» 1 անգամ հաղթել է Առաջին լիգայում՝ Անգլիայի երրորդ դիվիզիոնում (2008/09), 3 անգամ նվաճել է Լիգայի գավաթը (1963/64, 1996/97, 1999/00) և 1 անգամ դարձել է Անգլիայի սուպերգավաթակիր (1971)։ Չեմպիոնշիպի 2013/14 մրցաշրջանի արդյունքում «Լեսթերը» զբաղեցրեց առաջին հորիզոնականը և Պրեմիեր Լիգայի 2014/15 մրցաշրջանում հանդես գալու հնարավորություն ստացավ։ 2015/16 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը Պրեմիեր Լիգայում։

Ներկա կազմ

խմբագրել

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Կասպեր Շմեյխել  
2   ՊՇ Դենի Սիմպսոն
3   ՊՇ Բեն Չիլուել
5   ՊՇ Ուես Մորգան  
6   ՊՇ Ռոբերտ Հուտ
7   ԿՊ Դեմարայ Գրեյ
8   ՀՐ Կելեչի Իհեանաչո
9   ՀՐ Ջեյմի Վարդի
10   ԿՊ Էնդի Քինգ
11   ԿՊ Մարկ Օլբրայթոն
12   ԴՊ Բեն Համեր
13   ՀՐ Ահմեդ Մուսա
15   ՊՇ Հարի Մագուայր
Դիրք Խաղացող
16   ՊՇ Ալեքսանդր Դրագովիչ (վարձավճարով Բայեր Լևերկուզենից)
17   ԴՊ Էլդին Յակուպովիչ
18   ԿՊ Դենիել Ամարտի
19   ՀՐ Իսլամ Սլիմանի
20   ՀՐ Շինջի Օկազակի
21   ԿՊ Վիսենտե Իբոռա
22   ԿՊ Մետի Ջեյմս
23   ՀՐ Լեոնարդո Ուլոա
25   ԿՊ Վիլֆրիդ Նդիդի
26   ԿՊ Ռիյադ Մահրեզ
28   ՊՇ Քրիստիան Ֆուկս
29   ՊՇ Յոան Բենալուան

Նվաճումներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսթեր Սիթի» հոդվածին։
  NODES
Intern 1
os 1