Լիկանի
Լիկանի (վրաց.՝ ლიკანი), ավան Վրաստանում, տեղակայված Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 160 կմ արևմուտքում գտնվող Բորժոմի կիրճում, Բորժոմի քաղաքի արևմտյան ծայրամասում։ Լիկանին հարակից է Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկին և հանդիսանում է լեռնային հայտնի առողջարաններից մեկը։
Բնակավայր | ||
---|---|---|
Լիկանի | ||
Երկիր | Վրաստան | |
Համայնք | Սամցխե-Ջավախեթի մարզ | |
| ||
Ձմեռը մեղմ է և ոչ այնքան ձյունառատ, −2,0 °C միջին ջերմաստիճանով, ամառը տաք է, միջին ջերմաստիճանը՝ 20-25 °C: Լիկանի պարկը լայնորեն օգտագործվում է որպես առողջարանային ռեկրեացիոն գոտի, գերակշռում են կաղնիները և փշատերև ծառերը, բաղադրությամբ Բորժոմի հանքային ջրին մոտ հանքային աղբյուրները։
Լիկանիում տեղակայված են մի քանի կարևոր պատմական օբյեկտներ, որոնց թվում են եռանավ բազիլիկը (8-9 դարեր) և Ռոմանովների պալատը (1892-1895)։ Նրա ճարտարապետը հանդիսանում է Լեոնտի Նիկոլաևիչ Բենուան։ Պալատը կառուցվել է Կուր գետի ափին և սկզբում նախատեսվել էր որպես մեծ իշխան Նիկոլայ Միխայլովիչի՝ քաղաքից դուրս գտնվող պալատ։
Խորհրդային ժամանակաշրջանում Լիկանի նստավայրը անցել է պետության սեփականության ներքո, և այնտեղ հաճախ էին հանգստանում խորհրդային պետության առաջին դեմքերը, այդ թվում՝ Իոսիֆ Ստալինը։
Անկախ Վրաստանում պալատը գործում է որպես Վրաստանի նախագահի ամառային նստավայր։ Լիկանի հանգստի համալիրը, ներառյալ խորհրդային ժամանակաշրջանի առողջարանը, 2006 թվականի ապրիլին ձեռք է բերվել Ղազախստանի պետական KazMunayGas պետական էներգետիկ ընկերության կողմից, որը խոստացել էր տարածքը զարգացնել և դարձնել միջազգային զբոսաշրջային կենտրոն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kazakh company buys large, well-known holiday complex in Georgia. Արխիվացված 2011-05-16 Wayback Machine UNOMIG Latest Headlines. April 13, 2006. Retrieved on October 5, 2007.
Արտաքին հղումներ
խմբագրել- Borjomi-Kharagauli National Park
- Минералка товарища Сталина - сюжет о Ликани (25 мин.) в цикле «Ждём в гости»