Լինդա Նոխլին
Լինդա Նոխլին (անգլ.՝ Linda Nochlin, հունվարի 30, 1931[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - հոկտեմբերի 29, 2017[4][2][3][…]), ամերիկացի արվեստի պատմաբան, պրոֆեսոր և գրող, ֆեմինիստական արվեստի ուսումնասիրության ոլորտի առաջատար մասնագետներից[9]։
Լինդա Նոխլին անգլ.՝ Linda Nochlin | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2017[4][2][3][…] (86 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Վասար քոլեջ, New York University Institute of Fine Arts? (1963) և Cumberland High School? |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Երկեր | Why Have There Been No Great Women Artists??[5] |
Մասնագիտություն | արվեստագետ, պատմաբան, համալսարանի դասախոս, արվեստի տեսաբան և հեղինակ |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան, Եյլի համալսարան, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Վասար քոլեջ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8] և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն |
Linda Nochlin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1951 թվականին Նոխլինը ստացել է Կոլումբիայի համալսարանի անգլերենի մագիստրոսի աստիճան, իսկ 1963 թվականին՝ Նյու Յորքի համալսարանի արվեստի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան[10]։
Լինդա Նոխլինը 156 աշխատանքի հեղինակ է, որոնք հավաքված են 12 լեզվով 280 հրատարակության մեջ․ դրանց թվում է հայտնի «Ինչու չկային մեծ կին նկարչուհիներ» հոդվածը։
Նոխլինը հրատարակել է 12 լեզվով 156 աշխատանք՝ ուսումնասիրելով ինչպես է սեռը ազդում արվեստի ընկալման վրա։ Բացի արվեստի ֆեմինիստական պատմությունից, նա հայտնի է ռեալիզմի թեմայով իր աշխատանքներով, հատկապես Գյուստավ Կուրբեի արվեստի գծով։
Լինդա Նոխլինը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 29-ին 86 տարեկան հասակում[11]։
Կանայք արվեստում
խմբագրելՆոխլինը վերլուծում է արվեստի պատմությունը սահմանման և մերժման մեթոդաբանական նախատրամադրվածության միջոցով[12]։ Իր ողջ մասնագիտական գործունեության ընթացքում նա նա եղել է այնպիսի մոտեցման ակտիվ կողմնակից, որտեղ «արվեստի պատմաբանները, հետազոտող աշխատանքները կենտրոնանում են իրենց իմաստի վրա և զգայունություն ունեն իրենց ֆեմինիստական ոգու նկատմամբ»[13]։
1971 թվականին ArtNews ամսագիրը հրատարակել է Նոխլինի էսսեն, որը դարձել է արվեստի պատմության՝ որպես գիտության ամբողջական բաժնի սկիզբ։ «Ինչու չկային մեծ կին նկարչուհիներ» աշխատանքը ուսումնասիրել է այն բանի պատճառները, որ «մեծությունը» գեղարվեստական նվաճումներում միշտ վերապահված է եղել Միքելանջելոյի նման հանճարների համար։ Նոխլինը պնդում է, որ սոցիալական նախապաշարմունքները, որոնք ուղղված են արվեստով լրջորեն զբաղվող կանանց դեմ, արվեստի ակադեմիաներում կանանց կրթության սահմանափակումները և «այն ամբողջ ռոմանտիկ, էլիտար համակարգը, որը կենտրոնացած է անհատներին գովաբանելու և մենագրությունների տպագրության վրա, որի վրա հիմնված է արվեստի պատմաբանների մասնագիտությունը», սիստեմատիկորեն խոչընդոտում է մեծ կին նկարիչների երևան գալուն։
Իր հեղափոխական աշխատանքի 30-ամյա տարեդարձը Նոխլինը ներկայացրել է 2001 թվականին Փրինսթոնի համալսարանում կայացած համաժողովում։ Գիտաժողովի արդյունքում հրատարակված գիրքը ներառում է Նոխլինի «Ինչու չկային մեծ կին նկարչուհիներ։ Երեսուն տարի անց» էսսեն։ Այս համաժողովի շրջանակներում և արվեստի պատմաբանների գրքում նշվել են այնպիսի գործիչների նորարարական աշխատանքները, ինչպիսիք են Լուիզա Բուրժուան, Եվա Հեսը, Ֆրանչեսկա Վուդմանը, Քերրի Մեյ Վիմսը և Մոնա Խաթումը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.artnews.com/2017/10/29/linda-nochlin-trailblazing-feminist-art-historian-dies-at-86/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 4,0 4,1 4,2 Linda Nochlin, Trailblazing Feminist Art Historian, Dies at 86
- ↑ http://www.writing.upenn.edu/library/Nochlin-Linda_Why-Have-There-Been-No-Great-Women-Artists.pdf
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ https://www.amacad.org/sites/default/files/academy/multimedia/pdfs/publications/bookofmembers/ChapterN.pdf
- ↑ «"Linda Nochlin, 86, Groundbreaking Feminist Art Historian, Is Dead"». nytimes.com.
- ↑ «Nochlin, Linda». arthistorians.info.
- ↑ «Linda Nochlin, Trailblazing Feminist Art Historian, Dies at 86». artnews.com.
- ↑ Нохлин, Линда (1999). «Мемуары of an Ad Hoc Art Historian» в Представляя женщин, С. 6—33
- ↑ Book Overview. «Представляя женщин»
Արտաքին հղումներ
խմբագրել- NYU: Linda Nochlin
- D’Souza, Aruna. (2000). Self and History: A Tribute to Linda Nochlin. London: Thames & Hudson, 2000.
- Nochlin, Linda. (1999). «Memoirs of an Ad Hoc Art Historian» in Representing Women. London: Thames & Hudson. ISBN 0-500-28098-3, ISBN 978-0-500-28098-0; OCLC 185808272
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Նոխլին» հոդվածին։ |